[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՍ. ԶԱՐ­ԳԱ­ՑՈՂ ՀԱ­ՄԱՅՆՔ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Գյու­ղը հի­նա­վուրց, պատ­մամ­շա­կու­թա­յին հա­րուստ ժա­ռան­գու­թյուն ու­նե­ցող գյուղ է, ո­րի պատ­մու­թյու­նը ձգ­վում է 300 տա­րուց ա­վե­լի։

Հա­մայն­քի ղե­կա­վար Հու­նան Գրի­գո­րյա­նի հետ զրույ­ցի ժա­մա­նակ նշ­վեց, որ օր­վա դրու­թյամբ գյուղն ու­նի 230 տն­տե­սու­թյուն՝ 1046 բնակ­չով։
Զբաղ­վա­ծու­թյան խն­դիրն ինչ-որ չա­փով լու­ծում են գյու­ղա­պե­տա­րա­նը, միջ­նա­կարգ դպ­րո­ցը, ար­վես­տի դպ­րո­ցի մաս­նա­ճյու­ղը, ման­կա­պար­տե­զը, բու­ժամ­բու­լա­տո­րիան, մե­քե­նատ­րակ­տո­րա­յին կա­յա­նը, ՙՂա­րա­բաղ Տե­լե­կոմ՚-ի մաս­նա­ճյու­ղը, Ար­ցախ­փոս­տի բա­ժան­մուն­քը, ինչ­պես նաև մաս­նա­վոր օ­բյեկտ­նե­րը՝ հա­ցի ար­տադ­րա­մա­սը, վար­սա­վի­րա­նո­ցը, ավ­տո­նո­րոգ­ման կե­տը, խա­նութ­ներն ու կր­պակ­նե­րը, բեն­զալ­ցա­կա­յա­նը, ո­րոն­ցում ընդգրկված է գյու­ղի բնակ­չու­թյան ըն­դա­մե­նը 10 տո­կո­սը։ Մեծ թիվ են կազ­մում ՊԲ-ում պայ­մա­նագ­րա­յին ծա­ռա­յող ե­րի­տա­սարդ­նե­րը։
Դպ­րո­ցը տե­ղա­կայ­ված է տի­պա­յին, հար­մա­րա­վետ, նո­րա­կա­ռույց շեն­քում, ո­րին կից կա մար­զա­դահ­լիճ։ Կր­թօ­ջա­խում սո­վո­րում է 181, ար­վես­տի դպ­րո­ցի մաս­նա­ճյու­ղում՝ 60 ա­շա­կերտ։ Ման­կա­պար­տեզ է հա­ճա­խում 32 ե­րե­խա, սա­կայն ու­նեն նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի 57 ե­րե­խա։ 2020թ. հուն­վա­րից ա­ռայ­սօր Սո­սում գրանց­վել է 9 ծնունդ, ո­րը դրա­կան ցու­ցա­նիշ չէ Սո­սի նման հա­մայն­քի հա­մար։
Հ. Գրի­գո­րյանն ու­րա­խու­թյամբ ար­ձա­նագ­րեց, որ վեր­ջին տա­րի­նե­րին գյու­ղում ար­տա­գաղթ չի գրանց­վել, իսկ ժա­մա­նա­կա­վոր հե­ռա­ցած սո­սե­ցի­նե­րը շա­րու­նա­կում են վե­րա­դառ­նալ ծնն­դա­վայր։ Այս­տեղ գե­րակշ­ռում է ե­րի­տա­սարդ­նե­րի և ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րի թի­վը։
Հա­մայն­քը գա­զի­ֆի­կաց­ված է, գրե­թե բո­լոր ըն­տա­նիք­նե­րում գոր­ծում են ին­տեր­նետ կապ, ան­լար հե­ռա­խո­սա­կապ։ Հա­մայնքն ավ­տոեր­թու­ղով կապ­ված է Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի հետ, իսկ շրջ­կենտ­րո­նի հետ կա­պը բա­ցա­կա­յում է։
Ան­ցած տա­րի սկս­վել և ըն­թա­ցիկ տա­րում լուծ­վել է խմե­լու ջրի խն­դի­րը. ԱՀ կա­ռա­վա­րու­թյան մի­ջոց­նե­րով կա­ռուց­վել է ևս մեկ ար­տե­զյան ջր­հոր և 100 տոն­նա տա­րո­ղու­թյամբ ջրա­վա­զան՝ հա­մայն­քի շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րա­րումն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Կա նաև ե­րեք բնա­կան աղ­բյուր։
ԱՀ կա­ռա­վա­րու­թյան մի­ջոց­նե­րով 2019թ. բա­րե­կարգ­վել են դաշ­տա­մի­ջյան ճա­նա­պարհ­ներ Ա­մա­րա­սի և Եղ­լա­վան­դի տա­րածք­նե­րում։ Կա­ռուց­վել է դե­պի ՙՍորբ՚ տա­նող 3կմ նոր ճա­նա­պար­հը՝ հա­մա­գյու­ղա­ցի մոսկ­վաբ­նակ բա­րե­րար Ար­թուր Դա­դա­սյա­նի մի­ջոց­նե­րով։ Կա­տար­վել են նաև ՙՍորբ՚-ի տա­րած­քի մաքր­ման աշ­խա­տանք­ներ, կա­ռուց­վել է եր­կու տա­ղա­վար։ Հի­վան­դա­նո­ցի հա­մար անց է կաց­վել ջրա­գիծ։ Հար­թեց­վել և խճա­պատ­վել է 2կմ ներ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ, տե­ղադր­վել է փո­ղո­ցա­յին լու­սա­վոր­ման 10 նոր լու­սար­ձակ։ Հա­մա­գյու­ղա­ցի բա­րե­րար Բա­լա­յան ըն­տա­նի­քի մի­ջոց­նե­րով սա­լա­պատ­վել ու բա­րե­կարգ­վել է հու­շար­ձա­նի տա­րած­քը։ Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի մի­ջոց­նե­րով վե­րա­կա­ռուց­վել է մեկ թա­ղա­մա­սի փո­ղո­ցա­յին լու­սա­վոր­ման հա­մա­կար­գը։ Կա­տար­վել են նաև այլ շի­նա­րա­րա­կան-վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ։
2020թ. խճա­պատ­վել և հար­թեց­վել է 2.5 կմ գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ։ Հա­մայն­քի տար­բեր ճա­նա­պար­հա­հատ­ված­նե­րում 1460 քառ.մ սա­լա­պատ­ման աշ­խա­տանք­ներ կա­տար­վել են Ա. Դա­դա­սյա­նի մի­ջոց­նե­րով։ Բա­լա­յան ըն­տա­նի­քի ֆի­նան­սա­վոր­մամբ կա­ռուց­վել է խա­ղահ­րա­պա­րակ։ ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան և բնա­կա­րա­նա­յին հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյան ՙՎար­ձատր­վող հա­սա­րա­կա­կան աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման մի­ջո­ցով գոր­ծա­զուրկ­նե­րի ժա­մա­նա­կա­վոր զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հով­ման՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում կա­տար­վել են գյու­ղի գե­րեզ­մա­նո­ցի տա­րած­քի մաքր­ման և ցան­քա­պատ­ման աշ­խա­տանք­ներ։ Պե­ղում­ներ են կա­տար­վել ՙԼու­սա­վո­րի­չի սար՚ կոչ­վող տե­ղան­քում, այն բա­րե­կարգ­վել է։
Զրու­ցա­կիցս վեր­ջին տա­րի­նե­րի հա­մայն­քի ձեռք­բե­րում­ներն է ամ­փո­փում. ու­նե­ցան նոր դպ­րոց, նոր մար­զա­դահ­լիճ, ման­կա­պար­տեզ, վե­րա­նո­րոգ­ված հան­դի­սու­թյուն­նե­րի տուն, մոտ 5 կմ ներ­հա­մայն­քա­յին սա­լա­պատ­ված ճա­նա­պարհ։ Գյու­ղի սա­լա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րը կա­տար­ված են 70 տո­կո­սով։
Հինգ ան­չա­փա­հաս ե­րե­խա ու­նե­ցող չորս ըն­տա­նի­քից մե­կի հա­մար պե­տու­թյու­նը տուն է գնել։
Այ­նու­հետև խն­դիր­ներն է ներ­կա­յաց­նում՝ հա­մայն­քա­յին կենտ­րո­նի կա­ռուց­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն, ա­կում­բի բա­ցա­կա­յու­թյուն, բու­ժամ­բու­լա­տո­րիա­յի շեն­քի անմ­խի­թար վի­ճակ, ֆուտ­բո­լի դաշ­տի խն­դիր և ո­ռոգ­ման ջրի բա­ցա­կա­յու­թյուն։
Գյու­ղատն­տե­սու­թյու­նը Սո­սում գե­րա­կա ճյուղ է։ 2020թ. բեր­քի տակ կա­տար­վել է 1000 հա աշ­նա­նա­ցան ցո­րե­նի և գա­րու բեր­քա­հա­վաք։ Ի տար­բե­րու­թյուն մի շարք հա­մայ­նք­նե­րի՝ Սո­սը գյուղ­տեխ­նի­կա­յի խն­դիր չու­նի։
Հա­մայնքն ու­նի 128 հա խա­ղո­ղայ­գի, 70 հա թթայ­գի։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րը գոհ է խա­ղո­ղի այս տար­վա բեր­քից։ Շատ են ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող մե­նատն­տես­նե­րը։
Հայ­րե­նա­սեր, աշ­խա­տա­սեր, հյու­րա­սեր, ա­րա­րող մար­դիկ են սո­սե­ցի­նե­րը։ Այդ մա­սին է վկա­յում այն փաս­տը, որ Սո­սում ա­զատ հո­ղա­տա­րածք չկա։ Մշ­տա­պես նոր այ­գի­ներ են հիմն­վում, այն էլ այն դեպ­քում, երբ ո­ռոգ­ման ջու­րը բա­ցա­կա­յում է։ Նշա­նա­կում է՝ հա­մայն­քը զար­գա­նում է։