[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ՙՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ՚ Է ԲԱՑՎԵԼ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

Այն ստեղծ­վել է մի խումբ սակ­րա­վոր մաս­նա­գետ­նե­րի, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մար­տա­կան սպա­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը Սամ­վել Մես­րո­պյանն է, ով զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան մեծ փոր­ձա­ռու­թյուն ու­նի։

Մինչ այդ Ար­ցա­խում ա­կա­նա­զերծ­ման աշ­խա­տանք­նե­րով զբաղ­վող միակ կազ­մա­կեր­պու­թյու­նը մի­ջազ­գա­յին ՙThe Halo Trust՚-ն էր, ո­րը շուրջ 20 տա­րի ար­դյու­նա­վետ գոր­ծու­նեու­թյուն է ծա­վա­լում։
Վեր­ջին շր­ջա­նում այս կազ­մա­կեր­պու­թյունն սկ­սել է սակ­րա­վոր մաս­նա­գետ­նե­րի հաս­տիք­նե­րի կր­ճա­տում­ներ ի­րա­կա­նաց­նել։ Հաշ­վի առ­նե­լով այս հան­գա­ման­քը, և այն, որ Ար­ցա­խում դեռևս ա­կա­նա­զերծ­ման են­թա­կա հս­կա­յա­կան տա­րածք­ներ կան, և ՙThe Halo Trust՚-ը միայն նախ­կին ԼՂԻՄ տա­րած­քում է գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լում, մի խումբ պա­հես­տա­զո­րի սպա­ներ հան­դես են ե­կել նման տե­ղա­կան կազ­մա­կեր­պու­թյան հիմն­ման նա­խա­ձեռ­նու­թյամբ։ ՙԿա­ռա­վա­րու­թյու­նը, և ան­ձամբ հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահն ըն­դա­ռա­ջել են, ար­դյուն­քում՝ ար­դեն մեկ ա­միս է, ինչ ա­կա­նա­զերծ­ման աշ­խա­տանք­ներ է կա­տա­րում նաև ՙՀու­մա­նի­տար ա­կա­նա­զերծ­ման կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մը,- ա­սել է Ս. Մես­րո­պյա­նը։
Նման կա­ռույ­ցի բաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ի­րա­կա­նում կար վա­ղուց։ Չնա­յած Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի հրա­դա­դա­րից շուրջ 30 տա­րի է ան­ցել, մաս­նա­գետ­նե­րը պն­դում են, որ ա­կա­նա­պատ­ված տա­րածք­նե­րը չա­փա­զանց շատ են։ Դրանց մի մա­սը ա­ռայ­սօր մնում է չհայտ­նա­բեր­ված։ Ա­կա­նի պայ­թյու­նից դժ­բախտ դեպ­քեր էլ հա­ճա­խա­կի են գրանց­վում, և լի­նում է նաև այն­պես, որ հենց այդ դեպ­քերն են հիմք հան­դի­սա­նում՝ ա­կա­նա­պատ նոր տա­րածք­ներ հայտ­նա­բե­րե­լու և հե­տա­զո­տե­լու հա­մար։
Ս. Մես­րո­պյա­նը մեզ հետ զրույ­ցում ա­սել է, որ գա­ղա­փարն իր մոտ ա­վե­լի քան 10 տա­րի ա­ռաջ է ծա­գել, բայց ի­րա­կա­նաց­ման նա­խադ­րյալ և հնա­րա­վո­րու­թյուն հի­մա է ստեղծ­վել։ Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ա. Հա­րու­թյու­նյա­նը հան­դի­պել է նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ­նե­րին, հա­վա­նու­թյան ար­ժա­նաց­րել ներ­կա­յաց­ված ծրա­գի­րը։ Ա­ռա­ջին ֆի­նան­սա­վո­րու­մը կա­տար­վել է ար­դեն, ո­րի շնոր­հիվ ձեռք են բե­րել անհ­րա­ժեշտ տեխ­նի­կա, սար­քա­վո­րում­ներ, մե­քե­նա­ներ։ ՙՍակ­րա­վո­րա­կան հա­մազ­գես­տը, գոր­ծիք­նե­րը, տեխ­նի­կան պա­հե­լը թանկ հա­ճույք է. այ­սօր­վա դրու­թյամբ ա­պա­հով­ված ենք այն նվա­զա­գույ­նով, որ սակ­րա­վորն անվ­տանգ կա­րո­ղա­նա աշ­խա­տել՚,-ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը։
Ս. Մես­րո­պյա­նը նշել է, որ ծրագ­րե­րը շատ են. ներ­կա պա­հին ա­վե­լի քան 70 հո­գի գրանց­ված սպա­սում է կազ­մա­կեր­պու­թյու­նում աշ­խա­տե­լու հրա­վե­րի։ Ֆի­նան­սա­վո­րու­մից կախ­ված՝ նոր խմ­բեր կա­վե­լաց­վեն։ Ա­պա­գա ծրագ­րե­րի մա­սին խո­սե­լիս Ս. Մես­րո­պյա­նը նշել է, որ ե­թե հա­ջող­վի կար­գա­վո­րել ֆի­նան­սա­կան հար­ցե­րը, նա­խա­տե­սում են 200-250 սակ­րա­վոր ըն­դու­նել աշ­խա­տան­քի։ Այդ պա­րա­գա­յում կկա­րո­ղա­նան ա­ռա­վել ար­դյու­նա­վետ կազ­մա­կեր­պել աշ­խա­տան­քը՝ տն­տե­սե­լով ռե­սուրս­նե­րը։ Պատ­րաստ­վում են նաև կա­նանց խումբ ըն­դու­նել, ար­դեն 5 հո­գի ցան­կու­թյուն է հայտ­նել ընդգրկվել այդ խմ­բում։
Ներ­կա պա­հին կազ­մա­կեր­պու­թյունն ու­նի ե­րեք հո­գուց կազմ­ված մեկ հե­տա­խու­զա­կան և 10- հո­գա­նոց սակ­րա­վո­րա­կան խումբ։ Նրան­ցից յու­րա­քան­չյուրն ու­նի 7-10 տար­վա ստաժ, աշ­խա­տել են ՙThe Halo Trust՚ կազ­մա­կեր­պու­թյու­նում։ Հու­մա­նի­տար ա­կա­նա­զերծ­ման կենտ­րո­նում սակ­րա­վոր­նե­րը աշ­խա­տել սկ­սում են մեկ­շա­բա­թյա դա­սըն­թա­ցից հե­տո, ո­րին տնօ­րե­նը ՙհի­շո­ղու­թյան կուրս՚ ա­նունն է տվել։ Սակ­րա­վոր­նե­րի հա­մար կան հս­տակ կա­նոն­ներ, ո­րոնք ա­ռա­ջին հեր­թին ի­րենց իսկ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հա­մար են. այս­տեղ սակ­րա­վո­րի անվ­տան­գու­թյունն ա­մե­նաա­ռաջ­նա­յինն է։ Կա նաև տա­րի­քա­յին սահ­մա­նա­փա­կում. 55 տա­րե­կա­նը լրա­ցած սակ­րա­վոր­ներն այլևս չեն աշ­խա­տում։ Աշ­խա­տա­վար­ձը բարձր է, սակ­րա­վոր­նե­րը վար­ձատր­վում են նույն­քան, որ­քան ՙThe Halo Trust՚-ում։ Գոր­ծու­ղու­մա­յին և այլ ծախ­սե­րը հաշ­վարկ­վում են ա­ռան­ձին։ ՙԱնվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րի խախտ­ման դեպ­քում միան­գա­մից ա­զա­տում ենք աշ­խա­տան­քից։ Ինք­ներդ եք հաս­կա­նում՝ աշ­խա­տան­քը ռիս­կա­յին է, ա­պա­հո­վագ­րու­թյան հա­մա­կարգ ա­ռայժմ չի գոր­ծում, այն ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ է պա­հան­ջում, բայց աշ­խա­տանք­ներ ենք տա­նում այդ հար­ցը ևս կար­գա­վո­րե­լու հա­մար՚,- ա­սաց Ս. Մես­րո­պյա­նը։
Կազ­մա­կեր­պու­թյու­նը բաց է հա­մա­գոր­ծակ­ցե­լու բո­լոր կա­ռույց­նե­րի հետ։ Ար­դեն իսկ ար­դյու­նա­վետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն կա ՙThe Halo Trust՚ կազ­մա­կեր­պու­թյան, Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի, Տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և զար­գաց­ման, Ռազ­մա­հայ­րե­նա­սի­րու­թյան, տու­րիզ­մի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան, ՏԻ և այլ մար­մին­նե­րի հետ. կազ­մա­կերպ­վում են աշ­խա­տան­քա­յին հան­դի­պում­ներ, կա­տար­վում է տե­ղե­կատ­վու­թյան փո­խա­նա­կում։
Կազ­մա­կեր­պու­թյունն ու­նի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի պլան, ո­րոնց հա­մա­ձայն էլ աշ­խա­տում է։ Դրանք նախ բնա­կե­լի տա­րածք­ներն են, գյուղ­տն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղե­րը, ա­րո­տա­վայ­րե­րը, ա­պա ան­տառ­ներն ու տու­րիս­տա­կան նշա­նա­կու­թյան վայ­րե­րը։
Մեր հար­ցին, թե՝ հու­մա­նի­տար ա­կա­նա­զեր­ծո­ղը ի՞նչ կար­գա­վի­ճակ ու­նի, որ­քա­նո՞վ է պաշտ­պան­ված, Ս. Մես­րո­պյա­նը պա­տաս­խա­նել է, որ օ­րեն­սդ­րու­թյամբ նրա գոր­ծու­նեու­թյու­նը կար­գա­վոր­ված չէ և ու­զում են ա­ռա­ջար­կու­թյուն ա­նել, որ հու­մա­նի­տար ա­կա­նա­զեր­ծում ի­րա­կա­նաց­նող սակ­րա­վոր­նե­րի մա­սին օ­րենք ըն­դուն­վի, կամ մեկ այլ օ­րեն­սդ­րու­թյամբ կար­գա­վոր­վի այդ ո­լոր­տը։ Նա տե­ղե­կաց­րել է, որ նման օ­րենք չկա ան­գամ ՀՀ-ում, և օ­րեն­սդ­րա­կան այդ բաց­թո­ղու­մը պի­տի շտկ­վի։