[ARM]     [RUS]     [ENG]

Բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք

Հադրութի շրջանային բուժմիավորումում բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, որի  վերանորոգման աշխատանքները սկսվել էին դեռևս 2019 թվականին՝  կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելությամբ, որը և  բաժանմունքը կահավորել  ու համալրել է անհրաժեշտ սարքավորումներով:

 ԿԽՄԿ առաքելության Լեռնային Ղարաբաղի բաժանմունքի տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը նշեց, որ բաժանմունքի ստեղծման նպատակը Հադրութի շրջանի բնակչությանը որակյալ անհետաձգելի բուժօգնության տրամադրումն է: Այժմ ծանր հիվանդների վիջակը կարող է կարգավորվել  բաժանմունքում՝ մինչև հիվանդանոց տեղափոխելը:

 ԿԽՄԿ –ն բաժանմունքին նվիրաբերել է շնչառական վերակենդանացման հավաքածու, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատոր, թթվածնի լրացուցիչ սարք, արտաքին մոնիտորներ և այլ սարքավորումներ: Հետագայում, իրավիճակի կայունացումից հետո, նախատեսվում է անձնակազմի համար կազմակերպել  ԿԽՄԿ և Առողջապահության  համաշխարհային կազմակերպության կողմից մշակված <<Անհետաձգելի  բժշկական օգնության հիմունքներ>> թեմայով դասընթացներ։

 Ըստ անհրաժեշտության, բաժանմունքը  կարող է անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրել նաև <<GOVID-19>>-ով հիվանդներին:

   Էթերի Մուսայելյանը միաժամանակ նշեց, որ  մի շարք բուժհաստատություններ, այդ թվում՝ հիվանդանոցներ, որտեղ բուժվում են  նոր կորոնավիրուսոով վարակված հիվանդներ, արդեն իսկ  ԿԽՄԿ –ից ստացել են անձնական պաշտպանական հանդերձանք և սարքավորումներ, ախտահանիչ նյութեր, հիգենայի պարագաներ, լվացքի մեքենաներ ու չորացնող սարքեր: Համավարակի դեմ պայքարում ԿԽՄԿ-ն մտադիր է շարունակել իր աջակցությունը առողջապահական կառույցներին:

 

 

                                                                                     ԷԴԻԿ ԴԱՎԹՅԱՆ