[ARM]     [RUS]     [ENG]

Հիմնանորոգվում է Բերձոր-Ստեփանակերտ մայրուղին

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 1996-98 թվականներին կառուցվեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը հեշտացրեց երթևեկությունը այս հատվածում։ Տարիների ընթացքում նշված ճանապարհի Բերձոր-Ստեփանակերտ հատվածում՝ որոշ մասերում քայքայվել է ասֆալտը, որոշ տեղերում դժվարացել է երթևեկը։ Ընթացքում կատարվել են նորոգման աշխատանքներ, բայց անելիքներ շատ կան։ Ի ուրախություն մեզ՝ արդեն 3 օր է՝ Բերձորի մոտակայքում աշխատում են ճանապարհաշինարարները և հիմնանորոգում ճանապարհը։ Կատարվող աշխատանքներին ծանոթանալու համար այցելեցի ճանապարհաշինարարներին։ Աշխղեկ Հրայր Հարությունյանն ասաց՝ աշխատանքները կատարվում են ՙԿապավոր՚ ՍՊԸ-ի կողմից՝ ԱՀ կառավարության պատվերով։ 1996թ?ա ստեղծված այս ընկերությունը մասնաճյուղեր ունի ՀՀ և Արցախի տարածքներում, նաև՝ Ստեփանակերտում։ Իրականացնում է վերակառուցում և կապիտալ վերանորոգում, ճանապարհային շինարարություն, ներքին և արտաքին ջրամատակարարման ու կոյուղու աշխատանքներ, գազամատակարարման աշխատանքներ, ջրհորդանների և ջրատար խողովակների տեղադրում և այլ ծառայություններ։ Հ?ւ Հարությունյանը նշեց նաև՝ նախատեսած է ամբողջությամբ հիմնանորոգել Բերձոր-Ստեփանակերտ հատվածը։ Աշխատանքները մոտ 2-3 ամիս կտևեն։ Որոշ հատվածներում ճանապարհաշինարարները կատարում են փոսալցման աշխատանքներ՝ տեղ-տեղ քանդված հատվածները վերականգնելով։ Իսկ այն հատվածները, որոնք առավել են քանդված, ամբողջությամբ պատվում են երկշերտ ասֆալտով։ Այցի պահին տեղում աշխատում էին 8 տեխնիկական միջոցներ։ ՙԿԱՄԱԶ՚ մակնիշի մեքենայի վարորդ Կառլեն Գասպարյանն Ստեփանակերտից է, արմատներով Մարտակերտի շրջանից։ 2 տարի է, ինչ աշխատում է ընկերությունում։ Այս օրերին ասֆալտ ու խճաքար է տեղափոխում ընկերության ասֆալտի գործարանից, որը գտնվում է Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրի մոտ։ Կարևորում է բարեկարգ ճանապարհի դերը, հատկապես՝ որպես վարորդ։ Ասֆալտը փռող բանվորները ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածքից են, Արմեն և Մխիթար Գալստյան եղբայրներն Արծվանիստ գյուղից են, Վահան Սիմոնյանը, Էդգար Խաչատրյանը, Արմեն Հակոբյանը՝ Վարդենիսից։ Գոհ են՝ ունեն աշխատանք հայրենիքում և սիրով են աշխատում տղաները՝ Հայրենի երկրի ճանապարհն են հիմնանորոգում։ Աշխղեկի օգնական Ժորա Լագզյանը Երևանից է: Նա նշեց՝ կարևորը աշխատանքի որակն է։ Աշխատում են այնպես անել, որ հիմնանորոգ ճանապարհը երկար ծառայի։ Հրաժեշտ տվեցի ճանապարհաշինարարներին հավատով՝ աշխղեկ Հրայրի խոսքը 2-3 ամիս անց կկատարվի՝ կունենանք իդեալական ճանապարհ, որը Բերձորը կապում է մայրաքաղաք Ստեփանակերտին։