[ARM]     [RUS]     [ENG]

ՔԵՐԹԸ ԿՈՒՆԵՆԱ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ, ԳԵՂԵՑԻԿ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԵՆՔ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

Բա­րե­րար Ա­շոտ Ջի­վա­նյա­նի մի­ջոց­նե­րով ըն­թա­նում են Քեր­թի Կո­մի­տաս Հա­կո­բյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի ժա­մա­նա­կա­կից լու­ծում­նե­րով հիմ­նա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Նշենք, որ նրա կող­մից նա­խորդ տա­րի­նե­րին ևս բա­վա­կա­նին աշ­խա­տանք է կա­տար­վել այս­տեղ, սա հեր­թա­կանն է։ Այս տա­րի դպ­րո­ցում ըն­թա­ցիկ ու­սում­նա­կանն սկ­սե­ցին շի­նա­րա­րա­կան ե­ռու­զե­ռով։

Բա­րե­րա­րի փո­խանց­մամբ՝ նա­խա­տես­ված է մինչև 2021թ. սեպ­տեմ­բե­րի 1-ն ամ­բող­ջու­թյամբ ա­վար­տել և հա­ջորդ նոր ու­սում­նա­կա­նը սկ­սել լրիվ վե­րա­փոխ­ված, ժա­մա­նա­կա­կից կա­հա­վոր­մամբ ու ար­դի կր­թա­կան պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան դպ­րո­ցա­կան շեն­քում՝ կից ու­նե­նա­լով ման­կա­պար­տե­զի հար­մա­րա­վետ մաս­նա­շենք։ Դպ­րո­ցա­կան շեն­քի հիմ­նա­նո­րո­գու­մը կի­րա­կա­նաց­վի բա­րե­րա­րի, իսկ կա­հա­վո­րու­մը՝ պե­տա­կան մի­ջոց­նե­րով։ Ման­կա­պար­տե­զի պա­րա­գա­յում հիմ­նա­նո­րո­գու­մը և կա­հա­վո­րու­մը կի­րա­կա­նաց­վի միայն բա­րե­րա­րի մի­ջոց­նե­րով։
Ա. Ջի­վա­նյա­նը նախ ծա­նո­թա­ցավ ար­դեն իսկ ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­նե­րին։ Այ­նու­հետև շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նի, աշ­խա­տա­կազ­մի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րիչ Զո­րիկ Ղու­լյա­նի, Քերթ հա­մայն­քի ղե­կա­վար Գե­ղամ Լա­լա­յա­նի, դպ­րո­ցի տնօ­րեն Ժի­րայր Հայ­րա­պե­տյա­նի և ու­սու­ցիչ­նե­րի, ման­կա­պար­տե­զի տնօ­րե­նի մաս­նակ­ցու­թյամբ տե­ղի ու­նե­ցավ խոր­հր­դակ­ցու­թյուն։
Ա. Ջի­վա­նյա­նը ման­րա­մասն ներ­կա­յաց­րեց իր մո­տե­ցում­նե­րը, այ­նու­հետև լսեց դպ­րո­ցի, ման­կա­պար­տե­զի պա­տաս­խա­նա­տու­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի ա­ռա­ջար­կու­թյուն­ներն՝ ինչ­պես շի­նա­րա­րու­թյան, այն­պես էլ հե­տա­գա կա­հա­վո­րան­քի վե­րա­բե­րյալ։
Բա­րե­րա­րը հան­գա­մա­նո­րեն կանգ ա­ռավ կա­բի­նետ­նե­րի, Փառ­քի սրա­հի, հա­մա­կարգ­չա­յին սե­նյա­կի, անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գի, ար­վես­տի դպ­րո­ցի գյու­ղի մաս­նա­ճյու­ղի, դպ­րո­ցա­կան շեն­քում տե­ղա­կայ­ված ման­կա­պար­տե­զի հետ կապ­ված, ինչ­պես նաև մի շարք այլ հար­ցե­րի վրա։
Դպ­րո­ցին կից նա­խա­տես­վում է կա­ռու­ցել բաց մար­զա­դաշտ՝ հար­մա­րեց­ված վո­լեյ­բո­լի, ֆուտ­բո­լի և բաս­կետ­բո­լի հա­մար, ո­րը գյու­ղի ե­րե­խա­նե­րի ու ե­րի­տա­սար­դու­թյան ա­զատ ժա­ման­ցի կազ­մա­կերպ­ման հա­մար լա­վա­գույն հնա­րա­վո­րու­թյուն կլի­նի։
Աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տին նաև կաս­ֆալ­տա­պատ­վի ու կբա­րե­կարգ­վի դպ­րո­ցի տա­րած­քը։
Խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վարն ու շր­ջա­նի կր­թու­թյան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն, կարևո­րե­լով բա­րե­րա­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տան­քը, պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նե­ցին ա­ջակ­ցել անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում և միա­սին ա­մեն ինչ ա­նել, որ­պես­զի շր­ջա­նում ու­նե­նանք ևս մեկ հար­մա­րա­վետ ու ա­պա­հով, ար­դի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան են­թա­կա­ռուց­վածք­նե­րով դպ­րոց։
Բո­լոր զար­գա­ցում­նե­րի հիմ­քը դպ­րո­ցում է, և յու­րա­քան­չյու­րը գի­տակ­ցում է, որ երկ­րի ա­պա­գա­յի, ինչ­պես և անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը դպ­րոցն ու նրա­նում ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանքն է։ Սա թե­լադ­րում է, որ պե­տա­կան և հո­վա­նա­վոր­չա­կան սույն ներդ­րու­մը միայն ու միայն միտ­ված են դրան։ Մնում է սի­րով ու գի­տակ­ցու­մով մո­տե­նալ աշ­խա­տան­քին ու սե­փա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րին: