[ARM]     [RUS]     [ENG]

ՓՐԿԵՆՔ ՄԵՐ ՏՆՋՐԻՆ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Մենք, արցախցիներս, հպարտանում ու զբոսաշրջիկներին ենք ներկայացնում մեր  տնջրի ծառը, որին դեռևս Խորհրդային Միության շրջանում անձնագիր է շնորհվել՝ որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի /2040-ամյա հնություն, բնի շրջագիծը հիմքում՝ 27մ, բարձրությունը՝ 54մ ավելի, 44քառ.մ մակերեսով փչակ, սաղարթի ստվերը՝ 1400քառ.մ/։ Բայց արդյո՞ք պատշաճ ուշադրություն ենք դարձնում դրա խնամքին, երկարակեցությունն ապահովելու խնդիրներին։

Վերջերս պատահական հանդիպեցի ծառի տարածքը պայմանագրով /ըստ պայմանագրի՝ նաև ծառի խնամքի հարցերով զբաղվող/ նախկինում վարձակալած Սվետլանա Բաբայանին, ով ահազանգ հնչեցրեց տնջրիի վատթարացող վիճակի մասին։

Ըստ նրա՝ 2014-ին տնջրիի տարածքում վարձակալությամբ սկսել է աշխատել, բայց հասկացել ու զգացել է, որ սրբավայրում չի կարելի վարձակալությամբ աշխատել, քանի որ կան դեպքեր, ինչպես, օրինակ, մատաղն է, երբ չի կարելի գումար պահանջել։ <<Երբ եկեղեցիներում կամ  սրբավայրերում մատաղ են կատարում, անվճար է լինում, իսկ ինչո՞ւ պիտի այս սրբավայրում դա վճարովի լինի>>,- ասում է տիկին Սվետլանան։ Բացատրել է իր տեսակետը և առաջարկել աշխատել աշխատավարձով։ Առաջարկը ընդունվել է, և կես տարի վարձակալության հիմունքներով աշխատելուց հետո, անցել է աշխատավարձային ձևաչափին՝ հսկելով նաև Թաղավարդ-Կարմիր շուկա տարածքի այլ սրբավայրեր։ Դա տևել է կես տարի, հետո ազատվել է աշխատանքից, քանի որ վարձակալության մրցույթը շահել է ուրիշը։ Բայց Սվետլանան այնքան կապվեց այդ սրբավայրի հետ, որ, անկախ պատահածից, հաճախ է այցելում տնջրիին և կատարում ուժերին համաչափ բարեկարգման աշխատանքներ։

Tnjri #PlatanՆա քաջատեղյակ է եղած խնդիրներին. դրանք բազմաշերտ են և ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Ծառը բավականին հասակով է, վաղուց ունի փչակ, որն ինքնին նպաստում է քայքայմանը։ Շատ տեղերում բացվել են արմատները։ Եվ ամենավտանգավորը՝ ծառին հասնող ջուրն է պակասել։ Ակնառու է՝ չինարի ծառերը ջրով սնուցման մեծ պահանջ ունեն, և երկար ապրում են այն ծառերը, որոնք աճում են աղբյուրների մոտ։ Տնջրիի մոտ աղբյուրը միշտ սնուցել է դրան։ Բայց, ըստ տիկին Սվետլանայի, հին ժամանակներում սալաքարերով պատրաստված խողովակները մաշվել, ծակվել են։ Այդ պատճառով ջուրը ամբողջությամբ չի հասնում աղբյուր, հողի տակով է հոսում։

Աշխատելու ժամանակ այդ մասին ահազանգել է, կառավարությունն էլ արձագանքել է. ցեմենտով և կավով վերանորոգվել են խողովակները, և ջրի հոսքը ուժեղացել էր։ Բայց հիմա նորից նույն վիճակն է՝ խողովակների խնդիրը կրկին առաջ է եկել։ Այդ ամենին գումարվում է վարձակալողների անտարբեր մոտեցումը, գտնում է նա։

Նկատելով, որ աղբյուրից դեպի ծառի շուրջ տանող արխը քանդվել է, և ջրի մեծ մասը թափվում է ձորը, վարձու աշխատող է հրավիրել՝ արխը վերականգնելու համար։ Արխի հունը փոխելուց հետո նկատել է, որ ծառի չորացող մասը վերակենդանանում է։ Մշտադիտարկման ժամանակ նկատել է նաև, որ ջրով լիարժեք սնուցվող մասի տերևները թափվում են աշնանը, իսկ չորացողինը՝ ամռանը։ Ջրով լիարժեք սնուցումից հետո ծառի չորացող մասը սկսել է ուշ տերևաթափել։ Սվետլանան ցավով նշում է, որ իրենից հետո արխը կապել են դեպի մոտակայքում գտնվող ջրավազանը, որպեսզի ջրեն բանջարանոցները։ Եվ ծառի վիճակը վատթարացել է։ Նման անհարգելի մոտեցումը մեր պատմական արժեքի նկատմամբ մնում է անհասկանալի։ Կեղտոտված տարածքը ոչ ոք չի մաքրում և պատկերացնել կարելի է, թե ինչ տեսարան է բացվում զբոսաշրջիկների առջև։ Զբոսաշրջիկներն էլ են որոշ չափով վնասում ծառը՝ ցանկանալով նկարվել  հսկայի ճյուղերին։ Մարդիկ էլ փչակում մոմեր են վառում, ինչն էլ ավելի է վատթարացնում ծառի վիճակը։

Նպատակին չի ծառայում նաև ցանկապատը, քանի որ հաշվի չի առնվել ծառի յուրահատկությունները։ Անգամ մի գրություն չկա տարածքում, որ ծառը պաշտպանվում է պետության կողմից։

Դեպի Արցախ: Տնջրի. Արցախի ...

Տիկին Սվետլանան մեծ ակնածանքով է պատմում Սխտորաշեն գյուղի նախկին բնակիչ ռուսաստանաբնակ Հրանտի մասին, որը սկսել էր տնջրիի տարածքի բարեկարգման աշխատանքները։ Բավականին գործեր էր կատարել, բայց, ցավոք, վախջանվել է, և բարեկարգման աշխատանքները կիսատ են մնացել։

Պարզվեց, որ տնջրիի՝ որպես պետության կողմից պաշտպանվող հուշարձան, հարցերով զբաղվում էր հանրապետության 2 կառույց՝ <<Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն>> ՊՈԱԿ-ը և ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը։ Առաջին կառույցի ղեկավարը նշեց, որ ծառը բնական հուշարձան է, ուստի դրա հարցերով զբաղվում է բնապահպանության նախարարությունը։ Բայց քանի որ այն զբոսաշրջիկների վայր է հանդիսանում, տնջրին ընդգրկել են պատմական միջավայրի ծառայության ներքո, կառուցել են մետաղյա ցանկապատ։ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների բաժնի պետի հավաստմամբ՝ կատարում են ծառը չվնասելու հետևողական աշխատանքներ։ Երկու կառույցներն էլ հավաստիացնում են, որ ծառի պաշտպանվածության մասին ցուցանակներ են տեղադրվել։

People Media - Տնջրի․ աշխարհի ամենահին ...

Դիմեցի մասնագետի՝ Արցախի գյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի խորհրդատու, գիտական աշխատակից, գյուղատնտես և անտառագետ Գևորգ Մարգարյանին՝ տեղեկանալու սոսենիների երկարակեցության պայմաններն ապահովող միջոցառումների մասին։ Նրա հավաստմամբ՝ անհրաժեշտ է ապահովել մի քանի կարևոր համալիր պայմաններ։ Աշխատանքներն իրականացնելու համար Գևորգ Մարգարյանը խորհուրդ է տալիս հրավիրել մասնագետի։

Յուրաքանչյուր բնագավառում է կարևոր մարդկային գործոնը, հատկապես, երբ խոսք է գնում  մեծ արժեք ներկայացնող թե՜ բնական, թե՜ պատմական հուշարձանի մասին։  

 2000 -ամյա չինարի ծառ Ղարաբաղում - YouTube