Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

COVID-19 ՎԱ­ՐԱ­ԿՈՎ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ՎՈՐ­ՎԱԾ Ի­ՐԱ­ՎԻ­ՃԱԿՆ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ՎԵ­ՐԱՀՍ­ԿԵ­ԼԻ Է

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով Ար­ցա­խում հու­լի­սի 17-ի ժա­մը 11։00-ի դրու­թյամբ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 7 նոր և ընդ­հա­նուր 163 դեպք: Վա­րա­կա­կիր­նե­րից 2-ը հայտ­նա­բեր­վել է ՀՀ-ԱՀ սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տում ի­րա­կա­նաց­ված թես­տա­վոր­ման ար­դյուն­քում, իսկ 4 հի­վանդ էլ նախ­կի­նում հաս­տատ­ված վա­րա­կա­կիր­նե­րի շփ­ման շր­ջա­նա­կից են, մեկ այլ դեպք էլ՝ նոր օ­ջա­խից: Բո­լոր նոր վա­րակ­ված­նե­րը Ստե­փա­նա­կեր­տից են: Նույն ժա­մա­նա­կաըն­թաց­քում ա­պա­քին­վել է 5 քա­ղա­քա­ցի, իսկ ընդ­հա­նուր առ­մամբ Ար­ցա­խում բուժ­վել է 133 վա­րա­կա­կիր: Ներ­կա­յումս բուժ­վում է 30 հի­վանդ. նրան­ցից եր­կու­սի ա­ռող­ջա­կան վի­ճա­կը ծանր է, չոր­սինն էլ՝ մի­ջին ծան­րու­թյան: Հու­լի­սի 17-ի դրու­թյամբ մե­կու­սաց­ված է 50 քա­ղա­քա­ցի, իսկ ընդ­հա­նուր կա­տար­վել է 3504 փոր­ձան­մու­շի հե­տա­զո­տու­թյուն:

Ար­ցա­խում ձևա­վոր­ված նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կի տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում գոր­ծարկ­վող տե­ղե­կատ­վա­կան շտա­բը հու­լի­սի 14-ից վեր­սկ­սել է առ­ցանց ա­սու­լիս­նե­րի շար­քը: COVID-19 -ի դեմ պայ­քա­րի հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջա­ցա­ռում­նե­րի, աշ­խար­հում, ԱՀ-ում և ՀՀ-ում հաս­տատ­ված դեպ­քե­րի ու հի­վան­դա­ցու­թյան վի­ճա­կագ­րու­թյան մա­սին ներ­կա­յաց­րեց Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան պետ Օ­ֆե­լյա Հա­րու­թյու­նյա­նը: Նրա հա­վաստ­մամբ՝ մեր հան­րա­պե­տու­թյու­նում նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կե­լի է։ Վա­րակ­ված­նե­րի մեծ մա­սը (շուրջ 43%) Ստե­փա­նա­կեր­տից են, մնա­ցած դեպ­քե­րը գրանց­վել են ԱՀ բո­լոր շր­ջան­նե­րում։ Նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կով հի­վանդ­նե­րը բու­ժում են ստա­նում ԱՀ հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նում, իսկ մե­կու­սաց­ված­նե­րը գտն­վում են հյու­րա­նոց­նե­րում՝ բուժ­հս­կո­ղու­թյան ներ­քո։ Օ. Հա­րու­թյու­նյա­նի պար­զա­բան­մամբ՝ յու­րա­քան­չյուր նոր հաս­տատ­ված դեպ­քի ժա­մա­նակ կա­տար­վում են անհ­րա­ժեշտ աշ­խա­տանք­ներ հի­վանդ­նե­րի շփ­ման շր­ջա­նա­կը պար­զե­լու և նրանց մե­կու­սաց­նե­լու ա­ռու­մով։ Վա­րա­կի օ­ջախ­նե­րում էլ կա­տար­վում են ախ­տա­հան­ման աշ­խա­տանք­ներ։ Ինչ վե­րա­բե­րում է սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տե­րում վա­րա­կի դեմ ի­րա­կա­նաց­վող կան­խար­գե­լիչ աշ­խա­տանք­նե­րին, տես­չու­թյան պե­տը նշեց, որ դրանք մեկ­նար­կել են դեռևս մարտ ամ­սից։ Սկզբ­նա­կան փու­լում Ա­ղավ­նո, Խն­ձո­րեսկ, Խար­խա­փուտ հս­կիչ-ան­ցագ­րա­յին կե­տե­րում պար­տա­դիր ջեր­մա­չափ­վել են Հա­յաս­տա­նից Ար­ցախ մուտք գոր­ծած ան­ձինք« իսկ կլի­նի­կա­կան ախ­տան­շան­ներ ու­նե­ցող­նե­րը՝ մե­կու­սաց­վել։ Հու­նի­սի կե­սից Ար­ցախ մուտք գոր­ծող­նե­րը պար­տա­դիր պետք է ա­րագ թեստ հանձ­նեին, իսկ ար­դեն հու­լի­սի 10-ից հս­կիչ-ան­ցագ­րա­յին կե­տե­րում ի­րա­կանց­վում է նմու­շա­ռում ՊՇՌ (պո­լի­մե­րա­զա­յին շղ­թա­յա­կան ռեակ­ցիա) մե­թո­դով հե­տա­զո­տու­թյան հա­մար։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րո­նի մաս­նա­գետ­նե­րը գոր­ծուղ­վել էին Շա­հու­մյա­նի և Քա­շա­թա­ղի շր­ջան­նե­րի Նոր Խար­խա­փու­տի և Ա­ղավ­նո­յի սահ­մա­նա­յին բժշ­կա­սա­նի­տա­րա­կան հս­կիչ կե­տեր և տե­ղի բու­ժանձ­նա­կազ­մին ցու­ցա­բե­րել մե­թո­դա­կան օգ­նու­թյուն: Վե­րոն­շյալ ան­ցա­կե­տե­րում մաս­նա­գետ­ներն Ար­ցախ մուտք գոր­ծող քա­ղա­քա­ցի­նե­րի քի­թըմ­պա­նից ու բե­րա­նի խո­ռո­չից վերց­ված քսուկ­ներն ու­ղարկ­վում են ԱՀ ԱՆ Հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րոն` ՊՇՌ մե­թո­դով լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Օ. Հա­րու­թյու­նյա­նի խոս­քով՝ վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող աշ­խա­տանք­նե­րը կկ­րեն շա­րու­նա­կա­կան բնույթ, պար­զա­պես քա­ղա­քա­ցի­ներն էլ ի­րենց հեր­թին պար­տա­վոր են պահ­պա­նել հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րը, լի­նեն ու­շա­դիր ու պա­տաս­խա­նա­տու հա­մա­վա­րա­կի դժ­վա­րին պայ­ման­նե­րում։
Իսկ ՀՀ-ում հու­լի­սի 17-ի ժա­մը 11:00-ի դրու­թյամբ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 442 նոր և ըն­հա­նուր 34001 դեպք։ Ա­պա­քին­վել է 22492 հի­վանդ, մա­հա­ցել՝ 620 մարդ: Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ ներ­կա­յումս բու­ժում է ստա­նում 10692 քա­ղա­քա­ցի: ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կայ­քէ­ջի փո­խանց­մամբ՝ ընդ­հա­նուր առ­մամբ կա­տար­վել է 143114 թես­տա­վո­րում: Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյու­նից վեր­ջին օրն ա­ռող­ջա­ցել է 561 մարդ, ցա­վոք« գրանց­վել մահ­վան ևս 13 դեպք։ Մա­հա­ցած­նե­րը ե­ղել են 49- 84 տա­րե­կան։ Նրանք ու­նե­ցել են ու­ղեկ­ցող քրո­նիկ հի­վան­դու­թյուն­ներ։ Նա­խորդ օրն ար­ձա­նագր­վել է մահ­վան 8 դեպք, երբ հի­վանդ­նե­րի մոտ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով: Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 197 է:
Նշենք, որ աշ­խար­հում հու­լի­սի 17-ի տվյալ­նե­րով՝ COVID-19-ով հաս­տատ­վել է շուրջ 13 809 681 դեպք։ Նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի հե­տա­զո­տա­կան կենտ­րոն­նե­րի տվյալ­նե­րով՝ աշ­խար­հում վա­րա­կից մա­հա­ցել է 589 990 հի­վանդ, ա­պա­քին­վել՝ 8 285 924-ը։ Վա­րակ­վա­ծու­թյան ցու­ցա­նի­շով ա­ռա­ջին տե­ղում շա­րու­նա­կում է մնալ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը` հաս­տատ­ված 3 576 430 դեպ­քով և մահ­վան՝ 138 359 ել­քով։ Երկ­րորդ տե­ղում Բրա­զի­լիան է, որ­տեղ գրանց­վել է 2 012 151 վա­րա­կա­կիր, մա­հա­ցել՝ 76 688 հի­վանդ, իսկ եր­րոր­դը՝ Հնդ­կաս­տա­նը՝ 1 003 832 դեպ­քով ու մահ­վան՝ 25 602 ել­քով։ Այ­նու­հետև հա­ջոր­դում են Ռու­սաս­տա­նը՝ գրանց­ված 751 612 վա­րա­կակ­րով (11 920 մահ), Պե­րուն՝ 341 586 դեպք (12 615 մահ), Հա­րա­վա­յին Աֆ­րի­կա­յի Հան­րա­պե­տու­թյու­նը՝ 324 221 (4 669 մահ), Մեք­սի­կան՝ 324 041 (37 574 մահ), Չի­լին` 323 698 վա­րա­կակ­րով (7 290 մահ):
Իսկ Վրաս­տա­նում վեր­ջին մեկ օր­վա ըն­թաց­քում գրանց­վել է COVID-19 վա­րա­կի 4 նոր և ընդ­հա­նուր 1010 դեպք: Այս երկ­րում վա­րա­կից ա­պա­քին­վել է 885 հի­վանդ, մա­հա­ցել՝ 15-ը:
COVID-19 վի­րու­սը տա­րած­վել է աշ­խար­հի 213 երկ­րում և հա­մա­վա­րա­կը դեռևս մո­լեգ­նում է՝ ժա­մառ­ժամ գրան­ցե­լով վա­րակ­վա­ծու­թյան նո­րա­նոր դեպ­քեր։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը կր­կին կոչ են ա­նում լի­նել զգոն, պահ­պա­նել վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող մի­ջոց­նե­րը։