[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ-ԻՑ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ 10 ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

 Սեպտեմբերի 9-ին Հայաստանի կառավարության նիստի օրակարգում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Արցախի Հանրապետությանը նվիրաբերվող շտապօգնության մեքենաների վերաբերյալ հարցը։ ՀՀ կառավարության նախագծի համաձայն առաջարկվել է ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված և 2020 թվականին ձեռք բերված 10 ՙՖորդ տրանզիտ՚ DLQ5030XJHA տեսակի ավտոմեքենաները 295 մլն 850 հազար հաշվեկշռային արժեքով հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով: ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը նախագիծը կարևորեց և հույս հայտնեց, որ նշյալ մեքենաների շնորհիվ ԱՀ առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակներում իրականացվող ամենօրյա աշխատանքների որակն ու հասանելիությունը կբարձրանան։ Ծրագիրը նախաձեռնվել է 2 տարի առաջ, սակայն նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված գնման գործընթացը երկարաձգվել է։ Շտապ բժշկական օգնության մեքենաները« ըստ նախնական պայմանավորվածության« ՀՀ-ում պետք է լինեին դեռ մարտ ամսին և հայտնի հանգամանքների պատճառով դրանք վերջին շաբաթ միայն հասան Հայաստան, իսկ սեպտեմբերի 14-ին էլ արդեն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պաշտոնապես հանձվեցին հասցեատերերին։ 

Նվիրաբերված ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և առաջին օգնության պայուսակներով ( հիվանդին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով)։ Մյուս 7-ն էլ գծային սանիտարական ավտոմեքենաներ են՝ անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակներով։
ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի պարզաբանմամբ՝ մեքենաներից մեկ ռեանիմոբիլ տրամադրվել է Մարտակերտին, իսկ սանիտարական մեկական մեքենաներ էլ Քարվաճառի, Իշխանաձորի և Կարմիր շուկայի համայնքներին։ Մյուս 6 բժշկական շտապ օգնության ավտոմեքենաները հատկացվել են Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանին։ Նվիրաբերված բոլոր 10 ավտոմեքենաներն էլ ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին։
Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի գործադիր տնօրեն Լիլիթ Նազարյանը խորին շնորհակալություն հայտնեց ՀՀ և ԱՀ կառավարություններին, առողջապահության նախարարներին՝ անչափ անհրաժեշտ շտապ բժշկական օգնության նման մեքենաներ նվիրաբերելու համար։ ՙՄենք շատ երկար ենք սպասել այսօրվան. վերջապես մեր երազանքն իրականացավ« և ունեցանք բարձրակարգ սարքավորումներով հագեցված այս 10 ավտոմեքենան։ Իսկ դա էլ ավելի կպարտավորեցնի մեզ՝ ավելի որակյալ բուժօգնություն և սպասարկում ցուցաբերելու մեր բնակչությանը՚,- հավելեց Լ. Նազարյանը։
Ծրագիրը մշակվել է ՀՀ և ԱՀ համագործակցության և աջակցության շրջանակներում։