[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԲՈՒԺ­ՀԱՍ­ՏԱ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐՈՒՄ ԾՆՈՒՆԴ­ՆԵ­ՐԻ ԹԻՎՆ Ա­ՎԵ­ԼԱ­ՑԵԼ Է 35-ՈՎ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 2020 թվա­կա­նի ա­ռա­ջին կի­սա­մյա­կի ըն­թաց­քում Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում գրանց­վել է 960 ե­րե­խա­յի ծնունդ։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի օգ­նա­կան Մա­յա Ա­զա­տյա­նի փո­խանց­մամբ՝ նո­րա­ծին­նե­րից 484-ը տղա­ներ են, 476-ը՝ աղ­ջիկ­ներ:

Նշ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ստե­փա­նա­կեր­տում ծն­վել է 820 ե­րե­խա։ Հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րից ա­մե­նա­շատ ե­րե­խա­ներ ծն­վել են Մար­տա­կեր­տում. այս­տեղ գրանց­վել է 78 ծնունդ։ Ըստ հեր­թա­կա­նու­թյան` Մար­տու­նու շր­ջա­նում ծն­վել է 27 ե­րե­խա, Հադ­րու­թի՝ 16, Քա­շա­թա­ղի ՝15 և Շա­հու­մյա­նի շր­ջա­նում՝ 4 ե­րե­խա:
Մեր զրու­ցակ­ցի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ հուն­վար-հու­նիս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ՀՀ բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում ծն­վել է ար­ցախ­ցի 21 ե­րե­խա, ին­չը նշա­նա­կում է, որ, ընդ­հա­նուր առ­մամբ, Ար­ցա­խում այս տար­վա ա­ռա­ջին կի­սա­մյա­կում ծնունդ­նե­րի թի­վը 977 է։ Այս վի­ճա­կագ­րու­թյամբ ծն­վել է 495 տղա, 482 աղ­ջիկ:
Դի­տարկ­վող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ԱՀ-ում ար­ձա­նագր­վել է նաև զույգ ե­րե­խա­նե­րի 16 ծնունդ: Նո­րա­ծին 7 զույ­գեր ծն­վել են ար­հես­տա­կան բեղմ­նա­վոր­ման ճա­նա­պար­հով:
Նշենք, որ 2019 թվա­կա­նի ա­ռա­ջին կի­սա­մյա­կի նույն ժա­մա­նա­կաըն­թաց­քում Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում գրանց­վել էր 925 ե­րե­խա­յի ծնունդ, ին­չը նշա­նա­կում է, որ այս տա­րի նո­րա­ծին­նե­րի թիվն ա­ճել է 35-ով:
Ան­ցած տա­րի նույն­պես ա­վե­լի շատ ծնունդ­ներ ար­ձա­նագր­վել է Ստե­փա­նա­կեր­տում՝ 781 ե­րե­խա, իսկ շր­ջան­նե­րում էլ կր­կին Մար­տա­կեր­տում, որ­տեղ ծն­վել է 80 ե­րե­խա, այ­նու­հետև՝ Մար­տու­նու շր­ջա­նում` 47, Հադ­րու­թի՝ 16 և Շա­հու­մյա­նի շր­ջա­նում՝ 1 ե­րե­խա։ Ինչ վե­րա­բե­րում է զույգ ե­րե­խա­նե­րի ծնունդ­նե­րի վի­ճա­կագ­րու­թյա­նը, ա­պա 2019թ. հուն­վար-հու­նիս ա­միս­նե­րին ար­ձա­նագր­վել էր զույգ ե­րե­խա­նե­րի 10 ծնունդ (9 բնա­կան բեղմ­նա­վոր­ման ար­դյուն­քում, 1-ն էլ` ար­հես­տա­կան)։ Դա էլ փաս­տում է, որ այս տա­րի 6-ով ա­վե­լա­ցել է նաև զույգ ե­րե­խա­նե­րի ծնունդ­նե­րի թի­վը։