Logo
Print this page

ՍԱՀ­ՄԱՆ­ՎԵԼ Է ՄԱՍ­ՆԱ­ԿԻ ԿԱ­ՐԱՆ­ՏԻՆ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Նոր կո­րո­նա­վի­րու­սը կամ COVID-19-ն Ար­ցա­խում կար­ծես հա­մա­ռո­րեն չի ու­զում զի­ջել դիր­քե­րը։ Չնա­յած ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից շա­րու­նակ­վում են հա­կա­հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը, վեր­ջին ժա­մա­նակ­ներս ո­րոշ բնա­կա­վայ­րե­րում հայտ­նա­բեր­վել են վա­րա­կի նոր օ­ջախ­ներ։ Հուն­վա­րի 15-ի դրու­թյամբ կա­տար­ված թես­թա­վո­րում­նե­րի ար­դյուն­քում նոր օ­ջախ­ներ են հայտ­նա­բեր­վել մաս­նա­վո­րա­պես Աս­կե­րա­նի շր­ջա­նի Նո­րա­գյուղ և Հով­սե­փա­վան հա­մայ­նք­նե­րում։ Կա­տար­ված 261 թես­թա­վո­րու­մից նշյալ հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ­նե­րի մոտ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 143 նոր դեպք։

Ինչ­պես տե­ղե­կաց­րեց ՙՀի­գիե­նա­յի և հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան՚ ՊՈԱԿ Աս­կե­րա­նի շր­ջա­նա­յին բաժ­նի պետ Ի­րա­դա Խա­չատ­րյա­նը, հա­մա­ճա­րա­կի տա­րած­ման պատ­ճա­ռը սեպ­տեմ­բե­րին սկս­ված ար­ցա­խյան պա­տե­րազմն է. թույլ վե­րահս­կո­ղու­թյան պայ­ման­նե­րում մար­դիկ հիմ­նա­կա­նում չեն պահ­պա­նել կան­խար­գե­լիչ կա­նոն­նե­րը, ինչն էլ նպաս­տել է նոր դեպ­քե­րի և նոր օ­ջախ­նե­րի բռնկ­մա­նը։ Վա­րա­կի տա­րած­ման պատ­ճառ է հան­դի­սա­ցել նաև նկուղ­նե­րում մարդ­կանց պատս­պար­վե­լու հան­գա­ման­քը։ ՙՊա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րին շր­ջա­նում կա­յին վա­րա­կա­կիր­ներ, ո­րոնց մի մա­սը հա­մա­պա­տաս­խան բու­ժում էր ստա­նում, մի մա­սը մե­կու­սա­ցած էր տնա­յին պայ­ման­նե­րում։ Սկիզբ ա­ռած պա­տե­րազ­մը, բա­ցա­սա­կան ի­մաս­տով, նպաս­տեց հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րի խախտ­մա­նը, որն էլ պատ­ճառ հան­դի­սա­ցավ քո­վի­դի վա­րա­կի տա­րած­ման հա­մար՚,- ա­սաց Ի. Խա­չատ­րյա­նը։ Նրա խոս­քով՝ վա­րա­կա­կիր­նե­րը հիմ­նա­կա­նում Նո­րա­գյու­ղի հան­րա­կար­թա­կան դպ­րո­ցի ու­սու­ցիչ­ներն ու ա­շա­կերտ­ներն են։
Ինչ­պես տե­ղե­կաց­րին ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից, ել­նե­լով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից« ժա­մա­նա­կա­վո­րա­պես դա­դա­րեց­վել են Նո­րա­գյու­ղի և Հով­սե­փա­վա­նի հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ու­սում­նա­կան պա­րապ­մունք­նե­րը։ Բա­ցի այդ, նշ­ված հա­մայ­նք­նե­րում ս.թ. հուն­վա­րի 16-ից« ժա­մը 18.00-ից« սահ­ման­վել է մաս­նա­կի կա­րան­տին, կի­րառ­վում են ել­քի և մուտ­քի սահ­մա­նա­փա­կում­ներ։ Հա­տուկ ռե­ժի­մի պահ­պա­նումն ա­պա­հո­վե­լու և ան­ձանց ու տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի շար­ժը վե­րահս­կե­լու նպա­տա­կով ոս­տի­կա­նու­թյան Աս­կե­րա­նի շրջ­բաժ­նի կող­մից սահ­ման­ված վայ­րե­րում տե­ղադր­վել է ե­րեք ան­ցա­կետ, քա­ղա­քա­ցի­նե­րին տրա­մադր­վում է անվ­ճար դի­մակ։ Կր­թօ­ջախ­նե­րում, Նո­րա­գյու­ղի ման­կա­պար­տե­զում, առևտրի կե­տե­րում, հա­սա­րա­կա­կան վայ­րե­րում և տար­բեր օ­բյեկտ­նե­րում ՙՀի­գիե­նա­յի և հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան՚ ՊՈԱԿ Աս­կե­րա­նի շր­ջա­նա­յին բաժ­նի մաս­նա­գետ­նե­րը ախ­տա­հան­ման հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­նում, բնա­կիչ­նե­րի հետ տար­վում է բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք։
Նոր կո­րո­նա­վի­րու­սը կան­խար­գե­լող աշ­խա­տանք­ներն ա­վե­լի ար­դյու­նա­վետ ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով, ինչ­պես ա­սաց Ի. Խա­չատ­րյա­նը, ՙՀի­գիե­նա­յի և հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան՚ ՊՈԱԿ Աս­կե­րա­նի շր­ջա­նա­յին բա­ժի­նը սերտ հա­մա­գոր­ծակ­ցում է շրջ­վար­չա­կազ­մի, քա­ղա­քա­պե­տա­րա­նի, շրջ­բուժ­միա­վոր­ման, ոս­տի­կա­նու­թյան շր­ջա­նա­յին բաժ­նի, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան, ՙԽա­չեն­շին՚ ՓԲԸ-ի, ինչ­պես նաև գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րի հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ։ Ախ­տա­հան­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վում նաև Աս­կե­րան քա­ղա­քի բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի շքա­մուտ­քե­րում, հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տում, շր­ջա­նի հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րում։
ՙԿոչ ենք ա­նում բնակ­չու­թյա­նը լուրջ մո­տե­ցում ցու­ցա­բե­րել հա­մա­վա­րա­կին, պահ­պա­նել կան­խար­գե­լիչ կա­նոն­նե­րը և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից տր­վող բո­լոր ցու­ցում­նե­րը։ Հա­վաս­տիաց­նում եմ, որ յու­րա­քան­չյու­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան ու ինք­նա­գի­տակ­ցու­թյան բարձր աս­տի­ճա­նով է պայ­մա­նա­վոր­ված բուժ­միա­վո­րում­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, նոր բռն­կում­նե­րից խու­սա­փե­լը՚,- ա­սաց Ի­րա­դա Խա­չատ­րյա­նը։
Հա­վե­լենք, որ ընդ­հա­նուր առ­մամբ Ար­ցա­խում հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 2174 դեպք, ո­րից 31-ը՝ մահ­վան ել­քով։ Այս պա­հին ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 36 վա­րա­կա­կիր, կա­տար­վել է 18184 թես­տա­վո­րում։



 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.