[ARM]     [RUS]     [ENG]

Պատրաստ ենք շարունակել մեր գործառույթները. Պուտինն` արցախցիներին հումանիտար օգնություն ցույց տալու մասին

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը արցախցիներին ցույց տրվող հումանիտար օգնության գործընթացը շարունակելու պատրաստակամություն հայտնեց: Այս խնդրին Պուտինն անդրադարձավ իր մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք հույս ունենք, որ միջազգային միջնորդները խոսքից գործի կանցնեն ու կսկսեն օգնել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն` առաջին հերթին Արցախ վերադարձող փախստականներին, և ոչ միայն Ռուսաստանը դա կանի` այնտեղ օգնություն ուղարկելով, այլ նաև միջազգային կազմակերպությունները կսկսեն գործել: Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակել այս գործառույթները»,- ասաց Պուտինը:

Դեկտեմբերի 16-ին Ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաք են հասցրել հումանիտար օգնության փաթեթներըբեռնված սննդով և առաջին օգնության պարագաներովՍնունդն ու առաջին անհրաժեշտության պարագաները փոխանցվել են իրենց տները վերադարձած արցախցիներինՀումանիտար պարագաներ է ստացել ավելի քան 100 ընտանիք: Ռուսաստանի ՊՆ բժշկական ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցույց տալ Ստեփանակերտի և Մարտակերտի բնակիչներինՌուս բժիշկներն ընդհանուր առմամբ օգնություն են ցույց տվել 529 մարդուայդ թվում` 63 երեխայի: