Logo
Print this page

... ՎԱՂԸ ԱՐԵՎ ԿԼԻՆԻ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Վա­ղու­հաս­ցի Յու­րա պա­պիկն է. տան շե­մին, հին, ծխա­ցող վա­ռա­րա­նի մոտ, ցե­խոտ կո­շիկ­նե­րով լուռ ու մտա­հոգ։ Բա­կի ե­րե­խա­նե­րը Սա­րի պապ էին ա­սում. ժա­մա­նա­կին սա­րե­րում ա­նա­սուն էր պա­հում և ըն­տա­նի­քի կա­րիք­նե­րը հո­գում։

Ամ­րա­կազմ էր, խիստ, պա­հանջ­կոտ, լա՛վ էլ հայ­հո­յող՝ ու­շուն­ցա­տու մարդ էր, բայց բա­րի սիրտ ու­ներ։ Երբ սա­րից իջ­նում էր՝ հարևան-բա­րե­կա­մի տե­ղը, հաս­տատ, լավ գի­տեր։ 
Անձրևից հո­ղը թրս­խել էր, բա­կից գո­մի հոտ էր փչում, ոտ­քերս շփոթ­վել էին քա­րե կույ­տե­րի մեջ, փոր­ձում էի հար­մար տե­ղա­վոր­վել ու նոր ձեն հա­նել։
Խու­նա­ցած պա­տի տակ նս­տած պա­պը դո­ղա­ցող ձեռ­քե­րով գլ­խարկն էր ուղ­ղում, ճեր­մա­կած հոն­քե­րի տա­կից ժպ­տա­ցող աչ­քե­րով ակն­դետ ինձ նա­յում։ Ող­ջու­նե­ցի, բայց... չպա­տաս­խա­նեց։
-Պա­պը 90 տա­րե­կան է, կույր է, լսո­ղու­թյու­նը թույլ է, -տան շե­մին մո­տե­նա­լով, ա­սաց մի­ջին տա­րի­քի, բա­րե­տես մի կին։ Ըն­տա­նի­քի հարսն է։

 

-35 տա­րի է, միա­սին ենք ապ­րում,- ա­սում է տի­կին Հրա­նու­շը,- օր ու գի­շեր աշ­խա­տել։ Ժո­ղովր­դա­կան, հարգ­ված մարդ է։ Լավ խոր­հր­դա­տու է։ Ղե­կա­վա­րու­թյան հետ էր նս­տում-վեր կե­նում։ Վեր­ջերս ին­սուլտ է տա­րել...
-Ես օ­զու­մում մեռ­նեմ, մեռ­նեմ... Ես օ­զում­չում ապ­րեմ էս 90 տա­րե­կա­նում...,- դո­ղա­ցող շուր­թե­րով շշն­ջում էր պա­պը։ 
Ո՞վ գի­տե, ինչ հի­շեց Յու­րա պա­պը... ին­չո՞ւ մեռ­նե­լու ցան­կու­թյու­նը հան­գիստ չի տա­լիս բա­րի ու խնամ­ված ծե­րու­նուն։ Որ­դին և հար­սը լավ են հոգ տա­նում, թոռ­ներն ու­շա­դիր են։
-1941թ. Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մը խլեց-տա­րավ Յու­րա պա­պի 4 եղ­բայր­նե­րին։ Ըն­տա­նի­քում 10 ե­րե­խա էին՝ 5 աղ­ջիկ, 5 տղա։ Այ­սօր մի քույր ու եղ­բայր են ողջ, -ա­սում է տի­կին Հրա­նու­շը, -շատ ցա­վե­րի ու զր­կանք­նե­րի մի­ջով է ան­ցել։ Կրտ­սեր որ­դին՝ ա­մու­սինս, Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում ծանր վի­րա­վոր­վել է, ա­ռա­ջին կար­գի հաշ­ման­դամ է։ Պա­տե­րազ­մից հե­տո ա­վագ որ­դուն է կորց­րել։ Տա­րի­ներ ա­ռաջ էլ կինն է մա­հա­ցել։ Միակ մխի­թա­րան­քը թոռ­ներն ու ծոռ­ներն են, բայց ի­րա­րից հե­ռու են...
Եր­կին­քը շա­ռա­գու­նել էր։ Մայրամուտ էր։ Վա­ռա­րա­նում կրա­կը մա­րել էր։ Տի­կին Հրա­նու­շը զգու­շու­թյամբ եռացող թեյ­նի­կը վերց­րեց վա­ռա­րա­նից, ա­պա՝ ուր­ցով թեյ հյու­րա­սի­րեց։ Պա­պի­կի տն­կած թթե­նու ծա­ռի տակ՝ փայ­տե սե­ղա­նի շուրջ էինք նս­տել, որ­տե­ղից տու­նը լավ երևում էր։
-Մեր տունն անմ­խի­թար վի­ճա­կում է։ Այս հար­կի տակ եմ մե­ծաց­րել 5 որ­դի­նե­րիս։ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մին 4 տղա­ներս մաս­նակ­ցել են։ Փա՛ռք Աստ­ծո, ողջ-ա­ռողջ են տուն վե­րա­դար­ձել։ Տղա­նե­րիցս ե­րե­քը ա­մուս­նա­ցած են, յոթ թոռ ու­նեմ։ Մե­կը Ստե­փա­նա­կեր­տում, եր­կուսն էլ՝ հարևան գյու­ղե­րում են վար­ձով ապ­րում և աշ­խա­տում։ Միջ­նեկ տղաս պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող է։ Այս պա­հին դիր­քե­րում է։ Ան­փոր­ձանք ծա­ռա­յու­թյուն մեր զին­վոր տղա­նե­րին, -կար­ծես ա­ղո­թե­լով խո­սում է Հրա­նուշ մայ­րի­կը։- Ոչ մե­կից եր­բեք ա­ջակ­ցու­թյուն չենք ստա­ցել... ինձ հա­մար մեծ ցավ է, որ որ­դի­ներս, թոռ­ներս ին­ձա­նից հե­ռու են։ Հայ­րե­նի գյու­ղում ապ­րե­լու պայ­ման­ներ չկան։ Կրտ­սեր որ­դիս նոր է զո­րացր­վել, բայց դեռ աշ­խա­տանք չու­նի։
Հա­մակ ու­շադ­րու­թյամբ լսում էի տի­կին Հրա­նու­շին, ըմ­պում տաք թե­յը և խորհում. նրա ա­մեն մի խոս­քը՝ լի­նի գո­հու­նա­կու­թյուն, թե դժ­գո­հու­թյուն՝ ար­դա­րաց­ված է։
Եր­բեմն հուզ­մուն­քից ար­տաս­վում էր, ա­պա ար­ցունք­նե­րը թաքց­նե­լով՝ հպար­տու­թյամբ ա­սում.
-5 որ­դի եմ լույս աշ­խարհ բե­րել, ես էլ ի ծնե տե­սո­ղու­թյան խն­դիր ու­նեմ, բայց կա­րո­ղա­ցա... Տա­րի­ներ շա­րու­նակ ա­նաս­նա­պա­հու­թյամբ ենք զբաղ­վել և կա­յուն ե­կամ­տի մի­ջոց ա­պա­հո­վել։ Հի­մա, երբ որ­դի­ներս ըն­տա­նիք են կազ­մել ու ա­ռան­ձին են ապ­րում, ես ու ա­մու­սինս էլ ա­ռող­ջա­կան խն­դիր­ներ ու­նենք։ Ա­ռօ­րյա հոգ­սե­րը հո­գա­լու հա­մար մի քա­նի գլուխ ա­նա­սուն ենք պա­հում, խա­նութ­նե­րից պարտ­քով առևտուր ենք ա­նում՝ ամս­վա վեր­ջում թո­շա­կը ստա­նում և վճա­րում։ Բա­րի ու հո­գա­ցող մար­դիկ կան... Շատ շնոր­հա­կալ ենք, որ գյու­ղի կենտ­րո­նա­կան ճա­նա­պարհն աս­ֆալ­տա­պա­տել են։ Ա­սում են, որ ա­ռա­ջի­կա­յում կխ­ճա­պա­տեն գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րը։ Խմե­լու և ո­ռոգ­ման ջրի խն­դիր ու­նենք, հու­սանք, որ ա­ռա­ջի­կա­յում այդ խն­դիրն էլ կլուծ­վի։ Շա՛տ-շա՛տ տա­րի­ներ ենք սպա­սել։ 
Մեր զրույցն ընդ­հատ­վեց հարևա­նի կան­չով.
-Հրա­նո՛ւշ, վայ­ֆայ օ­նե՞ք...
Պարզ­վեց, գյու­ղում հա­ճա­խա­կի է ին­տեր­նետ կա­պի խն­դիր լի­նում.
-Էս Ղա­րա­բաղ ծե­լե­կո­մը հին­չա՞ մտա­ծում, օ­րե­րավ կապ չի ի­նում, ի­լած վախտն էլ՝ օ­շան տա­րած,- դժ­գո­հում են հարևան­նե­րը։ 
Մեկ զանգ, և քա­ղա­քա­կիրթ պա­տաս­խա­նում է ՂՏ-ի օ­պե­րա­տո­րը. պլա­նա­յին և բա­րե­լավ­ման աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման նպա­տա­կով ժա­մա­նա­կա­վո­րա­պես ան­հա­սա­նե­լի է ին­տեր­նետ ծա­ռա­յու­թյու­նը։ 
-Ո­չինչ, մենք սո­վոր ենք. կա­պը կընդ­հատ­վի ու կվե­րա­կան­գն­վի։ Ա­մե­նա­մեծ ցան­կու­թյունս՝ աշ­խար­հում խա­ղա­ղու­թյուն լի­նի, ոչ մի մայր զա­վա­կի կո­րուստ չու­նե­նա, չոր աչ­քով էս կյան­քից հե­ռա­նա։ Մեր գյու­ղը բա­րե­կարգ­վի, զար­գա­նա։ Յու­րա­քան­չյուր ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք տա­նիք ու­նե­նա, ի­րենց հայ­րե­րի ու պա­պե­րի ա­րյամբ սր­բա­ցած հո­ղում ապ­րեն ու ա­րա­րեն...
Անձրև սկս­վեց։ Տուն էի շտա­պում։ Յու­րա պա­պը դեռ նս­տած էր տան շե­մին։ Կրտ­սեր Յու­րին վա­ռա­րա­նի կրակն էր խառ­նում։ Ծուխն ա­նընդ­հատ ձգ­վում էր ամ­պա­մած եր­կինք։ 
Վա­ղը արև կլի­նի...

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.