[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐ­ՔԱ­ԿԱՆ ԱՊ­ՐԱՆՔ­ՆԵ­ՐԸ ԵՎ ԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ՇՈՒ­ԿԱՆ

 

 

 

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 

Հա­յաս­տան ու Ար­ցախ թուր­քա­կան և ադր­բե­ջա­նա­կան ապ­րանք­նե­րի ներ­կր­ման ար­գել­քի մա­սին շատ է խոս­վել և՜ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մից, և՜ ա­ռանձ­նա­պես ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յից հե­տո: Բայց էա­կան փո­փո­խու­թյուն­ներ տե­ղի չեն ու­նե­նում: Պա­րա­դոք­սը նրա­նում է, որ Հա­յաս­տա­նը դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ չու­նի Թուր­քիա­յի հետ, վեր­ջինս ա­մեն կերպ ա­ջակ­ցում է մեզ հա­մար ոչ բա­րե­կամ Ադր­բե­ջա­նին, ընդ­հուպ զեն­քի հար­ցում, բայց հայ ձեռ­նար­կա­տե­րե­րը շա­րու­նա­կում են թուր­քա­կան ար­տադ­րու­թյան ապ­րանք­ներ ներկ­րել եր­կիր: Թուր­քիան Հա­յաս­տան է ներ­մու­ծում գործ­նա­կա­նում ա­մեն ինչ` պա­րե­նա­յին, լայն սպառ­ման ապ­րանք­ներ, քի­միա­կան ար­տադ­րանք, թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան ապ­րանք­ներ, կեն­ցա­ղա­յին տեխ­նի­կա:

Վեր­ջին շր­ջա­նում թուր­քա­կան ար­տադ­րան­քի նկատ­մամբ ար­գել­քի թե­ման կր­կին ար­դիա­կան է դար­ձել. Թուր­քիան պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով սա­տա­րել է Հա­յաս­տա­նի դեմ Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիան, այ­նու­հետև այդ դի­մա­կա­յու­թյու­նը զանգ­վա­ծա­յին բնույթ է ստա­ցել. ծի­րա­նա­յին պա­տե­րազմ, Մոսկ­վա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի` ադր­բե­ջան­ցի­նե­րին պատ­կա­նող առևտրի խո­շոր կենտ­րոն­նե­րում հայ­կա­կան ար­տադ­րան­քի նկատ­մամբ ար­գելք, հա­յե­րի և ադր­բե­ջան­ցի­նե­րի միջև ընդ­հա­րում­ներ Մոսկ­վա­յում և աշ­խար­հի տար­բեր քա­ղաք­նե­րում:
Այս բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ փոր­ձե­ցինք պար­զել` որ­քա­նով են թուր­քա­կան ապ­րանք­նե­րը հե­ղե­ղել մեր շու­կան: Ան­մի­ջա­պես նշենք, որ բո­լոր ար­ցախ­ցի­նե­րը գի­տեն ու գի­տակ­ցում են, որ անհ­րա­ժեշտ է բոյ­կո­տել թուր­քա­կան ար­տադ­րան­քը. նախ` դա ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հարց է: Ի­մա­նա­լով թուր­քա­կան ղե­կա­վա­րու­թյան հա­յա­տյաց ու ցե­ղաս­պա­նա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի մա­սին` չի բա­ցառ­վում ապ­րան­քա­յին շու­կա­յում դի­վեր­սիա­յի հա­վա­նա­կա­նու­թյու­նը: Երկ­րորդ` գնե­լով թուր­քա­կան ապ­րանք­ներ, ան­կախ մեր ցան­կու­թյու­նից, հարս­տաց­նում ենք ա­ռանց այդ էլ հա­րուստ պե­տու­թյա­նը, նպաս­տում ենք նրա տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը, և չի բա­ցառ­վում, որ թուրք գոր­ծա­րար­նե­րի կող­մից վճար­վող հար­կե­րը տրա­մադր­վում են Ադր­բե­ջա­նի հա­մար զեն­քի գն­մա­նը, ո­րը նա օգ­տա­գոր­ծում է մեր դեմ:
Շր­ջե­լով մայ­րա­քա­ղա­քի մի շարք խո­շոր խա­նութ­նե­րով` գո­հու­նա­կու­թյամբ նկա­տե­ցի, որ նրան­ցում թուր­քա­կան ու ադր­բե­ջա­նա­կան ար­տադ­րու­թյան սնն­դամ­թերք չկա: Վա­ճա­ռող­նե­րի խոս­քին չհա­վա­տա­լով` ընտ­րե­ցի իմ կար­ծի­քով ՙկաս­կա­ծե­լի՚ ապ­րան­քա­նիշ­նե­րից մի քա­նի ապ­րանք և հա­մոզ­վե­ցի, որ մեզ մոտ թուր­քա­կան ար­տադ­րու­թյան սնն­դամ­թերք չկա: Նման հու­սադ­րող պատ­կե­րի ա­կա­նա­տես ե­ղա նաև բան­ջա­րե­ղե­նի խա­նութ­նե­րում. բո­լոր մր­գե­րը և բան­ջա­րե­ղե­նը հայ­կա­կան ար­տադ­րու­թյան են` բա­ցա­ռու­թյամբ ցիտ­րու­սա­յին մր­գե­րի: Խա­նութ­պան­նե­րի խոս­քով, դրանք ներ­կր­վել են Ի­րա­նից, Էկ­վա­դո­րից և այլ պե­տու­թյուն­նե­րից, ոչ Թուր­քիա­յից: Միևնույն ժա­մա­նակ, զրու­ցա­կից­ներս խոս­տո­վա­նե­ցին, որ ձմ­ռա­նը գնում են թուր­քա­կան ար­տադ­րանք, քա­նի որ այ­լընտ­րանք չկա: Նշենք, որ ձմե­ռա­յին շր­ջա­նում հայ­կա­կան շու­կա­յում վա­ճառ­վող մր­գե­րի և բան­ջա­րե­ղե­նի 60 տո­կո­սը բեր­վում է Թուր­քիա­յից: Խա­նութ­պան­նե­րից մեկն իր ան­հա­մա­ձայ­նու­թյու­նը հայտ­նեց գոր­ծըն­կեր­նե­րի հն­չեց­րած կար­ծի­քին: Նրա խոս­քով, ցան­կու­թյան դեպ­քում կա­րե­լի է որ­պես այ­լընտ­րանք դի­տար­կել և՜ հայ­կա­կան ջեր­մոց­նե­րը, և՜ Ի­րա­նից ներ­մուծ­վող մր­գերն ու բան­ջա­րե­ղե­նը, իսկ գնա­յին տար­բե­րու­թյու­նը մեծ չէ:

Խիստ հիաս­թա­փեց­րեց ապ­րան­քա­յին շու­կան: Ապ­րանք­նե­րի ա­ռյու­ծի բա­ժի­նը թուր­քա­կան ար­տադ­րանքն է: Փոքր ու մի­ջին ձեռ­նար­կա­տի­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ու­սերն են թոթ­վում, իբր, ի՞նչ ա­նեն, տե­ղա­կան ար­տադ­րանք չկա, սահ­ման­նե­րը փակ են: Նրանց հա­վաս­տիա­ցում­նե­րով, ի­րենք հա­ճույ­քով ձեռք կբե­րեին ու­րիշ ար­տադ­րող­նե­րի ապ­րանք, բայց այ­սօր­վա դրու­թյամբ գրե­թե այ­լընտ­րանք չկա: ՙՀա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է լիո­վին ար­գե­լեն Թուր­քիա­յից ապ­րանք­նե­րի ներկ­րու­մը, զարկ տան տե­ղա­կան թեթև ար­դյու­նա­բե­րու­թյա­նը, կար­գա­վո­րեն ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյուն ու­րիշ եր­կր­նե­րի հետ, օ­րի­նակ Ռու­սաս­տա­նի: Մենք հա­ճույ­քով կգ­նենք նրանց ար­տադ­րան­քը՚,- ա­սում է փոքր ձեռ­նար­կա­տի­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը: ՙԿա­րե­լի է հրա­ժար­վել թուր­քա­կան ապ­րանք­նե­րից, բայց դա լուրջ վնաս կհասց­նի փոքր և մի­ջին բիզ­նե­սին: Ինչ­պես ա­սում են, ա­սե­լը հեշտ է, ա­նելն է դժ­վար: Ա­յո, տե­ղա­կան շու­կա­յում կա­րե­լի է այ­լընտ­րանք գտ­նել ար­տադ­րան­քի մի քա­նի տե­սակ­նե­րին, բայց գներն ա­վե­լի բարձր կլի­նեն և տե­սա­կա­նին էլ աղ­քատ կլի­նի՚,- բա­ցատ­րում է հա­գուս­տի խա­նու­թի տե­րը:
Մե­ծա­քա­նակ թուր­քա­կան ար­տադ­րանք կա կեն­ցա­ղա­յին քի­միա­յի և կոս­մե­տի­կա­յի շու­կա­յում: Այն հար­ցին` ին­չու են գնում այդ ապ­րանք­նե­րը, տր­վում է նույն պա­տաս­խա­նը, ին­չը և վե­րոն­շյալ ո­լորտ­նե­րի պա­րա­գա­յում: Չկրնկ­վե­լու հա­մար` պար­զա­պես մի քա­նի ապ­րանք­նե­րի ա­նուն­ներ թվար­կենք, որ­պես­զի մեր ըն­թեր­ցող­նե­րին ի­րա­զե­կենք. օ­ճառ Fax, Duru, Arko տղա­մարդ­կանց կոս­մե­տիկ մի­ջոց, լվաց­քի փո­շի Bingo, ABC, Alfa, ման­կա­կան տակ­դիր­ներ Molfikx, զու­գա­րա­նի թուղթ Papia, ինչ­պես նաև կա­նա­ցի անձ­նա­կան հի­գիե­նա­յի մի­ջոց­ներ, տա­րա­տե­սակ մաք­րող նյու­թեր և այլն: Կոս­մե­տի­կա­յից` Erkulkozmetik ըն­կե­րու­թյան շրթ­ներկ­ներ, դեմ­քի քսուք­ներ, սևա­ներկ, ե­ղուն­գի լաք, կարմ­րա­փո­շի և մեր կա­նանց շր­ջա­նում հայտ­նի Golden Rose և Classics ապ­րան­քա­նի­շի տակ վա­ճառ­վող ու­րիշ կոս­մե­տիկ մի­ջոց­ներ: Ա­մե­նա­վատն այն է, որ դե­ղատ­նե­րում էլ են վա­ճառ­վում թուր­քա­կան ար­տադ­րու­թյան բժշ­կա­կան ապ­րանք­ներ: Հարկ է նշել LCWaikiki խա­նութ­նե­րը, որ­տեղ ի­րաց­վում են ե­րե­խա­նե­րի հա­մար ապ­րանք­ներ: Հա­ման­ման պատ­կե­րի ենք ա­կա­նա­տես լի­նում տն­տե­սա­կան ապ­րանք­նե­րի խա­նութ­նե­րում` կաթ­սա­ներ, թա­վա­ներ, խո­հա­նո­ցի այլ պա­րա­գա­ներ` բո­լորն էլ Made in Turkey (պատ­րաստ­ված է Թուր­քիա­յում) ապ­րան­քա­նի­շի տակ: Բնա­կա­նա­բար, սա ամ­բող­ջա­կան ցու­ցա­կը չէ, բայց փոր­ձել եմ նրա­նում նե­րա­ռել ա­մե­նա­տա­րած­ված ապ­րանք­նե­րը: Ավ­տո­սի­րա­հար­նե­րը հու­շե­ցին, որ պա­հես­տա­մա­սե­րի խա­նութ­նե­րում էլ, ո­րոնք դուրս մնա­ցին իմ տե­սա­դաշ­տից, կա­րե­լի է գտ­նել Թուր­քիա­յից ներ­մուծ­վող ապ­րանք­ներ:
Ինչ­պես տես­նում եք, թուր­քա­կան ապ­րանք­նե­րի ներ­կր­ման նկատ­մամբ ար­գել­քից հիմ­նա­կա­նում կտու­ժեն փոքր և մի­ջին բիզ­նե­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Բայց նրանք բո­լո­րը միա­ձայն պն­դում են, որ հա­ճույ­քով կհ­րա­ժար­վեին դրան­ցից, ե­թե այ­լընտ­րանք լի­ներ: Իսկ դա ար­դեն պե­տու­թյան խն­դիրն է:
Իսկ մենք` շար­քա­յին գնորդ­ներս, ինք­ներս պետք է մեզ հա­մար ո­րո­շենք` գնել, թե բոյ­կո­տել թուր­քա­կան ապ­րանք­նե­րը` ընդ ո­րում չմո­ռա­նա­լով, որ սահ­մա­նին մեր տղա­ներն են կանգ­նած, և նրանց ուղ­ղու­թյամբ ար­ձակ­ված ցան­կա­ցած արկ կա­րող է մեր փո­ղե­րով գն­ված լի­նել: