[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱ­ՐԻ ԼՈՒՅՍ, ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵ՜ՐՏ

Անի Մանգասարյան

 Մեր բա­կում ա­քա­ղաղ չկա, բայց արևա­ծա­գի մա­սին տե­ղե­կա­նում ենք Ջեյ­սի ա­նու­նով շան զիլ ձայ­նից։ Մի խոս­քով, լու­սա­դե­մին արթ­նա­նա­լու հա­մար զար­թու­ցիչ լա­րե­լու կա­րիք ա­մենևին չկար։ Ո­րո­շե­ցի տնից հրա­պա­րակ տա­նող կենտ­րո­նա­կան ճա­նա­պար­հը ոտ­քով անց­նել՝ տես­նե­լու ա­ռա­վո­տյան արթ­նա­ցող Ստե­փա­նա­կեր­տը, քա­ղա­քի ան­ցու­դար­ձը, և պատ­մել այդ մա­սին։ 

Ստե­փա­նա­կերտն օր-օ­րի բա­րե­կարգ­վում, նկա­տե­լիո­րեն գե­ղեց­կա­նում և ընդ­լայն­վում է։ Վա­ղար­շյան փո­ղո­ցում բա­րե­կարգ­վում է դե­պի մայ­րա­քա­ղա­քի հ. 5 դպ­րոց տա­նող ճա­նա­պար­հը։ Այ­սօր աշ­խա­տան­քա­յին օ­րը հա­մե­մա­տա­բար շուտ է սկ­սել։ Պետք է հնա­րա­վո­րինս ա­րագ աշ­խա­տել։ Ու­սում­նա­կան տա­րին սկս­վել է, իսկ դպ­րոց տա­նող ճա­նա­պար­հը պետք է անվ­տանգ լի­նի։ Դպ­րո­ցա­կան Դա­վիթն, ով այ­սօր նույն­պես սո­վո­րա­կա­նից վաղ է արթ­նա­ցել՝ այս ուս­տար­վա ա­ռա­ջին դա­սին գնա­լու հա­մար, ա­սում է. ՙ ՈՒ­րախ եմ, որ մեր փո­ղո­ցի ճա­նա­պարհ­ներն աս­ֆալ­տա­պա­տում են և անվ­տանգ մայ­թե­րով ենք դպ­րոց գնա­լու՚ ։
Ստե­փա­նա­կեր­տին բնո­րոշ մա­քուր օ­դով, գու­նա­վոր աշ­նա­նա­յին ա­ռա­վոտ­նե­րից է։ Ժա­մը 6-ն անց է 47 րո­պե։ Քա­նի որ ա­մեն ինչ տրա­մադ­րում է, ա­պա ան­կեղ­ծա­նամ. ա­ռա­ջին ան­գամ եմ այս ժա­մին մեն- մե­նակ շր­ջում հրա­պու­րիչ մա­քուր, սի­րուն մեր մայ­րա­քա­ղա­քում։ Ար­ցա­խի տա­րած­քում, երբ 2014-ին երկ­րա­քի­միա­յի ու­սում­նա­սի­րու­թյուն է ար­վել, ըստ փոր­ձա­գե­տի՝ վեր­ջին տասն­հինգ տար­վա գի­տա­կան փոր­ձի ըն­թաց­քում ա­ռա­ջին դեպքն է ե­ղել, երբ հե­տա­զոտ­վող քա­ղա­քում չեն հայտ­նա­բեր­վել անտ­րո­պո­գեն սթ­րե­սի նշա­նա­կա­լի հետևանք­ներ։ Ու­րեմն՝ Ար­ցա­խում լոխ լյա­վա։
Ա­հա և հեր­թա­կան հան­դի­պու­մը՝ Լու­սյա տա­տի­կի հետ։ Ինձ հա­մար լույ­սը դեռ նոր է բաց­վել, իսկ մաք­րու­հի տա­տի­կը գոր­ծը հա­մա­րյա ա­վար­տին է հասց­րել.
-Ա­ռա­վո­տյան ժա­մը 4-ից մինչև 8-ն ենք աշ­խա­տում։ Ար­դեն 30 տա­րի է քա­ղա­քի մաք­րու­թյամբ եմ զբաղ­վում։ Սի­րում եմ Ստե­փա­նա­կեր­տը։ Կի­րո­վա­բա­դից ենք այս­տեղ տե­ղա­փոխ­վել։ Ես ռու­սա­խոս եմ, էլ ինչ ա­սեմ, -ծի­ծա­ղում է Լու­սյա տա­տի­կը և, իբր գրա­կան հա­յե­րե­նին չտի­րա­պե­տե­լու պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ, շտա­պում հրա­ժեշտ տալ։ -Գործս պետք է շուտ վեր­ջաց­նեմ, որ գնամ աղջ­կաս օգ­նեմ։
Անհ­նա­րին է չն­կա­տել Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան Օ­ղա­կաձև պու­րա­կի /Պյա­տա­չո­կում/ ծաղ­կա­զարդ պու­րա­կը։ Ո՞վ է խնա­մում՝ Էլ­մի­րան։
- Ա­ռա­վո­տյան ժա­մը 6-ից աշ­խա­տում եմ։ Ցան­կա­ցած աշ­խա­տանք պետք է սի­րով ա­նես։ Ծա­ղիկ­նե­րը քա­ղաքն ա­վե­լի են գե­ղեց­կաց­նում։ Ար­դեն չորս տա­րի է այս գոր­ծով եմ զբաղ­վում։ Ծա­ղիկ­նե­րը ե­րե­խա­նե­րի նման են, պետք է սի­րել և հոգ տա­նել ,-ա­սում է մատ­նե­րը հար­դա­րած բա­րե­տես տա­տի­կը և զամ­բյուղ­նե­րի մեջ ա­ճեց­րած ծա­ղիկ­նե­րը շո­յե­լով ջրում, զգու­շու­թյամբ էլ՝ հե­ռաց­նում չո­րա­ցած թեր­թիկ­նե­րը։
Ա­ռա­վո­տյան, արթ­նա­ցող քա­ղա­քի փո­ղո­ցում ման­կան ձայն լսե՞լ եք։ Ժպ­տա­դեմ պա­պի­կը թո­ռա­նը ման­կա­սայ­լա­կով զբո­սան­քի է բե­րել ։ Ա­սում է՝ պա­պի­կի ժամն է։ Դի­մա­ցի մայ­թի նս­տա­րա­նին նս­տած Է­դիկ պա­պի­կի և իր ըն­կեր­նե­րի զբո­սան­քի ժամն էլ է.
- Ա­մեն ա­ռա­վոտ , ժա­մը 8-ի կող­մե­րը այս­տեղ ենք հա­վաք­վում։ Նո­րու­թյուն­ներ ենք ի­րար փո­խան­ցում, դե­սից-դե­նից խո­սում, տար­բեր թե­մա­ներ ենք քն­նար­կում։ Հա­յաս­տա­նի ի­րա­վի­ճա­կից, Ար­ցա­խում ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կը եր­կա­րաձ­գե­լուց էինք խո­սում։ Տա­նը պա­րապ չեմ կա­րո­ղա­նում նս­տել։ 75 տա­րե­կան եմ, հու­լի­սի 1-ից չեմ աշ­խա­տում։ Ե­րի­տա­սարդ­նե­րին պետք է տեղ տալ։ Այդ ա­ռու­մով, ճիշտ եմ հա­մա­րում, որ թո­շա­կա­ռու­նե­րին տուն են ու­ղար­կում։
-ժա­մը 6-ից պու­րա­կում եմ,-նս­տա­րա­նին հար­մար տե­ղա­վոր­վե­լով ա­սում է Վազ­գեն պա­պի­կը ,-մեր Պյա­տա­չոկն ու­րիշ է։ Նս­տում ենք, զրու­ցում։ Ա­մեն տեղ գնա­ցել եմ, բայց չեմ կա­րո­ղա­նում ու­րիշ տեղ ապ­րել։ Այս­տե­ղից լավ տեղ չկա։
Մյուս նս­տա­րա­նին նս­տած պա­պիկ­նե­րը, որ­պես տե­ղե­կատ­վու­թյան աղ­բյուր, թեր­թից են օգտ­վում։ ՙԱ­զատ Ար­ցախ՚ հան­րա­պե­տա­կան թեր­թը ո­րոշ ժա­մա­նակ չէր տպագր­վում։ Մտա­հոգ էին։ Հե­տո պար­զե­ցին, որ պատ­ճա­ռը հա­մա­վա­րակն էր և թեր­թի հրա­պա­րա­կում­նե­րին միայն հա­մա­ցան­ցում կա­րող էին հետևել։ Է­լեկտ­րո­նա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րից չեն կա­րո­ղա­նում օգտ­վել։ Ռա­դիո լսում են, բայց չգի­տեին, որ Ար­ցա­խի հա­նա­րա­յինն ար­դեն ան­ցել է 24-ժա­մյա ե­թե­րի։ Ու­րա­խա­ցան։
