Logo
Print this page

ԱՀ պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

 

 

 

 Արցախի պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին: Պետական նախարարը նշել է, որ ԱՀ կառավարությունը արցախյան վերջին պատերազմի ժամանակ առաջացած սոցիալական դժվարությունները հաղթահարելու համար նախատեսված դրամական աջակցությունը տրամադրելու համար կիրառելու է այլընտրանքային միջոցներ:

Գործընթացը դյուրացնելու համար, մասնավորապես, կմեծանա «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ներգրավվածությունը: Ծրագրային անհրաժեշտ բազան ապահովելուց և կազմակերպչական աշխատանքներն իրականացնելուց հետո սոցիալական աջակցության ծրագրերի, այդ թվում, առաջիկա ամիսներին նախատեսվող 68 000-ական դրամների վճարումները, կիրականացվի կապի օպերատորի սպասարկման սրահներում: Քննարկվում է նաև գումարը քարտային հաշվին փոխանցելու հնարավորությունը:

«Արցախփոստ» ընկերությունը նույնպես շարունակելու է աջակցության գումարների տրամադրման գործընթացը: Հերթերից խուսափելու համար առաջիկայում իրականացնելու է նաև կենսաթոշակի, նպաստի վճարումը փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:

Խորհրդակցությանը մասնակցում էին աշխատանքների համակարգման համար իրավասու մարմիների պատասխանատուներ և ներկայացուցիչներ:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.