Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԻ ՎԵ­ՐԱՆ­ՎԱՆ­ՄԱՆ ՏՈ­ՆԸ ԿՆՇ­ՎԻ ՀԱ­ՄԵՍՏ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, սեպ­տեմ­բե­րի 4-րդ շա­բաթ օ­րը տոն­վում է Ստե­փա­նա­կեր­տի վե­րան­վան­ման օ­րը, որն այս տա­րի կնշ­վի սեպ­տեմ­բե­րի 26-ին: Չնա­յած հա­մա­ճա­րա­կի հետևան­քով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին` Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նի ո­րոշ­մամբ ստեղծ­վել է Ստե­փա­նա­կեր­տի օր­վան նվիր­ված տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­ման և անց­կաց­ման քա­ղա­քա­յին հանձ­նա­ժո­ղով, ո­րի նա­խա­գահն է քա­ղա­քա­պետ Դ. Սարգ­սյա­նը, հա­մա­կար­գո­ղը՝ փոխ­քա­ղա­քա­պետ Սու­րեն ԹԱՄՐԱԶՅԱՆԸ։ Վեր­ջի­նիցս էլ տե­ղե­կա­ցանք նա­խա­տես­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին:

Ըստ Ս. Թամ­րա­զյա­նի՝ ծրագ­րի կազ­մու­մը կապ­ված էր ար­տա­կարգ դրու­թյան ա­վարտ­ման կամ եր­կա­րաձգ­ման ո­րո­շու­մից: Քա­նի որ այն եր­կա­րաձգ­վել է, մի­ջո­ցա­ռում­նե­րի ցան­կը սահ­մա­նա­փակ­վել է, ուս­տի և անց­կաց­վե­լու է ըստ հա­մա­պա­տաս­խան ի­րա­վի­ճա­կի: Մի­ջո­ցա­ռում­նե­րը կանց­կաց­վեն ա­ռանց մարդ­կա­յին կու­տա­կում­նե­րի` քա­ղա­քա­ցի­նե­րին հա­ղոր­դե­լով տո­նա­կան տրա­մադ­րու­թյուն: Կզար­դար­վեն փո­ղոց­նե­րը, պու­րակ­նե­րը՝ հատ­կա­պես Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան օ­ղա­կաձև պու­րա­կը, ներ­քա­ղա­քա­յին եր­թու­ղի­նե­րը կզար­դար­վեն գույ­նզ­գույն փու­չիկ­նե­րով, կհն­չի փո­ղա­յին նվա­գախմ­բի զվարթ ե­րաժշ­տու­թյուն…
Ս. Թամ­րա­զյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ կարևո­րե­լով մեծն Կո­մի­տա­սի ծնն­դյան օ­րը, ո­րը նշ­վում է սեպ­տեմ­բե­րին և փաս­տո­րեն հա­մընկ­նում է մայ­րա­քա­ղա­քի վե­րան­վան­ման տո­նա­կա­տա­րու­թյա­նը, ո­րոշ­վեց սեպ­տեմ­բե­րի 26-ին« ժա­մը 12-ին« Կո­մի­տա­սի ան­վան ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի բա­կում ա­շա­կերտ­նե­րի ու­ժե­րով կազ­մա­կեր­պել հա­մերգ, ո­րի ծրագ­րի ա­ռա­ջին մա­սը կն­վիր­վի Կո­մի­տա­սին և կազմ­ված կլի­նի նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից, 2-րդ մասն էլ՝ Ստե­փա­նա­կեր­տի վե­րան­վան­ման 97-ա­մյա­կին: Սեպ­տեմ­բե­րի 25-ին քա­ղա­քա­պե­տա­րա­նի առջև կազ­մա­կերպ­վե­լու է բա­ցօ­դյա նկար­չա­կան մր­ցույթ, ո­րին քա­ղա­քի բո­լոր դպ­րոց­նե­րից մաս­նակ­ցե­լու են լա­վա­գույն նկա­րող մեկ-եր­կու ա­շա­կերտ­ներ: 1-ին դպ­րո­ցի մար­զահ­րա­պա­րա­կում կկազ­մա­կերպ­վի մի­նի-ֆուտ­բոլ՝ տար­րա­կան դա­սա­րան­նե­րի միջև, դար­սի մր­ցույթ, քա­ղա­քա­յին շախ­մա­տի դպ­րո­ցում կմր­ցեն փոք­րիկ շախ­մա­տիստ­նե­րը: Կանց­կաց­վի նաև ա­մե­նա­մյա ՙՍտեղ­ծա­գոր­ծում են մեր ա­շա­կերտ­նե­րը՚ շա­րադ­րու­թյուն­նե­րի մր­ցույթ՝ նվիր­ված օր­վա խոր­հր­դին, ո­րը կանց­կաց­վի առ­ցանց:
Ըստ ա­վան­դույ­թի` սեպ­տեմ­բե­րի 25-ին քա­ղա­քա­պե­տա­րա­նի նիս­տե­րի դահ­լի­ճում տե­ղի կու­նե­նա պարգևատր­ման ա­րա­րո­ղու­թյուն, ո­րի ժա­մա­նակ պատ­վոգ­րե­րով և թան­կար­ժեք նվեր­նե­րով կպարգևատր­վեն ինչ­պես քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյան տակ գտն­վող հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րի լա­վա­գույն աշ­խա­տող­նե­րը, այն­պես էլ քա­ղա­քա­պե­տա­րա­նի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մեջ գտն­վող պե­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի մաս­նա­գետ­նե­րը, ով­քեր ա­ջակ­ցել են քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տանք­նե­րին:
Սու­րեն Թամ­րա­զյա­նի հաս­տատ­մամբ՝ բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը կանց­կաց­վեն ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի կա­նոն­նե­րի պահ­պան­մամբ: Մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կաց­ման վայ­րե­րում կհեր­թա­պա­հեն շտա­պօգ­նու­թյան բժիշկ­նե­րը:
;