Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԽԱՉ­ՄԱՉ. ԶԱՐ­ԳԱ­ՑՈՂ ՀԱ­ՄԱՅՆՔ

Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

 Շրջ­կենտ­րոն Աս­կե­րա­նից՝ 40 կմ, իսկ մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տից 25 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող Խաչ­մաչ գյու­ղը գտն­վում է հան­րա­պե­տու­թյան հա­րավ-արևե­լյան հատ­վա­ծում։ Լեռ­նա­յին է, ու­նի 1169 հա վար­չա­կան տա­րածք։ Բնակ­չու­թյան թվա­քա­նա­կը 247 է` 52 տն­տե­սու­թյամբ։ 2019 թվա­կա­նին Խաչ­մա­չում ծն­վել է 6 ե­րե­խա, ըն­թա­ցիկ տա­րում գրանց­վել է 3 ծնունդ։

Ինչ­պես նշում է հա­մայն­քի եր­կա­րա­մյա ղե­կա­վար Ռա­ֆա­յել Գրի­գո­րյա­նը՝ բնակ­չու­թյան 80 տո­կո­սից ա­վե­լին զբաղ­մունք ու­նի։ Հիմ­նա­կա­նում զբաղ­ված են գյու­ղատն­տե­սու­թյամբ: Իսկ ե­րի­տա­սարդ­ներն աշ­խա­տում են տար­բեր վայ­րե­րում, ծա­ռա­յում ՊԲ-ում։ Տրանս­պոր­տա­յին խն­դիր հա­մայն­քը չու­նի։ Գյու­ղում խիստ կա­րի­քա­վոր ըն­տա­նիք­ներ չկան։ Բո­լորն էլ աշ­խա­տում են՝ ար­դար քր­տին­քով վաս­տա­կե­լով օր­վա հա­ցը։
-Խաչ­մաչն ա­ճող և զար­գա­ցող գյուղ է։ Այն ա­պա­հով­ված է բնա­կան գա­զով, է­լէկտ­րաէ­ներ­գիա­յով, հա­սա­նե­լի է հա­մա­ցան­ցը։ Գոր­ծում է միջ­նա­կարգ դպ­րոց, որ­տեղ սո­վո­րում է 39 ա­շա­կերտ, ու­նենք նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի 32 ե­րե­խա։ 2015 թվա­կա­նին ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի և ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հա­մա­ֆի­նան­սա­վոր­մամբ կա­ռուց­վել է հա­մայն­քա­յին կենտ­րոն, որ­տեղ տե­ղա­կայ­ված են հա­մայն­քա­պե­տա­րա­նը, բուժ­կե­տը, գրա­դա­րանն ու մշա­կույ­թի տու­նը՝ 150- տե­ղա­նոց դահ­լի­ճով։ Գյու­ղում բա­վա­կա­նին աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­վում են ՙԽաչ­մաչ՚ հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով։ Այն ստեղծ­վել 2009 թվա­կա­նին, ո­րին հան­գա­նա­կու­թյուն են ա­նում գյու­ղից դուրս, բայց գյու­ղի հոգ­սե­րով ապ­րող խաչ­մաչ­ցի­նե­րը։ Հիմ­նադ­րա­մի մի­ջոց­ներն ուղղ­վում են հա­մայն­քի ներ­քին խն­դիր­նե­րի լուծ­մա­նը։ 2019 թվա­կա­նին հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րից մեկ մի­լիոն 188 հա­զար դրամ գու­մա­րի չա­փով գյու­ղում տար­բեր աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել,- նշեց հա­մայն­քի ղե­կա­վա­րը։
