[ARM]     [RUS]     [ENG]

ԼԱ­ՎԱ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅԱՄԲ ԼՑ­ՎԱԾ

Կարինե Բախշիյան

Սղ­նախն Ար­ցա­խի հնա­գույն ամ­րո­ցա­յին բնա­կա­վայ­րե­րից է, հենց ան­վա­նումն էլ դրա վկա­յու­թյունն է։ Սղ­նախ՝ նշա­նա­կում է ամ­րոց, ամ­րու­թյուն։ Ըստ պատ­մա­կան տար­բեր աղ­բյուր­նե­րի, նախ­կին բնա­կա­վայ­րը հի­շա­տակ­վում է չոր­րորդ դա­րից և գտն­վել է ներ­կա­յիս բնա­կա­վայ­րից 1 կմ դե­պի արևելք։ Ե­րեք կող­մե­րից պաշտ­պան­ված էր ժայ­ռե­րով, ու­ներ ե­կե­ղե­ցի ու գե­րեզ­մա­նոց։

1727 թվա­կա­նից մինչև 1750 թվա­կա­նը Սղ­նա­խի բնա­կիչ­ներն սկ­սե­ցին պար­բե­րա­բար տե­ղա­փոխ­վել նոր բնա­կա­վայր, սա­կայն հա­մա­րյա 30 տա­րի ի­րենց հա­րա­զատ­նե­րին հո­ղին էին հանձ­նում հին բնա­կա­վայ­րի գե­րեզ­մա­նո­ցում։ 1780 թվա­կա­նից գյու­ղի վե­րին բարձ­րու­թյան վրա ստեղծ­վեց նոր գե­րեզ­մա­նա­տուն։
Գյու­ղը սահ­մա­նա­կից է Ա­վե­տա­րա­նո­ցի հո­ղա­հան­դակ­նե­րին, Մեծ և Փոքր Քիր­սե­րին, Շո­շի, Սզ­նե­քի և Քա­րին տա­կի տա­րածք­նե­րին։
Շր­ջա­կայ­քում պահ­պան­վել են տար­բեր սր­բա­վայ­րեր և ե­կե­ղե­ցի­ներ, իսկ գյու­ղի հա­րավ-արևե­լյան կող­մում կա մի ահ­ռե­լի քա­րան­ձավ, ո­րը թշ­նա­մի­նե­րի հար­ձակ­ման ժա­մա­նակ ծա­ռա­յել է որ­պես ա­պաս­տա­րան։
Ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րի ժա­մա­նակ հայ­րե­նի­քի ա­զա­տու­թյան հա­մար նա­հա­տակ­վել և հա­վեր­ժաց­վել են ծնն­դով սղ­նախ­ցի 10 քա­ջոր­դի­ներ։
Այ­սօր Սղ­նախն ու­նի նո­րա­կա­ռույց հա­մայն­քա­յին կենտ­րոն, որ­տեղ տե­ղա­կայ­ված է գրա­դա­րան, խա­ղա­սե­նյակ, ա­կումբ։ Գոր­ծում է միջ­նա­կարգ դպ­րոց, առևտրի 1 կետ։ Հա­մայն­քի բնակ­չու­թյան թվա­քա­նա­կը կազ­մում է 315 մարդ։ Բնակ­չու­թյու­նը հիմ­նա­կա­նում զբաղ­վում է ա­նաս­նա­պա­հու­թյամբ և հո­ղա­գոր­ծու­թյամբ։
Հա­մայն­քի ղե­կա­վար Ե­ղի­շե Ղահ­րա­մա­նյա­նը, ով ա­մեն մի հա­ջո­ղու­թյան ու ձեռք­բեր­ման գրա­վա­կա­նը տես­նում է աշ­խա­տա­սի­րու­թյան, կամ­քի ու­ժի և պա­տաս­խա­նա­տու վե­րա­բեր­մուն­քի մեջ, գյու­ղի մա­սին հա­ճույ­քով է խո­սում։
-Կար­ծում եմ՝ ինձ հետ հա­մա­ձայն կլի­նեն բո­լոր գյու­ղաբ­նակ­նե­րը, որ ապ­րել գյու­ղում ու չզ­բաղ­վել գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րով՝ ան­նե­րե­լի է։ Փոք­րուց տե­սել եմ, թե ինչ­պի­սի սի­րով են իմ ծնող­նե­րը կա­տա­րում ի­րենց աշ­խա­տան­քը և, ին­չու չէ, ա­ռա­տո­րեն քա­ղում ար­դար աշ­խա­տան­քի պտուղ­նե­րը։
Ինչևէ: Ար­մատ­նե­րով սղ­նախ­ցի գոր­ծա­րար Ար­ման Հա­կոբ­ջա­նյա­նի շնոր­հիվ գյու­ղում ի­րա­կա­նաց­վում են տար­բեր բա­րե­գոր­ծա­կան աշ­խա­տանք­ներ։ Հուն­վար ամ­սից հա­մայն­քում սկս­ված են գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րի սա­լա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Պե­տա­կան մի­ջոց­նե­րի շնոր­հիվ տրա­մադր­վել է սա­լա­քա­րը, իսկ մնա­ցած բո­լոր ֆի­նան­սա­կան հար­ցե­րը լու­ծում է Ար­ման Հա­կոբ­ջա­նյա­նը՝ տրա­մադ­րե­լով նաև շի­նա­րար­նե­րի աշ­խա­տա­վար­ձը։ 1000-ա­կան դո­լար է տրա­մադ­րում նաև յու­րա­քան­չյուր նո­րած­նի։ 2020 թվա­կա­նին գյու­ղում ծն­վել է 3 ե­րե­խա։


