Logo
Print this page

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԽՆԴԻՐՆ ԱՎԵԼԻ է ԽՈՐԱՑԵԼ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Հան­րա­պե­տու­թյան մայ­րա­քա­ղաք այ­ցե­լող­նե­րը հին ժա­մա­նակ­նե­րից մինչև մո­տա­կա ա­միս­նե­րը հիա­նում էին Ստե­փա­նա­կեր­տի մաք­րու­թյամբ, ո­րը պայ­մա­նա­վոր­ված էր ոչ միայն հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­նե­րի բա­րե­խիղճ աշ­խա­տան­քով, այլև բնակ­չու­թյան մեջ խոր ար­մա­տա­վոր­ված ա­վան­դույթ­նե­րով. շա­տերս ենք հի­շում խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում հա­ճա­խա­կի քա­րոզ­վող ՙՔա­ղա­քը մեր տունն է, պա­հենք, պահ­պա­նենք՚ կար­գա­խո­սը։ Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո շատ ի­րո­ղու­թյուն­ներ են փոխ­վել, ո­րոն­ցից մեկն էլ քա­ղա­քի ո­րոշ հատ­ված­նե­րում աղ­բի կու­տա­կում­ներ են։
ՙՍան­մաք­րում՚ հա­մայն­քա­յին ոչ առևտրա­յին կազ­մա­կեր­պու­թյան տնօ­րեն Ա­լյո­շա ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ մեր զրույ­ցը հիմ­նար­կի գոր­ծու­նեու­թյան, առ­կա խն­դիր­նե­րի շուրջ էր։

-Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի օ­րե­րին, երբ ին­տեն­սիվ հր­թի­ռա­կոծ­վում էր Ստե­փա­նա­կեր­տը, շա­տերն են ա­կա­նա­տես ե­ղել, որ քա­ղա­քում ի­րա­կա­նաց­վում էր աղ­բա­հա­նու­թյու­նը։
-Ա­յո, ՙՍան­մաք­րում՚ ՊՈԱԿ-ը պա­տե­րազ­մի օ­րե­րին չի ընդ­հա­տել իր գոր­ծու­նեու­թյու­նը, բայց ճշ­մար­տու­թյու­նը պա­հան­ջում է ա­սել, որ հիմ­նարկն աշ­խա­տել է ոչ լրիվ հզո­րու­թյամբ, որն ու­ներ իր օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րը։ Ինչ­պես քա­ղա­քի շատ հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րի, մեր աշ­խա­տանքն էլ բա­վա­կա­նին դժ­վա­րա­ցել էր։ Պա­տե­րազ­մի հենց ա­ռա­ջին օ­րե­րից ու­նեինք և՜ բա­նակ զո­րա­կոչ­ված աշ­խա­տող­ներ« և՜ վի­րա­վոր­ներ։ Չշր­ջան­ցենք նաև այն փաս­տը, որ աշ­խա­տող մի խումբ՝ կա­նայք ու զին­ծա­ռա­յու­թյան ոչ պի­տա­նի տղա­մարդ­կանց մի ո­րոշ մաս տե­ղա­հան­վել էին։ Այն խն­դի­րը (վա­րորդ­նե­րի, բար­ձող բան­վոր­նե­րի պա­կա­սը) որ կար, պա­տե­րազ­մի օ­րե­րին ա­վե­լի խո­րա­ցավ։ Նշենք, որ հր­թի­ռա­կո­ծու­թյան ժա­մա­նակ մեր մե­քե­նա­նե­րից եր­կու­սը շար­քից դուրս ե­կան. Ի­սա­կով 2 շեն­քի մոտ հր­թի­ռա­կո­ծու­թյան հետևան­քով մե­քե­նան վնաս­վեց, բայց զոհ և վի­րա­վոր չու­նե­ցանք։ Եր­կու մե­քե­նա­ներն էլ ան­մի­ջա­պես նո­րոգ­վե­ցին ու շարք մտան։ Ի դեպ, հր­թի­ռի հարվա­ծից վնաս­վել է նաև մեր վար­չա­կան շեն­քը, ինչ­պես նաև ավ­տո­պար­կը. մեկ մե­քե­նա ա­ռայժմ մնում է  ան­սարք վի­ճա­կում։ Հիմ­նար­կի գոր­ծու­նեու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է եր­կու մա­սով՝ ­

սան­մաքր­ման և ավ­տոտն­տե­սու­թյան տե­ղա­մա­սե­րով։ Ա­ռա­ջի­նը վե­րա­բե­րում է փո­ղոց­ներն ա­մեն օր մաք­րե­լուն, երկ­րոր­դը` աղ­բը հա­նե­լուն։ Այս բա­ժի­նը և մինչև պա­տե­րազ­մը, և հե­տո, թար­մաց­ման կա­րիք ու­նի, այն 30-40 տո­կո­սով մաշ­ված է։ 13 տա­րի է, ինչ ղե­կա­վա­րում եմ հիմ­նար­կը, իմ դի­տար­կում­նե­րով և՜ Ստե­փա­նա­կեր­տի բնակ­չու­թյունն էր ա­վե­լա­նում, և՜ զու­գա­հեռ՝ աղ­բը շա­տա­նում։ Հիմ­նախն­դի­րը կար և պա­տե­րազ­մից հե­տո ա­ռա­վել խո­րա­ցել է։
- Անդ­րա­դառ­նանք աղ­բի կու­տա­կում­նե­րին…
- Ա­ռա­վո­տյան ժա­մե­րին ա­մե­նօ­րյա շր­ջայ­ցե­րը քա­ղա­քում օգ­նում են ինձ վեր­հա­նե­լու վի­ճա­կի ի­րա­կան պատ­կե­րը։ Այս հար­ցում մեզ օ­ժան­դա­կում են նաև քա­ղա­քա­պե­տա­րա­նի ղե­կա­վա­րու­թյան ա­մե­նօ­րյա շր­ջայ­ցե­րը։ Աղ­բի կու­տակ­ման պատ­ճառ­նե­րից մեկն այն է, որ քա­ղա­քի բնակ­չու­թյունն ա­վե­լա­ցել է, վեր­ջին տվյալ­նե­րով՝ վե­րա­դար­ձել է շուրջ 50 հա­զար տե­ղա­հան­ված…
- Դա վե­րա­բե­րում է ամ­բողջ հան­րա­պե­տու­թյա­նը։
- Հան­րա­պե­տու­թյու­նից ի՞նչ է մնա­ցել… Ինչ որ է։ Խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի տե­ղա­կայ­ման վայ­րե­րի աղ­բա­հա­նու­թյու­նը մենք ենք կազ­մա­կեր­պում։ Քա­ղա­քում տե­ղա­կայ­ված զո­րա­մա­սում զին­վոր­նե­րի քա­նակն ա­վե­լա­ցել է, մենք սպա­սար­կում ենք նաև Հայ­կա­զո­վի, Այ­գես­տա­նի, Ի­վա­նյանի զո­րա­նո­ցա­յին տե­ղա­մա­սե­րը, ինչ­պես նաև օ­դա­նա­վա­կա­յա­նի տա­րած­քը։ Աղ­բի շա­տա­նա­լու օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րից մեկն էլ այն է, որ մար­դիկ նկուղ­նե­րից հնո­տի­ներ, չօգ­տա­գործ­վող ի­րեր են տա­նում աղ­բա­նոց։ Իսկ բան­վո­րա­կան կազ­մը և տեխ­նի­կան մնում են նույ­նը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, մենք օ­ժան­դակ մի­ջոց­ներ ենք ներգ­րա­վում գոր­ծըն­թա­ցի մեջ։ Օ­րի­նակ, ստեղ­ծել ենք 6 հո­գա­նոց բրի­գադ, ո­րը ՙշտա­պօգ­նու­թյան՚ դեր է կա­տա­րում։ Ե­թե մինչև պա­տե­րազ­մը ավ­տո­մե­քե­նա­նե­րից յու­րա­քան­չյու­րը կա­տա­րում էր 2-3 երթ, այժմ ժա­մա­նա­կա­ցույ­ցով սահ­մա­նա­փա­կում չկա:

-Ի­մի­ջիայ­լոց, կար­ծես թե քա­ղաքն ա­վե­լի փո­շոտ է դար­ձել…
-Մենք ու­նենք ջր­ցան-աղ­ցան մե­քե­նա­ներ՝ սե­զո­նա­յին աշ­խա­տանք­նե­րի հա­մար։ Այժմ մե­քե­նա­նե­րի ջր­ցան ագ­րե­գատ­նե­րը փոխ­ված են։ Հի­մա փո­ղոց­նե­րը չենք ջրում։ Փո­շին կապ ու­նի ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րի հետ, ձյուն-անձրև չկա՝ քա­ղա­քի փո­ղոց­նե­րը փո­շոտ են։
Անդ­րա­դառ­նամ հիմ­նար­կի նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զա­յին. տե­ղե­կաց­նեմ, որ մի քա­նի օր ա­ռաջ քա­ղա­քա­պե­տա­րա­նից պա­հան­ջել են ներ­կա­յաց­նել մեր խն­դիր­նե­րը։ Ավ­տո­պար­կը թար­մաց­ման խիստ կա­րիք ու­նի։
-Հիմ­նար­կի կազ­մը որևէ փո­փո­խու­թյուն կրե՞լ է հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում։
-Պա­տե­րազ­մից ա­ռաջ և հե­տո 300-ից ա­վե­լի աշ­խա­տող­ներ ու­նեինք և ու­նենք։ Տե­ղա­հան­ված­նե­րից միայն 2 հո­գի չեն վե­րա­դար­ձել։ Թա­փուր տե­ղեր ու­նենք և լրաց­նում ենք Ար­ցա­խի շր­ջան­նե­րից տե­ղա­հան­ված­նե­րից, նույ­նիսկ շր­ջան­ցե­լով այն փաս­տը, որ ո­մանք ա­ռանց փաս­տաթղ­թե­րի են։ Նախ­կի­նում մենք ե­ռամ­սյա­կը մեկ զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան մի­ջոց­նե­րով հայ­տա­րա­րու­թյուն­ներ էինք տա­լիս աշ­խա­տան­քի ըն­դու­նե­լու մա­սին։ Հի­մա էլ ա­ռիթն օգ­տա­գոր­ծենք՝ աշ­խա­տան­քի հրա­վի­րե­լու բար­ձող բան­վոր­նե­րի, վա­րորդ­նե­րի, հա­վա­քա­րար­նե­րի։

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.