Logo
Print this page

ՙԹՈՒՖԵՆԿՅԱՆ՚-Ի ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ

Ա­նի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 ՙԹու­ֆեն­կյան՚ հիմ­նադ­րամն այ­սու­հետ ևս իր հայ­րե­նան­վեր ա­ռա­քե­լու­թյու­նը կշա­րու­նա­կի հան­րա­պե­տու­թյու­նում։ Բա­րե­գոր­ծա­կան այս հիմ­նադ­րա­մը ստեղծ­վել է 1999 թվա­կա­նին՝ ձեռ­նե­րեց Ջեյմս Թու­ֆեն­կյա­նի կող­մից: Ար­ցա­խում է 2003 թվա­կա­նից։ Կա­ռույ­ցի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ կյան­քի են կոչ­վել բազ­մա­թիվ պա­հանջ­ված ծրագ­րեր՝ մե­ծա­մա­սամբ Քա­շա­թա­ղում։ Պա­տե­րազ­մից հե­տո ՙԹու­ֆեն­կյան՚-ն իր գոր­ծու­նեու­թյու­նը կենտ­րո­նաց­նե­լու է հիմ­նա­կա­նում Մար­տու­նու շր­ջա­նում։ Հիմ­նադ­րա­մի Ար­ցա­խյան ծրագ­րե­րի ղե­կա­վար Հու­սիկ Սարգ­սյա­նի հետ զրու­ցել ենք հան­րա­պե­տու­թյան կեն­սա­գոր­ծու­նեու­թյան տար­բեր ո­լորտ­նե­րում և բնա­կա­վայ­րե­րում նա­խա­տես­վող ա­ջակ­ցու­թյան նրանց ծրագ­րե­րից։

-Պա­րոն Սարգ­սյան, ներ­կա­յում հիմ­նադ­րա­մը ի՞նչ ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­նում Ար­ցա­խում։
-Պա­տե­րազ­մից հե­տո մեր ծրագ­րա­յին նպա­տակ­նե­րը չեն փո­փոխ­վել։ Գործ­նա­կան քայ­լերն ուղղ­ված են վե­րաբ­նա­կեց­մա­նը, են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ստեղծ­մա­նը, ա­ռող­ջա­պա­հու­թյան զար­գաց­մա­նը։ Այն ծրագ­րե­րը, աշ­խա­տանք­նե­րը, որ մինչև պա­տե­րազմն ի­րա­կա­նաց­նում էինք Քա­շա­թա­ղում, այ­սօր տե­ղա­փո­խել ենք Մար­տու­նու շր­ջան։ Դեռ դեկ­տեմ­բեր ամ­սից՝ Հեր­հեր, Ծո­վա­տեղ և Խեր­խան հա­մայ­նք­նե­րում ի­րա­կա­նաց­նում ենք հու­մա­նի­տար ա­ջակ­ցու­թյան շա­րու­նա­կա­կան ծրա­գիր՝ սնն­դի և ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան տես­քով։ Հա­ջորդ օգ­նու­թյու­նը նա­խա­տե­սում ենք տրա­մադ­րել հուն­վա­րի 20-21-ին։ Մաս­նա­վո­րա­պես՝ Հեր­հեր, Ծո­վա­տեղ հա­մայ­նք­նե­րում կսկս­վեն նաև պա­տե­րազ­մի հետևան­քով վնաս­ված տնե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ։ Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ակ­տիվ աշ­խա­տում էինք, և այժմ մեր հո­գա­բար­ձուն­նե­րի խոր­հր­դով ո­րո­շում ենք կա­յաց­րել հա­մա­պա­տաս­խան ֆոնդ հայթ­հայ­թել, որ­պես­զի կա­րո­ղա­նանք ա­ռա­վել ակ­տիվ շա­րու­նա­կել մեր գոր­ծու­նեու­թյունն Ար­ցա­խում։ Պե­տու­թյան հետ հա­մա­տեղ կա­ջակ­ցենք վի­րա­վոր­նե­րի և զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­մա­նը և տե­ղա­հան­ված բնակ­չու­թյան վե­րաբ­նա­կեց­մա­նը։
-Ին­չո՞ւ ընտ­րե­ցիք հենց Մար­տու­նու շր­ջա­նը։
-Խոր­հր­դակ­ցե­լով հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րի ու Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի հետ, ո­րո­շել ենք ընտ­րել այդ շր­ջա­նի 5 հա­մայնք, որ­տեղ ա­ռա­ջի­կա 3-4 տա­րի­նե­րին կի­րա­կանց­նենք զար­գաց­ման նշ­ված ծրագ­րե­րը։
Մենք փոր­ձում ենք օգ­նել պե­տու­թյա­նը ու մեր հա­մեստ ռե­սուրս­նե­րը ներդ­նել այն­տեղ, որ­տեղ, իս­կա­պես, կա­րիք կա։ Ծրագ­րե­րի մոտ 90 տո­կո­սը, ո­րոնք ի­րա­կանց­րել ենք Քա­շա­թա­ղի տա­րած­քում՝ նպա­տա­կաուղ­ղե­լով տն­տե­սա­կան զար­գաց­մա­նը, վե­րաբ­նա­կեց­մա­նը, են­թա­կա­ռուց­վածք­նե­րի բա­րե­լավ­մա­նը, պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի վե­րա­կան­գն­մա­նը, ամ­բողջն ան­ցավ թշ­նա­մու վե­րահս­կո­ղու­թյան տակ։ Վեր­ջերս նաև մեծ ներդ­րում ենք ու­նե­ցել Ա­ռա­ջա­մուղ հա­մայն­քի ստեղծ­ման գոր­ծում։ ՙԹու­ֆեն­կյան՚ հիմ­նադ­րամն Ար­ցա­խում, սկ­սած 2003 թվա­կա­նից, շուրջ 4 մլն դո­լար ներդ­րում է կա­տա­րել։
-Սփյուռ­քա­հայ բա­րե­րա­նե­րը շա­րու­նա­կո՞ւմ են նույն կերպ սա­տա­րել Ար­ցա­խին ուղղ­ված հու­մա­նի­տար ա­ջակ­ցու­թյա­նը։
-Մեր հիմ­նադ­րա­մը հո­վա­նա­վո­րում են այն մար­դիկ, ո­րոնց հետ եր­կար ճա­նա­պարհ ենք ան­ցել, և նրանք մեզ լիո­վին վս­տա­հում ու շա­րու­նա­կում են մաս­նա­կից լի­նել մեր ծրագ­րե­րին։ ՙԹու­ֆեն­կյան՚-ի ա­ջա­կից­նե­րը մտա­հո­գու­թյուն­ներ չեն ար­տա­հայ­տել։ Բո­լորն էլ սր­տա­ցավ են ու լծ­ված մեկ նպա­տա­կի։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.