[ARM]     [RUS]     [ENG]

ԵԹԵ ՑԱՎՍ ԽՈՍԵԼ ԻՄԱՆԱՐ

Մե­դի­նա ՄԵԺ­ԼՈՒ­ՄՅԱՆ

 

ՙԵ­թե ցավս խո­սել ի­մա­նար, ա­վե­լին կա­սեր, քան շուր­թերս՚,-լճա­ցած թա­խիծն ար­ցունք է դառ­նում տի­կին Մա­րիե­տա­յի աչ­քե­րում։ 
Ա­մեն ինչ մե­կեն փո­խում է վա­զե­լով սե­նյակ մտած Սեր­ժը։ Վե­ցա­մյա թո­ռան ար­տա­ցո­լան­քից արև է ճա­ռա­գում տի­կին Մա­րիե­տա­յի թաց աչ­քե­րում։ Սերժն իր հե­րոս պա­պի՝ ՙՄար­տա­կան խաչ՚ II աս­տի­ճա­նի շքան­շա­նի աս­պետ Սեր­ժիկ Շա­մա­մյա­նի ան­վա­նա­կիցն է։ 38-ա­մյա վաշ­տի հրա­մա­նա­տա­րը, ով հասց­րել էր փա­ռա­վոր մար­տա­կան ու­ղի անց­նել, զոհ­վել է Չա­րեկ­տա­րի բար­ձունք­նե­րում` 1993թ. մար­տի 29-ին։

Ման­չոն (այդ­պի­սի փա­ղաք­շա­կան ա­նու­նով էին նրան մկր­տել ըն­կեր­նե­րը) Ա­վո­յի հա­վա­տա­րիմ ու վս­տա­հե­լի զի­նա­կից­նե­րից էր, բա­րի ու ան­շառ, բայց թշ­նա­մու հան­դեպ՝ ա­նո­ղորմ։ ՙՈ՞վ է Ա­վոն՚ հար­ցին փոք­րիկ Սեր­ժը ման­կան ան­մի­ջա­կա­նու­թյամբ պա­տաս­խա­նում է. ՙՍեր­ժիկ պա­պիս պես հե­րոս է։ Միա­սին թուր­քի դեմ էին կռ­վում։ Հե­րոս պա­պի մա­սին լսած­նե­րից շատ բան ին­քը դեռ չի էլ հաս­կա­նում։ Ներ­կա է ե­ղել նրա 65-ա­մյա­կին նվիր­ված հուշ-ցե­րե­կույ­թին՝ գյու­ղի մշա­կույ­թի տա­նը։ Լեփ-լե­ցուն դահ­լի­ճում բո­լորն իր պա­պին էին գո­վում, նրա սխ­րանք­նե­րից էին պատ­մում, մերթ ծի­ծա­ղում էին, մերթ՝ ար­տաս­վում։ Նույ­նիսկ ինքն ան­վա­րան բեմ բարձ­րա­ցավ ու աս­մուն­քեց.

ՙԵս Սերժն եմ Շա­մա­մյան,
Պետք է լսեք ինձ ան­պայ­ման…՚։

Ճիշտ է, ինքն այդ­պես էլ չհաս­կա­ցավ, թե ին­չու բո­լո­րը սկ­սե­ցին ար­տաս­վել, երբ ինքն ար­տա­սա­նում էր։ Ու դեռ չի հաս­կա­նում, թե ին­չո՞ւ է տա­տիկն ա­մեն ան­գամ ա­սում, որ ի­րենց կյան­քը լրիվ այլ կլի­ներ, ե­թե պա­պի­կը ողջ մնար։ Իսկ ինքն ա­հա չի պատ­կե­րաց­նում ի­րենց ըն­տա­նիքն ա­ռանց տա­տի­կի։ Մա­րիե­տա տա­տիկն ար­դեն 63 տա­րե­կան է ու շու­տով թո­շա­կի կանց­նի։ Այս փաստն ա­նա­սե­լի հրճ­վանք է պատ­ճա­ռում Սեր­ժին։ Հի­մա տա­տի­կը ողջ օ­րը տա­նը կլի­նի, ու ինքն ու­զած պա­հին կճա­շա­կի նրա պատ­րաս­տած հա­մով խոր­տիկ­նե­րը, գլ­խում փո­թորկ­վող հա­զար ու մի ՙին­չու­նե­րով՚ կդի­մի նրան ու միշտ նրա տա­քուկ գր­կում ա­պաս­տան կգտ­նի։ Իսկ տա­տիկն, իս­կա­պես, պաշտ­պա­նել գի­տի. ա­մուս­նուն կորց­նե­լուց հե­տո միայ­նակ է ոտ­քի կանգ­նեց­րել 3 ման­կա­հա­սակ զա­վակ­նե­րին, ո­րոն­ցից կրտ­սե­րը՝ որ­դին, ըն­դա­մե­նը 4 տա­րե­կան էր։
Մա­րիե­տա Շա­մա­մյա­նը ծն­վել ու մե­ծա­ցել է Մար­տու­նու շր­ջա­նի Գի­շի գյու­ղում։ Հենց այս­տեղ է գտել իր երկ­րորդ կե­սին։ Միա­սին քա­րը-քա­րին են դրել, ա­րա­րել, սե­փա­կան քր­տին­քով օ­ջախ շե­նաց­րել։ Մի՞­թե եր­ջա­նիկ լի­նե­լու հա­մար ա­վե­լին է պետք։ Բայց այլ ճա­կա­տա­գիր էր վի­ճակ­ված ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քին։ Ման­չոն ան­մա­հու­թյան ու­ղին բռ­նեց, իսկ ին­քը մնաց մե­նակ՝ իր ցա­վի ու ցաս­ման հետ կռիվ տա­լու։ Ոչ մի գոր­ծից չխոր­շեց։ Բա­հը ձեռքն ա­ռավ, ա­նա­սուն պա­հեց, քա­րից հաց քա­մեց։ Հա­յու­հի է չէ՞, այն էլ՝ նա­հա­տակ­ված մար­տի­կի այ­րի։ Թույլ լի­նե­լու ի­րա­վունք չու­ներ։ Հո­ղը տն­քում էր իր նման հա­րյու­րա­վոր­նե­րի ցա­վից, իսկ եր­կին­քը խուլ էր։ Ու­սում­նա­րա­նի առևտրի բա­ժինն էր ա­վար­տել։ Եր­կար տա­րի­ներ դպ­րո­ցա­կան ճա­շա­րանն էր ղե­կա­վա­րում։ Հե­տո տար­բեր աշ­խա­տանք­ներ փոր­ձեց՝ գյու­ղի կր­պա­կի վա­րի­չից մինչև հու­շար­ձան­նե­րի պահ­պան­ման հս­կիչ։ Ու­սե­րին ըն­կած բե­ռը գնա­լով ծան­րա­նում էր։ Ե­րե­խա­նե­րին ոչ միայն սնել, այլև նա­մու­սով դաս­տիա­րա­կել էր պետք։
ՙԵ­ղել են պա­հեր, երբ հու­սա­հա­տու­թյու­նը ներս էր սո­ղոս­կում։ Միայ­նու­թյու­նը խուլ ան­տառ է, որ­տեղ ա­մեն ծառ ու թուփ քեզ հո­շո­տե­լու պատ­րաստ գա­զան է թվում՚,- խոս­տո­վա­նում է տի­կին Մա­րիե­տան։ Սա­կայն տո­կուն կամքն ու հա­մա­ռու­թյունն ի վեր­ջո նրան ուղ­ղոր­դե­ցին դե­պի նպա­տա­կա­կետ։ Ե­րե­խա­նե­րին բա­րով-խե­րով ի­րենց մու­րա­զին հասց­նելն ար­դեն պատ­վի հարց էր։ Չչա­րա­ցավ կորց­րա­ծի հա­մար, այլ պայ­քա­րեց, որ ու­նե­ցա­ծը պա­հի, որ մի օր էլ ա­հա այս­պես թոռ­նիկ­նե­րը գլ­խին հա­վաք­վեն, ու ինքն էլ պատ­մի հե­րոս պա­պի մա­սին։ Պատ­մի, որ ա­ռյու­ծա­սիրտ Ման­չոն ա­հար­կու էր միայն մար­տա­դաշ­տում, իսկ տա­նը մեղմ էր ու հո­գա­տար։ Գոհ է նաև ա­մուս­նու մար­տա­կան ըն­կեր­նե­րից ու այն հո­գա­ծու­թյու­նից, որն իր հան­դեպ ցու­ցա­բե­րել են թե՜ շր­ջա­նի, թե՜ երկ­րի տար­բեր ո­լորտ­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը։ ՙՄիշտ էլ ինձ նե­ցուկ են ե­ղել՚,- ե­րախ­տա­գի­տու­թյամբ ա­սում է տի­կին Մա­րիե­տան։
Հն­դիկ հոգևոր ա­ռաջ­նորդ Օ­շոն գտ­նում էր, որ երբ հո­գիդ լի է ե­րախ­տա­գի­տու­թյամբ, ցան­կա­ցած գոց դուռ կա­րող է բաց­վել ու զար­մա­նա­լի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սկիզբ լի­նել։ Այդ­պես էլ ե­ղավ, երբ 2000թ. տի­կին Մա­րիե­տան աշ­խա­տան­քա­յին ա­ռա­ջարկ ստա­ցավ N զո­րա­մա­սից, որ­տեղ մինչ օրս աշ­խա­տում է որ­պես գրա­դա­րա­նա­վար։ Ար­դեն 20 տա­րի է, ինչ նա հո­գով ու սր­տով կապ­ված է զո­րա­մա­սին, իր երկ­րորդ տու­նը դար­ձած գրա­դա­րա­նին, ապ­րում է մայ­րա­կան գո­րո­վան­քից հե­ռու զին­վո­րի խն­դիր­նե­րով։ ՙԱյս զո­րա­մասն ինձ հա­մար լոկ աշ­խա­տա­վայր չէ։ Այն ինձ հա­մար յու­րա­տե­սակ մա­տուռ է՚,- ձայ­նի մեջ նկա­տե­լի հպար­տու­թյամբ ա­սում է նա։ Այս­տեղ՝ իր ա­մուս­նու ա­նու­նը կրող վաշ­տում, մա­սուն­քի պես պահ­վում են նրա ի­րե­րը։ Այս­տեղ ին­քը մոտ է այն տղա­նե­րին, ով­քեր շա­րու­նա­կում են Սեր­ժիկ Շա­մա­մյա­նի կի­սատ թո­ղա­ծը։ ՙԵս հի­մա եմ միայն գի­տակ­ցում, որ Սեր­ժիկն ինձ մե­նակ չէր թո­ղել։ Հա­նուն այ­սօր­վա ար­ժեր հաղ­թա­հա­րել կորս­տի ու միայ­նու­թյան ցա­վը։ Ըն­տա­նիքն էլ իմ բա­նակն է։ Ես էլ այս ճա­կա­տա­մար­տում շա­րու­նա­կե­ցի նրա կի­սատ թո­ղածն ու հաղ­թա­նակ տա­րա՚։