[ARM]     [RUS]     [ENG]

ՌԱԼԼԻ - ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Գա­յա­նե ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տում անվ­տանգ երթևե­կե­լը սխ­րա­գոր­ծու­թյուն է: Ե­թե հա­մա­ձայն չեք, ու­րեմն երբևէ Ստե­փա­նա­կեր­տի փո­ղոց­նե­րով երթևե­կած չկաք… Իսկ ե­թե ա­յո, ու­րեմն հաշ­վեք` քա­նի ան­գամ է ՙգո­ղա­կան՚ մե­քե­նան, նույ­նիսկ խաչ­մե­րու­կի մեջ­տե­ղում, վա­զան­ցում` թող­նե­լով ձեզ շվա­րած ու շշկլ­ված:

Ռալ­լի-Դա­կա­րը, ղա­րա­բաղ­ցու ա­սած, ղա­լաթ է ա­նում: Շու­մա­խերն էլ նա­խան­ձով կնա­յեր տե­ղի ՙկտ­րիճ­նե­րին՚: Իսկ ՙՖոր­սաժ՚-ի ռե­ժի­սորն էլ երևի չգի­տի, որ Ստե­փա­նա­կեր­տում կա­րող է ա­ռանց լրա­ցու­ցիչ ծախ­սե­րի իր հեր­թա­կան զիլ ֆիլ­մը նկա­րա­հա­նել` պար­զա­պես ե­րե­կո­յան շր­ջե­լով քա­ղա­քի ո­րոշ փո­ղոց­նե­րով:
Ե­կեք փաս­տենք. մեր վա­րորդ­նե­րի մի մա­սը երթևե­կու­թյան կա­նոն­նե­րին չի հետևում: Չեն սի­րում ու՝ վերջ:
Քա­ղա­քի երթևե­կու­թյու­նը կաթ­վա­ծա­հար են ա­նում նեղ­լիկ փո­ղոց­նե­րը և դրանք ա­վե­լի նե­ղաց­նող` ա­ջու­ձախ կանգ­նած մե­քե­նա­նե­րը: Պետք է ոս­կեր­չի ճշգր­տու­թյամբ, սան­տի­մետ­րեր հաշ­վե­լով կա­րո­ղա­նաս այդ նեղ կա­ծա­նով անց­նել… Չան­ցար` մեղ­քը վիզդ: Այս թն­ջու­կի մեջ ա­ռա­վել աչ­քի են զար­նում մյուս երթևե­կող­նե­րի նկատ­մամբ ՙա­ռա­վե­լու­թյան՚ զգա­ցո­ղու­թյամբ հա­մակ­ված­նե­րը, ով­քեր հենց ճա­նա­պար­հի ՙքթին՚, ինչ­պես վա­րորդ­ներն են ջղաձգ­ված ա­սում, կանգ­նեց­նում են ի­րենց մե­քե­նա­նե­րը: Պատ­կե­րաց­նու՞մ եք` թեք­վում ես աջ` ու ա­նակն­կալ` վթա­րա­յին ի­րա­վի­ճակ…
Ինչ­պես մեր ռու­սաս­տա­նաբ­նակ բա­րե­կամ­նե­րից մեկն է նշում` պետք է յու­րա­հա­տուկ հմ­տու­թյուն­ներ ու­նե­նալ, որ կա­րո­ղա­նաս անվ­տանգ երթևե­կել Ստե­փա­նա­կեր­տում:
Ճշ­մար­տու­թյան դեմ չմե­ղան­չենք ու ա­սենք, որ մեր փո­ղոց­նե­րը ՙա­մե­րի­կյան թմ­բիր­ներ՚ են հի­շեց­նում, որ­տե­ղով մե­քե­նա­նե­րը ՙպա­րե­լով՚ են երթևե­կում: Բայց դա կար­գա­զանց վա­րորդ­նե­րի մեղ­քի բա­ժի­նը չի նվա­զեց­նում: Ինչ­պես տատս կա­սեր` մըտ­քիդ վեր տի­նիս, սա­րեր շոռ կը­տաս:
Մի ա­ռան­ձին թե­մա է շր­ջա­դար­ձի ցու­ցիչ չմիաց­նե­լը…. Եվ ի՞նչ­պի­սի հո­գե­բա­նու­թյուն պետք է ու­նե­նա այն մար­դը, ով կար­ծում է, որ իր ա­ռաջ բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը բաց են, որ ո­չինչ և ոչ մե­կը չի կա­րող խո­չըն­դոտ հան­դի­սա­նալ...
Խճան­կա­րի գույ­նե­րը մգա­նում են, երբ այդ ա­մե­նին գու­մար­վում են լու­սա­ցույց­նե­րի` վա­րորդ­նե­րին և հե­տիոտ­նին միա­ժա­մա­նակ ճա­նա­պարհ տա­լը. խաչ­մե­րու­կի մի կող­մից լու­սա­ցույ­ցի կա­նա­չը վա­րոր­դի հա­մար է միա­նում, մյուս կող­մից` հե­տիոտ­նի, ու այդ­պես վա­րորդն ու հե­տիոտ­նը ան­ցու­մի վրա ի­րար են հան­դի­պում: Ճիշտ է` միշտ չէ, որ վա­րորդ­ներն են կար­գը խախ­տում, եր­բեմն, ին­չու չէ` ա­կա­նա­տես ենք լի­նում խաչ­մե­րու­կի ամ­բողջ եր­կայն­քով քայ­լող հե­տիոտ­նին, ում հա­մար ան­ցում, լու­սա­ցույց, կա­նաչ գույն…. ա­նի­մաստ ազ­դան­շան­ներ են:
Մեր ժո­ղովր­դի ի­մաստ­նու­թյու­նը ան­ծայ­րա­ծիր է… այս դեպ­քում նա կա­սի` թայ­դի ընգ­նո­ղը օխ­տը տեղ կու­կուզ կկե­նա… Եվ« չլի­նե­լով կո­չե­րի սի­րա­հար, այ­նու­մե­նայ­նիվ, այս պա­րա­գա­յում կոչ կա­նեի վա­րորդ­նե­րին, ին­չու չէ՝ նաև հե­տիոտ­նե­րին, պահ­պա­նել կար­գու­կա­նո­նը, սո­վո­րել զի­ջել ու համ­բե­րել: Պա­թո­սա­յին չհն­չի` կյան­քը ա­վե­լի կարևոր է, քան ա­մե­նա­զոր երևա­լու ան­հագ ցան­կու­թյան բա­վա­րա­րու­մը: