[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐ ԲՈ­ԼՈՐ ՄԱՅ­ՐԵՐՆ Ի­ՐԵՆՑ Ե­ՐԵ­ԽԱ­ՆԵ­ՐԻ ՄՈՏ ԼԻ­ՆԵՆ

Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 Լրա­ցավ Մար­տու­նու շր­ջա­նա­յին հի­վան­դա­նո­ցի վաս­տա­կա­շատ բժշ­կու­հի, ման­կա­բարձ-գի­նե­կո­լոգ Լյուդ­մի­լա Ներ­սի­սյա­նի 75-ա­մյա­կը: Ծն­վել է Հադ­րու­թում: 1968թ. մեկ­նել է Չի­տա և ըն­դուն­վել տե­ղի պե­տա­կան հա­մալ­սա­րան։ 1974թ. ստա­ցել է ման­կա­բարձ-գի­նե­կո­լոգ բժշ­կի մաս­նա­գի­տու­թյուն։ 1975թ. ա­վար­տել է Լեռ­նա­յին Ալ­թա­յի բժշ­կա­կան ինս­տի­տու­տի ին­տեր­նա­տու­րան և նույն թվա­կա­նին վե­րա­դար­ձել Հադ­րութ։

Ա­մուս­նա­ցել և տե­ղա­փոխ­վել է Մար­տու­նի։ Նույն թվա­կա­նին աշ­խա­տան­քի ըն­դուն­վել շր­ջա­նա­յին հի­վան­դա­նո­ցում, որ­տեղ և աշ­խա­տել է մինչև տա­րի­քա­յին թո­շա­կի աց­նե­լը։
Ա­վե­լի քան չորս տաս­նա­մյակ բժշ­կու­հի Ներ­սի­սյա­նը սպա­սար­կել է շր­ջա­նա­յին հի­վան­դա­նո­ցի ման­կա­բար­ձա­կան բա­ժան­մուն­քը: ՙՄան­կա­բարձ-գի­նե­կո­լո­գի մաս­նա­գի­տու­թյու­նը բժշ­կու­թյան մեջ միակ մաս­նա­գի­տու­թյունն է, ո­րի դեպ­քում գործ ու­նես ոչ միայն հի­վանդ­նե­րի, այլև մարդ­կա­յին եր­կու կյան­քի հետ։ Պա­ցիեն­տը գա­լիս է ոչ թե հի­վան­դու­թյան ցա­վի, այլ ու­րա­խու­թյան զգա­ցու­մով։ Բժշ­կի, ա­ռա­վել ևս գի­նե­կո­լո­գի աշ­խա­տան­քը, ա­ռա­քե­լու­թյուն է։ Վի­րա­բույ­ժը վի­րա­հա­տու­թյու­նը կա­տա­րում է մի ամ­բողջ թի­մի հետ, բայց մեր դեպ­քում՝ միայն ման­կա­բարձն է այ­ցե­լուի կող­քին։ Դրան զու­գա­հեռ՝ իմ մաս­նա­գի­տու­թյունն ու­նի ևս մեկ ա­ռա­վե­լու­թյուն՝ պա­ցիեն­տին ըն­դու­նում ես մե­նակ, ճա­նա­պար­հում՝ եր­կու­սով։ Ցա­վոք, դժ­բախտ դեպ­քե­րից ոչ ոք ա­պա­հո­վագր­ված չէ… Աշ­խա­տան­քա­յին պրակ­տի­կա­յում հան­դի­պել եմ բա­զում խո­չըն­դոտ­նե­րի, դժ­վա­րու­թյուն­նե­րի, են­թարկ­վել սթ­րես­նե­րի, բայց և ուժ եմ գտել ու շա­րու­նա­կել աշ­խա­տանքս՚,- ա­սում է բժշ­կու­հին։
Շր­ջա­նա­յին հի­վան­դա­նո­ցում ու գյու­ղե­րում դժ­վար ու բարդ ծնունդ­ներ շատ է ըն­դու­նել՝ ա­ռանց ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րի ու դե­ղա­մի­ջոց­նե­րի. ՙԱյ­սօր բա­վա­կա­նին հեշ­տա­ցել է բժիշկ­նե­րի աշ­խա­տան­քը։ Այն ժա­մա­նակ լի­նում էին դեպ­քեր, երբ աչ­քերդ վա­խե­նում էին, բայց ձեռ­քերդ՝ գոր­ծում՚,- ա­սում է Լ. Ներ­սի­սյա­նը։
Տա­րի­ներ շա­րու­նակ բժշ­կու­հին աշ­խա­տել է մե­նակ՝ ա­ռանց հեր­թա­փո­խի։ Մեր զրույ­ցին մի­ջամ­տում է դուստ­րը՝ Լու­սի­նեն, և ա­սում, թե քա­նի՛-քա­նի ան­գամ է մայ­րը թո­ղել ի­րեն հի­վանդ պառ­կած ու վա­զել հի­վան­դա­նոց՝ հեր­թա­կան ծնունդն ըն­դու­նե­լու, մինչ­դեռ նա այդ մաս­նա­գի­տու­թյունն ընտ­րել էր մայ­րե­րին ե­րե­խա­նե­րի մոտ պա­հե­լու նպա­տա­կով։
Ան­մո­ռաց են հատ­կա­պես Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի տա­րի­նե­րը։ Այն ժա­մա­նակ հի­վան­դա­նո­ցի նկու­ղում վի­րա­հա­տա­րանն ու ծնն­դա­տու­նը մի սե­նյա­կում էին՝ բա­ժան­ված ըն­դա­մե­նը վա­րա­գույ­րով։ Տա­րի­նե­րի հե­ռա­վո­րու­թյու­նից բժշ­կու­հին վեր­հի­շում է այդ օ­րե­րը և ա­սում՝ վի­րա­բու­ժա­կան բա­ժան­մուն­քում պառ­կած տղա­նե­րը բժշ­կու­հուն միշտ խնդ­րում էին այն­պես ա­նել, որ ե­րի­տա­սարդ կա­նայք շատ չտանջ­վեն ու նրանց բա­լիկ­նե­րը շուտ լույս աշ­խարհ գան։ Այդ տա­րի­նե­րին բժշ­կու­հին, հարկ ե­ղած դեպ­քում, օգ­նում էր նաև վի­րա­բույժ­նե­րին՝ կյանք պարգևում ոչ միայն փոք­րիկ­նե­րին, այլև մար­տի դաշ­տում վի­րա­վոր­ված տղա­նե­րին։
Իմ հար­ցին, թե քա­նի ծնունդ է ըն­դու­նել, բժշ­կու­հին դժ­վա­րա­ցավ պա­տաս­խա­նել։ Ու­րա­խու­թյամբ է նշում, որ հրաշ­քով փրկ­ված փոք­րիկ­նե­րը նույ­նիսկ ի­րենց հար­սա­նի­քին են հրա­վի­րել։ Դա, ի­րոք, հպար­տա­նա­լու ա­ռիթ է։
Ո՞րն է հա­ջո­ղու­թյան գրա­վա­կա­նը՝ հար­ցիս պա­տաս­խա­նում է. ՙԱ­մե­նա­կարևո­րը, երբ հի­վան­դը վս­տա­հում է քեզ, հա­ջոր­դը՝ հա­մե­րաշխ ու ան­կեղծ թիմ ու­նե­նա­լը։ Հա­ճախ կնոջ հա­մար գի­նե­կո­լոգն ուղ­ղա­կի բժիշկ չէ, նա կնոջ օր­գա­նիզ­մի ու խն­դիր­նե­րի մա­սին գի­տի ա­վե­լին, քան ան­գամ շատ հա­րա­զատ մար­դիկ՚։
Ո­լոր­տում ու­նե­ցած զգա­լի ա­վան­դի, աշ­խա­տան­քա­յին պար­տա­կա­նու­թյուն­նե­րի բա­րե­խիղճ կա­տար­ման հա­մար Լ. Ներ­սի­սյա­նը պարգևատր­վել է ԼՂՀ վար­չա­պե­տի հու­շա­մե­դա­լով, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից ար­ժա­նա­ցել բա­զում պատ­վոգ­րե­րի, շնոր­հա­կա­լագ­րե­րի ու նվեր­նե­րի։
Ար­տա­քի­նից շատ լուրջ տես­քով բժշ­կու­հին ընդ­գծ­ված հու­մո­րի սուր զգա­ցո­ղու­թյուն էլ ու­նի. ՙՄի փի­լի­սո­փա ա­սել է. ՙԵ­թե մարդ հու­մո­րի զգա­ցում չու­նի՝ նա չի կա­րող խե­լոք լի­նել՚։ Հա­ջող­ված է այն հու­մո­րը, որ դու լուրջ պատ­մում ես, իսկ կող­քինդ ծի­ծա­ղում է՚,-ա­սում է նա։