[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ԲՈՒԺՄԻԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
ք. Քար­վա­ճառ

 Ար­ցա­խի Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Քար­վա­ճառ շրջ­կենտ­րո­նում այս օ­րե­րին ըն­թաց­քի մեջ է շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման նոր մաս­նա­շեն­քի շի­նա­րա­րու­թյու­նը։ Այն ի­րա­կա­նաց­վում է ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի Ֆրան­սիա­յի տե­ղա­կան մարմ­նի և Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան հա­մա­ֆի­նան­սա­վոր­մամբ։ Նոր մաս­նա­շեն­քի կա­ռուց­ման հետ հիմ­նա­նո­րոգ­վե­լու է նաև Քար­վա­ճա­ռի շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման առ­կա մաս­նա­շեն­քը։ 

Մեզ հետ զրույ­ցում անդ­րա­դառ­նա­լով բուժ­միա­վոր­ման ա­ռաջ­նա­յին խն­դիր­նե­րին՝ գոր­ծա­դիր տնօ­րեն Կա­րեն Սարգ­սյանն ըն­դգ­ծեց բուժ­սար­քա­վո­րում­նե­րի հիմ­նա­վոր բա­ցա­կա­յու­թյու­նը։
ՙՎե­րա­նո­րո­գու­մից և նոր մաս­նա­շեն­քի կա­ռու­ցու­մից հե­տո, ըստ նա­խագ­ծի, նա­խա­տես­վում է նաև բուժ­միա­վո­րումն ա­պա­հո­վել անհ­րա­ժեշտ սար­քա­վո­րում­նե­րով, և ես վս­տահ եմ, որ մեծ ա­ռա­ջըն­թաց կլի­նի՚,-նշեց մեր զրու­ցա­կի­ցը։
Նոր կա­ռուց­վող մաս­նա­շեն­քում նա­խա­տես­վում է ու­նե­նալ վի­րա­բու­ժա­կան, վե­րա­կեն­դա­նաց­ման, թե­րապևտիկ բլոկ­ներ, ծծն­դա­սե­նյակ, ա­տամ­նա­բու­ժա­րան։ ՙԿա­վե­լաց­վի լա­բո­րա­տոր կոր­պուս, ին­չի շնոր­հիվ տե­ղում հնա­րա­վոր կլի­նի պատ­շաճ ախ­տո­րո­շում ի­րա­կա­նաց­նել։ Այս հիմ­նա­նո­րոգ­ման ար­դյուն­քում բուժ­միա­վո­րու­մը կդառ­նա ժա­մա­նա­կա­կից, իր չա­փե­րին հա­մա­պա­տաս­խան մր­ցու­նակ հի­վան­դա­նոց՝ ո­րա­կյալ բուժս­պա­սարկ­մամբ՚,- վս­տահ է բուժ­միա­վոր­ման գոր­ծա­դիր տնօ­րե­նը։
Մաս­նա­գի­տու­թյամբ թե­րապևտ, ա­ռող­ջա­պա­հու­թյան կազ­մա­կեր­պիչ Կա­րեն Սարգ­սյանն ա­ռաջ­նա­յին է հա­մա­րում նաև բուժ­միա­վո­րու­մը ոչ միայն սար­քա­վո­րում­նե­րով, այլ նաև մաս­նա­գետ­նե­րով զի­նե­լը։
ՙԱ­ռաջ­նա­յին է նաև մաս­նա­գետ­նե­րի խն­դի­րը։ Եվ նոր մաս­նա­շեն­քի կա­ռուց­ման ու ե­ղած մաս­նա­շեն­քի հիմ­նա­նո­րոգ­ման հետ փորձ է ար­վե­լու լու­ծում տալ նաև այս խնդ­րին։ Նոր հաս­տիք­ներ կլի­նեն, կբաց­վեն նոր աշ­խա­տա­տե­ղեր՚։ Ըստ մեր զրու­ցակ­ցի, այս պա­հին ա­ռաջ­նա­յի­նը ման­կա­բույժ ու­նե­նալն է, և այս հար­ցը շու­տով կլուծ­վի։
Նշենք, որ Քար­վա­ճա­ռի հի­վան­դա­նո­ցի այ­սօր­վա շեն­քը կա­ռուց­վել է խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին։ Վեր­ջին ան­գամ այն մաս­նա­կի նո­րոգ­վել է 1998-2000-ա­կան թվա­կան­նե­րին:
Բուժ­միա­վո­րու­մը շր­ջա­նի ա­ռող­ջա­պա­հա­կան հիմ­նա­կան կա­ռույցն է։
Նշենք, որ հիմ­նա­նո­րոգ­ման և կա­ռու­ցա­պատ­ման շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը նա­խա­տես­վում է ա­վար­տել 2021 թվա­կա­նի վեր­ջին։
;