[ARM]     [RUS]     [ENG]

ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԸ ՇԱՏ ԵՆ, ՓՈՐ­ՁՈՒՄ ԵՆՔ ԼՈՒ­ԾԵԼ ԸՍՏ Ա­ՌԱՋ­ՆԱ­ՀԵՐ­ԹՈՒ­ԹՅԱՆ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 

Հարցազրույց Հադրութի շրջվարչակազմի ղեկավար
Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

-Պրն Պետ­րո­սյան, ար­դեն ա­վե­լի քան մեկ տա­րի է՝ ստանձ­նել եք այս պաշ­տո­նը։ Դուք նաև զին­վո­րա­կա­նի եր­կար ու­ղի եք ան­ցել, ըստ Ձեզ, շր­ջան ղե­կա­վա­րելն ա­վե­լի՞ դժ­վար պար­տա­կա­նու­թյուն է։ Շա՞տ են չլուծ­վող խն­դիր­նե­րը։
- Դժ­վար ու պա­տաս­խա­նա­տու գործ է: Ա­սեմ, որ այն ոչն­չով չի տար­բեր­վում զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նից, մեծ հաշ­վով՝ մենք բո­լորս նույն գործն ենք ա­նում՝ մեր հայ­րե­նիքն ենք զո­րաց­նում, զար­գաց­նում ու պաշտ­պա­նում։ Լուծ­ման սպա­սող խն­դիր­ներ շատ կան, սա­կայն դա չի նշա­նա­կում, որ նախ­կի­նում ո­չինչ չի ար­վել, նա­խորդ տա­րի­նե­րին տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով հս­կա­յա­կան աշ­խա­տանք­ներ են ա­վար­տին հասց­վել, այ­սօր ևս տար­բեր հա­մայ­նք­նե­րում շատ ծրագ­րեր շա­րու­նակ­վում են։ Ա­ռա­ջին իսկ օ­րից ես իմ առջև խն­դիր եմ դրել աշ­խա­տել ա­ռա­վե­լա­գույնս թա­փան­ցիկ՝ ա­ռաջ­նորդ­վե­լով շր­ջա­նի բնակ­չու­թյան հետ ակ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ե­ղա­նա­կով։ Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի աշ­խա­տանք­նե­րում ա­ռաջ­նա­հերթ եմ հա­մա­րում ար­դա­րու­թյան սկզ­բուն­քի պահ­պա­նու­մը։ Այ­սօր մեր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են հա­մայ­նք­նե­րի խն­դիր­նե­րը, մեր բնակ­չու­թյան հետ հա­մա­տեղ ու­ժե­րով փոր­ձում ենք լու­ծել գյու­ղե­րում առ­կա հիմ­նա­հար­ցե­րը, մշա­կել զար­գաց­ման ծրագ­րեր։ Աշ­խա­տան­քա­յին մո­տե­ցում­նե­րը հս­տա­կեց­վել են ըստ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի։
-Ի՞նչ խն­դիր­ներ եք հասց­րել լու­ծել այս ըն­թաց­քում։
-Ակ­նա­ռու ձեռք­բե­րում­ներ ու­նենք շր­ջա­նի շատ հա­մայ­նք­նե­րում ջրա­մա­տա­կա­րար­ման ցան­ցե­րի կա­ռուց­ման ու բա­րե­լավ­ման ուղ­ղու­թյամբ։ Շր­ջա­նի 30 հա­մայ­նք­նե­րից 14-ում և Հադ­րութ քա­ղա­քում այ­սօր­վա դրու­թյամբ ջրա­մա­տա­կա­րար­ման հետ կապ­ված բո­լոր խն­դիր­նե­րը լուծ­ված են։ Ամ­բողջ աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վել են պե­տա­կան մի­ջոց­նե­րով։ Տար­բեր հա­մայ­նք­նե­րում կա­ռուց­վել է ջրա­տար գծե­րի ա­վե­լի ար­դյու­նա­վետ հա­մա­կարգ, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս նաև կար­գա­վո­րել ջրի հոսքն ու այն օգ­տա­գոր­ծել՝ կար­գա­վո­րե­լով բա­ժան­ման հան­գույց­նե­րի և ան­հա­տա­կան փա­կան­նե­րի մի­ջո­ցով։ Կարևոր է նաև այն, որ այս աշ­խա­տանք­նե­րի շնոր­հիվ ջուրն ա­ռանց կո­րուս­տի է հաս­նում բնակ­չին։ Ներ­կա­յում շա­րու­նակ­վում են Տու­մի և Մա­րիա­մա­ձոր հա­մայ­նք­նե­րի ջրա­մա­տա­կա­րար­ման նոր ցան­ցե­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը։ Օ­րերս հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը Մա­րիա­մա­ձո­րում հետևել է ըն­թա­ցող աշ­խա­տանք­նե­րին։ Ջրի խն­դիր ու­նե­ցող այլ հա­մայ­նք­նե­րում նոր ջրա­տար ցան­ցե­րի, ջրամ­բար­նե­րի պլան­ներ կան, ո­րոնք ըն­թա­ցիկ տար­վա բյու­ջեի մեջ են նե­րառ­ված և մինչև տա­րե­վերջ լու­ծում կս­տա­նան։ Շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րի մե­ծա­մաս­նու­թյունն ու­նի ար­տե­զյան ջր­հո­րեր, այս տա­րի ա­վե­լաց­րել ենք նաև դրանց քա­նա­կը։ Որ­քան էլ զար­մա­նա­լի հն­չի, մեր շր­ջա­նը ջրի պա­շար­նե­րի պա­կաս չու­նի, ու­նենք 300-ից ա­վե­լի աղ­բյուր­ներ, ե­թե դրանք հա­մայն­քա­մերձ բարձ­րա­դիր վայ­րե­րում են, ա­պա շատ դեպ­քե­րում մենք գյու­ղա­ցի­նե­րին օգ­նում ենք ջուրն ինք­նա­հո­սով հասց­նել բնա­կա­վայր և միաց­նել ներ­քին ցան­ցին։ Նման խն­դիր­ներ ու­նե­ցող Ա­ռա­քել, Այ­գես­տան, Հին Թա­ղեր և մի շարք այլ հա­մայ­նք­նե­րի հատ­կաց­րել ենք ջրա­տար խո­ղո­վակ­ներ, Արևշա­տում ևս ջրի պա­կաս կա, այդ ուղ­ղու­թյամբ ևս աշ­խա­տանք­ներ են տար­վում։
-Պրն Պետ­րո­սյան, հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի բեր­քա­հա­վաքն ա­վարտ­վում է, գաղտ­նիք չէ, որ գյու­ղատն­տե­սա­կան տար­վա հիմ­նա­կան կան­խա­տե­սում­ներն այս օ­րե­րին են պարզ­վում։ Շր­ջա­նում ի՞նչ ցու­ցա­նիշ­ներ ու­նեք։
- Այս պա­հին աշ­նա­նա­ցան հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի բեր­քա­հա­վա­քը դեռ ա­վարտ­ված չէ։ Շր­ջա­նի 15945հա ցան­քա­տա­րածք­նե­րից հնձ­ման են­թա­կա էր 15945 հեկ­տա­րը։ Հունձն ա­վարտ­վել է ա­վե­լի քան 12000 հա գա­րու և 3430 հա ցո­րե­նի ար­տե­րում։ Հնձ­ված տա­րածք­նե­րում մեկ հեկ­տա­րից ա­պա­հով­վել է 17ց ցո­րե­նի և 18ց գա­րու մի­ջին բեր­քատ­վու­թյուն։ Խնամք և սնու­ցում ստա­ցած դաշ­տե­րից ստաց­վել է 35-65ց ցո­րե­նի և 25-40ց գա­րու բերք։ Աշ­նա­նա­ցա­նին հա­ջոր­դած եր­կա­րատև ե­րաշ­տը շատ է վնա­սել հնա­րա­վոր բեր­քին։ Դեռևս վաղ է պն­դել, բայց կար­ծես մեր շր­ջա­նում հա­մե­մա­տա­կան պատ­կերն ա­վե­լի բար­վոք է։ Բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վել են հիմ­նա­կա­նում շր­ջա­նում առ­կա հա­ցա­հա­տի­կա­հա­վաք կոմ­բայն­նե­րի մի­ջո­ցով։ Ա­սեմ նաև, որ բեր­քա­հա­վա­քի ցու­ցա­նիշ­ներն ա­վե­լի բարձր են Ա­րաք­սի հով­տում, որ­տեղ և՜ ո­ռո­գո­վի տա­րածք­ներ կան և՜ սնուց­ման աշ­խա­տանք­ներն են ըստ կար­գի կա­տար­վել, բա­ցի այդ, հա­մայն­քա­յին են­թա­կա­յու­թյան հո­ղե­րում ևս նկատ­վել է ա­ռա­վել բարձր բեր­քատ­վու­թյուն։ Մենք հա­տուկ ու­շադ­րու­թյուն ենք դարձ­րել նաև հա­կահր­դե­հա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը, հր­շեջ խմ­բե­րը շուր­ջօ­րյա հեր­թա­պա­հու­թյուն են ի­րա­կա­նաց­նում, հա­ջող­վել է մինչ հա­ցա­հա­տի­կա­յին դաշ­տեր հաս­նե­լը հան­գց­նել 40 հր­դեհ, ո­րոնց մի մա­սը սահ­մա­նա­մերձ հատ­ված­նե­րում հա­կա­ռա­կոր­դի կող­մից է տա­րած­վել։
-Վեր­ջին տա­րի­նե­րին հան­րա­պե­տու­թյու­նում գրանց­վել է այ­գե­գոր­ծու­թյան նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյան կտ­րուկ աճ։ Հադ­րու­թում ի՞նչ տեմ­պե­րով է զար­գա­նում այդ ճյու­ղը։

Դեռևս խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին մեր շր­ջա­նը խա­ղո­ղա­գոր­ծու­թյան լավ ա­վան­դույթ­ներ ու­ներ ու հս­կա­յա­տա­րած այ­գի­ներ։ Մի շարք ֆեր­մեր­ներ այ­սօր փոր­ձում են շա­րու­նա­կել այդ ա­վան­դույթ­նե­րը. վեր­ջին ու ա­մե­նա­թարմ օ­րի­նա­կը Մեծ Թա­ղե­րում ար­մատ­ներ ու­նե­ցող մոսկ­վա­յաբ­նակ մեր հայ­րե­նակ­ցի՝ գյու­ղա­մերձ մոտ 40 հա տա­րածք զբա­ղեց­նող այ­գի­ներն են, որ­տեղ նա նաև բարձր աշ­խա­տա­վար­ձով ա­վե­լի քան 100 աշ­խա­տա­տեղ է ա­պա­հո­վում։ Ա­րաք­սի հով­տում ու­նենք ու­րա­խաց­նող պատ­կեր, այն­տեղ այժմ մշակ­վում է 58 հա խա­ղո­ղայ­գի, ո­րից 31 հեկ­տա­րում ի­րա­կա­նաց­վել է ե­րի­տա­սար­դա­ցում։ Տնկ­վել ու մշակ­վել են 25հա նռան և 16հա մր­գա­տու այլ այ­գի­ներ։ Շր­ջա­նում հե­տաք­րք­րու­թյուն կա նաև ջեր­մո­ցա­շի­նու­թյան ու մեղ­վա­պա­հու­թյան ճյու­ղե­րում։
-Հադ­րութ­ցի­նե­րը միշտ էլ, որ­պես ա­մե­նա­ցա­վոտ ու չլուծ­վող խն­դիր, նշել են բնա­կա­րա­նա­շի­նու­թյու­նը, ինչ­պի­սի՞ սպա­սե­լիք­ներ ու­նեք այս ուղ­ղու­թյամբ և ո՞րն է շրջ­վար­չա­կազ­մի դե­րը՝ այս խն­դի­րը լու­ծե­լու հար­ցում։
-Շր­ջա­նում պե­տա­կան ա­ջակ­ցու­թյամբ բնա­կա­րան­ներ կա­ռուց­վում են հիմ­նա­կա­նում բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի հա­մար։ Ըն­թա­ցիկ տա­րում այդ նպա­տա­կով հատ­կաց­վել է 108մլն դրամ։ 36 բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րից եր­կու­սի հա­մար տնե­րի շի­նա­րա­րու­թյու­նը ներ­կա­յում ա­վարտ­վում է։ Մենք նա­խա­տե­սել ենք տար­բեր հա­մայ­նք­նե­րում սկ­սել 10 բնա­կե­լի տան շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ։ Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը մեր վեր­ջին հան­դիպ­մա­նը ցու­ցում է տվել ևս 8 բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի հա­մար բնա­կա­րան­նե­րի կա­ռու­ցում սկ­սել։ Շա­րու­նակ­վում է զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի տնե­րի վե­րա­նո­րոգ­ման և կա­ռուց­ման ծրա­գի­րը։ Շրջ­վար­չա­կազ­մում այդ հար­ցե­րը կար­գա­վո­րում է հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վը։
-Իսկ ե­րի­տա­սարդ ու բնա­կա­րա­նի կա­րիք ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րի հա­մար որևէ նո­րու­թյուն չկա՞։
-Այդ հար­ցը ևս գտն­վում է հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Հադ­րութ քա­ղա­քում ար­դեն ըն­տր­վել է տե­ղան­քը, որ­տեղ պետք է բազ­մաբ­նա­կա­րան շեն­քեր կա­ռուց­վեն։ Նա­խագ­ծա­յին աշ­խա­տանք­նե­րը կար­ծես ար­դեն սկս­վել են, սպա­սում ենք շի­նա­րա­րու­թյան մեկ­նար­կին։ Ա­րա Հա­րու­թյու­նյա­նի նա­խընտ­րա­կան ծրագ­րի հա­մա­ձայն, կար­ծում եմ, ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար կլի­նեն վար­կա­յին տա­նե­լի պայ­ման­ներ։ Բա­ցի այդ, նա­խա­տես­ված է Հադ­րութ քա­ղա­քում 9-բնա­կա­րա­նոց շենք կա­ռու­ցել բազ­մա­զա­վակ և զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րի հա­մար։ Պե­տու­թյու­նը նաև մեր շր­ջա­նի կա­րի­քա­վոր խմ­բե­րին շի­նա­նյու­թե­րի տրա­մադր­ման նպա­տա­կով 130 մլն դրամ գու­մար էր հատ­կաց­րել։ Ու­սում­նա­սի­րում ենք տնե­րի վե­րա­նո­րոգ­ման խն­դիր ու­նե­ցող դի­մու­մա­տու­նե­րի պայ­ման­ներն ու հատ­կաց­նում անհ­րա­ժեշտ օգ­նու­թյու­նը։
-Շր­ջա­նում ըն­թա­ցող ճա­նա­պար­հա­շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը նույն­պե՞ս պե­տա­կան մի­ջոց­նե­րով են ար­վում, թե՞ նաև բա­րե­րար­ներ են մաս­նակ­ցում։
- Ներ­կա­յում ՙՀյու­սիս-Հա­րավ՚ մայ­րու­ղու Հադ­րու­թի հատ­վա­ծի վե­րա­նո­րո­գումն է ա­վատ­վում։ Մեծ ու­շադ­րու­թյուն է դարձ­վում միջ­հա­մայն­քա­յին ու ներ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­նե­րի հիմ­նա­նո­րոգ­մանն ու նոր ճա­նա­պարհ­նե­րի շի­նա­րա­րու­թյա­նը։ Հադ­րութ քա­ղաքն ու­նի փո­ղոց­նե­րի վե­րա­նո­րոգ­ման, ըն­դար­ձակ­ման, հին թա­ղա­մա­սի վե­րա­կան­գն­ման՝ տա­րի­նե­րով չլուծ­վող խն­դիր­ներ, այս ուղ­ղու­թյամբ ևս սկս­ված են աշ­խա­տանք­նե­րը։ Նա­խա­տես­ված է սկ­սել Տող-Տու­մի 12 կմ ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տան­քը։ Սկս­ված են Ծա­կու­ռի-Ակ­նաղ­բյուր 7 հա­մայ­նք­ներ ընդ­գր­կող են­թաշր­ջա­նա­յին նշա­նա­կու­թյան ա­վե­լի քան 17 կմ ճա­նա­պար­հա­հատ­վա­ծի հո­ղա­շի­նա­կան աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնց կհա­ջոր­դի աս­ֆալ­տա­պա­տու­մը։ Դրախ­տի­կում, Ա­զո­խում, Մեծ Թա­ղե­րում, Տո­ղում, Ջրա­կու­սում ըն­թա­նում են սա­լա­պատ­ման աշ­խա­տանք­ներ։ Միայն ճա­նա­պար­հա­շի­նու­թյու­նը չէ, կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան տար­բեր ծրագ­րեր կան, ո­րոնք պե­տա­կան մի­ջոց­նե­րով պետք է ի­րա­գործ­վեն։ Նա­խա­գահ Ա. Հա­րու­թյու­նյա­նի հանձ­նա­րա­րու­թյամբ ՙԴի­զակ­շին՚ ըն­կե­րու­թյա­նը լրա­ցու­ցիչ 140 մլն դրամ է հատ­կաց­վել, ո­րից 70 մլն-ը՝ ներ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­նե­րի սա­լա­պատ­ման, 40 մլն-ը՝ շր­ջա­նում բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար։ Պետք է նշեմ, որ հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը շատ ու­շա­դիր և պատ­րաս­տա­կամ է մեր շր­ջա­նում առ­կա խն­դիր­նե­րի լուծ­ման հար­ցում։ Կար­ծում եմ, սա նաև տե­սա­նե­լի է մեր բնակ­չու­թա­նը։ Ե­թե ցան­կա­նում ենք օգ­նել հա­մայ­նք­նե­րում ապ­րող մեր բնա­կիչ­նե­րին, ա­պա պետք է նրանց հա­մար ստեղ­ծենք ապ­րե­լու և հո­ղի հետ աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Ա­ռա­վել ևս՝ սահ­ման պա­հող­նե­րի հա­մար։ Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը լավ է գի­տակ­ցում դա, իսկ մենք մեր տե­ղում պար­տա­վոր ենք գի­տակ­ցել, որ այդ ա­մե­նի հա­մար անհ­րա­ժեշտ են ոչ միայն ներդ­րում­ներ, այլև համ­բե­րու­թյուն, ճիշտ պլա­նա­վո­րած աշ­խա­տանք ու նվի­րում։