[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՎԱՃԱՌ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Թա­մար
ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
ք. Քար­վա­ճառ

 Այս օ­րե­րին Ար­ցա­խի Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Քար­վա­ճառ շրջ­կենտ­րո­նում ի­րա­կա­նաց­վում են քա­ղաքն ա­վե­րակ­նե­րից մաք­րե­լու աշ­խա­տանք­ներ։ Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում նշեց Շա­հու­մյա­նի շր­ջա­նի վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հայկ Պետ­րո­սյա­նը, աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են շրջ­վար­չա­կազ­մի նա­խա­ձեռ­նու­թյամբ, շր­ջա­նում գոր­ծող ՙՄիջ­նա­բերդ­շին՚ շի­նա­րա­րա­կան փակ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյան կող­մից։ 

ՙԱ­ռայժմ մաք­րում ենք քա­ղա­քի գլ­խա­վոր փո­ղո­ցի ճա­նա­պար­հա­մերձ ա­վե­րակ­նե­րը, բա­ցա­ռու­թյամբ այն կի­սա­վեր շի­նու­թյուն­նե­րի, ո­րոնք վե­րա­կան­գն­ման են­թա­կա են։ Այս­պի­սով քա­ղա­քը մաքր­վում է, այս աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում Քար­վա­ճա­ռի ար­տա­քին տեսքն ա­վե­լի բա­րե­կարգ կդառ­նա՚,- տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը։ Ըստ շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի՝ քանդ­ված շի­նու­թյուն­նե­րի քա­րե­րի մի մասն ուղ­ղա­կի շի­նա­րա­րա­կան աղբ է, ո­րը հե­ռաց­վում է, իսկ մի մա­սը պի­տա­նի քա­րեր են, ո­րոնք կօգ­տա­գործ­վեն քա­ղա­քի սա­լա­հա­տակ­ման հա­մար։
ՙԱյս պա­հին ըն­թաց­քի մեջ են Վար­դե­նիս-Մար­տա­կերտ մայ­րու­ղուց Քար­վա­ճառ ե­կող 19 կի­լո­մետր ճա­նա­պարհն աս­ֆալ­տա­պա­տե­լու նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Ըստ ծրագ­րի՝ կաս­ֆալ­տա­պատ­վի նշ­ված ճա­նա­պար­հա­հատ­վա­ծը, իսկ Քար­վա­ճառ քա­ղա­քում կի­րա­կա­նաց­վի սա­լա­հա­տա­կում՚։
Նշենք, որ ըստ նախ­նա­կան ծրագ­րի՝ մայ­րու­ղուց Քար­վա­ճառ բե­րող ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պա­տու­մը կա­վարտ­վի մյուս տար­վա մեջ։
Քար­վա­ճառ քա­ղա­քում այս օ­րե­րին ի­րա­կա­նաց­նում են նաև ճա­նա­պարհ­նե­րի հար­թեց­ման ըն­թա­ցիկ աշ­խա­տանք­ներ։

;