[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈՏ 300 ԲՆԱԿԱՐԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ 2021-Ի ԱՊՐԻԼ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ

Սւսաննա ԲԱԼԱՅԱՆ

Լուսանկարը՝ Ռուսլան Սարգսյանի

 Դեկտեմբերի 4-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մի խումբ բարերարների և բարձրպաշտոնյա անձանց հետ շրջայց է կատարել Ստեփանակերտում կառուցվող բնակարանային շենքերի տարածքներով՝ նպատակ ունենալով ծանոթանալ շինարարական աշխատանքների  ընթացքին: Տեղում ծանոթանալով շինկազմակերպությունների սեփականատերերի հետ, տեղեկանալով նշաված գործընթացի փուլերին, ԱՀ նախագահը հանձնարարականներ տվեց շինկազմակերպություններին՝ բնակշենքերը հնարավորինս արագ ավարտելու և շահագործման հանձնելու: Բնակարաններ կստեղծվեն նաև մի քանի ադմինիստրատիվ շենքերում՝ որոշ վերակառուցման աշխատանքներ իրականացնելուց հետո: Ստեղծված իրավիճակում բնակարային հարցը կառավարության ամենակարևոր խնդիրներից մեկն է, որի լուծման համար մեծ ջանքեր են գործադրվում պետության կողմից:

ԱՀ քաղշինության նախարար Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնվեն Թումանյան փողոցի վրա գտնվող Կաթի արտադրամասի հարևանությամբ գտնվող 108  բնակարանոց շենքը, հենց արտադրամասի ադմինիստրատիվ մասը /վերակառուցումից հետո/, նույն փողոցի Արցախ թաղամասի դիմացի նոր բնակարային համալիրը, ինչպես և Նելսոն Ստեփանյանի անվան փողոցի վրա գտնվող չավարտված բնակշենքը: §Շինարարական աշխատանքները հնարավորինս արագ կավարտվեն, որպեսզի 2021 ապրիլ-մայիս ամիսներին շահագործման հանձնվեն¦,- շեշտեց նա:

§Շինարարական աշխատանքների   ընթացքն արագացնելու նպատակով,- հավաստիացրեց նախարարը,- ևս աշխատուժ կավելացվի¦:

Բնակարանները տրամադրվելու են իրենց մշտական բնակությունից տարհանված բնակիչներին, ըստ առաջնահերթության՝ զոհված ազատամարտիկների, բազմազավակ ընտանիքներին, ընդհանրապես՝ տարհանվածներին: Ամբողջ շինարարությունը իրականացվում է պետական միջոցներով և բարերարների հաշվին, նշեց Ա. Սարգսյանը: Այո, համաձայնեց նա, կառուցվող այդ բնակարանների քանակը անօթևան մնացած, ընդհանրապես, բնակարանի կարիք ունեցողների թվաքանակի փոքր տոկոսն է կազմում: Քաջ գիտակցելով խնդրի հրատապությունը, կառավարությունը ձեռնարկում է այլ քայլեր ևս, տեղեկացրեց նախարարը: ԱՀ տարածքում մնացած գյուղերում ազատ տների գրանցում է կատարվում՝ ժամանակավորապես դրանք տրամադրելու տարհանված բնակիչներին: Դրա հետ մեկտեղ, հավելեց նախարարը,  Ռուսաստանից պատվիրված է արագ հավաքվող տների մեծ քանակ, որոնց տեղադրման աշխատանքները կընթանան առաջիկա 2-3 տարիների ընթացքում և կրկին կտրամադրվեն տարհանված մեր բնակիչներին: