[ARM]     [RUS]     [ENG]

…ԵՐԲ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԸ ՀԻ­ՇՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ ՈՒ­ՆԻ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Վեր­ջերս էր… խղ­ճիս հետ հեր­թա­կան զրույ­ցի նս­տե­լուց հան­գե­ցի այն մտ­քին, որ հայ­րե­նի գյու­ղիս` Խնա­ծա­խի մա­սին իմ լրագ­րո­ղա­կան գրե­թե 40-ա­մյա կեն­սագ­րու­թյան ըն­թաց­քում տող չեմ գրել… Մտ­քով նախ չա­փե­ցի գյու­ղիս փո­ղոց­նե­րը, վեր­հի­շե­ցի գլ­խով ան­ցածն ու ինձ ու­ղե­կից նրա կեն­սագ­րու­թյու­նը. ա­յո, մի հյու­լեն էլ իմն է, ու ես եմ։

Հի­շո­ղու­թյուն­նե­րիս տու­տը բռ­նած մի պահ մո­լոր­վե­ցի իմ ման­կու­թյան ու պա­տա­նե­կու­թյան կա­ծան­նե­րում, որ­տեղ, հի­րա­վի, հե­քիա­թա­յին ան­հոգ օ­րեր ենք ապ­րել… Մեծ մորս՝ Ե­վա (Եվ­գե­նյա) տա­տիս փե­շե­րի տակ ծվա­րած մի տուն լի­քը մա­նուկ­նե­րով, ում հետ հանդ ու դաշ­տի հոտն ենք ըմ­բոշխ­նել ու հյու­սել ե­րա­զանք­ներ մա­նու­շա­կա­բույր… Ա­ռայ­սօր իմ բո­լոր փոքր ու մեծ ե­րա­զանք­նե­րը մեր հանդ ու դաշ­տի բույրն ու հմայքն ու­նեն, ո­րոնք գնա­լով ոչ թե խամ­րում, այլև նոր նախշ ու նր­բե­րանգ­ներ են բա­ցում, ու Աստ­ծո ա­մեն օ­րը խտուտ է տա­լիս հի­շո­ղու­թյուն­ներս… Մեծ մեղ­վա­փե­թակ հի­շեց­նող իմ գեր­դաս­տանն ու մեծ ըն­տա­նի­քը… Գյու­ղում հար­գանք վա­յե­լող, սա­կայն մեզ հա­մար աշ­խար­հի ա­մե­նախս­տա­բա­րո հայ­րը, որ չէր նե­րում մեր ա­մե­նա­փոքր սխալն ան­գամ, ՙՍո­վե­տա­կան Ղա­րա­բաղ՚ թեր­թից կտ­րում ու ծո­ցագր­պա­նում պա­հում էր ա­ռա­ջին թղ­թակ­ցու­թյուն­ներս` գյու­ղի ու նրա մարդ­կանց մա­սին պատ­մող։ Վա­ղա­ժամ կյան­քին հրա­ժեշտ տված հորս խոս­քերն ար­դեն չորս տաս­նա­մյակ որ­պես պատ­վի­րան հն­չում են իմ ա­կանջ­նե­րում. ՙԵր­բեք մարդ­կանց մա­սին վատ բան չգ­րես՚… Ու իմ ողջ լրագ­րո­ղա­կան կեն­սագ­րու­թյան ըն­թաց­քում տաս­նյակ ան­գամ­ներ հյու­սի­սից-հա­րավ, արևել­քից-արևմուտք լայն­քով ու խոր­քով Երկ­րիս ճա­նա­պարհ­նե­րը կտ­րել-անց­նե­լուց հե­տո միշտ ա­կան­ջիս օղ եմ ա­րել հորս խոս­քե­րը՝ խոս­քով կա­րե­լի է մար­դուն թևեր պարգևել և կոտ­րել նրա թևե­րը։ Ա­հա թե ին­չու, ա­մեն ան­գամ գրիչ վերց­նե­լուց, նրա հա­յացքն ինձ ստի­պում է նախ խա­չակն­քել։ Տատ ու պա­պիս, ծնող­նե­րիս խոս­քե­րը միս ու ա­րյուն ա­ռան ա­ռա­ջին ու­սուց­չիս՝ Ներ­սես Ա­ռա­քե­լյա­նի` մեզ սո­վո­րեց­րած ա­ռա­ջին ՙԱյբ ու Բե­նի՚ հետ… Իմ ե­րա­զանք­նե­րին թևեր պարգևած ա­ռա­ջին ու­սու­ցիչս, ով ինձ հա­մար ե­ղել և մնում է գի­տե­լիք­նե­րի աղ­բյուր-շտե­մա­րան և խոր­հր­դա­նիշ` խղ­ճի ու ազն­վու­թյան։
Նրա շնոր­հիվ մեր ման­կա­կան ե­րա­զանք­նե­րի հետ խմոր­վել ու հե­տա­գա­յում պար­ծան­քի աղ­բյուր են հան­դի­սա­ցել գյու­ղի մե­ծե­րը, ո­րոնք այ­սօր էլ հպար­տու­թյուն են ոչ միայն հա­մա­գյու­ղա­ցի­նե­րիս, այլև սե­րունդ­նե­րի հա­մար…19-րդ դա­րի գրող, հնա­գետ, հոգևո­րա­կան (ե­պիս­կո­պոս) Մա­կար Բար­խու­դա­րյա­նը, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր-պրո­ֆե­սոր Ա­ռա­քել Ա­ռա­քե­լյա­նը, բա­նա­սի­րու­թյան դոկ­տոր-պրո­ֆե­սոր Սմ­բատ Ա­վա­գյա­նը, իսկ այ­սօր նաև Պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր-պրո­ֆե­սոր Համ­լետ Պետ­րո­սյա­նը՝ Տիգ­րա­նա­կեր­տի ար­շա­վախմ­բի ղե­կա­վա­րը, ով, ա­մեն օր պատ­մու­թյան հետ կռիվ տա­լով, մեր ինք­նու­թյան նո­րա­նոր շեր­տերն է բա­ցում-բա­ցա­հայ­տում…

Իմ հա­րա­զատ գյու­ղը՝ Խնա­ծախ ան­վամբ, ո­րի ճա­նա­պար­հի տու­տը բռ­նել փոր­ձե­լով, նախ խո­նարհ­վում եմ գյու­ղի հենց պռն­կին` աջ թևի վրա խո­յա­ցող փառ­քի այ­գում։ Գյու­ղից Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում զոհ­վել են 66, իսկ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում՝ 29 նա­հա­տակ­ներ փր­կա­գին վճա­րել են սե­փա­կան ա­րյամբ։ Գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պար­հով վեր եմ բարձ­րա­նում. ա­մե­նուր ծա­նոթ-հա­րա­զատ դեմ­քեր են, միայն արևի տակ ՙքու­ջուջ՚ ա­նող փոք­րիկ­նե­րի վրա հա­յացքս եր­կար եմ պա­հում, որ սո­յից-տե­սա­կից հաս­կա­նամ` որ գեր­դաս­տա­նից է սեր­ված։ Դա­րի լա­վա­գույն ման­կա­վարժ, հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սուց­չու­հուս՝ Էմ­մա Վեր­դյա­նի տան մոտ քայ­լերս հա­պա­ղում են, սիրտս` կսկ­ծում ցա­վից… Շուրջ կես դար սե­րունդ­ներ կր­թած ու դաս­տիա­րա­կած ու­սուց­չու­հիս այլևս չկա, նա հան­գավ որ­դու ՝ գյու­ղի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կա­տի հրա­մա­նա­տար Ար­մեն Ա­վա­գյա­նի կորս­տյան ցա­վը սր­տում… Ար­մեն Ա­վա­գյա­նը, ով հա­րա­զատ մոր ու սի­րե­լի ու­սուց­չի տված ՙՄեծ դա­սե­րը՚ կյան­քի կո­չեց մար­տա­դաշ­տում ու գնաց զին­վո­րը դառ­նա­լու հա­վեր­ժա­կան հե­րոս­նե­րի փա­ղան­գի։
