[ARM]     [RUS]     [ENG]

.. ԵՐԲ ԶՈՐԵՂ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՏԱՆ ԿԱՆՉԸ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Մար­տա­կեր­տի շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման թե­րապևտ Աշ­խեն Դա­նիե­լյա­նը շուրջ յոթ տա­րի է, ինչ ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վել ու հաս­տատ­վել է շրջ­կենտ­րո­նում... Ո­րո­շում կա­յաց­նե­լը հեշտ չի ե­ղել, մինչ այդ տա­սը տա­րի աշ­խա­տել է Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին պո­լիկ­լի­նի­կա­յում, ե­րեք տա­րի՝ Շու­շիի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րու­մում, սա­կայն հայ­րե­նա­կան տան կան­չը զո­րեղ է գտն­վել։ Այր ու կին չեն փոշ­մա­նում, և օր-օ­րի հա­մոզ­վում են, որ այս­տեղ ի­րենց ներ­կա­յու­թյունն ա­վե­լի կարևոր է։

Մար­տա­կեր­տի հի­վան­դա­նո­ցը տի­պա­յին է, հա­գե­ցած ժա­մա­նա­կա­կից բուժ­սար­քա­վո­րում­նե­րով, սա­կայն կադ­րե­րի պա­կաս ու­նեն։ Խնդ­րին ար­մա­տա­կան լու­ծում տա­լու հա­մար մի­ջոց­ներ են ձեռ­նարկ­վում, բժշ­կու­հին լա­վա­տես է, նրա կար­ծի­քով հե­ռու չէ այն օ­րը, երբ բժշ­կա­կան հաս­տա­տու­թյու­նը կհա­մալր­վի անհ­րա­ժեշտ մաս­նա­գետ­նե­րով։ 

Շրջ­կենտ­րո­նի ու հա­րա­կից 20 գյու­ղե­րի բնակ­չու­թյա­նը սպա­սար­կող միակ թե­րապևտն է Ա. Դա­նեի­լյա­նը, ու չնա­յած նման մեծ ծան­րա­բեռն­վա­ծու­թյա­նը, չի հոգ­նում, չի դժ­գո­հում Հի­պոկ­րա­տի ան­խոնջ նվի­րյա­լը, մարդ­կանց օգ­նե­լը, հա­րե­հաս լի­նե­լը նա իր պարտքն է հա­մա­րում։ Ծան­րա­բեռն­վա­ծու­թյուն, ի­րոք, կա, չի ժխ­տում, բայց Աշ­խե­նը սի­րում է իր ընտ­րած մաս­նա­գի­տու­թյու­նը, հա­րա­զա­տի պես հոգ է տա­նում հի­վանդ­նե­րի մա­սին և նրանց սպե­ղա­նի ու բա­լա­սան է նաև իր վե­րա­բեր­մուն­քով։ Հի­վանդ մար­դիկ միշտ լար­ված ու դյու­րագր­գիռ են լի­նում, ա­հա թե ին­չու նա ջանք չի խնա­յում ան­հա­տա­կան վե­րա­բեր­մուն­քով ու մո­տեց­մամբ օգ­նել ու հաս­նել յու­րա­քան­չյու­րին։ Խոս­տո­վա­նում է, որ փո­խա­րի­նել է հի­վանդ­նե­րի հա­մար սիրտն ու հո­գին չխ­նա­յող /ա­վաղ, ար­դեն լու­սա­հո­գի /, բժշ­կու­թյան ու մարդ­կա­յին ջերմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի գաղտ­նիք­նե­րի քաջ գի­տակ Մի­լե­տա Հով­հան­նի­սյա­նին, ում հետ բախտ է ու­նե­ցել 2 տա­րի աշ­խա­տել, և ով ոչ միայն բա­րի ա­նուն ու համ­բավ է թո­ղել, այլև այն­պի­սի մի դր­վածք, որ շա­տե­րի նա­խան­ձը կա­րող է շար­ժել։ Աշ­խե­նը ձգ­տում է շա­րու­նա­կել բա­րի ա­վան­դույթ­նե­րը և ու­ժե­րի նե­րա­ծին չա­փով բազ­մա­պատ­կել այն։
Անդ­րա­դառ­նա­լով բնակ­չու­թյան հի­վան­դա­ցու­թյան վի­ճա­կագ­րու­թյա­նը, բժշ­կու­հուց տե­ղե­կա­ցանք, որ այն այն­քան էլ մխի­թա­րա­կան չէ... Հի­վանդ­նե­րի մեծ հոսք ու­նեն, մեծ թիվ են կազ­մում հի­պեր­տո­նիա և շա­քա­րա­յին դիա­բետ ու­նե­ցող հի­վանդ­նե­րը, օր-օ­րի ա­ճում է ու­ռուց­քա­յին հի­վան­դու­թյուն­նե­րով տա­ռա­պող­նե­րի թի­վը։ Նրանց մոտ կա­տար­վում են բո­լոր լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րը, չու­նեն միայն ԿՏ / հա­մա­կարգ­չա­յին տո­մոգ­րա­ֆիա /, ու բարձ­րա­դաշտ ՄՌՏ, ո­րոնց անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում ու­ղեգ­րում են Ստե­փա­նա­կերտ՝ հե­տա­գա ըն­թաց­քա­վոր­ման ու բուժ­ման հա­մար։ Տե­ղա­մա­սա­յին բժիշ­կը տնա­յին կան­չեր էլ հա­ճախ է ու­նե­նում, ա­րագ ար­ձա­գան­քում է բո­լոր կան­չե­րին, բա­ցի դրա­նից տար­վա ըն­թաց­քում մաս­նա­գետ­նե­րի թի­մով եր­կու ան­գամ լի­նում են շր­ջա­նի բո­լոր գյու­ղե­րում, և տե­ղի բուժ­կետ­նե­րում կա­տա­րում բո­ղոք­ներ, գան­գատ­ներ ու­նե­ցող բնա­կիչ­նե­րի ըն­դու­նե­լու­թյուն­ներ։ Սե­զո­նա­յին կամ այլ բնույ­թի հա­մա­վա­րակ­նե­րի ժա­մա­նակ հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն այլ բա­ժան­մունք­նե­րի հաշ­վին տե­ղա­վո­րե­լու բո­լոր բժշ­կա­կան օգ­նու­թյան կա­րիք ու­նե­ցող­նե­րին։ Կիս­վե­լով մտա­հո­գու­թյուն­նե­րով, Ա. Դա­նիե­լյանն ա­սում է, որ վե­րաբ­նակ­նե­րը շատ են, մեծ թիվ են կազ­մում սպա­յա­կան ըն­տա­նիք­նե­րը, ոչ բո­լո­րին են հա­սու գյու­ղա­կան ա­նա­րատ մթերք­նե­րը, հո­ղակ­տոր ու­նե­ցող­նե­րի մի զգա­լի մասն էլ գե­րա­դա­սում է հեշտ ապ­րուս­տը։ Բժշ­կու­հու կար­ծի­քով՝ հի­վան­դու­թյուն­նե­րի ա­ճը պայ­մա­նա­վոր­ված է նաև ան­հաս­ցե, պա­տա­հա­կան աղ­բյուր­նե­րից ա­ռաք­վող, ա­նա­ռողջ սնն­դի առ­կա­յու­թյամբ։ Նա հու­սով է, որ նման մո­տե­ցու­մը եր­կար կյանք ու­նե­նալ չի կա­րող, և հե­ռու չէ այն օ­րը, երբ մար­դիկ կա­պա­վի­նեն հո­ղի ա­նա­րատ բա­րիք­նե­րին ու գյուղմ­թերք­նե­րին / նման մի­տում­ներ ար­դեն նկա­տե­լի են /, և կապ­րեն ա­ռողջ ու ղա­րա­բաղ­ցու եր­կա­րա­կե­ցու­թյամբ։

Իմ այն հար­ցին, թե ինչ­պե՞ս, ի՞նչ ճա­նա­պար­հով են յու­րաց­նում բժշ­կա­կան բնա­գա­վա­ռի նո­րու­թյուն­ներն ու տե­ղայ­նաց­նում նո­րա­մու­ծու­թյուն­նե­րը, զրու­ցա­կիցս ա­սում է, որ ի­րենց ա­ռա­ջին օգ­նա­կա­նը հա­մա­ցանցն է, կեն­դա­նի և օն­լայն շփում­ներն են և, ի­հար­կե, մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վոր­ման բարձ­րաց­մա­նը միտ­ված նպա­տա­կա­յին սե­մի­նար­նե­րը։ Ա. Դա­նիե­լյա­նը ան­համ­բե­րու­թյամբ սպա­սում է երկ­րորդ մաս­նա­գե­տի գալս­տյա­նը, միայն այդ դեպ­քում նա հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նա և՜ վե­րա­պատ­րաստ­ման, և՜ թե ար­ձա­կուր­դի մեկ­նե­լու։ Իսկ ա­ռայժմ նա ստիպ­ված է օ­րա­կան ըն­դու­նել 30-50 հի­վանդ։ Չի դժ­գո­հում, դեռ ա­վե­լին՝ ոգևոր­ված են հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հի նա­խընտ­րա­կան ծրագ­րից, որն ար­դեն քայլ առ քայլ ի­րա­գործ­վում է։ Սպա­սե­լիք­նե­րը բա­րե­փո­խում­նե­րից շատ են, ո­րից ոչ միայն բժիշկ­ներն են շա­հե­լու, այլև հան­րա­պե­տու­թյան ողջ բնակ­չու­թյու­նը։