Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Ամփոփվեցին երիտասարդական ծրագրերի մրցույթի արդյունքները

Սրբուհի Վանյան

 ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության (ՌԵՍԶ) նախարարությունը  պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգում ամրագրված դրույթները հաշվի առնելով, հայտարարել էր երիտասարդական ծրագրերի մրցույթ ոչ ֆորմալ կրթության, ձեռնարկատիրության զարգացման- զբաղվածության, ընտանիքի ինստիտուտի ամրապնդման ու ժողովրդագրության, հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության, երիտասարդների ժամանցի կազմակերպման, հասարակությանը՝ խոցելի խմբերի ինտեգրման, կամավորական շարժման զարգացման, պետական երիտասարդական ծրագրերին երիտասարդների տեղեկացվածության բարձրացման թեմաներով:  Նշենք, որ հայեցակարգն ընդունվել է 2015 թվականին: Նախատեսվում է, որ 2021թվականին նախարարությունը շրջանառության մեջ կդնի նոր հայեցակարգ:

Սեպտեմբերի 17-ին ԱՀ  կառավարության շենքում քննարկվել և ամփոփվել են պետական  վերոնշյալ ծրագրերի արդյունքները:

Նախարարության      երիտասարդության  վարչության    պետ  Դավիթ   Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում   ասել է,  որ  արդյունքներն ամփոփելիս առաջնահերթությունը կտրվի շրջանային ծրագրերին: Նրա տեղեկատվությամբ, Արցախում  պետական  երիտասարդական   քաղաքականությանն ուղղված ծրագրերը պետբյուջեի  միջոցներով   ֆինանսավորվում  են    2009  թվականից՝  տարեկան չորս  անգամ՝ ամեն եռամսյակ:

 Այս մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել  9   կազմակերպություն՝    12  ծրագիրով: Պանդեմիայի հետ կապված առաջին և երկրորդ եռամսյակների ծրագրերը, Դ. Ղուկասյանի խոսքով, չեն իրականացվել, և այդ եռամսյակների համար նախատեսված գումարները՝ 4 մլն դրամ գումարի չափով,  տեղափոխվել են երրորդ եռամսյակ: 

Ծրագրերի   ամփոփմանը  մասնակցել են 13  փորձագետներ, որոնք էլ որոշում են ընդունել թե որ ծրագրերն են ֆինանսավորվելու և ինչ չափով:   Քննարկումների  արդյունքների հիման վրա ֆինանսական աջակցություն Է  տրամադրվել   8  հայտատուի:

 Փորձագիտական  հանձնաժողովի  անդամ    Վարուժան Առաքելյանը  լրագրողներին   ասել  է, որ  իրենց  հիմնական  գործունեությունը  կապված  է  երիտասարդական  ծրագրերի     քննարկման, ընդունման  և ֆինանսավորման  հետ:

 «Ներկայացված   ծրագրերն   ընդգրկում  են     երիտասարդների  առօրյային, համախմբմանը  վերաբերող հարցեր,-ասել է Վ. Առաքելյանը:- Այդ  ծրագրերի  իրականացման   վերաբերյալ   փորձագիտական խմբի   կողմից  տրվում  են  նաև  խորհուրդներ» :

«Հաղթանակած   սերունդ» երիտասարդական   հասարակական  կազմակերպության  նախագահ    Գևորգ  Միրզոյանը, ում  ծրագիրը  հավանության  է արժանացել փորձագետների   կողմից,    տեղեկացրել  է, որ ծրագիրն ուղղված  է սահմանամերձ  գյուղերում  ապրող  երիտասարդների  կյանքի  աշխուժացմանը,  մշակութաժամանցային ծրագրերի    հասանելիությանը,    գեղագիտական   ճաշակի  բարձրացմանը: