[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՐԻՑ` ՈՐԴՈՒՆ

Գա­յա­նե  ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ

 Հո­րից որ­դուն փո­խանց­ված գոր­ծը սուրբ է: Դա են վկա­յում հայ­կա­կան գեր­դաս­տան­նե­րի ու­նե­ցած ար­հեստ­ներն ու ար­վես­տի ճյու­ղե­րը, ո­րոնք փո­խանց­վել են սերն­դե­սե­րունդ: Ա­մեն զա­վա­կի հա­մար պա­տիվ էր հոր գոր­ծը շա­րու­նա­կե­լը: Թու­վան­քե­շյան­ներ (թու­վանք-հրա­ցան), Դար­բի­նյան­ներ, Ար­ծա­թա­գոր­ծյան­ներ, Հաց­պա­նյան­ներ, Բրու­տյան­ներ, Ոս­կեր­չյան­ներ, Ժա­մա­գոր­ծյան­ներ ազ­գա­նուն­նե­րը ևս դրա մա­սին են խո­սում:

Եվ ե­թե ձեզ թվում է, որ այդ ֆե­նո­մե­նի մա­սին կա­րե­լի է միայն ան­ցյալ ժա­մա­նա­կով խո­սել, ա­պա դուք չա­րա­չար սխալ­վում եք: Մեր օ­րե­րում էլ կան մար­դիկ, ով­քեր ի­րենց սր­բա­զան պարտքն են հա­մա­րում հոր գոր­ծը շա­րու­նա­կե­լը, ին­չը, ան­շուշտ, մեծ հար­գան­քի է ար­ժա­նի:
Այդ­պի­սին­նե­րից է Ար­մեն Ղահ­րա­մա­նյա­նը, ով« կր­թու­թյամբ լի­նե­լով ի­րա­վա­բան, դրա հետ մեկ­տեղ նաև հան­դի­սա­նա­լով Ար­ցա­խի քինգ­բոք­սին­գի ֆե­դե­րա­ցիա­յի փոխ­նա­խա­գահ, գլ­խա­վոր մար­զիչ և նույն մար­զաձևի հա­վա­քա­կա­նի մար­զիչ, ո­րո­շել է չհ­րա­ժար­վել բա­նա­լի պատ­րաս­տե­լու` հո­րից ժա­ռան­գած ար­հես­տից:
ՙՀորս մա­հից հե­տո եր­կընտ­րան­քի ա­ռաջ էի` կա՜մ հրա­ժար­վել նրա ստեղ­ծա­ծից, կա՜մ շա­րու­նա­կել պահ­պա­նել ըն­տա­նե­կան մեր այդ փոք­րիկ գոր­ծը: Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում սկ­սե­ցի սի­րել այն: Ինչ-որ տեղ այն նաև հոբ­բի է` սի­րե­լի գործ: Շատ եմ կապ­վել այս ար­հես­տին: Տես­նում էի, թե ինչ­պես էր հայրս (բո­լո­րը նրան Զա­վեն պա­պիկ էին ա­սում) մեծ նվիր­վա­ծու­թյամբ և ջեր­մե­ռան­դու­թյամբ բա­նա­լի­ներ պատ­րաս­տում: Հի­մա այդ սերն ինձ է փո­խանց­վել: Շա­տե­րը նրան գի­տեին, շփ­ման շր­ջա­նա­կը լայն էր: Այ­սօր էլ ես եմ տար­բեր շր­ջա­նակ­նե­րի մարդ­կանց հետ շփ­վում, այս ար­հեստն ինձ օգ­նում է առ­նչ­վել տար­բեր ո­լորտ­նե­րի մարդ­կանց հետ, ին­չը ևս շատ հա­ճե­լի է: Նաև մեծ բա­վա­կա­նու­թյուն եմ ստա­նում, երբ պար­զա­պես օգ­տա­կար եմ լի­նում մարդ­կանց՚,-իր մտ­քերն է կի­սում ար­հես­տա­գոր­ծը:
