[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՐ­ՔԱ­ՀԱ­ՎԱ­ՔԸ ԵՎՍ ՃԱ­ԿԱ­ՏԱ­ՄԱՐՏ Է

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Հարցազրույց ԱՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, 

գնդապետ Կարեն ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

- Պա­րոն Սարգ­սյան, հան­րա­պե­տու­թյու­նում վա­ղուց սկս­վել և ըն­թաց­քի մեջ են բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րը, և այդ ա­ռու­մով, կար­ծում եմ, ԱՀ ԿԱ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյու­նը շատ ա­նե­լիք­ներ ու­նի։ Կա­ռույցն ին­պե՞ս է նա­խա­պատ­րաստ­վել ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող գոր­ծըն­թա­ցին, մաս­նա­վո­րա­պես՝ ՙԲեր­քա­հա­վաք-2020՚-ի ան­կո­րուստ կազ­մա­կերպ­մա­նը։ 

- Ա­մա­ռը կա­ռույ­ցի հա­մար ա­մե­նաաշ­խա­տա­տար ժա­մա­նա­կա­հատ­վածն է, չնա­յած Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյու­նը տար­վա բո­լոր ե­ղա­նակ­նե­րին էլ ու­ժե­ղաց­ված ռե­ժի­մով է աշ­խա­տում։
Ընդ­հա­նուր առ­մամբ՝ վեր­ջին տա­րի­նե­րի բեր­քա­հա­վա­քի ար­դյունք­ներն ու դրանց վեր­լու­ծու­թյու­նը ցույց են տա­լիս, որ հա­կահր­դե­հա­յին անվ­տան­գու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի լրիվ ծա­վա­լով ի­րա­կա­նա­ցու­մը թույլ է տա­լիս ա­ռա­վե­լա­գույնս ան­կո­րուստ կազ­մա­կեր­պել հա­ցա­հա­տի­կա­յին­նե­րի բեր­քա­հա­վա­քը։ Ըն­թա­ցիկ տար­վա բեր­քա­հա­վաքն ան­կո­րուստ կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք­ներ ենք ի­րա­կա­նաց­րել հր­դե­հա­յին անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Հրա­վիր­վել են խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ, ո­րոնց ժա­մա­նակ կոնկ­րետ հանձ­նա­րա­րա­կան­ներ են տր­վել տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով պա­տաս­խա­նա­տու ան­ձանց։ Ճշտ­վել են դաշ­տե­րում հր­շեջ հե­նա­կե­տե­րի տե­ղա­կայ­ման վայ­րե­րը։ Կա­ռա­վա­րումն ա­վե­լի օ­պե­րա­տիվ դարձ­նե­լու նպա­տա­կով պաշ­տո­նա­տար ան­ձինք ամ­րակց­վել են հա­մա­պա­տաս­խան շր­ջան­նե­րին։ Բա­ցի այդ, ստեղծ­վել են հա­կահր­դե­հա­յին անվ­տան­գու­թյան հանձ­նա­ժո­ղով­ներ, ո­րոնց նա­խա­գահ­նե­րը շրջ­վար­չա­կազ­մե­րի ղե­կա­վար­նե­րի տե­ղա­կալ­ներն են։ Բեր­քա­հա­վա­քին մաս­նակ­ցող մե­խա­նի­զա­տոր­նե­րի հա­մար անց են կաց­վել սե­մի­նար­ներ՝ հր­շեջ-տեխ­նի­կա­կան թե­մա­յով և տր­վել հա­մա­պա­տաս­խան թույ­լտ­վու­թյուն­ներ։ Հր­շեջ հե­նա­կե­տե­րում հեր­թա­պա­հու­թյու­նում ընդգրկված պա­հա­կախմ­բե­րի հետ անց են կաց­վել մաս­նա­գի­տա­կան հա­տուկ ու­սում­նա­վար­ժու­թյուն­ներ։ Ա­սեմ նաև, որ ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու հա­մար յու­րա­քան­չյուր հե­նա­կե­տում կան հա­մա­պա­տաս­խան բժշ­կա­կան պա­րա­գա­ներ ու դե­ղո­րայք։ Հա­կահր­դե­հա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրագ­րի հա­մա­ձայն՝ մաս­նա­վո­րա­պես ա­ռա­ջար­կու­թյամբ դի­մել ենք ԱՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կին՝ զո­րա­վար­ժա­րան­նե­րում և հրաձ­գա­րան­նե­րում ու­սում­նա­կան պա­րապ­մունք­նե­րի ժա­մա­նակ հր­դե­հա­յին անվ­տան­գու­թյան գո­տի ստեղ­ծե­լու հա­մար։

Բա­ցի այդ, վե­րոն­շյալ ծրագ­րի հա­մա­ձայն՝ հան­րա­պե­տու­թյան շր­ջան­ներ կա­տա­րած ստու­գայ­ցե­րի ժա­մա­նակ ստուգ­վել է հա­ցա­հա­տի­կի և կոշտ կե­րե­րի պա­հես­տա­վոր­ման հա­կահր­դե­հա­յին վի­ճա­կը։ Նաև հանձ­նա­րար­ված է վե­րահս­կել գյուղ­տեխ­նի­կան հր­դե­հա­շիջ­ման մի­ջոց­նե­րով ու կայ­ծա­մա­րիչ­նե­րով ա­պա­հով­ված լի­նե­լը, աղ­բա­նոց­նե­րի այր­ման ժա­մա­նակ հա­կահր­դե­հա­յին կա­նոն­նե­րի պահ­պա­նու­մը։
Այս ա­մե­նից զատ՝ հա­մայ­նք­նե­րում բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք­ներ են անց­կաց­վել, ստեղծ­վել են հր­շեջ կա­մա­վո­րա­կան ջո­կատ­ներ։ Հա­վե­լեմ, որ հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րում տե­ղա­կա­յել ենք 17 հե­նա­կետ, ի­րա­կա­նաց­նում ենք շուր­ջօ­րյա հեր­թա­պա­հու­թյուն՝ 20 հր­շեջ մե­քե­նա­յով։
- Ու­նե՞ք հա­մա­պա­տաս­խան քա­նա­կու­թյամբ տեխ­նի­կա, ի դեպ՝ ե՞րբ է այն վեր­ջին ան­գամ թար­մաց­վել։
- Տեխ­նի­կա­կան բա­զա­յի ա­նընդ­հատ թար­մա­ցու­մը և ու­ժե­ղա­ցու­մը ծա­ռա­յու­թյան հիմ­նա­կան ու կարևոր ա­ռա­քե­լու­թյունն է։ 2018-2019 թվա­կան­նե­րին բա­զան վե­րա­զին­վել և ամ­բող­ջա­պես թար­մաց­վել է, ձեռք են բեր­վել վեր­ջին սերն­դի մի­ջոց­ներ՝ ծա­ռա­յու­թյու­նը պատ­շաճ մա­կար­դա­կով կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ Հարկ է նշել, որ մեր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է տեխ­նի­կան մշ­տա­պես սար­քին վի­ճա­կում պա­հե­լը, անձ­նա­կազ­մի պատ­րաստ լի­նե­լը, և այս ա­ռու­մով նմա­նա­տիպ աշ­խա­տանք­նե­րը տար­վում են ա­մեն օր, ա­մեն ժամ։
- Ի՞նչ պետք է ի­մա­նան մար­դիկ, հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րը՝ հր­դե­հավ­տանգ ժա­մա­նա­կաշր­ջա­նում հր­դեհ­նե­րից հնա­րա­վո­րինս խու­սա­փե­լու հա­մար։
- Տար­վա այս շր­ջա­նը մեզ­նից՝ յու­րա­քան­չյու­րից, պա­հանջ­վում է զգո­նու­թյուն և բարձր պա­տաս­խա­նատ­վու­թյուն։ Ցա­վոք, հր­դեհ­ներն ա­մեն տա­րի էլ ան­խու­սա­փե­լի են լի­նում, ին­չը մեծ հար­ված է հասց­նում գյու­ղատն­տե­սու­թյա­նը։ Ու­շա­դիր պետք է լի­նենք, որ հե­տո ափ­սո­սա­լու բան չու­նե­նանք։ Մենք հա­ճախ ենք հայ­տա­րա­րու­թյուն­ներ տա­րա­ծում, սո­ցիա­լա­կան հո­լո­վակ­նե­րի մի­ջո­ցով հա­սա­րա­կու­թյա­նը բա­ցատ­րում, որ խո­տա­ծածկ տա­րածք­ներ չվա­ռեն, որ հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րը հն­ձած ար­տե­րը չայ­րեն։ Մի խոս­քով՝ ծա­ռա­յու­թյան կող­մից ա­մեն ինչ ար­վում է բեր­քա­հա­վաքն ան­կո­րուստ կազ­մա­կեր­պե­լու ուղ­ղու­թյամբ։ Բա­րե­բախ­տա­բար, մինչ այս պա­հը լուրջ դեպ­քեր չեն գրանց­վել։
- Բեր­քա­հա­վա­քի շր­ջա­նում ծա­ռա­յու­թյունն ո՞ւմ հետ է հա­մա­գոր­ծակ­ցում։
- Բեր­քա­հա­վաքն ար­դյու­նա­վետ ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով փր­կա­րար ծա­ռա­յու­թյու­նը հր­դե­հավ­տանգ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հա­մա­գոր­ծակ­ցում է ԱՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի, գյու­ղատն­տե­սու­թյան և քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րի, ոս­տի­կա­նու­թյան, ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան կո­մի­տեի, գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րա­մի, ինչ­պես նաև՝ շրջ­վար­չա­կազ­մե­րի հետ։ Հա­ճախ ենք այ­ցե­լու­թյուն­ներ կա­տա­րում շր­ջան­նե­րի ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի բա­ժին­ներ, հանձ­նա­րա­րա­կան­ներ տա­լիս պա­տաս­խա­նա­տու ան­ձանց, հրա­հան­գա­վո­րում հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նող անձ­նա­կազ­մին։
Օգտ­վե­լով ա­ռի­թից՝ ու­զում եմ դի­մել բնակ­չու­թյա­նը, որ­պես­զի պահ­պա­նեն հա­կահր­դե­հա­յին անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րը։ Չէ՞ որ քիչ չեն դեպ­քե­րը, երբ հր­դե­հի բռնկ­ման պատ­ճառ է հան­դի­սա­նում մարդ­կա­յին գոր­ծո­նը։
Այս­քա­նով հան­դերձ՝ ու­զում եմ հա­վաս­տիաց­նել, որ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյու­նը պատ­րաստ է 2020թ. բեր­քա­հա­վա­քի ժա­մա­նակ լրիվ ծա­վա­լով ի­րա­կա­նաց­նե­լու հա­կահր­դե­հա­յին անվ­տան­գու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րը։ Սա յու­րօ­րի­նակ ճա­կա­տա­մարտ է, և այս ճա­կա­տա­մար­տից պար­տա­վոր ենք պատ­վով դուրս գալ։