[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Գա­յա­նե ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ

 2019 թվա­կա­նից Թու­մա­նյան փո­ղո­ցում` նախ­կին ՙՇի­նա­նյու­թե­րի կոմ­բի­նատ՚-ի տե­ղում, սկս­վել են նոր թա­ղա­մա­սի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը: Այն նա­խա­տես­ված է ա­վար­տին հասց­նել 2021 թվա­կա­նին: Չնա­յած հա­մա­վա­րա­կա­յին պայ­ման­նե­րին, շի­նաշ­խա­տանք­նե­րը բա­վա­կա­նին ին­տեն­սիվ են ըն­թա­նում, ին­չում հա­մոզ­վե­ցինք այն­տեղ գտն­վե­լու ժա­մա­նակ:

Մեր հար­ցե­րին պատ­րաս­տա­կա­մու­թյամբ ար­ձա­գան­քեց ՙՔա­րա­վան՚ ՍՊ ըն­կե­րու­թյան աշ­խա­տա­կից Կո­մի­տաս Հա­րու­թյու­նյա­նը:
Այն հար­ցին, թե ի՞նչ փու­լում են հի­մա շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը, Կ. Հա­րու­թյու­նյա­նը պա­տաս­խա­նեց, որ այն գտն­վում է կա­ռու­ցա­պատ­ման փու­լում, ար­դեն սկս­վել է սե­նյակ­նե­րի ա­ռանձ­նաց­ման գոր­ծըն­թա­ցը:
Թա­ղա­մա­սի ընդ­հա­նուր մա­կե­րե­սը 14.600 ք/մ է, շեն­քե­րը զբա­ղեց­նում են 5.200 ք/մ: Նա­խա­տես­ված է կա­ռու­ցել 4 հա­մա­լիր, ո­րը բաղ­կա­ցած է լի­նե­լու 13 մաս­նա­շեն­քից: Ընդ­հա­նուր 187 բնա­կա­րան է` 2-,3-,4- սե­նյա­կա­նոց­նե­րով. 1-սե­նյա­կա­նոց­ներ չեն լի­նե­լու: 2-սե­նյա­կա­նոց­նե­րի մի­ջին մա­կե­րե­սը կլի­նի 72-73 ք/մ , 3-ը` 93 ք/մ, 4-ը` 115 ք/մ: Ա­մեն բնա­կա­րան ու­նե­նա­լու է երկ­կող­մա­նի պատշ­գամբ, բա­ցի կի­սան­կու­ղա­յին բնա­կա­րան­նե­րից` ցածր նիշ ու­նե­նա­լու պատ­ճա­ռով:
Շեն­քե­րի սեյս­մա­կա­յու­նու­թյան մա­սին խո­սե­լիս, շի­նա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տուն նշեց. ՙՇեն­քե­րը գտն­վում են 3-րդ կար­գի սեյս­միկ գո­տում: Ամ­րա­նա­յին կար­կա­սով շեն­քեր են, ո­րոնք նա­խա­տես­ված են դի­մա­կա­յե­լու մինչև 9 բալ սեյս­մի­կու­թյան: Բա­ցի դրա­նից, ի­րա­կա­նաց­վում է հե­ղի­նա­կա­յին, տեխ­նի­կա­կան վե­րահս­կո­ղու­թյուն. ա­մեն ան­գամ ստու­գում­ներ են անց­կաց­վում, որ խախ­տում­ներ չլի­նեն: Շեն­քերն ու­նեն ծած­կի սալ, սյու­ներ, կոշտ պա­տեր, ինչն ա­վե­լի է բարձ­րաց­նում սեյս­մա­կա­յու­նու­թյու­նը՚:
Դեռ 2019-ին ԱՀ պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը նշել էր, որ բնա­կա­րան­նե­րը կկա­ռուց­վեն ա­ռանց ա­վե­լորդ ճո­խու­թյան` այն ձեռք բե­րե­լու հնա­րա­վո­րու­թյունն ա­վե­լի մատ­չե­լի դարձ­նե­լու հա­մար: Դրա հետ կապ­ված մեզ հե­տաք­րք­րեց` ար­դյո՞ք այդ հան­գա­ման­քը չի ազ­դի շի­նա­րա­րու­թյան ո­րա­կի վրա, ին­չին ի պա­տաս­խան Կ. Հա­րու­թյու­նյա­նը հա­վաս­տիաց­րեց, որ շի­նա­րա­րու­թյունն ի­րա­կա­նաց­վում է բարձր ո­րա­կի շի­նա­նյու­թե­րով, պար­զա­պես կա­յին չհիմ­նա­վոր­ված ծախ­սեր, ին­չի հա­մար էլ ո­րոշ շի­նա­նյու­թեր փո­խա­րի­նե­ցինք ա­վե­լի ո­րա­կյա­լով ու մատ­չե­լիով:
Այն, որ կա­ռուց­վող նոր թա­ղա­մա­սը դառ­նա­լու է բա­վա­կա­նին հե­տաքր­քիր, երևում է հենց նա­խագ­ծից. բա­ցի շեն­քե­րից, ո­րոնք ու­նե­նա­լու են ճար­տա­րա­պե­տա­կան հե­տաքր­քիր լու­ծում­ներ, և ո­րոնց ե­րես­պատ­ման սա­լիկ­նե­րը Հոկ­տեմ­բե­րյա­նի հղկ­ված տու­ֆից են լի­նե­լու, նա­խա­տես­վում է նաև 3000 ք/մ-ը հատ­կաց­նել ման­կա­պար­տե­զին, 2500 ք/մ-ը` ավ­տո­կա­յա­նա­տե­ղի կա­ռու­ցե­լու հա­մար: Տա­րած­քը հա­մալր­վե­լու է նաև կա­նա­չա­պատ­ման և հան­գս­տի գո­տի­նե­րով, բա­ցօ­դյա մար­զա­հար­թա­կով և փոքր մար­զա­դաշ­տով:

;