Սղ­նախ հա­մայն­քում ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տան­քի և զբաղ­վա­ծու­թյան գոր­ծա­կա­լու­թյան վար­ձատր­վող հա­սա­րա­կա­կան աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման ծրագ­րով կա­տար­վել են Սղ­նա­խի հա­մայն­քի գե­րեզ­մա­նո­ցի տա­րած­քի մաքր­ման աշ­խա­տանք­ներ։ Անդ­րա­դառ­նա­լով 2019 թվա­կա­նին կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րին՝ նշեմ, որ ա­նաս­նա­բու­ծու­թյան կա­նո­նագր­ման և ա­րոտ­նե­րի կա­ռա­վար­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վել են միջ­դաշ­տա­յին ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կար­գում և ա­րոտ­նե­րի ջրար­բիաց­ման աշ­խա­տանք­ներ։ Հա­մայնքն օգտ­վել է նաև ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­ման խթան­ման պի­լո­տա­յին ծրագ­րից։ 2019 թվա­կա­նին շա­հա­գործ­ման է հան­ձն­վել երկ­կող­մա­նի ծնո­ղա­զուրկ Ա­շոտ Ա­վա­նե­սյա­նի բնա­կա­րա­նը, Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի կող­մից 8 ըն­տա­նիք ստա­ցել է շի­նա­նյութ, իսկ մեկ ըն­տա­նի­քի օգ­նու­թյուն է ցու­ցա­բեր­վել ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան կող­մից։ Շրջ­վար­չա­կազ­մի կող­մից 2020 թվա­կա­նին շի­նա­նյու­թե­րի տես­քով օգ­նու­թյուն են ստա­ցել ևս 4 ըն­տա­նիք։ Կար­ծում եմ՝ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կա­կան բնույթ է կրե­լու։
Հա­մայն­քը լրի­վու­թյամբ ա­պա­հով­ված է է­լեկտ­րա­կա­նու­թյամբ, գա­զի­ֆի­կաց­ված է, ինչ­պես նաև ա­պա­հով­ված է խմե­լու ջրով։ Փո­ղոց­նե­րը մաս­նա­կի են լու­սա­վոր­ված։ Մի խոս­քով, կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը շատ են, իսկ կա­տար­վե­լի­քը՝ ա­վե­լի շատ։
Բայց ա­նե­լիք­նե­րը շատ են: Կար­ծում եմ՝ պետք է զին­վենք հա­մա­ռու­թյամբ, ա­մուր կամ­քով ու ե­ռան­դով, որ կա­րո­ղա­նանք թեթևաց­նել գյու­ղի և գյու­ղա­ցու հոգ­սա­շատ ա­ռօ­րյան։
Գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րը, որ անմ­խի­թար վի­ճա­կում էին, այ­սօր սա­լա­պատ­վում են։ Աշ­խա­տանք­ներ են տար­վում նաև փո­ղոց­նե­րի ար­տա­քին լու­սա­վոր­ման ուղ­ղու­թյամբ, շու­տով այն ի­րա­կա­նու­թյուն կդառ­նա։
Հա­մայն­քի ա­մե­նամ­տա­հոգ խն­դի­րը ո­ռոգ­ման ջրի պա­կասն է:
Սղ­նախ­ցի­նե­րիս նպա­տակն է նաև դպ­րո­ցի նոր շենք ու­նե­նա­լը։ Կա­րե­լի է ա­սել, որ մենք բա­րի նա­խան­ձով ենք նա­յում այն հա­մայ­նք­նե­րի նո­րա­կա­ռույց դպ­րոց­նե­րին, ո­րոնք ու­նեն ժա­մա­նա­կա­կից ո­րա­կյալ կր­թու­թյան հա­մար բո­լոր պայ­ման­նե­րը։
Հա­մայն­քում ու­նենք 0-ից 6 տա­րե­կան 43 ե­րե­խա, սա­կայն, ցա­վոք, չու­նենք ման­կա­պար­տեզ, ո­րի բա­ցա­կա­յու­թյու­նը կա­րե­լի է հա­մա­րել գյու­ղի գեր­խն­դի­րը։ Ծնող­ներն ու ե­րե­խա­նե­րը մեծ սի­րով ու ան­համ­բե­րու­թյամբ են սպա­սում այն ե­րա­նե­լի օր­վան, որ Սղ­նա­խը նույն­պես ման­կա­պար­տեզ կու­նե­նա։ Ման­կա­պար­տե­զի առ­կա­յու­թյու­նը կն­պաս­տի նաև նոր աշ­խա­տա­տե­ղե­րի ա­վե­լաց­մա­նը, կն­վա­զի բնակ­չու­թյան ար­տա­գաղ­թը։
Հարկ է նշել նաև, որ վե­րա­նո­րոգ­ման կա­րիք են զգում բուժ­կե­տի և ա­կում­բի շեն­քե­րը։
Կար­ծում եմ՝ հրա­տապ քայ­լեր են պետք, որ­պես­զի բո­լոր այս խն­դիր­նե­րը լուծ­վեն, և խոս­քը փո­խա­րին­վի հս­տակ գոր­ծով, ին­չի հա­մար ակն­կա­լում ենք մեր երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի և բա­րե­րար­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը։