[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԱՆԻ ՈՂՈՐՄԱԾՆԵՐԻՆ

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Իննա Գրիգորյանի

 Վեր­ջերս սոց­ցան­ցե­րի տար­բեր հար­թակ­նե­րում օգ­նու­թյան խնդ­րանք է ներ­կա­յաց­վել Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի Գ. Լու­սա­վո­րիչ 75 հաս­ցեում բնակ­վող ա­նա­պա­հով, դժ­վար կա­ցու­թյան մեջ հայ­տն­ված Հա­րու­թյու­նյան քույ­րե­րի հա­մար:

Եր­կն­քի ար­քա­յու­թյա­նը որ­դեգր­ված այս քույ­րե­րը, ո­րոնք ինք­նա­կամ հրա­ժար­վել են աշ­խար­հիկ բո­լոր հա­ճույք­նե­րից, ի­րենց կյան­քը նվի­րե­լով Քրիս­տո­սին, հյու­րա­սի­րա­բար ըն­դու­նում ու պատ­վում են բո­լո­րին: Ճիշտ է, աշ­խա­տանք ու ե­կամ­տի որևէ աղ­բյուր չու­նեն, բայց, նույ­նիսկ ա­մե­նա­ծանր վի­ճա­կում երբևէ ո­ղոր­մու­թյուն չեն խնդ­րել:
Ռու­սաս­տա­նաբ­նակ միակ հա­րա­զատ եղ­բայ­րը որևէ կապ չի պա­հում նրանց հետ: Այս փոք­րիկ ըն­տա­նի­քի ի­րա­կան բա­րե­կամ­ներն ու հա­րա­զատ­նե­րը ե­կե­ղե­ցու հա­վա­տա­ցյալ­ներն են: Հեզ, խո­նարհ, մար­դա­սեր, Աստ­վա­ծա­վախ, միշտ ժպ­տե­րես ու գո­հու­նակ սր­տով այս աղ­ջիկ­ներն ի­րենց փոք­րիկ ու անմ­խի­թար տնա­կում սի­րով ըն­դու­նում են Հա­յաս­տա­նից Ար­ցախ ժա­մա­նած շատ հա­վա­տա­ցյալ­նե­րի: Շա­տերն են զար­մա­նում, թե ինչ­պես է դա նրանց հա­ջող­վում: Ծանր սո­ցիա­լա­կան պայ­ման­նե­րը, հա­նա­պա­զօ­րյա հաց ու­նե­նա­լու հնա­րա­վո­րու­թյան բա­ցա­կա­յու­թյունն ան­գամ պատ­ճառ չեն, որ նրանք տրտն­ջան կամ բո­ղո­քեն: Ա­մեն ին­չի հա­մար միայն մեկ պա­տաս­խան ու­նեն՝ ՙՓառք Աստ­ծո՚: Քույ­րե­րը տա­րի­ներ շա­րու­նակ ապ­րում են ե­կե­ղե­ցու և հա­մայն­քի շատ հա­վա­տա­ցյալ­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ:

Ան­տր­տունջ քույ­րե­րի կեն­ցա­ղա­յին անմ­խի­թար վի­ճա­կի մա­սին հար­ցը չէր բարձ­րաց­վի, ե­թե չլի­ներ նրան­ցից փոք­րի՝ Լի­լիա­յի ան­բու­ժե­լի ծանր հի­վան­դու­թյու­նը: Նրանց խո­նար­հու­թյան շնոր­հիվ, ան­գամ այս խն­դի­րը ծա­ծուկ կմ­նար, ե­թե մի օր, սուրբ Պա­տա­րա­գի ժա­մա­նակ, մար­դիկ չտես­նեին մեծ քրոջ՝ Ա­նու­շի ար­տա­սուք­նե­րը: Ա­ռա­ջին ան­գամ էին Ա­նու­շին ար­տաս­վե­լիս տես­նում. միշտ գո­հա­ցող էր, ժպ­տե­րես, ու­րախ:
Եվ, քա­նի որ հար­ցը բարձ­րաց­վել է ու մեծ տա­րա­ծում գտել հա­սա­րա­կու­թյան մեջ, խնդ­րան­քով դի­մել ենք պե­տա­կան այ­րե­րին, որ­պես­զի ա­ջակ­ցեն սան­հան­գույ­ցի անց­կաց­ման, է­լեկտ­րա­կա­նու­թյան և բա­կի վի­ճա­կի թեթևա­կի բա­րե­լավ­ման հար­ցե­րում: Նշենք, որ տա­րի­նե­րով ապ­րում են ա­ռանց կո­յու­ղու, հետևա­բար՝ նաև ա­ռանց սան­հան­գույ­ցի: Է­լեկտ­րա­կան լա­րե­րի վի­ճակն էլ անմ­խի­թար է, ոչ մի սարք չի դի­մա­նում լար­վա­ծու­թյանն ու շուտ փչա­նում է: Իսկ ա­հա անձրևնե­րի ժա­մա­նակ դր­սի ողջ ցե­խը տան մեջ է:
Խոս­տաց­վել է, որ ա­ռա­ջի­կա­յում հար­ցը շու­տա­փույթ լու­ծում կս­տա­նա: Ինչ­պես ար­դեն նշե­ցինք, քույ­րե­րը սնն­դի, հա­գուս­տի կամ այլ կեն­ցա­ղա­յին տար­րա­կան ի­րե­րի կա­րիք չու­նեն, այդ ա­մենն ա­պա­հո­վում են ե­կե­ղե­ցու հա­մայն­քի հո­գա­տար հա­վա­տա­ցյալ­նե­րը: Ի­հար­կե« կգտն­վեն բա­րե­խիղճ մար­դիկ, ով­քեր նույն­պես կցան­կա­նան օգ­նու­թյան ձեռք մեկ­նել նրանց:
Ուս­տի կցան­կա­նա­յինք ՀԱԵ հա­վա­տա­վոր զա­վակ­նե­րի ա­նու­նից շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել նրանց, ինչ­պես նաև սո­ցապ նա­խա­րա­րու­թյանն ու ոս­տիա­կու­թյա­նը, ո­րոնք ա­ռա­ջինն են ար­ձա­գան­քել քույ­րե­րի խնդ­րին:
Հի­շեց­նենք՝ ով այս կյան­քում ա­ջակ­ցում է Ար­քա­յու­թյան զա­վակ­նե­րին, կար­ժա­նա­նա բա­զում ո­ղոր­մու­թյուն­նե­րի և օրհ­նու­թյուն­նե­րի:
Երբ ջու­րը հո­սում է՝ ա­ռողջ ու կեն­դա­նի է մնում, լճաց­ման դեպ­քում՝ նե­խում: Թող մեր տված բա­րիք­ներն էլ հո­սեն ու ա­ճեն:
Սուրբ Հայ­րե­րից մեկն ա­սել է. ՙԵրբ դժ­բախ­տու­թյունն ենք կի­սում մե­կի հետ, այն պա­կա­սում է« ու տա­ռա­պյա­լը թեթևա­նում է, իսկ երբ ու­րա­խու­թյամբ ենք կիս­վում՝ ա­վե­լա­նում է՚: ՙԱ­ռա­քի­նու­թյուն­նե­րի մեջ չկա մի բան, որն այն­քան նմա­նեց­նի մեզ Աստ­ծուն, որ­քան ո­ղոր­մա­ծու­թյու­նը՚ (ս.Ներ­սես Շնոր­հա­լի):