Logo
Print this page

ԼԻ­ՆԵՆՔ ՄԻԱՍ­ՆԱ­ԿԱՆ, ՈՐ ՀԱՍ­ՆԵՆՔ ՄԵՐ Ի­ՐԱ­ՎՈՒՆՔ­ՆԵ­ՐԻ ՃԱ­ՆԱՉ­ՄԱ­ՆԸ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

 Ա­մեն տա­րի Սեպ­տեմ­բե­րի 2-ին ար­ցա­խա­հա­յու­թյու­նը տո­նում է իր ա­մե­նագլ­խա­վոր տո­նը՝ ազ­գի ար­ժա­նա­պատ­վու­թյան, ոտ­նա­հար­ված ի­րա­վունք­նե­րի վե­րա­կան­գն­ման ու պատ­մա­կան ար­դա­րու­թյան հաղ­թա­նա­կի տո­նը։ Այն, որ օ­րե­ցօր բարձ­րա­նում է ա­զա­տու­թյան ու ժո­ղովր­դա­վա­րու­թյան ճա­նա­պար­հով ան­շե­ղո­րեն ըն­թա­ցող Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյու­նը, այդ մա­սին եր­կու կար­ծիք լի­նել չի կա­րող։ 

Որ­պես ա­վան­դույթ՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման օր­վան նվիր­ված տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րը մշ­տա­պես մեկ­նար­կում էին նա­խօ­րեին կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում անց­կաց­վող՝ ան­կա­խու­թյա­նը նվիր­ված հայ­րե­նա­սի­րա­կան դա­սե­րով։ Այս ան­գամ, սա­կայն, ա­վան­դույթն այդ խախտ­վեց հա­մա­վա­րա­կի՝ Քո­վիդ-19-ի պատ­ճա­ռով։ Տե­ղի չու­նե­ցան նաև Սեպ­տեմ­բե­րի 2-ի՝ հա­մընդ­հա­նուր բնույթ կրող՝ ա­վան­դա­կան դար­ձած հի­շա­տա­կի եր­թե­րը։ Ի տար­բե­րու­թյուն նա­խորդ տա­րի­նե­րի՝ քիչ էր նաև Ար­ցախ ժա­մա­նած հյու­րե­րի ու հա­յու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի թի­վը։
Այ­դու­հան­դերձ, հա­մա­վա­րա­կը խո­չըն­դոտ չէր հա­մա­պե­տա­կան մա­կար­դա­կով անց­կաց­ված մի շարք մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար, ո­րոնց մաս­նակ­ցե­լու նպա­տա­կով Ար­ցախ էր ժա­մա­նել ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­վի­րա­կու­թյու­նը՝ խոր­հր­դա­րա­նի նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ Մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նա­կում ժա­մը 11.00-ին Ստե­փա­նա­կեր­տի Հու­շա­հա­մա­լիր այ­ցե­լե­ցին ԱՀ և ՀՀ պաշ­տո­նա­կան պատ­վի­րա­կու­թյուն­նե­րը՝ Նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի և ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ ԱՀ պատ­վի­րա­կու­թյան կազ­մում էին Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը, Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ Գա­գիկ Բա­ղուն­ցը, պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, ԱՀ և ՀՀ պե­տա­կան այ­րեր, բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­ներ։
Հա­վեր­ժա­կան կրա­կի մոտ ԱՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի պատ­վո պա­հա­կա­խումբն էր։ Պե­տա­կան այ­րերն ու ա­րա­րո­ղու­թյան մաս­նա­կից­նե­րը ծա­ղիկ­ներ և ծաղ­կեպ­սակ­ներ դրե­ցին Հու­շա­հա­մա­լի­րի կենտ­րո­նա­կան կո­թո­ղի պատ­վան­դա­նին՝ մեկ րո­պե լռու­թյամբ հար­գե­լով նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը։ Ծա­ղիկ­ներ խո­նարհ­վե­ցին նաև Հու­շա­հա­մա­լի­րի տա­րած­քում ամ­փոփ­ված՝ Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում զոհ­ված քա­ջոր­դի­նե­րի շի­րիմ­նե­րին։
Բարձ­րաս­տի­ճան պատ­վի­րա­կու­թյու­նը հար­գան­քի տուրք մա­տու­ցեց ԱՀ Գե­րա­գույն խոր­հր­դի ա­ռա­ջին նա­խա­գահ Ար­թուր Մկրտ­չյա­նի հի­շա­տա­կին։
Քսա­նի­նը տա­րի է ան­ցել պատ­մա­կան այդ օ­րից։ Թե որ­քա­նով էր ճիշտ մեր ընտ­րած ճա­նա­պար­հը, ինչ տվեց մեզ ԼՂՀ հռ­չա­կու­մը, ինչ ձեռք­բե­րում­ներ ու­նե­ցանք ան­կախ պե­տա­կա­նու­թյան հռ­չակ­ման ճա­նա­պար­հին՝ այս ա­մե­նի և տո­նա­կան օր­վա խոր­հր­դի մա­սին լրագ­րող­նե­րի հետ ի­րենց մտո­րում­նե­րը կի­սե­ցին պե­տա­կան այ­րե­րը։
Ա­րա­րատ ՄԻՐ­ԶՈ­ՅԱՆ, ՀՀ ԱԺ նա­խա­գահ.
-Ու­զում եմ շնոր­հա­վո­րել բո­լո­րիս՝ այս փա­ռա­պանծ տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ։ Ան­շուշտ, տա­րեց­տա­րի ամ­րաց­վել են ան­կախ պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը, և այ­սօր ու­րա­խու­թյամբ պի­տի փաս­տենք, որ Ար­ցա­խի ա­զա­տու­թյունն ու ան­կա­խու­թյու­նը բազ­մա­թիվ սե­րունդ­նե­րի նվի­րա­կան ե­րա­զանքն է ե­ղել, որն էլ ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել։ Եվ մենք պետք է ջանք չխ­նա­յենք, փայ­փա­յենք ձեռք բեր­վա­ծը, կա­րո­ղա­նանք էլ ա­վե­լի ամ­րապն­դել և հասց­նել իր տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին։
Վահ­րամ ԲԱ­ԼԱ­ՅԱՆ, ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ.
-Ես կար­ծում եմ, որ այս եր­կու գա­ղա­փար­նե­րը` Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վոր­ման և ԼՂՀ հռ­չակ­ման, մե­կը մյու­սին չեն հա­կա­սում։ 1991թ. հուն­վա­րին, ապ­րի­լին, ան­գամ օ­գոս­տո­սի կե­սե­րին դժ­վար էր հա­վա­տալ, որ շու­տով՝ սեպ­տեմ­բե­րի 2-ին, Ար­ցա­խը հռ­չա­կե­լու է իր ան­կախ պե­տա­կա­նու­թյու­նը։ Ծանր, ան­հու­սա­լի թվա­ցող, հա­կա­սա­կան էր 1991 թվա­կա­նը հայ ժո­ղովր­դի հա­մար։ Մեր աչ­քի ա­ռաջ փլուզ­վում էր մեծ կայս­րու­թյու­նը՝ մո­լո­րա­կի մեկ վե­ցե­րորդ մասն զբա­ղեց­նող Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը։ Ուս­տի, սկզբ­նա­կան շր­ջա­նում նպա­տա­կա­հար­մար էր, որ­պես­զի ստեղծ­վեին ա­ռան­ձին պե­տա­կան միա­վոր­ներ, ինչն էլ ա­րե­ցին շատ ժո­ղո­վուրդ­ներ։ Սա մի կող­մից դրա­կան էր այն ա­ռու­մով, որ ան­ցու­մը ցա­վա­գին չի ըն­դուն­վի հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյան կող­մից։ Բա­ցի այդ, հե­տա­գա­յում Հա­յաս­տա­նի հա­մար խն­դիր­ներ չս­տեղ­ծե­լու ա­ռու­մով ևս նպա­տա­կա­հար­մար էր մեր կա­յաց­րած ո­րո­շու­մը։ Դա ա­պա­ցու­ցե­ցին հե­տա­գա քա­ղա­քա­կան և ռազ­մա­կան զար­գա­ցում­նե­րը, այ­սինքն՝ մենք լու­ծե­ցինք ոչ միայն ԼՂԻՄ-ի հետ կապ­ված հիմ­նախն­դի­րը, այլև ա­զա­տագ­րե­ցինք մեր պատ­մա­կան հայ­րե­նի­քի մի մա­սը՝ հնա­րա­վո­րու­թյուն ստեղ­ծե­լով վե­րա­կանգ­նել պատ­մա­կան ար­դա­րու­թյու­նը։
Ջա­լալ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ, ԱՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար, ՊԲ հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր.
-Նախ ու­զում եմ շնոր­հա­վո­րել բո­լո­րիս՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման օր­վա առ­թիվ։ Սա հա­մայն հա­յու­թյան տոնն է, քան­զի այն ա­զա­տու­թյունն ու ան­կա­խու­թյու­նը, որ ու­նենք այ­սօր, ձեռք է բեր­վել աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան ջան­քե­րով։ Չա­փա­զանց թանկ ենք վճա­րել այս ա­մե­նի հա­մար, բայց մեր ըմ­բռ­նում­նե­րով այ­սօր կա­րո­ղա­նում ենք սթափ գնա­հա­տել կո­րուստ­նե­րի գի­նը։ Ներ­կա­յումս կա­րող ենք վս­տա­հա­բար ա­սել, որ ան­կա­խու­թյան քսա­նի­նը տա­րի­նե­րի մեր ա­մե­նա­մեծ նվա­ճու­մը Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ստեղ­ծումն է։ Հզոր և մար­տու­նակ բա­նակ, ո­րը մեր ան­կա­խու­թյան և անվ­տան­գու­թյան հիմ­նա­կան ե­րաշ­խա­վորն է։ Բա­նակն այն կա­ռույցն է, որն ա­նընդ­հատ կա­տա­րե­լա­գործ­վե­լու և զար­գա­նա­լու տեղ ու­նի, ուս­տի ար­վում է ա­մեն ինչ թե՜ վե­րա­զին­ման և թե՜ մար­տու­նա­կու­թյան բարձ­րաց­ման ուղ­ղու­թյուն­նե­րով։ Նաև վս­տա­հեց­նում եմ, որ ա­մեն ան­գամ տո­նե­լով այս օ­րը՝ մենք մեկ ան­գամ ևս հա­վաս­տում ենք, որ ստեղ­ծել ենք իր կեն­սագ­րու­թյու­նը հաղ­թա­նա­կով սկ­սած և նոր հաղ­թա­նակ­նե­րի պատ­րաստ ու­ժեղ բա­նակ։
Պարգև ար­քե­պիս­կո­պոս ՄԱՐ­ՏԻ­ՐՈ­ՍՅԱՆ, Ար­ցա­խի թե­մի հոգևոր ա­ռաջ­նորդ.
-Շնոր­հա­վո­րում եմ ոչ միայն ար­ցախ­ցի­նե­րին, այլև ամ­բողջ հա­յու­թյա­նը։ Կար­ծում եմ՝ յու­րա­քան­չյուր ազ­գի հա­մար մե­ծա­գույն ձեռք­բե­րումն ան­կախ պե­տա­կա­նու­թյուն ու­նե­նալն է, ո­րը պետք է աչ­քի լույ­սի պես պա­հել։ Այ­սօր մենք պար­տա­վոր ենք ա­մեն ինչ ա­նել, որ մեր պե­տու­թյու­նը լի­նի հզոր, զար­գա­ցող և անվ­տանգ. սա է ե­րաշ­խի­քը մեր ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման։ Ուս­տի մենք պար­տա­վոր ենք միշտ լի­նել միաս­նա­կան, ո­րը մեզ ուժ կտա և կօգ­նի հաս­նել մեր ի­րա­վունք­նե­րի ճա­նաչ­մա­նը:
Հա­րատև խա­ղա­ղու­թյուն եմ մաղ­թում մեր լեռ­նաշ­խար­հին։ Կա­ռու­ցենք սե­փա­կան հո­ղի վրա, օր օ­րի շե­նաց­նենք մեր օ­ջախ­ներն ու բնա­կա­վայ­րե­րը։
Հա­վե­լենք, որ Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման օր­վան նվիր­ված նմա­նա­տիպ մի­ջո­ցա­ռում­ներ տե­ղի են ու­նե­ցել նաև Ար­ցա­խի շր­ջան­նե­րում ու շրջ­կենտ­րոն­նե­րում։

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.