Բա­րե­րար Սեյ­րան Կա­րա­պե­տյա­նի մի­ջոց­նե­րով գյու­ղում կա­ռուց­վել է ման­կա­կան խա­ղահ­րա­պա­րակ։ Տա­րի­ներ շա­րու­նակ Խաչ­մա­չի ե­րախ­տա­վոր զա­վակ­ներ Սեյ­րան Կա­րա­պե­տյա­նի և Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի անձ­նա­կան մի­ջոց­նե­րից գյու­ղում ծն­ված յու­րա­քան­չյուր ե­րե­խա­յի տրա­մադր­վում էր 2000-ա­կան ԱՄՆ դո­լա­րին հա­մար­ժեք դրամ։ Վեր­ջին տա­րի­նե­րին այդ վեհ ա­ռա­քե­լու­թյունն ի­րա­կա­նաց­նում է Նո­րայր Հա­րու­թյու­նյա­նը՝ տրա­մադ­րե­լով 1000-ա­կան ԱՄՆ դո­լա­րին հա­մար­ժեք դրամ։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րի խոս­քով՝ ի­րա­կա­նաց­վող բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րե­րը դրա­կան մեծ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­նում գյու­ղի զար­գաց­ման և ա­ճի դի­նա­մի­կա­յի վրա։

-Գյուղն ար­ցա­խյան ո­րոշ բնա­կա­վայ­րե­րի նման հոգ­սա­շատ կլի­ներ, ե­թե չլի­նեին ար­մատ­նե­րով խաչ­մաչ­ցի մեր ե­րախ­տա­պարտ զա­վակ­նե­րը։ Բա­րե­գործ­նե­րի ի­րա­կա­նաց­րած ծրագ­րե­րը հույս ու հա­վատ են ներ­շն­չում վաղ­վա օր­վա հան­դեպ և պար­տա­վո­րեց­նում հա­մայն­քի պա­տաս­խա­նա­տու­նե­րին գոր­ծել՝ ա­մեն ինչ հա­նուն խաչ­մա­չե­ցու բա­րե­կե­ցիկ ա­պա­գա­յի նշա­նա­բա­նով։
Տե­ղե­կա­ցանք, որ հա­մայն­քա­յին բյու­ջեն միշտ էլ գե­րա­կա­տար­վում է։ 2019 թվա­կա­նին այն կա­տար­վել է 124 տո­կո­սով։ Խաչ­մաչ­ցի­նե­րը ըմ­բռ­նու­մով են մո­տե­նում հար­կե­րի և տուր­քե­րի ժա­մա­նա­կին վճար­մա­նը։
-Հա­մայն­քի վար­չա­կան տա­րած­քի հո­ղե­րից 361հա հա­մայն­քա­յին սե­փա­կա­նու­թյան հո­ղերն են, 190.5հա սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով տրա­մադր­ված է գյու­ղա­ցի­նե­րին, վա­րե­լա­հո­ղե­րը կազ­մում են 280հա։ Գյու­ղա­ցի­նե­րի հիմ­նա­կան զբաղ­մուն­քը հո­ղա­գոր­ծու­թյունն ու ա­նաս­նա­պա­հու­թյունն է։ Դեռևս շա­րու­նակ­վում են բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րը, սա­կայն մեծ ակն­կա­լիք­ներ չու­նենք, քա­նի որ գար­նա­նա­ցա­նը ե­րաշ­տի պատ­ճա­ռով տա­պալ­ված է, իսկ ո­ռոգ­ման ջուր ընդ­հան­րա­պես չու­նենք,- ա­սում է Ռ. Գրի­գո­րյա­նը՝ ա­վե­լաց­նե­լով, որ բեր­քա­հա­վաք մե­քե­նա­նե­րի պա­կաս հա­մայն­քը չու­նի։
Չնա­յած ջրա­յին ներ­քին ցան­ցը տա­րի­ներ ա­ռաջ ամ­բող­ջու­թյամբ փոխ­վել է ՙՍեդ­րիկ Մար­տեն՚ ֆրան­սիա­կան բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով և տե­ղադր­ված են ջրա­չա­փեր, այ­նուա­մե­նայ­նիվ, ջրի պա­շար­նե­րի պա­կաս այս տա­րի շատ է զգաց­վում։ Ներ­կա­յում գյու­ղում ա­ռաջ­նա­հերթ խն­դիր է հա­մար­վում խմե­լու ջու­րը։ Փո­ղոց­նե­րի լու­սա­վո­րու­թյան, հան­դի­սու­թյուն­նե­րի տան վե­րա­նո­րոգ­ման հար­ցե­րը ևս մտա­հո­գիչ են։
Գյու­ղի դպ­րո­ցա­կան շեն­քը կա­ռուց­վել է նա­խորդ դա­րի սկզ­բին։ Փոքր շենք է, մաս­նա­կի վե­րա­նո­րոգ­ված։ Ա­ռայժմ բա­վա­րա­րում է նոր­մալ ու­սու­ցում կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Հա­մայն­քի ղե­կա­վա­րի գնա­հատ­մամբ՝ ա­ռա­ջի­կա­յում նոր դպ­րո­ցա­կան շենք ու­նե­նա­լու խն­դիր կա­ռա­ջա­նա։
-Հա­մայնք-դպ­րոց կա­պը գտն­վում է բարձր հիմ­քե­րի վրա, և բո­լոր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րում մեր գլ­խա­վոր ա­ջա­կի­ցը դպ­րոցն է։ Խաչ­մաչ­ցի­ներն աշ­խա­տա­սեր ժո­ղո­վուրդ են, հա­մախ­մբ­ված և պա­տաս­խա­նա­տու։ Ու­րա­խու­թյամբ եմ նշում, որ գյու­ղից ար­տա­հոսք չկա, բնա­կիչ­նե­րի զգա­լի մա­սը ե­րի­տա­սարդ­ներ են, և միա­հա­մուռ ու­ժե­րով կա­րո­ղա­նում ենք գյու­ղում դրա­կան տե­ղա­շար­ժեր ար­ձա­նագ­րել։ Տոն և հի­շա­տա­կի օ­րե­րին կազ­մա­կեր­պում ենք շա­բա­թօ­րյակ­ներ, սան­մաքր­ման աշ­խա­տանք­ներ՝ հու­շար­ձան­նե­րի և աղ­բյուր­նե­րի շր­ջա­կայք­նե­րում,- ա­սում է հա­մայն­քի ղե­կա­վա­րը։
Հյու­սիս-հա­րավ մայ­րու­ղուց 1.5կմ հե­ռա­վա­րու­թյան վրա գտն­վող գյու­ղում ար­տադ­րան­քի ի­րաց­ման խն­դիր չկա։ Տե­ղա­կան ար­տադ­րան­քը հիմ­նա­կա­նում սպառ­վում է մայ­րա­քա­ղա­քի շու­կա­յում։
Գյու­ղի գոր­ծող Սբ. Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցում (1651թ.) ա­մեն կի­րա­կի Սուրբ պա­տա­րագ է մա­տուց­վում։ Այս­տեղ նաև երգ­չա­խումբ է գոր­ծում։ Ե­կե­ղե­ցին և հա­րա­կից տա­րած­քը վե­րա­նո­րոգ­վել ու բա­րե­կարգ­վել է բա­րե­րար Սեյ­րան Կա­րա­պե­տյա­նի մի­ջոց­նե­րով։
-Ե­րախ­տա­պարտ ենք մեր բո­լոր բա­րե­րար­նե­րին։ Մեր մաղ­թանքն ու ցան­կու­թյու­նը մեկն է՝ կա­յու­նու­թյուն և խա­ղա­ղու­թյուն ամ­բողջ աշ­խար­հին և մեր հա­րա­զատ երկ­րին՝ Ար­ցա­խին։ Բո­լո­րիս ծրագ­րե­րը ձա­խո­ղած հա­մա­վա­րա­կի շու­տա­փույթ հաղ­թա­հա­րում եմ մաղ­թում։ Այն ևս մեկ փոր­ձու­թյուն է մեզ հա­մար, ո­րը պետք է մեր կար­գա­պա­հու­թյամբ հաղ­թա­հա­րենք։ Հա­մոզ­ված եմ, որ ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րը Ար­ցա­խի տա­րեգ­րու­թյան մեջ լի­նե­լու են հա­ջո­ղու­թյուն­նե­րի ամ­րագր­ման տա­րի­ներ,- ա­սաց Ռ. Գրի­գո­րյա­նը։
Միայն հա­վա­տա­րիմ մնա­լով հայ­րե­րի պատ­գա­մին՝ կշե­նաց­նենք եր­կի­րը և հզոր ու հա­րուստ ժա­ռան­գու­թյուն կթող­նենք մեր սե­րունդ­նե­րին։