Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Համացանցի մի տեսանյութից տեղեկանում  ենք, որ Ֆրանսիայում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել տեղի հայերի մասնակցությամբ, որտեղ ելույթ ունեցող Ռոբերտ Աթոյանն ասել է, որ այս օրերին Արցախը կենաց ու մահու կռիվ է մղում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմում: Հայկական սփյուռքը, որը  ստեղծվել է 1915թ. հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության արդյունքում, իրավունք չունի լռելու, անտարբեր լինելու Արցախում ծավալված`Թուրքիայի կողմից սատարվող ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ, նշել է նա. <Մենք պետք է Արցախի կողքին կանգնենք ֆինանսապես, ֆիզիկապես, բարոյապես ու հոգեպես: Եթե ամբողջ Սփյուռքում մեկ մլն տղա, կանանց` մեր քույրերին ու մայրերի մասին դեռ չեմ ասում,  զենք չվերցնի ու չկանգնի հայենիքի պաշտպանությանը, մենք  աշխարհում ապրելու իրավունք չունենք:

Բոլորին ընդունում և հարգում ենք, բայց մեր հույսը մեզ վրա պետք է դնենք: Սա մեր վերջին գոյամարտն է: Մենք կամ երկրագնդի վրա ապրելու, գոյատևելու, արարելու ենք, կամ ապրելու իրավունք չենք ունենա>:

Նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում  և Արցախում հայտարարված է ռազմական դրություն, նա կոչ է արել սփյուռքահայությանը՝ իրենց գլխում և սրտում հայտարարել ռազմական դրություն ու պատրաստվել հայրենիքի պաշտպանությանը:

<Այսօրվանից  մենք լացելու, գլուխներս կախելու, մեկնումեկի ողորմությունը, օգնությունը խնդրելու իրավունքը չունենք: Աշխարհը պետք է Թուրքիային ու Ադրբեջանին հասկացնի, որ նրանք կրակի հետ են խաղում, որովհետև մեր ազգին հաղթել չի լինի,  քանի որ մեր ազգը դարձել է բանակ: Հաղթանակը մեր գենի մեջ է, այսօր այն պիտի դուրս գա և հաստատվի Քուռ-արաքսյան Հայաստանում>:

Ելույթ ունեցողը բոլորի խոնարհումն է բերել հայրենիքի համար ընկածների հիշատակին:

Հանրավաքի մասնակիցները, բռունցքները վեր պարզած, ելույթ ունեցողին ընդմիջում էին  <Ղարաբաղը մերն է>, <Արցախը մերն է> և այլ ոգևորող կոչերով  ու ցուցապաստառներով:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  հայտարարել է, որ Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն Ադրբեջանին առաջ է մղում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, սակայն նման մոտեցումը Փարիզի համար անընդունելի է: Նա միաժամանակ հատուկ կոչ է հղել հայ ժողովրդին.  <Հայե~ր, Ֆրանսիան կունենա իր դերակատարումը>: