[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՊՈՒՐԱԿԻ ՓՈՔՐ ՈՒ ՄԵԾ ՀՈԳՍԵՐԸ

Սի­րուն ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Դժոխ­քում ա­մե­նա­շի­կա­ցած տե­ղե­րը նա­խա­տես­ված են նրանց հա­մար, ով­քեր բա­րո­յա­կան մեծ փոր­ձու­թյուն­նե­րի ժա­մա­նակ­նե­րում չե­զո­քու­թյուն են պահ­պա­նել։

Դան­թե


Չե­զո­քու­թյունն ու ան­տար­բե­րու­թյու­նը չա­րիք են, քան­զի ով ի­րեն հա­մա­րում է լիար­ժեք քա­ղա­քա­ցի, ի­րա­վունք չու­նի ան­տար­բեր լի­նել մեր կյան­քում առ­կա մեծ ու փոքր խն­դիր­նե­րի հան­դեպ։ Չէ՞ որ միաս­նա­բար պետք է կեր­տենք Ար­ցախ աշ­խար­հի ներ­կան ու ա­պա­գան։ Հենց սկզ­բից ա­սեմ, որ մեր քա­ղա­քը տա­րեց­տա­րի գե­ղեց­կա­նում է և հարս­տա­նում կա­ռուց­վող նոր շեն­քե­րով, զբո­սայ­գի­նե­րով, հար­մա­րա­վետ փո­ղոց­նե­րով և այլ նո­րա­կա­ռույց­նե­րով։
Ու­զում եմ խո­սել ՙՈւ­սա­նո­ղա­կան պու­րա­կի՚ մա­սին, ո­րը շա­հա­գործ­ման հան­ձն­վե­լուց հե­տո այն­քան էլ շատ ժա­մա­նակ չի ան­ցել։ Ողջ թա­ղա­մա­սի և՜ բնա­կիչ­ներն էին ու­րա­խա­ցել (իսկ ա­մե­նից շատ՝ ե­րե­խա­նե­րը), և՜ ու­սա­նող­նե­րը ։ Սկ­սենք նրա­նից, որ հա­մալ­սա­րա­նի շեն­քի կա­մա­րաձև բա­կից եր­կու կող­մով աս­տի­ճան­ներ են իջ­նում պու­րա­կի ա­ռա­ջին հար­թակ։ Լու­րեր կա­յին, որ հենց այն­տեղ պի­տի լի­նի ու­սա­նո­ղա­կան սր­ճա­րան, գրա­խա­նութ կամ պատ­ճե­նա­հան­ման կր­պակ, սա­կայն« ի զար­մանս բո­լո­րի, այն դար­ձավ քա­ղա­քի Մու­րա­ցա­նի ան­վան գրա­դա­րա­նի մաս­նա­ճյուղ։ Դա էլ էր տար­բե­րակ. մենք գրա­սեր և ըն­թեր­ցող ժո­ղո­վուրդ ենք։ Բայց շատ շու­տով գրա­դա­րա­նի ճա­կա­տը զար­դա­րող մեծ նկար¬պլա­կա­տը սկ­սեց ՙար­տաս­վել՚ խո­նա­վու­թյու­նից։ Հե­տո դա­րակ­նե­րում ծվա­րած գր­քե­րը ևս տրտ­մու­թյու­նից սկ­սե­ցին մգ­լո­տել և խո­նա­վու­թյու­նից դառ­նա­գին լալ գաղջ օ­դի ծանր ազ­դե­ցու­թյու­նից։
Պու­րա­կի ա­ռա­ջին հատ­վա­ծում տե­ղա­կայ­ված է փոք­րիկ կլոր ջրա­վա­զան՝ մեծ ու փոքր շատր­վան­նե­րով, ո­րոնք շու­տով հուշ դար­ձան այ­ցե­լու­նե­րի հա­մար։ Ա­վա­զա­նը կի­սով չափ լց­ված է պղ­տոր ջրով և հե­ռա­վոր հու­շեր է արթ­նաց­նում իր եր­բեմ­նի լիա­թոք կյան­քի մա­սին։
Պու­րա­կի ա­մե­նա­մեծ հատ­վա­ծի կենտ­րո­նում է գտն­վում գե­ղե­ցիկ« չորս ցայ­տաղ­բյուր­նե­րի հա­մա­տեղ քան­դա­կը, ո­րի ծո­րակ­ներն ա­ռա­ջին իսկ օ­րից ջրի ե­րես չեն տե­սել։
Հան­րա­հայտ ճշ­մար­տու­թյուն է՝ զբո­սայ­գի­նե­րի հիմ­նա­կան զար­դը ծա­ղիկ­նե­րը, թփե­րը, գա­զոն­ներն ու ծա­ռերն են, ո­րոնց մա­սին իս­պառ մո­ռա­ցել են կա­ռու­ցա­պա­տող­նե­րը։ Ոչ մի ծա­ղիկ, ոչ մի թուփ կամ ծառ… Ա՛յ քեզ բան... իսկ մենք կար­ծում էինք, թե պու­րակ­ներն ու զբո­սայ­գի­նե­րը սի­զա­մար­գե­րի մի­ջով ճե­մե­լու, զբոս­նե­լու և հան­գս­տա­նա­լու հա­մար են։ Պարզ­վում է, որ միայն ա­մառ­վա օ­րե­րին ժա­մը 18-19¬ից հե­տո կա­րե­լի է նս­տել կամ զբոս­նել այս­տեղ։
Մեծ սա­լա­քա­րե­րով պատ­ված զբո­սայ­գու տա­րած­քը նույն­պես վտանգ­ված է և անմ­խի­թար. քա­րե­րի մի մա­սը կա՜մ քանդ­ված ու ճաք­ճք­ված է, կա՜մ բա­ցա­կա­յում է։
Ինչ խոսք, որ պու­րա­կի անմ­խի­թար վի­ճա­կի հա­մար մե­ղա­վոր են նաև ո­րոշ քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնք մա­նուկ­նե­րի հետ գա­լիս են պու­րակ հան­գս­տա­նա­լու, սա­կայն բա­ցար­ձակ ան­տար­բե­րու­թյամբ են հետևում, թե ե­րե­խա­ներն ինչ­պես են փչաց­նում հա­սա­րա­կա­կան գույ­քը...
Գտ­նում եմ, որ յու­րա­քան­չյուրս էլ պա­տաս­խա­նա­տու է մեր քա­ղա­քի լիա­թոք կյան­քի հա­մար։ Քա­ղաք, որ­տեղ ոտք դնող հյու­րե­րը ի­րենց հետ տա­նում են միայն գե­ղե­ցիկ տպա­վո­րու­թյուն­ներ և հույ­զեր…

;