Գյու­ղա­մի­ջի Ս. Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում մոմ վա­ռե­լով հե­րոս­նե­րի հի­շա­տա­կին ու խա­ղա­ղու­թյան ա­ղերսն ա­ռա­քե­լով բարձ­րյա­լին` գյու­ղի հա­մայն­քա­պե­տա­րա­նում զրույ­ցի նս­տե­ցի հա­մայն­քի ղե­կա­վար Մհեր Նի­կո­ղո­սյա­նի հետ, ով, ի դեպ, 22 տա­րի ա­նընդ­մեջ ղե­կա­վա­րում է հա­մայն­քը… 667 բնա­կիչ ու 180 ծուխ ու­նե­ցող Խնա­ծա­խը ար­ցա­խյան այն շե­նա­ցող գյու­ղե­րից է, որ­տեղ կա­մա թե ա­կա­մա ջնջ­վում է գյուղ-քա­ղաք սահ­մա­նա­գի­ծը, թերևս տար­բե­րու­թյուն­նե­րից ակ­նա­ռուն բարձ­րա­հարկ շեն­քե­րի բա­ցա­կա­յու­թյունն է ու սե­լավ­նե­րից ցե­խոտ­վող փո­ղոց­նե­րը, չնա­յած, գյու­ղա­պե­տի խոս­տո­վա­նու­թյամբ, տա­րին եր­կու ան­գամ հա­մայն­քի մի­ջոց­նե­րով գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րի հար­թեց­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վում։ Մար­դիկ ապ­րում են գե­ղե­ցիկ, այ­գի-բան­ջա­րա­նոց­նե­րով շր­ջա­պատ­ված ա­ռանձ­նատ­նե­րում։ Գյու­ղի բարձ­րա­դիր վայ­րե­րից մայ­րա­քա­ղաքն` ինչ­պես ա­փիդ մեջ, 10-15 րո­պեում հայ­տն­վում ես Ստե­փա­նա­կեր­տի սր­տում: Խնա­ծախ­ցի­նե­րից շա­տե­րը մայ­րա­քա­ղա­քում մշ­տա­կան աշ­խա­տանք ու­նեն։ Գյու­ղի ե­րե­խա­նե­րը Ստե­փա­նա­կեր­տում ե­րաժշ­տա­կան դպ­րոց են հա­ճա­խում, մարզ­վում մայ­րա­քա­ղա­քի լա­վա­գույն մար­զաս­րահ­նե­րում։ Բա­ցի ուղևո­րա­տար միկ­րոավ­տո­բու­սից, որն օ­րը 5 երթ ու­նի, շա­տե­րը սե­փա­կան ավ­տո­մե­քե­նա­ներ ու­նեն։ Գյու­ղի ա­ռա­ջին ա­ռա­վե­լու­թյու­նը քա­ղա­քա­մերձ լի­նելն է, ա­սում է հա­մայն­քա­պետն ու շա­րու­նա­կում թվար­կել մնա­ցյալ դրա­կան կող­մե­րը… Այն շր­ջա­պատ­ված է խիտ ան­տառ­նե­րով, մար­դիկ օգտ­վում են բնու­թյան բա­րիք­նե­րից, զբաղ­վում են ա­նաս­նա­պա­հու­թյամբ, այ­գի­նե­րի ու բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­նե­րի մշակ­մամբ։ Նա­խա­տես­վում է ըն­թա­ցիկ տա­րում գյու­ղում նոր դպ­րոց ու հա­րա­կից ման­կա­պար­տեզ կա­ռու­ցել։ Պե­տա­կան մի­ջոց­նե­րով սկս­ված են գյու­ղը մշ­տա­կան ջրով ա­պա­հո­վե­լու ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Հո­ղե­րի օ­տա­րու­մից ստաց­վող մի­ջոց­նե­րը ծախս­վում են հա­մայն­քի զար­գաց­ման վրա։ Վեր­ջին շր­ջա­նում հա­մայն­քի բնա­կիչ­նե­րից 31-ին տրա­մադր­վել է շի­նա­նյութ, լրի­վու­թյամբ փոխ­վել են տնե­րի տա­նիք­նե­րը։ Ե­րի­տա­սարդ­նե­րը նոր տներ են կա­ռու­ցում, մի մեծ մասն էլ սպա­սում է նո­րըն­տիր Նա­խա­գա­հի խոստ­մա­նը, հա­մա­ձայն ո­րի նա­խա­տես­վում է 2021թ. հուն­վա­րից ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րին տրա­մադ­րել 5 մլն ա­ջակ­ցու­թյուն՝ սե­փա­կան ա­ռանձ­նատ­նե­րի կա­ռուց­ման հա­մար։ Հա­մայն­քա­պե­տա­րան հա­ճախ են դի­մում հո­ղե­րի վար­ձա­կալ­ման հա­մար, շա­տերն ա­րո­տա­վայ­րեր են վերց­նում, հա­ջո­ղակ մե­նատն­տես­ներ էլ կան, ո­րոնք ի­րենց ճա­կա­տի քր­տին­քով ստեղ­ծում են ի­րենց ըն­տա­նիք­նե­րի բա­րե­կե­ցու­թյու­նը…Գյու­ղում մե­ծե­րից մնա­ցած հայտ­նի ար­տա­հայ­տու­թյուն կա. ՙԸշ­խա­դան­քը (ի­մա՝ ե­կա­մու­տը, հարս­տու­թյու­նը) Դլ­լա­քին ծո­րում­նա։ Այն­պես որ` գյուղն աշ­խա­տող մար­դու տեղ է, գյու­ղում աղ­քա­տու­թյան մեջ ապ­րող ըն­տա­նիք չկա, դեռ ա­վե­լին` օր օ­րի պա­հանջ­նե­րը մե­ծա­նում են, ու մար­դիկ ձգ­տում են ՙոտք մեկ­նել՚ աշ­խար­հի հետ և ի­րենց ան­տա­ռա­շատ դրախ­տում ապ­րել քա­ղա­քաբ­նա­կի հո­գե­բա­նու­թյամբ` հարգ ու կար­գով։
Գյու­ղի բո­լոր հա­ջո­ղու­թյուն­նե­րը, հոգ­սերն ու խն­դիր­նե­րը հո­գումս ամ­բա­րե­լով, ծա­նոթ քար ու փո­սե­րի վրա­յից ման­կութ օ­րե­րիս հա­րա­զատ սո­վո­րու­թյամբ թռչ­կո­տե­լով` բա­ցե­ցի ա­վան­դա­պահ օ­ջախ­նե­րից մե­կի` Բո­րիս Միր­զո­յա­նի տան դու­ռը։ Որ­դի­նե­րը՝ Սամ­վելն ու Կա­մոն, ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ակ­տիվ մաս­նա­կից­նե­րից են։ Սամ­վե­լը գյու­ղի ջո­կա­տի հրա­մա­նա­տարն էր, բա­նա­կի կազ­մա­վո­րու­մից մինչև զո­րացր­վե­լը (1995թ.) տար­բեր պաշ­տոն­ներ է զբա­ղեց­րել ՊԲ-ում, բազ­մա­թիվ պարգևնե­րի ար­ժա­նա­ցել։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի 2-րդ կար­գի հաշ­ման­դամ Կա­մոն, ում աջ ոտ­քը հե­նակն է, այ­սօր և ընդ­միշտ ի­րեն շար­քում է զգում, իր պահ­ված­քով օ­րի­նակ ծա­ռա­յում գյու­ղի ե­րի­տա­սար­դու­թյան հա­մար։ Հոր ար­ժա­նա­վոր զա­վա­կը՝ Հո­վիկ Միր­զո­յա­նը, այ­սօր Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի շար­քա­յին զին­վոր է։

…Ա­հա և մեր տնից դպ­րոց տա­նող ճա­նա­պար­հը… Այն հի­շո­ղու­թյուն ու­նի, այն ութ տա­րի Մեծ մորս տան մո­տով ինձ դպ­րոց է ճամ­փել ու ինքն էլ տա­տիս պես ու­րա­խա­ցել իմ ՙգե­րա­զանց՚ գնա­հա­տա­կան­նե­րով։ Դի­մա­ցը՝ Վար­դան Գաբ­րիե­լյա­նի կալ­վա­ծա­պատ տունն է, որն այ­սօր, ցա­վոք, կող­պե­քի տակ է… Օ­ջա­խի նվի­րյալ տան­տե­րե­րը հրա­ժեշտ են տվել կյան­քին, իսկ նրանց զա­վակ­նե­րը, թոռ­ներն ու ծոռ­նե­րը տնա­վոր­վել-բնա­վոր­վել են Հա­յաս­տան-ռու­սաս­տան­նե­րում։ Պա­տա­նե­կու­թյան տա­րի­նե­րիս, երբ մո­լի կո­մե­րի­տա­կան էի ու դպ­րո­ցի սկզբ­նա­կան կո­մե­րիտ­կազ­մա­կեր­պու­թյան քար­տու­ղա­րը, ակ­նա­ծան­քով էի վե­րա­բե­րում Վար­դան Գաբ­րիե­լյա­նի՝ Չրաղ հոր նվի­րու­մին, ով իր հինգ զա­վակ­նե­րին կո­չել էր ВЛКСМ-ի պատ­վին՝ Վար­դան, Լևոն, Կամ­սար, Սի­րան, Մու­շեղ։ Այ­սօր այն կա­րող է զա­վեշ­տա­կան թվալ, բայց այդ տա­րի­նե­րին նրանք կո­մե­րի­տա­կան-կու­սակ­ցա­կան վառ գա­ղա­փար­նե­րի մեծ ջա­տա­գով­ներ էին։
Հա­ջոր­դը Անդ­րա­նիկ Ար­զու­մա­նյա­նի ու Շար­մաղ տա­տի­կի տունն է… Քաղց­րա­լե­զու Շար­մաղ տա­տիկն էլ այլևս լու­սա­հո­գի է, սա­կայն նրա մո­մա­բույր մատ­նե­րով տա­քաց­վող օ­ջախն այ­սօր էլ բար­վոք է Գա­րիկ թո­ռան շնոր­հիվ… Մեծ թո­ռը՝ Գավ­րու­շան, ո­րով այն­քան շատ էր հպար­տա­նում տա­տը, զոհ­վել է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում։ Հարևա­նու­թյամբ ապ­րում է Եր­մո­նյա տա­տի­կը, ո­րի աչ­քի լույս որ­դին` քաջ ու նվի­րյալ Վա­չա­գա­նը, նույն­պես զոհ­վել է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում։ 95-ա­մյա Եր­մո­նյա տա­տը այն­քան է ար­ցունք հե­ղել, որ կորց­րել է զույգ աչ­քե­րի լույ­սը։
Մտո­րում­նե­րիս տու­տը բաց չթող­նե­լով` հա­սա Զումբ­րուտ տա­տի դռա­նը… Սա այն դեպքն է իմ լրագ­րո­ղա­կան կյան­քի ողջ պատ­մու­թյան ըն­թաց­քում, երբ քո հե­րոս­նե­րի՝ նրանց գեր­դաս­տա­նի ու ըն­տա­նիք­նե­րի պատ­մու­թյու­նը գի­տես քո սե­փա­կան կեն­սագ­րու­թյան պես…Զումբ­րուտ տա­տը գյու­ղի լա­վա­գույն խո­հա­րարն էր, միշտ փնտր­ված, բո­լոր ու­րախ և տխուր ա­ռիթ­նե­րի խո­հա­րա­րը՝ մի­ջո­ցա­ռում­նե­րին համ ու հոտ տվո­ղը՝ գյու­ղում հայտ­նի իր ոս­կե ձեռ­քե­րով։
Նրանց տնից մի փոքր դե­պի ձախ Եփ­րեմ պա­պի­կի ու Ոս­կե­թել տա­տի­կի օ­ջախն է. թո­ռը՝ Վազ­գե­նը` կնոջ` Վալյայի հետ, նոր գույն ու ե­րանգ են հա­ղոր­դել ի­րենց նո­րաց­ված օ­ջա­խին… Եփ­րեմ պա­պի­կի կեր­պարն այ­սօր էլ աչ­քիս ա­ռաջ է, միշտ տաք հագն­ված, ա­կան­ջա­կալ գլ­խար­կով ու իր հա­վա­տա­րիմ ի­շուկ-գոր­շու­կին հե­ծած… Վա­ղուց, շա~տ վա­ղուց է նա հե­ռա­ցել աշ­խար­հից, սա­կայն թո­ղել է իր մա­սին հիշ­վող շատ պա­տում­ներ… Ա­սում են` մի օր է­շին հե­ծած գնում էր` քթի տակ դժ­գոհ քրթմն­ջա­լով: Դպ­րո­ցից ե­կող տղա­նե­րը հարց­րին. ՙԵփ­րեմ դա­յի ի՞նչ է պա­տա­հել, ինչ ես փնտ­րում՚։ ՙԷշս կորց­րել եմ, չե՞ք տե­սել՚: Ե­րե­խե­քը թե` Եփ­րեմ դա­յի, էշդ տա­կիդ է… Հա, է­լի, ա շան լա­կոտ­ներ, ա­սաց ու այդ­պես էլ ՙէ­շը կորց­րած՚ քրտմն­ջա­լով հե­ռա­ցավ։ Ա­սում են նաև կյան­քի վեր­ջին օ­րե­րին ան­կող­նում պառ­կած գե­ղա­սահք էր դի­տում ու կնո­ջը՝ Ոս­կե­թե­լին մատ­նա­ցույց ա­նե­լով սա­ռույ­ցի վրա­յով թեթև հե­զու­նազ սա­հող գե­ղեց­կու­հի­նե­րից մե­կին` ա­սել է, այ, կի­նը այս­պի­սին պի­տի լի­նի, ոչ թե քեզ նման։
Եփ­րեմ պա­պի մա­սին հու­շե­րից ջեր­մա­ցած սր­տով հա­սանք գյու­ղի գլ­խին թա­ռած հա­րա­զատ դպ­րո­ցիս մա­տույց­նե­րին… Իմ ման­կու­թյան ե­րա­զանք­նե­րի օր­րա­նը՝ Խնա­ծա­խի Ա. Ա­վա­գյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցը, ո­րի տնօ­րենն այ­սօր դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րի իմ ըն­կե­րու­հին է՝ Նել­լի Սա­հա­կյա­նը, հարևան Այ­գես­տան գյու­ղից Խնա­ծախ հարս ե­կած ան­դադ­րում ու հմա­յիչ աղջ­նա­կի տեսքն ու շնորհ­նե­րը պահ­պա­նած ըն­կե­րու­հիս… 42 տա­րի անց կր­կին ինձ ա­շա­կերտ զգա­ցի ու դպ­րո­ցի հա­րյու­րա­վոր ա­շա­կերտ­նե­րի աչ­քե­րում կար­դա­ցի դպ­րո­ցա­կան տա­րի­ներս, տե­սա ու ըմ­բոշխ­նե­ցի հավ­քի թևե­րին մնա­ցած ման­կու­թյունս։