[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՆ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ՍՏԱՆ­ԴԱՐՏ­ՆԵՐ, Ո­ՐՈՆՑ ՀԵՏ ՍՏԻՊ­ՎԱԾ ԵՆՔ ՀԱՇՏ­ՎԵԼ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Եր­կու հարց՝ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րին

-Պա­րոն Բաղ­րյան, ա­միս­ներ ա­ռաջ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը հայ­տա­րա­րեց, որ հե­տայ­սու քի­միա­թե­րա­պիա­յի թանկ դե­ղե­րը՝ հատ­կա­պես ՙՀեր­ցեպ­տին՚-ը, քաղց­կե­ղով հի­վանդ­նե­րին կտ­րա­մադր­վեն անվ­ճար՝ պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում: Բայց առ այ­սօր մեզ մոտ նման բան չկա: Դա միայն Հա­յաս­տա­նի՞ն էր վե­րա­բեր­վում...
-Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րը մշ­տա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մեջ են։ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից քի­միա­թե­րա­պիա­յի դե­ղե­րի տրա­մադր­ման նման ծրա­գիր մշակ­ված է։ Գոր­ծե­լու դեպ­քում կդի­տարկ­վի նաև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ներդ­նե­լու հար­ցը։
Միա­ժա­մա­նակ նշեմ, որ սկ­սած 2013 թվա­կա­նից, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ սահ­ման­ված կար­գով քա­ղա­քա­ցի­նե­րին տրա­մադր­վում է փոխ­հա­տու­ցում սր­տի վի­րա­հա­տու­թյուն­նե­րի և չա­րո­րակ նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րի բուժ­ման նպա­տա­կով ձեռք բեր­ված հա­կաու­ռուց­քա­յին դե­ղո­րայ­քի 50 տո­կո­սի չա­փով (տա­րին մեկ ան­գամ), ո­րը, սա­կայն, չպետք է գե­րա­զան­ցի 2 000 000 (եր­կու մի­լիոն) ՀՀ դրա­մը։
Գոր­ծող կար­գի փո­փոխ­ման հա­մա­ձայն, 2018 թվա­կա­նից սկ­սած, մինչև 18 տա­րե­կան՝ հազ­վա­դեպ հան­դի­պող հի­վան­դու­թյուն­նե­րով տա­ռա­պող ան­ձանց բուժ­ման դի­մաց (տա­րին մեկ ան­գամ) տրա­մադր­վում է փոխ­հա­տու­ցում անհ­րա­ժեշտ գու­մա­րի 100 տո­կո­սի չա­փով, ո­րը նույն­պես չպետք է գե­րա­զան­ցի 2 000 000 (եր­կու մի­լիոն) ՀՀ դրա­մը։
-Թվում է՝ վեր­ջին տա­րի­նե­րին ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գը հա­մալր­վել է ժա­մա­նա­կա­կից անհ­րա­ժեշտ սար­քա­վո­րում­նե­րով, բայց մինչ այ­սօր ու­ռուց­քա­բա­նա­կան ծա­ռա­յու­թյու­նը չու­նի ճա­ռա­գայ­թա­յին բուժ­ման սար­քա­վո­րում, ո­րը, կար­ծում եմ, պետք է ո­լոր­տի ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րից մե­կը լի­ներ: Տա­րի­ներ շա­րու­նակ ու­ռուց­քա­բա­նա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող­նե­րը ստիպ­ված են գնալ Երևան և Ու­ռուց­քա­բա­նու­թյան ազ­գա­յին կենտ­րո­նում անց­նել այդ բու­ժու­մը, ին­չը լուրջ խն­դիր է հատ­կա­պես սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով­նե­րի հա­մար: Որ­պես ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու՝ այդ ուղ­ղու­թյամբ քայ­լեր ձեռ­նար­կո՞ւմ եք:
-Ի­հար­կե, մենք գի­տակ­ցում ենք բո­լոր ֆի­նան­սա­կան և բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան դժ­վա­րու­թյուն­ներն ու ան­հար­մա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք կրում են ու­ռուց­քա­յին հի­վան­դու­թյամբ տա­ռա­պող մեր քա­ղա­քա­ցի­նե­րը՝ կեն­սա­կան նշա­նա­կու­թյան այս սար­քի բա­ցա­կա­յու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված։ Այ­նուա­մե­նայ­նիվ, կան մի­ջազ­գա­յին ստան­դարտ­ներ, ո­րոնց հետ ստիպ­ված ենք հաշտ­վել։
Ճա­ռա­գայ­թա­յին բուժ­ման սար­քա­վո­րում­ներն աշ­խա­տում են ռա­դիոակ­տիվ նյու­թե­րով, ո­րոնց հս­կո­ղու­թյու­նը կա­տար­վում է կոնկ­րետ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան կող­մից։ Քա­նի որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը դեռևս չճա­նաչ­ված պե­տու­թյուն է, կազ­մա­կեր­պու­թյու­նը չի թույ­լատ­րում նշ­ված սար­քա­վոր­ման գոր­ծա­ծումն Ար­ցա­խում։