Logo
Print this page

ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐ՝ ՔԱՇԱԹԱՂ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

 Մեծ Հայ­քի Սյու­նիք աշ­խար­հի Ա­ղա­հեճք գա­վա­ռը հի­շա­տակ­վում է դեռևս ՙԱշ­խար­հա­ցույց՚-ում։ Հայ պատ­միչ Մով­սես Կա­ղան­կատ­վա­ցին իր ՙՊատ­մու­թիւն Ա­ղուա­նից աշ­խար­հի՚ /Երևան 1983թգ էջ՝ 331/ գր­քում հի­շա­տա­կում է մի լե­գենդ-պատ­մու­թյուն, որ­տեղ խոս­վում է Ա­ղա­հեճ գա­վա­ռի մա­սին։ Պատ­մի­չը նկա­րագ­րում է ա­րաբ զո­րա­վա­րի մա­սինգ ՙգգ­գար­շա­ւանս առ­նէր յաշ­խարհն Սիւ­նեաց և վա­րեալ զԲա­ղացս սահ­մանս՝ գա ի­ջա­նէ յԱ­ղա­հեջ գա­ւառ յա­ւան մի՝ Ար­քու­գետ կո­չե­ցեալգգգ՚։ Ըստ պատ­մա­բան Ա­լեք­սան Հա­կո­բյա­նի՝ խոս­քը Ա­ղավ­նո-Ար­քու­գետ-Զա­բուղ գե­տի ա­փին գտն­վող Ծի­ծեռ­նա­վանք ա­վանն է՝ 4-րդ դա­րի ե­ռա­նավ բա­զի­լիկ ե­կե­ղե­ցի-տա­ճա­րըով։ Այն, ըստ պատ­մի­չի, կոչ­վել է Սուրբ Գևորգ։ Ա­րաբ զո­րա­վարն իր զին­վոր­նե­րին հրա­մա­յում է ա­վե­րել վան­քը, սա­կայն ե­կե­ղե­ցուց դուրս է գա­լիս սպի­տակ ձիա­վո­րը, կո­տո­րում է ա­րաբ­նե­րին, ա­զա­տում հայ գե­րի­նե­րին։

13-րդ դա­րի Սյու­նի­քի պատ­միչ Ստե­փա­նոս Օր­բե­լյա­նը նույն­պես հի­շա­տա­կում է Ա­ղա­հեճ գա­վա­ռը։ Ըստ պատ­մի­չի՝ Սյու­նիք նա­հանգն ու­նե­ցել է 12 գա­վառ, ո­րիցգ ՙՀին­գե­րոր­դը՝ Ա­ղա­հեճ գա­ւա­ռը, որ այժմ կոչ­ւում է Քա­շա­թաղ եւ Խո­ժո­ռա­բերդ՚ /Ստգ Օր­բե­լյան, ՙՍյու­նի­քի պատ­մու­թիւն՚, Երևան, 1986թգ էջ՝ 70/։ 13-րդ դա­րից սկ­սած՝ Ա­ղա­հեճ գա­վառն ա­ռա­վել շատ ան­վան­վել է Քա­շա­թաղ՝ հա­մա­նուն ամ­րոց-կենտ­րո­նով։ 18-րդ դա­րի երկ­րորդ կե­սից Սյու­նի­քի Ա­ղա­հեճ-Քա­շա­թաղ գա­վա­ռի մի հատ­վա­ծը՝ Հա­կա­րի գե­տի վե­րին ա­վա­զա­նը և Ար­ցախ աշ­խար­հի Բեր­դա­ձոր, Վայ­կու­նիք-Ծար գա­վառ­նե­րը և մեր երկ­րի այլ տա­րածք­ներ հա­յա­թափ ե­ղան։ Հա­կա­րիի վե­րին հո­սան­քի ա­վա­զա­նում բնա­կու­թյուն հաս­տա­տե­ցին մահ­մե­դա­կան տար­բեր ցե­ղեր, հիմ­նա­կա­նում՝ քր­դեր։ Զա­քա­րյա Սար­կա­վագ-Քա­նա­քեռ­ցին ՙՊատ­մագ­րու­թիւն՚ գր­քում հի­շա­տա­կում է Քա­շա­թա­ղի Հո­չանց գյու­ղի մա­սին, տե­ղե­կաց­նե­լով՝ Թամ­րազ­ղու­լիի օ­րոք Հո­չանց հայ­կա­կան գյու­ղի հարևա­նու­թյամբ բնակ­վել են սևավ­րան քր­դեր։ ՙգգ­գԻսկ կար­բե­ցիքն ե­լին միա­հա­ղոյն ի վար­դա­վա­ռի բա­րե­կեն­դա­նի շա­բա­թի օրն եւ դի­մե­ցին դեպ յեր­կիրն Քաշ­թա­ղու, եւ հա­սին մինչ ի գիւղն Հո­չես, եւ անդ բնա­կեալ էին սեաւ վրա­նօք բա­զում տունք Քր­տացգգգ՚։ /Զա­քա­րեայ Սար­կա­ւա­գի Պատ­մագ­րու­թիւնգ Վա­ղար­շա­պատ, հա­տոր Բ, էջ 9, 1870թգ/։

1992-93 թվա­կան­նե­րին հայ­կա­կան ու­ժե­րը, Շու­շիի ա­զա­տագ­րու­մից հե­տո, սկ­սե­ցին ա­զա­տագ­րել նաև Քա­շա­թա­ղի շր­ջա­նը։ 1994-96 թվա­կան­նե­րին Ա­ղավ­նո գե­տի ա­վա­զա­նը վե­րա­հա­յա­ցավ։ Ա­ռա­ջին բնա­կա­վայ­րե­րից էր Հա­կը՝ Մին­քյանդ վե­րան­վան­ված։ Քա­շա­թաղ գա­վա­ռի այս բնա­կա­վայ­րը հայտ­նի է վա­ղուց, դեռևս Ստե­փա­նոս Օր­բե­լյա­նի օ­րոք՝ Ա­ղա­հեճք-Քա­շա­թաղ գա­վա­ռի բնա­կա­վայ­րե­րի շար­քում։ Բնա­կա­վայ­րը Տաթևի վան­քին վճա­րում էր 15 միա­վոր հարկ, ո­րը, հա­մե­մա­տած մնա­ցած 40-ից ա­վե­լի գյու­ղե­րի, ա­մե­նա­շատն էր։ Սա խո­սում է այն մա­սին, որ պատ­մա­կան Հակ գյու­ղը ե­ղել է Ա­ղավ­նո գե­տի վե­րին հո­սան­քի ա­մե­նա­մեծ ու ա­մե­նա­շեն, ծաղ­կուն բնա­կա­վայ­րը։ Հա­կը գտն­վում է Ա­ղավ­նո գե­տի ձա­խա­կող­մյան թեք լան­ջե­րին, մի մա­սը՝ հարթ տա­րած­քում։ Միջ­նա­դա­րում ե­ղել է Ա­ղավ­նո­յի մի­ջին և վե­րին հո­սանք­նե­րում գտն­վող բնա­կա­վայ­րե­րը կա­պող օ­ղակ։ Այս­տե­ղով է ան­ցել Սյու­նիքն Ար­ցա­խին կա­պող կարևոր ճա­նա­պար­նե­րից մե­կը։ Այդ են վկա­յում տա­րած­քում միջ­նա­դա­րում կա­ռուց­ված քա­րե կա­մա­րա­կապ կա­մուրջ­նե­րը, ո­րոն­ցից մե­կը դեռ պահ­պան­վում է ամ­բող­ջա­կան, գտն­վում է Հա­կից մոտ 2կմ հա­րավ-արևմուտք միջ­նա­դա­րում հայտ­նի Աղ­վես­հա­քի-Աղ­բաթ­խերտ գյու­ղա­տե­ղիի հարևա­նու­թյամբ։ Կամր­ջի հարևա­նու­թյամբ, Ա­ղավ­նո­յի մեծ վտակ­նե­րից մե­կի ձա­խա­կող­մում, կա մի շի­նու­թյան ա­վե­րակ, ո­րը ժա­մա­նա­կին ե­ղել է պարս­պա­պատ։ Պահ­պան­վել են շի­նու­թյան 2 սե­նյակ­նե­րի պա­տե­րը՝ մոտ 2մ հաս­տու­թյամբ։ Ուղ­ղան­կյու­նաձև սե­նյակ­նե­րից ա­ջա­կող­մյա­նի մուտ­քի ձախ կող­մում մի մեծ անմ­շակ քա­րի վրա ար­ձա­նագ­րու­թյուն կա, ըստ ո­րի սե­նյա­կը ե­ղել է ե­կե­ղե­ցի և կոչ­վել ՏԻ­ՐԱ­ՄԱՅՐ ԱՍՏ­ՎԱ­ԾԱ­ԾԻՆ։

