Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

COVID-19-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՈՏԵՑԵԼ Է 3 ՄԻԼԻՈՆԻ

Այնուամենայնիվ, որոշ երկրներ թուլացնում են սահմանափակման ռեժիմները

 Համաշխարհային Worldmeter կայքէջի վիճակագրական տվյալներով ապրիլի 27-ի ժամը 09։30-ի դրությամբ նոր տիպի COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում հասել է 2 մլն 995 հազար 209-ի։Ընդհանուր առմամբ՝ մահացել է 207 009 մարդ,ապաքինվել` 881 525, ծայրահեղ ծանր վիճակում են վարակվածների շուրջ 3%-ը՝ 57606 հիվանդ։

Վարակված երկրների առաջին տասնյակում են ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը։ Իսկ վարակի բռնկման երկիր համարվող Չինաստանում նոր կորոնավիրուսով հաստատված է 82830 դեպք,որից 77 474 մարդ բուժվել է։ Այս երկրում մահվան դեպքերի թիվը կազմում է 4633։ Ներկայումս այստեղ վարակված է ընդամենը 723 մարդ։Վերջին մեկ օրում վարակման նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշները գրանցվել են ԱՄՆ-ում՝ 15 147 և Ռուսաստանում՝ 6 361։

Չնայած այն բանին, որ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում 3 միլիոնի, աշխարհի մի շարք երկրներում թուլացնում են սահմանափակման ռեժիմները։ ԱՄՆ-ի նախագահը ցանկություն  է հայտնել մեկնարկ տալ բիզնեսների աշխատանքին։ Ջորջիա և Օքլահոմա նահանգներում ուզում են բացել լողավազանները, Ալյասկայում` ռեստորանները՝ պահպանելով սոցիալական հեռավորության կանոնները։ ԱՄՆ-ի մյուս նահանգները քննարկում են սահմանափակումների աստիճանաբար թուլացման տարբերակները։

Իսպանիայում ևս վեց շաբաթյա խիստ կարանտինից հետո սահմանափակումները թուլացվել են, երեխաներին էլ թույլատրել են դուրս գալ փողոց։ Իտալիան իր հերթին հայտնել է, որ դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերին, իսկ շատ բիզնեսներ հնարավորություն կստանան վերսկսել աշխատանքը հաջորդ շաբաթ։ Ֆրանսիան էլ պատրաստվում է կորոնավիրուսի շուրջ որոշումների մասին հայտնել երեքշաբթի օրը։ Բելգիայում որոշել են դպրոցներն ու բիզնեսները վերաբացել մայիսի կեսից, իսկ Գերմանիայում արդեն իսկ սկսվել է որոշ բիզնեսների աշխատանքը։ Մի շարք երկրներում էլ մարդիկ բողոքի ակցիաներ են կազմակերպում սահմանափակումների առումով, իսկ կառավարությունները քննարկում են հետագա անելիքները ճգնաժամից դուրս գալու համար։ Սահմանափակումների թուլացման և դրա հետ կապված քննարկումներին զուգահեռ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է, որ կորոնավիրուսից ապաքինված մարդիկ չեն կարող վստահ լինել, թե կրկին չեն վարակվի։ Մասնագետները հնարավոր են համարում պանդեմիայի նոր բռնկումը։ ԱՀԿ-ն կոչ է անում չթուլացնել զգոնությունը։

ՀՀ առողջապահության նախարարության կայքէջի տվյալներով ապրիլի 27-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային վարակով հաստատվել է ընդհանուր 1808 դեպք, ապաքինվել է 848 մարդ։ Մահվան դեպքերի թիվը հասել է 29-ի։ Ներկայումս կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 931 հիվանդ։ Ընդհանուր  կատարվել է 18547 թեստավորում։ Արդյունքում՝ ապրիլի 27-ին հաստատվել է հիվանդության  62 նոր դեպք և 15 առողջացած։ Գրանցվել է մահվան 1 դեպք, վերջինս 80  տարեկան էր, ուներ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Հայաստանում դեռևս պահպանվում է վարակման դեպքերի աճի տեմպը։

Իսկ Արցախում ապրիլի 27ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատված է նոր կորոնավիրուսային վարակի 8 դեպք։ ԱՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս է գրվել բուժհաստատությունից։  Վերջինս ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ։ Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ։ Այպիսով, 8 վարակակրից հինգն արդեն ապաքինվել է։ Արցախում ներկայումս մեկուսացված է  նոր կորոնավիրուսային կասկածով 22 հիվանդ, իսկ ընդհանուր թեստավորվել է 239 քաղաքացի։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել, հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։  Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը պարբերաբար ներկայացնում է նոր վարակով պայմանավորված վիճակը։

ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների պատասխանատուները  կոչ են անում մնալ տանը, սահմանափակել շփումները, հետևել անձնական հիգիենային։ Անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ շփումների դեպքում առնվազն 1-2 մետր հեռավորություն, անկախ վարակված լինելու հանգամանքից, իսկ գրիպանման ախտանշանների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ տեղեկացնել բժշկին և առանց խուճապի  մատնվելու  հետևել նրա խորհուրդներին։