[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՀԵՍ­ՏԸ ՇՆՈՐՀ Է, ՈՐ ՓՈ­ԽԱՆՑ­ՎՈՒՄ Է ՍԵՐՆ­ԴԵ­ՍԵ­ՐՈՒՆԴ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Մար­տու­նու շր­ջա­նի Ճար­տար քա­ղա­քի բնա­կիչ Ռո­բերտ Մա­նա­սյա­նը բազ­մաշ­նորհ ար­հես­տա­վոր է։ Նա ավ­տո­տեխս­պա­սար­կող է, տրակ­տոր­ներ, մե­քե­նա­ներ է նո­րո­գում՝ գա­զա­զոդ­ման, է­լեկտ­րա­զոդ­ման, կի­սաավ­տո­մատ ե­ղա­նակ­նե­րով, կա­տա­րում է խա­ռա­տի ու դարբ­նի աշ­խա­տանք­ներ։ Ռ. Մա­նա­սյա­նը հինգ ան­չա­փա­հաս ե­րե­խա­յի՝ ե­րեք ուստ­րե­րի և եր­կու դուստ­րե­րի հայր է։ 1994թ. վի­րա­վոր­վել է, գլ­խու­ղե­ղի ցն­ցում ստա­ցել։

Պղն­ձի հետ աշ­խա­տե­լը Ռո­բերտն իր հո­րից՝ Ար­մե­նից է սո­վո­րել, բայց ար­հեստ սո­վո­րել է 18 տա­րի ա­ռաջ՝ ՌԴ-ում։ Հե­տա­գա­յում բազ­ման­դամ ըն­տա­նի­քի հոգ­սը հո­գա­լու հա­մար նա սո­վո­րել և տի­րա­պե­տել է այլ ար­հեստ­նե­րի ևս։ Իր աշ­խա­տան­քը սի­րով է կա­տա­րում և դա պա­տա­հա­կան չի հա­մա­րում, չէ՞ որ հայ ազգն ար­հեստ սի­րող ու գնա­հա­տող է, ար­հես­տա­վոր մար­դուն հար­գող։ Ար­հեստ է սո­վո­րեց­նում նաև որ­դի­նե­րին՝ փոր­ձե­լով իր վար­պե­տա­կան հմ­տու­թյուն­նե­րը փո­խան­ցել նրանց։ Հա­վաս­տիաց­նում է՝ ար­հես­տը ոս­կի է, ուր էլ գնաս՝ քեզ հետ կգա։
-Պղն­ձի հում­քը ձեռք եմ բե­րում Երևա­նից։ Ցան­կա­ցող­նե­րը շատ են, բայց քչե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն օգտ­վե­լու ար­տադ­րան­քից,- ա­սում է զրու­ցա­կիցս։ Ըստ նրա՝ ար­հես­տը շնորհ է, որ փո­խանց­վում է սերն­դե­սե­րունդ։ Դա սո­վո­րե­լու բան չէ, այլ աստ­վա­ծաշ­նորհ պարգև, որ պա­հան­ջում է երևա­կա­յու­թյուն, ստեղ­ծա­գոր­ծա­կան թռիչք։
Բազ­մաշ­նորհ ար­հես­տա­վո­րը նշում է՝ օր­վա մեջ միշտ զբաղ­ված է լի­նում և հա­վե­լում՝ ե­թե մի օր չաշ­խա­տես, սո­ված կմ­նաս։ Ժո­ղովր­դա­կան խոսքն ա­սում է՝ ար­հես­տա­վոր մար­դը մինչև կե­սօր է սո­ված։
Զրու­ցա­կիցս ինձ ցույց տվեց պղն­ձից ու եր­կա­թից իր ձեռ­քով պատ­րաս­տած տա­րա­ներն ու սար­քե­րը։ Ար­դեն տա­րի­ներ շա­րու­նակ պատ­րաս­տում է օ­ղի թո­րե­լու սարք, իսկ խա­ղող ճզ­մե­լու սար­քը վեր­ջերս է սկ­սել պատ­րաս­տել, ո­րի նկատ­մամբ պա­հան­ջար­կը մեծ է։
Ռո­բերտն իր հայ­րա­կան տանն է ապ­րում, որ­տեղ պայ­ման­նե­րը բա­վա­րար չեն։ Իր մի­ջոց­նե­րով տուն է կա­ռու­ցում Ճար­տար քա­ղա­քի մուտ­քում։ Ութ տա­րի ա­ռաջ այս­տեղ նա ավ­տոտ­նակ է կա­ռու­ցել, որ­տեղ էլ այդ օր­վա­նից աշ­խա­տում է։
Ռո­բեր­տի որ­դի­նե­րից 12-ա­մյա Ար­մե­նը՝ ըն­տա­նի­քի 2-րդ ե­րե­խան, 9 տա­րե­կա­նից հա­ճա­խում է սամ­բո­յի պա­րապ­մուն­քնե­րի։ Ճար­տա­րում կա­յա­ցած Ար­ցա­խի սամ­բիստ­նե­րի միջև մր­ցու­թյու­նում գրա­վել է 3-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղը, պարգևատր­վել հա­մա­պա­տաս­խան պատ­վոգ­րով ու մե­դա­լով։ Մաս­նակ­ցել է շր­ջա­նում և հան­րա­պե­տու­թյու­նում կա­յա­ցած տար­բեր մր­ցա­շա­րե­րի։ Վեր­ջերս Ար­տա­շա­տում կա­յա­ցած սամ­բո­յի եզ­րա­փա­կիչ փու­լում գրա­վել է 1-ին տե­ղը։
Ըն­տա­նի­քի 3-րդ ե­րե­խան՝ Ալ­բեր­տը, 8 տա­րե­կա­նից բռնց­քա­մար­տի պա­րապ­մունք­նե­րի է հա­ճա­խում Ճար­տա­րի Մ. Մել­քո­նյա­նի ան­վան մար­զա­հա­մա­լի­րում։ Ա­սում է՝ սի­րո­ղա­կան է։ Մաս­նակ­ցել է Ճար­տա­րում կա­յա­ցած ԱՀ բռնց­քա­մար­տի ա­ռաջ­նու­թյա­նը, գրա­վել 2-րդ տե­ղը։ Վեր­ջերս մաս­նակ­ցել է Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցած բռնց­քա­մար­տի մր­ցու­թյա­նը, գրա­վել 1-ին տե­ղը։
Մա­նա­սյան­նե­րի ըն­տա­նի­քում շա­րու­նա­կում են ապ­րեց­նել ժա­ռան­գա­բար փո­խանց­ված ար­հես­տը։ Այս փաս­տը և ե­րե­խա­նե­րի ձեռք­բե­րում­նե­րը նոր լիցք և ուժ են հա­ղոր­դում բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի հո­րը։