Logo
Print this page

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՇԱՏ ԵՆ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Ճար­տար բնա­կա­վայ­րը 6-րդ տա­րին է՝ քա­ղա­քի կար­գա­վի­ճակ ու­նի։ Այն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան խո­շո­րա­գույն հա­մայ­նք­նե­րից է։ Մեր զրույ­ցը Ճար­տար հա­մայն­քի ղե­կա­վար Վլա­դիկ Հով­հան­նի­սյա­նի հետ կա­տար­ված ու ըն­թա­ցիկ աշ­խա­տանք­նե­րի և հա­մայն­քի խն­դիր­նե­րի շուրջ էր։

Ճար­տա­րում գոր­ծում է 5 դպ­րոց՝ 660 ա­շա­կեր­տով, 187 ու­սուց­չով։ Դպ­րոց­նե­րից մե­կը միջ­նա­կարգ հոս­քա­յին է։ Ճար­տա­րում գոր­ծում է Սևակ Ղու­կա­սյա­նի ան­վան մար­զամ­շա­կու­թա­յին պա­լատ, 2 ման­կա­պար­տեզ, ար­վես­տի դպ­րոց, հի­վան­դա­նոց, Ար­ցախ­կա­պի հե­նա­կետ, ՙՂա­րա­բաղ կար­պետ՚ ՓԲԸ մաս­նա­ճյուղ, ՙԱր­ցախ­փոստ՚ ՓԲԸ բա­ժան­մունք, ՙՎա­րան­դա­շին՚ ՓԲԸ Ճար­տա­րի տե­ղա­մաս։
Հա­մայն­քում օր­վա դրու­թյամբ հաշ­վառ­ված է 1143 ըն­տա­նիք՝ 4350 բնակ­չով։ Առ­կա է նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի 316, մինչև 14 տա­րե­կան՝ 748 ե­րե­խա։
Զբաղ­վա­ծու­թյան խն­դի­րը լու­ծում են հա­մայն­քի հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րը, ՊԲ-ը և գյու­ղատն­տե­սու­թյու­նը։
Հա­մայն­քում զար­գա­ցած է ա­նաս­նա­պա­հու­թյու­նը, վկան՝ տա­րեց­տա­րի ա­վե­լա­ցող ֆեր­մե­րա­յին տն­տե­սու­թյուն­նե­րը։
Ճար­տա­րի բնակ­չու­թյունն ա­պա­հով­ված է խմե­լու ջրով, բա­ցի Վե­րին Ղու­զե Ճար­տար թա­ղա­մա­սից։ Ջու­րը բնակ­չու­թյա­նը մա­տա­կա­րար­վում է գրա­ֆի­կով։ Հա­մայն­քի ջրա­յին հա­մա­կար­գը կա­ռուց­վել է 70-80-ա­կան թվա­կան­նե­րին։ 2015թ. կա­տար­վել են հա­մա­կար­գի նո­րաց­ման նա­խագծ­ման աշ­խա­տանք­ներ, կազմ­վել է նա­խա­հա­շիվ՝ գրե­թե եր­կու մի­լիարդ դրամ ար­ժո­ղու­թյամբ։ Ճար­տա­րում կա 8 ար­տե­զյան ջր­հոր, 11 աղ­բյուր։ Նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի և ՙՖեր­զիտ՚ ՍՊԸ տնօ­րեն Ար­թուր Խա­չատ­րյա­նի բա­րե­գոր­ծու­թյամբ՝ Գյու­նե Վե­րին թա­ղա­մա­սում կա­ռուց­վել է ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կարգ։
Հա­մայն­քը, բա­ցի Վե­րին Ղու­զե թա­ղա­մա­սից, գա­զա­ֆի­կաց­ված է։ Ա­պա­հով­ված է բջ­ջա­յին հե­ռա­խո­սա­կա­պով, հա­մա­ցան­ցով։ Առ­կա է 3 հան­դի­սու­թյուն­նե­րի տուն և 56 խա­նութ։
Ան­ցած տա­րում Հայ­կա­կան գյու­ղե­րի զար­գաց­ման հիմ­նադ­րա­մի կող­մից փոխ­վել է հ.1 միջ­նա­կարգ հոս­քա­յին դպ­րո­ցի մար­զա­դահ­լի­ճի հա­տա­կը, հա­մայն­քի Սուրբ Վար­դան ե­կե­ղե­ցու հե­նա­պա­տը, գու­մար­ներ են տրա­մադր­վել բազ­մա­ֆունկ­ցիո­նալ մար­զա­դաշ­տի կա­ռուց­ման և կա­ռուց­վող բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րի հա­մար։ ՙՂա­րա­բաղ Տե­լե­կոմ՚ ՓԲԸ բա­ժան­մուն­քի կող­մից հա­մայն­քա­պե­տա­րա­նին հատ­կաց­րած գու­մա­րա­յին նվի­րատ­վու­թյամբ հա­մայն­քում տե­ղադր­վել է 95 փո­ղո­ցա­յին լու­սա­վոր­ման սարք, 5 ավ­տո­մատ ան­ջա­տիչ, 12 հե­նա­սյուն։ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ հաս­տատ­ված՝ Ճար­տա­րի ա­նաս­նա­բու­ծու­թյան կա­նո­նա­կարգ­ման և ա­րոտ­նե­րի կա­ռա­վար­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում վե­րա­նո­րոգ­վել է 11 աղ­բյուր, միջ­դաշ­տա­յին ճա­նա­պարհ­ներն ա­ռանձ­նաց­վել են փշա­լա­րե­րով։ Պե­տա­կան մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րոգ­վել են զոհ­ված 4 ա­զա­տա­մար­տի­կի ըն­տա­նիք­նե­րի տնե­րը, մեկ բնակ­չի հր­դեհ­ված տան դի­մաց պե­տու­թյան կող­մից գն­վել է տուն, հա­մայն­քի 28 բնակ­չի /զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի, բազ­մա­զա­վակ, հաշ­ման­դամ, սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք/ հատ­կաց­վել է շի­նա­նյութ։
Հա­մայն­քում խն­դիր է աղ­բա­հա­նու­թյան վի­ճա­կը, ինչն ու­նի օ­բյեկ­տիվ և սու­բյեկ­տիվ պատ­ճառ­ներ։ Ճա­նա­պարհ­նե­րի լայ­նու­թյուն­նե­րը թույլ չեն տա­լիս բո­լոր տե­ղե­րում աղ­բարկ­ղեր տե­ղադ­րել։ Տե­ղադր­ված է 50 աղ­բա­ման։
Աղ­բա­հա­նու­թյան ոչ պատ­շաճ կա­տար­ման սու­բյեկ­տիվ պատ­ճառ նշ­վեց այն, որ հա­մայն­քում աղ­բա­հա­նու­թյու­նը սկս­վել է ի­րա­կա­նաց­վել 3 տա­րի ա­ռաջ և բնակ­չու­թյան մոտ չի ձևա­վոր­վել աղ­բա­հա­նու­թյան ի­րա­կա­նաց­ման մշա­կույթ։
2019թ. ձեռք է բեր­վել ՄԱԶ մակ­նի­շի աղ­բա­հա­վաք մե­քե­նա։
Խն­դիր է նաև ջրա­հե­ռաց­ման հար­ցը։ Հա­մայն­քը չու­նի ջրա­հե­ռաց­ման հա­մա­կարգ։
Սկս­ված է Ճար­տար-Ներ­քին Ճար­տար ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տան­քը, շա­րու­նակ­վում է բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի ներ­սի հար­դա­րու­մը, ա­վարտ­վել է Ղու­զե Վե­րին թա­ղա­մա­սից Ներ­քին թա­ղա­մաս տա­նող ճա­նա­պար­հի բա­րե­կար­գու­մը։
Զրույ­ցի վեր­ջում Ճար­տա­րի քա­ղա­քա­պետ Վ.Հով­հան­նի­սյա­նը շեշ­տեց, որ հա­մայն­քի բա­րե­կե­ցու­թյան հա­մար պա­տաս­խա­նա­տու է յու­րա­քան­չյու­րը:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.