Խոս­տո­վա­նեմ` եր­բեմն մտա­ծում էի, որ կան ար­հեստ­ներ, ո­րոնք այն­քան էլ կարևոր չեն« և բա­նա­լի­ներ պատ­րաս­տե­լու գոր­ծը են­թա­գի­տակ­ցո­րեն դրանց շար­քին էի դա­սում, մինչև այն պա­հը, երբ մի օր բնա­կա­րա­նի դու­ռը բա­ցե­լու ժա­մա­նակ բա­նա­լին կոտր­վեց« և ե­րե­խա­նե­րի հետ մնա­ցինք դր­սում: Ինչ մեծ շնոր­հա­կա­լու­թյամբ էի լց­վել, երբ Ար­մե­նը 15 րո­պեի ըն­թաց­քում նույ­նա­տիպ բա­նա­լի պատ­րաս­տեց« և մենք կա­րո­ղա­ցանք տուն մտ­նել: Եվ հաս­կա­ցա` ան­կարևոր գործ չկա, ցան­կա­ցած մե­կը, ով իր գոր­ծը վար­պե­տո­րեն է կա­տա­րում, ար­ժա­նի է ըն­դու­նե­լու­թյան ու հար­գան­քի:
Ար­մե­նի նվիր­վա­ծու­թյունն այս ար­հես­տին ան­զեն աչ­քով է երևում: Ար­հես­տա­նո­ցը գտն­վում է Կա­մո­յի փո­ղո­ցում, նույն փո­ղո­ցում գտն­վող մեր բնա­կա­րա­նի դի­մաց, և հա­ճախ կա­րե­լի է ա­կա­նա­տես լի­նել, թե ինչ­պես է Ար­մե­նը մինչև կես­գի­շեր աշ­խա­տում:
ՙԵ­րի­տա­սարդ­նե­րը մի տե­սակ հե­ռա­ցել են ար­հես­տից, չեն սի­րում ար­հես­տով զբաղ­վել՚,-իր մտա­հո­գու­թյունն է հայտ­նում Ար­մե­նը: Երևի թե այդ­պես է, քա­նի որ հա­ճա­խա­կի չես հան­դի­պի ե­րի­տա­սարդ կոշ­կա­կա­րի, տա­նիք նո­րո­գո­ղի, դարբ­նի, ժա­մա­գոր­ծի… Մինչ­դեռ, ինչ­պես ժո­ղովր­դա­կան ի­մաս­տու­թյունն է ա­սում` փե­շա­կը վա­րար աղ­բյուր է, կամ էլ` ար­հեստ ու­նե­ցո­ղը մինչև կե­սօր է սո­ված, չու­նե­ցո­ղը` մինչև ի­րի­կուն: Ե­թե ե­րի­տա­սար­դը, բա­ցի իր հիմ­նա­կան գոր­ծից, նաև որևէ ար­հես­տով զբաղ­վի, երբևէ սուղ կա­րի­քի մեջ չի լի­նի:
Ինչ­պես ար­դեն նշե­ցի, Ար­մե­նը նաև զբաղ­վում էր քինգ­բոք­սին­գով, սա­կայն 2015թ. ավ­տո­վա­թա­րի է են­թարկ­վել, ո­րից հե­տո սկս­վել է նրա մարզ­չա­կան գոր­ծու­նեու­թյու­նը: Որ­պես մար­զիչ էլ նա իր սա­նե­րի հետ մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի է հա­սել` 3 մար­զիկ Հա­յաս­տա­նի չեմ­պիոն են դար­ձել, 2-ը` Աշ­խար­հի գա­վա­թում 3-րդ տեղն են գրա­վել: Հա­մա­րյա ա­մեն տա­րի երկ­րի նա­խա­գա­հի կող­մից ար­ժա­նա­նում են պարգևատ­րում­նե­րի: Այդ­քա­նով հան­դերձ, նա երբևէ չի մտա­ծել կի­սատ թող­նել հոր սկ­սած գոր­ծը, ընդ­հա­կա­ռա­կը` այն ընդ­լայ­նե­լու հե­ռան­կար­ներ է նույ­նիսկ տես­նում, չէ՞ որ շատ քչերն են այդ­պի­սի աշ­խա­տանք կա­տա­րում, և հան­րու­թյան մեջ դրա պա­հան­ջար­կը կա:
Հա­մա­ձայ­նեք, հան­րու­թյանն օգ­տա­կար լի­նե­լու հա­մար մար­դուն պետք չէ սա­րեր շուռ տալ, բա­վա­կան է ան­թե­րի լի­նել այն գոր­ծում, ո­րի մեջ կաս:
;