Աղ­բաթ­խերտ գյու­ղա­տե­ղին գտն­վում է Ա­ղավ­նո­յի 2 վտակ­նե­րի ջր­բա­ժան հր­վան­դա­նի վրա։ Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին այս գյու­ղա­տե­ղին և նրա մոտ գտն­վող հան­գս­տա­րանն ադր­բե­ջան­ցի­նե­րը քան­դել էին։ Տաս­նյակ տա­պա­նա­քար ու խաչ­քար են տե­ղա­հան­վել, վե­րած­վել շիր­մա­քա­րե­րի կույ­տի։ Հա­կից վեր՝ դե­պի հյու­սիս, գտն­վում են Եզ­նա­գո­մեր-Ղա­րա­քե­շիշ-Լեռ­նա­հո­վիտ, Սպի­տա­կա­ջուր, Շր­վա­կան, Կա­տոս, Չրաղ­լու և այլ գյու­ղեր։ Նշ­ված գյու­ղե­րը միջ­նա­դա­րում ու­նե­ցել են ե­կե­ղե­ցի­ներ, ո­րոնց հիմ­նա­կան մա­սը խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին հիմ­նա­հա­տակ քանդ­վել է։ Նույն ճա­կա­տագ­րին է ար­ժա­նա­ցել Չրաղ­լու (պատ­մա­կան ա­նու­նը հայտ­նի չէ) գյու­ղի ե­կե­ղե­ցին, ո­րի մա­սին հի­շա­տա­կում է Եր­վանդ Լա­լա­յա­նը. ՙՀե­րի­կի, Մե­րի­կի, Բա­յեն­դու­րի, Հո­չա­սի, Փչա­նի­սի, Չրախ­լուի ե­կե­ղե­ցի­նե­րը խո­տա­նոց­ներ են դար­ձուած, Կա­տո­սի, Սու­նա­սա­րի, Ղորդ­ղա­ճիի ե­կե­ղե­ցի­ներն իբրև փա­րախ կամ գոմ են ծա­ռա­յում՚ (ՙԱզ­գագ­րա­կան հան­դես՚ գիրք, Դ, Թիֆ­լիս, 1898թ. էջ 49, կամ ՙԶան­գե­զուր՚, էջ 50): Հի­շա­տակ­ված­նե­րից խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին հիմ­նո­վին ա­վեր­վել են նաև Փչա­նի­սի (այժմ՝ Գող­թա­նիկ) և Սու­նա­սա­րի (Սո­նա­սար) ե­կե­ղե­ցի­նե­րը: Տա­րած­քի ա­զա­տագ­րու­մից հե­տո բա­զում պատ­մա­կան հու­շար­ձան­ներ են հայտ­նա­բեր­վել, ի­հար­կե, ո­րոշ­նե­րը հայտ­նի էին դեռ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին, երբ այս­տեղ քր­դա­թուր­քերն էին բնակ­վում: Չրաղ­լու-Քյա­մալ­լու (Ուղ­տա­ձոր) տա­րած­քում պահ­պան­վել են մի քա­նի տա­պա­նա­քա­րեր, ո­րոնք, բա­ցի պատ­մա­կան ու վա­վե­րա­գիր լի­նե­լուց, ու­նեն բա­ցա­ռիկ քան­դակ­ներ, ար­ձա­նա­գիր են: Հա­վա­նա­բար այս­տեղ գո­յու­թյուն են ու­նե­ցել հա­յոց գե­րեզ­մա­նա­տու­նը և Ե. Լա­լա­յա­նի հի­շա­տա­կած ե­կե­ղե­ցին: Հակ գյուղն իր պատ­մու­թյան ըն­թաց­քում տե­սել է բա­զում փոր­ձու­թյուն­ներ՝ աս­պա­տա­կու­թյուն ու հե­րո­սա­կան պաշտ­պա­նու­թյուն։ Լի­նե­լով տա­րած­քի, կա­րե­լի է ա­սել, վար­չա­կան կենտ­րո­նը, այս բնա­կա­վայրն ու­նե­ցել է մշա­կու­թա­յին օ­ջախ­ներ։ Այդ­տեղ հա­յերն ապ­րել են մինչև 1918 թվա­կա­նը և ստիպ­ված հե­ռա­ցել Սուլ­թա­նո­վի ա­վա­զակ­նե­րի հար­ձակ­ման պատ­ճա­ռով: Գյու­ղում պահ­պան­վել է հայ­կա­կան թա­ղա­մա­սը, ո­րում իր շքե­ղու­թյամբ աչ­քի է ընկ­նում Սուրբ Մի­նաս ե­ռա­նավ բա­զի­լիկ ե­կե­ղե­ցին։
Կա­ռուց­ված է կո­փա­ծո դեղ­նա­վուն քա­րով: 2010թ. այն հիմ­նա­նո­րոգ­վեց: Հա­րա­վա­յին կող­մում միակ կա­մա­րա­կապ մուտ­քի վրա պահ­պան­վել է ե­րեք տո­ղա­նոց ար­ձա­նագ­րու­թյուն.

ՇԻՆԵՑՈՒ Ս(ՈՒՐ)Բ ԵԿԵՂԵՑԻՍ ՆՈՐԱԿ

ՆՈՒՆՔ ՀԱԿԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՍ ԹՎ(ԻՆ) ՌՃԻԴ(1124+551=1675թ.):

Հակը կոչ­վում էր նաև Մին­քյանդ, ո­րը նշա­նա­կում է հա­զար գյուղ: Ըստ պահ­պան­ված ա­վան­դույ­թի՝ Լենկ Թե­մուրն իր ար­շա­վան­քի ճա­նա­պար­հին հա­զա­րե­րոր­դը/մին-հա­զար, քենդ-քյանդ-գյուղ/ կոր­ծա­նել է Հակ գյու­ղը, ո­րը վերս­տին շե­նա­ցել է տե­րե­րի կող­մից, հե­տա­գա­յում, երբ Հա­կա­րիի ողջ ա­վա­զա­նը հա­յա­թափ­վել էր: Այս­տեղ հա­յե­րը շա­րու­նա­կել են ապ­րել մահ­մե­դա­կան­նե­րի հարևա­նու­թյամբ, ու­նե­ցել են դպ­րոց, խա­նութ­ներ: Գյու­ղում՝ ե­կե­ղե­ցու մո­տա­կայ­քում, պահ­պան­վել են տա­րած­քի հա­յոց հան­գս­տա­րա­նի շիր­մա­քա­րեր, նաև՝ ար­ձա­նա­գիր: Սա­կայն բա­զում գե­ղա­քան­դակ ու ար­ձա­նա­գիր տա­պա­նա­քա­րեր ու խաչ­քա­րեր կոտ­րատ­վել են ու դար­ձել շի­նա­քար:
Այ­սօր ա­ռա­վել, քան երբևէ, վտանգ­ված են նշ­ված ու մնա­ցած պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րը։ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ողջ Հա­յաս­տանն են հա­մա­րում ի­րենց ՙպատ­մա­կան եր­կիր՚, բնա­կան է՝ կփոր­ձեն հնա­րա­վո­րինս ջն­ջել հայ­կա­կան հետ­քը Մեծ Հայ­քի Սյու­նիք ու Ար­ցախ աշ­խարհ­նե­րի բռ­նա­զավթ­ված տա­րածք­նե­րում։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.