Ստե­փան Շա­հու­մյա­նի ան­վան պու­րակն աս­տի­ճա­նա­բար մար­դա­շատ է դառ­նում։ Հե­ծան­վորդ Ա­լեք­սանդ­րը ա­ռա­վո­տյան հեր­թա­կան պտույտն է կա­տա­րում. քա­նի ավ­տո­մե­քե­նա­նե­րը չեն աշ­խու­ժա­ցել։ 12-ա­մյա Ա­րե­նը Հան­րա­պե­տա­կան մար­զա­դաշտ է շտա­պում։ Ա­պա­գա հայտ­նի ֆուտ­բո­լիս­տը շու­տով Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նու­թյանն է մաս­նակ­ցե­լու։ Քայ­լերս ուղ­ղում եմ դե­պի մար­զա­դաշտ։ Խա­ղը դեռ չի սկ­սել, ե­րե­խա­ներն աղմ­կում են։ Մո­տե­նում է մար­զիչ Սար­գիս Ա­ղա­ջա­նյա­նը.
-Ար­դեն երկ­րորդ տա­րին է մաս­նակ­ցում ենք Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նու­թյա­նը։ Հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով եր­կա­րաձգ­վեց։ Չորս թի­մով ենք խա­ղում։ Շա­բա­թը 5 օր մար­զա­դաշ­տում պա­րա­պում ենք։ Կա­րան­տի­նի պատ­ճա­ռով մեր պա­րապ­մունք­նե­րը չեն դա­դա­րել։ Ե­րե­խա­նե­րի մար­զա­վի­ճա­կը լավ է։
Մեր թի­մին հա­ջո­ղու­թյուն ու հաղ­թա­նակ ենք մաղ­թում, ա­պա վե­րա­դառ­նում Պյա­տա­չո­կի ճա­նա­պա­հով։ Այս փո­ղո­ցում, ան­պայ­ման, գրե­թե յու­րա­քան­չյուր ա­ռա­վոտ, կա­րե­լի է հան­դի­պել Ար­ցա­խի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գախմ­բի խմ­բա­վար և գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Գևորգ Մու­րա­դյա­նին։ Ա­ռա­վո­տյան զբո­սան­քը մաեստ­րոն բա­րի ա­վան­դույթ է դարձ­րել.
-Ման­կուց սի­րում եմ ա­ռա­վո­տյան միայ­նակ քայ­լել։ Զբո­սան­քը ոչ միայն ա­ռող­ջա­րար է, այլև ինքդ քեզ հետ կիս­վե­լու լա­վա­գույն ա­ռիթ։ Այն միա­ժա­մա­նակ օգ­նում է օր­վան լավ տրա­մադր­վե­լուն։ Բա­րե­մաղ­թանքս էլ ա­վան­դա­կան է. խա­ղա­ղու­թյուն մեր երկ­րին և ա­մե­նուր։ Այս հա­մա­ճա­րակն էլ շուտ անց­նի՝ մար­դիկ վե­րա­դառ­նան բնա­կա­նոն կյան­քին ու գոր­ծե­րին, ո­րով­հետև շար­ժիչ ու­ժը գործն է։
Սեպ­տեմ­բե­րի 14-ն է այ­սօր, եր­կու­շաբ­թի։ Ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի պայ­ման­նե­րում նոր ու­սում­նա­կան տար­վա ա­ռա­ջին օ­րը։

 Нет описания.

Нет описания.

 Нет описания.