[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

Սերգեյ  ՍԱՖԱՐՅԱՆ

 Այս օրերին  գրեթե ամենուր Արցախում կարելի է հանդիպել շինարարների, որոնք բազմաբնույթ աշխատանքներ են իրականացնում. վերականգնում են պատերազմի հետևանքով վնասված օբյեկտները, նոր տներ ու շենքեր կառուցում։ 

    Բոլորս էլ գիտենք, որ հիմա ավելի, քան երբև է,  պետք է գործել արագ և օպերատիվ, մանավանդ՝ շինարարությունում։  Ունենք հազարավոր հայրենակիցներ, որոնք, մեզ պարտադրված պատերազմի հետևանքով, կորցրել են իրենց տուն ու տեղը։ 

   Շինարարական եռուզեռ է նաև Արցախի Մարտունի քաղաքում. իրականացվում են  տանիքների վերանորոգման, թիթեղապատման, պատուհանների և դռների տեղադրման աշխատանքներ։ 

     Թաղամասերում կարելի է հանդիպել բնակիչների, որոնք, եղանակային բարենպաստ պայմաններն օգտագործելով,  իրենց օգնության հասած շինարարների հետ փորձում են վերացնել պատերազմի հասցրած վնասները։ 

     Այս ամենին զուգահեռ՝ քաղաքի երկու գլխավոր փողոցներում ևս ծավալուն աշխատանքներ  են ընթանում։ Հենապատերի կառուցում, նոր կոյուղատարների անցկացում, եզրաքարերի տեղադրում և այլն։

Գարեգին Նժդեհ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում էին նաև պատերազմից առաջ, հիմա, ինչպես նշում են շինարարները՝ ավելի մեծ նվիրվածությամբ են աշխատում, որպեսզի որքան հնարավոր է շուտ ավարտեն աշխատանքները.

- Սա մհենգ կարևոր պենա, մարդկանց սըրտը  առանց էնել հոփ եկածա, էսելա մին կուճի, մին թիքա օժ տլան մեր ժողովուրդեն։ Մունք պարտավորնք նորից շենացնել մեր երգիրը․․․ ամեն մարդին օժը ուրան վըղումը կինի։

Շինարարների աչքերում վաղվա օրն ավելի անվտանգ ու խաղաղ տեսնելու մի յուրահատուկ փայլ կա․․․