[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐ­ԿԱ­ՅԱՑ­ՎԵՑ ԱՀ ՍՈ­ՑԻԱ­ԼԱ­ԿԱՆ ԵՎ Ա­ՌՈՂ­ՋԱ­ՊԱ­ՀՈՒ­ԹՅԱՆ Ո­ԼՈՐՏ­ՆԵ­ՐԻ 2021թ. ԲՅՈՒ­ՋԵՆ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 2021թ. պե­տա­կան բյու­ջեի նա­խագ­ծի քն­նար­կում­նե­րը շա­րու­նակ­վե­ցին հուն­վա­րի 20-ին և ըստ հաս­տատ­ված ժա­մա­նա­կա­ցույ­ցի կա­յա­ցավ ԱՀ ԱԺ սո­ցիա­լա­կան և ա­ռող­ջա­պա­հու­թյան հար­ցե­րի ու ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տը։ Վա­րում էին նշյալ հանձ­նա­ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­ներ Ա­րամ Գրի­գո­րյա­նը և Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նը։

Նիս­տի օ­րա­կար­գում ՙԱՀ 2001թ. պե­տա­կան բյու­ջեի մա­սին՚ օ­րեն­քի նա­խագ­ծում նա­խա­տես­ված սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան նպաստ­նե­րի, բյու­ջե­տա­յին ո­լորտ­նե­րի վար­ձատ­րու­թյան և ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի ֆի­նան­սա­վոր­ման հար­ցերն էին։ Զե­կույ­ցով ա­ռա­ջի­նը և ա­ռա­ջին ան­գամ ԱԺ նիս­տե­րի դահ­լի­ճում սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տի բյու­ջեի հատ­կա­ցում­նե­րի պար­զա­բա­նում­նե­րով հան­դես ե­կավ ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան և միգ­րա­ցիա­յի հար­ցե­րի նա­խա­րար Մա­նե Թան­դի­լյա­նը։ Նրա խոս­քով` ին­քը մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ հո­ժա­րեց դժ­վա­րին այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ստանձ­նել ԱՀ սո­ցիա­լա­կան ո­լոր­տի աշ­խա­տանք­նե­րի հա­մա­կար­գու­մը, հա­վե­լե­լով, որ հա­մա­տեղ ջան­քե­րի ար­դյուն­քում հնա­րա­վոր կլի­նի լու­ծել Ար­ցա­խի ժո­ղովր­դի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը և վե­րաց­նել մեզ պար­տադ­րած պա­տե­րազ­մի հետևան­քով ա­ռա­ջա­ցած բազ­մաբ­նույթ հար­ցե­րը։ ՙՄեր ժո­ղո­վուր­դը պատ­վով դուրս կգա և կդառ­նանք ա­վե­լի ու­ժեղ, հզոր և այլևս ան­խո­ցե­լի մեր թշ­նա­մու հա­մար։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րից ան­մի­ջա­պես հե­տո ՀՀ և ԱՀ կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի հա­մա­տեղ ջան­քե­րով մեկ­նար­կել են մի շարք ծրագ­րեր, ո­րոնք միտ­ված են ե­ղել հու­մա­նի­տար ճգ­նա­ժա­մի թի­րա­խում հայ­տն­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րի սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի հրա­տապ լուծ­մա­նը։ Այդ ծրագ­րե­րը շա­րու­նակ­վում են ցայ­սօր և կկ­րեն շա­րու­նա­կա­կան բնույթ նաև այս տար­վա ըն­թաց­քում և այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ խո­ցե­լի խմ­բե­րը կու­նե­նան այդ ա­ջակ­ցու­թյան կա­րիքն ու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը՚,- ըն­դգ­ծեց Մա­նե Թան­դի­լյա­նը։ Նա վս­տա­հեց­րեց, որ պա­տե­րազ­մի հետևան­քով ծա­գած սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը շա­րու­նա­կե­լու են մնալ նա­խա­րա­րու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում և այս տար­վա բյու­ջեով հնա­րա­վո­րինս ար­տա­ցոլ­վել են դրանց լուծ­մանն ուղղ­ված ծրագ­րե­րում։

 

2021թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն մոտ 31,5 մլրդ դրամ
(աճը` 4,4 մլրդ)

 

2021թ. ԱՀ պե­տա­կան բյու­ջեով սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տին ուղղ­ված հատ­կա­ցում­նե­րը դեռ կփո­փոխ­վեն և ա­ռա­ջի­կա­յում առ­կա հիմ­նա­հար­ցե­րի շուրջ կա­յա­նա­լիք քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում կձևա­վոր­վի ա­վե­լի հս­տա­կեց­ված բյու­ջե։ Սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տի հա­մար մի­ջո­ցա­ռում­ներն ուղղ­վե­լու են բնակ­չու­թյան սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան հիմ­նա­կան գե­րա­կա ուղ­ղու­թյուն­նե­րին՝ պե­տա­կան կեն­սա­թո­շա­կա­յին ա­պա­հով­մա­նը, սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյա­նը, աշ­խա­տան­քի, բնակ­չու­թյան զբաղ­վա­ծու­թյան, ըն­տա­նի­քի, հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց, տա­րեց­նե­րի սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան և տե­ղա­հան­ված քա­ղա­քա­ցի­նե­րի սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը, ինչ­պես նաև օ­րեն­սդ­րու­թյան կա­տա­րե­լա­գործ­մանն ու դրա ի­րա­կա­նաց­ման ա­պա­հով­մա­նը։
2021թ. սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տի ծախ­սե­րը կկազ­մեն մոտ 31,5 մլրդ դրամ, ո­րը 2020թ. բյու­ջեի հա­մե­մատ ա­վե­լի է 4,4 մլրդ դրա­մով։ Մ. Թան­դի­լյա­նը, ներ­կա­յաց­նե­լով ի­րա­կա­նաց­վե­լիք ծրագ­րե­րը, փոր­ձեց դրանք հա­մե­մա­տել ան­ցած տար­վա սո­ցիա­լա­կան ո­լոր­տի բյու­ջեի հետ։ Անդ­րա­դառ­նա­լով սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տի 7 հիմ­նա­կան խմ­բե­րի ծախ­սե­րին` նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց, որ վա­տա­ռող­ջու­թյան խն­դիր­նե­րի լուծ­ման ծրագ­րով նա­խա­տես­վել է շուրջ 131մլն դրամ, գոր­ծա­տուի մոտ աշ­խա­տո­ղի աշ­խա­տան­քա­յին գոր­ծըն­թաց­նե­րի կա­տար­ման հետ կապ­ված խեղ­ման, մաս­նա­գի­տա­կան հի­վան­դու­թյան կամ ա­ռող­ջու­թյան և այլ վնաս­ման հետ ա­ռա­ջա­ցած խն­դիր­նե­րի ծրագ­րե­րով նա­խա­տես­վում է 15,2 մլն դրամ։ Հաշ­ման­դամ­նե­րին պրո­թե­զաօր­թո­պե­դիկ պա­րա­գա­նե­րով ա­պա­հով­ման և աչ­քի պրո­թե­զա­վոր­ման ծրագ­րով նա­խա­տես­վում է շուրջ 90 մլն դրամ, ին­չը մոտ 40 մի­լիո­նով ա­ճել է, կապ­ված պա­տե­րազ­մի հետևան­քով այս պա­րա­գա­նե­րի կա­րիք ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի թվի ա­ճի հետ։ Ստե­փա­նա­կեր­տի պրո­թե­զաօր­թո­պե­դիկ կենտ­րո­նին նա­խա­տես­վում է 263,5 մլն դրամ, ին­չը մի փոքր նվա­զել է զուտ ծախ­սե­րի ճշգրտ­ման պա­հով, իսկ ընդ­հա­նուր առ­մամբ կա­ռույ­ցի ծախ­սա­տա­րու­թյու­նը հա­մա­րյա կմ­նա նույ­նը։
Շուրջ 18,7 մլրդ դրամ կհատ­կաց­վի տա­րեց­նե­րի խմ­բում նե­րառ­ված քա­ղա­քա­ցի­նե­րի կեն­սա­մա­կար­դա­կի այս կամ այն կերպ բա­րե­լավ­մա­նը։ Այդ գու­մա­րը հիմ­նա­կա­նում նա­խա­տես­ված է կեն­սա­թո­շակ­նե­րի հատ­կաց­մա­նը։ Սպա­յա­կան անձ­նա­կազ­մի և նրանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րի կեն­սա­թո­շակ­նե­րի ա­ռու­մով նա­խա­տես­վում է 1,2 մլրդ դրամ, շար­քա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի և նրանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րի կեն­սա­թո­շակ­նե­րի մա­սով՝ 21,7 մլն դրամ։ Այս­տեղ նե­րառ­ված են Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նման կար­գա­վի­ճակ ստա­ցած քա­ղա­քա­ցի­նե­րը։ Սո­ցիա­լա­կան կեն­սա­թո­շակ­նե­րի ծրագ­րով նա­խա­տես­վում է 842 մլն դրամ։ Ծրագ­րից օգտ­վում է 2600 մարդ։ Օ­րեն­քով և ԱՀ նա­խա­գա­հի հրա­մա­նով սահ­ման­ված կեն­սա­թո­շակ­նե­րի ու դրա­մա­կան պարգևատ­րում­նե­րի ա­ռու­մով կհատ­կաց­վի 217 մլն դրամ։
Ստե­փա­նա­կեր­տի տուն-ին­տեր­նա­տին այս տար­վա բյու­ջեով նա­խա­տես­վել է 125 մլն դրամ։ Ներ­կա­յումս նշյալ կա­ռույ­ցի շեն­քում բնակ­վում են տե­ղա­հան­ված քա­ղա­քա­ցի­ներ, իսկ տե­ղի տա­րեց­նե­րը գտն­վում են ՀՀ Նոր­քի տուն-ին­տեր­նա­տում։ Մ. Թան­դի­լյա­նը տե­ղե­կաց­րեց, որ ինքն այ­ցե­լել է նրանց և ծա­նո­թա­ցել կե­ցու­թյան պայ­ման­նե­րին, ու քա­նի չի լուծ­վել Ստե­փա­նա­կեր­տի տուն-ին­տեր­նա­տում ա­պաս­տա­նած տե­ղա­հան­ված 131 բնա­կիչ­նե­րի կա­ցա­րա­նի խն­դի­րը, տա­րեց­նե­րը դեռ կմ­նան ՀՀ-ում։ 2021թ. բյու­ջեով աշ­խա­տան­քա­յին կեն­սա­թո­շակ­նե­րի գու­մա­րը կազ­մում է 11 մլրդ դրամ։ Նա­խա­րա­րը նշեց, որ մի­ջին աշ­խա­տան­քա­յին կեն­սա­թո­շա­կը ներ­կա­յումս 47 հա­զար 500 դրամ է, ո­րը 2020 թ. հա­մե­մատ փոքր-ինչ, բայց ոչ էա­կան բարձ­րա­ցել է։ Հա­րա­զատ­նե­րին կորց­րած ան­ձանց կհատ­կաց­վի 240 մլն դրամ։ Կեն­սա­թո­շա­կա­ռուի մահ­վան դեպ­քում տր­վող մահ­վան նպաս­տը կազ­մում է 200 հա­զար դրամ և այս տար­վա կտր­ված­քով հաշ­վարկ­վել է շուրջ 1200 հո­գու նպաստ։ Այդ ծրագ­րի հետ կապ­ված փաս­տաթղ­թա­յին ըն­թա­ցա­կար­գը պար­զեց­վել է։ Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ եր­կու և ա­վե­լի զոհ ու­նե­ցած ըն­տա­նիք­նե­րին տր­վող դրա­մա­կան օ­ժան­դա­կու­թյան ծրագ­րով նա­խա­տես­վել է 48,6 մլն դրամ, ան­ցած տար­վա 36 մլն-ի դի­մաց։ Ա­ճը պայ­մա­նա­վոր­ված է պա­տե­րազ­մի ար­դյուն­քում շա­հա­ռու­նե­րի թվի ա­ճի հետ։ Ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լու ժա­մա­նակ կամ զին­վո­րա­կան և փր­կա­րա­րա­կան ծա­ռա­յու­թյան ըն­թաց­քում զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ու փր­կա­րար զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րի դրա­մա­կան ա­ջակ­ցու­թյան հա­մար կհատ­կաց­վի 40 մլն դրամ։ Իսկ պե­տա­կան նպաստ­նե­րի ծրագ­րով նա­խա­տես­վել է 4,1 մլրդ դրամ, 2020թ.` 2,7 մլրդ-ի դի­մաց։ Ա­ճը կազ­մում է 1,3 մլրդ՝ կապ­ված պա­տե­րազ­մի հետևան­քով զոհ­ված ան­ձանց մինչև 18 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի թվի ա­ճով և մյուս խմ­բե­րի նպաս­տա­ռու­նե­րի թվի ճշտ­մամբ։

Ա­ռանց ծնո­ղա­կան խնամ­քի մնա­ցած ե­րե­խա­նե­րի պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րով նա­խա­տես­վել է 45 մլն դրամ, ինչն ան­ցած տար­վա հա­մե­մատ մնա­ցել է ան­փո­փոխ։ Նույնն է մնա­ցել նաև սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով քա­ղա­քա­ցի­նե­րին տր­վող դրա­մա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րով նա­խա­տես­ված 90 մլն դրա­մի բյու­ջեն։
Ներ­կա­յաց­նե­լով ծնե­լիու­թյան խթան­ման ծրագ­րե­րը` Մ. Թան­դի­լյա­նը նշեց, որ ըն­տա­նի­քի 1-ին, 2-րդ ե­րե­խա­յի ծնն­դյան դեպ­քում հատ­կաց­վող միան­վագ 100 հա­զա­րա­կան դրա­մի նպաստ­նե­րի չա­փը դար­ձել է 300 հա­զար, իսկ հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ծնո­ղի պա­րա­գա­յում՝ 500 հա­զա­րա­կան դրամ։ Պա­տե­րազ­մի հետևան­քով ա­վե­լա­ցել է հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ծնող­նե­րի թի­վը։ 2021թ. այս ծրագ­րով նա­խա­տես­վել է 1,1 մլրդ դրամ՝ շուրջ 2600 ե­րե­խա­յի հաշ­վար­կով։ Ինչ վե­րա­բե­րում է ըն­տա­նի­քի 3-րդ և 4-րդ ե­րե­խա­յի ծնն­դյան կա­պակ­ցու­թյամբ տր­վող 500-700 հա­զա­րա­կան դրամ­նե­րին, դրանք մնա­ցել են ան­փո­փոխ։ Սա­կայն ըստ նա­խա­րա­րի՝ տար­վա ըն­թաց­քում հնա­րա­վոր են փո­փո­խու­թյուն­ներ նաև ծնե­լիու­թյան խթան­ման ծրագ­րե­րի մա­սով։
Այս տա­րի Ե­րե­խա­նե­րի խնամ­քի և պաշտ­պա­նու­թյան N 1 գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյան ծախ­սե­րը կկազ­մեն 60,8 մլն դրամ, ին­չը փոքր-ինչ նվա­զել է ան­ցյալ տար­վա հա­մե­մատ։ Ներ­կա­յումս գի­շե­րօ­թիկ դպ­րո­ցի 22 ե­րե­խա գտն­վում են ՀՀ-ի սոց­ման­կա­կան գյու­ղե­րում և ստա­նում են հա­մա­պա­տաս­խան խնամք։ Մ. Թան­դի­լյանն այ­ցե­լել է նաև նրանց և տե­ղում ծա­նո­թա­ցել կե­ցու­թյան պայ­ման­նե­րին։ ՙՄենք ու­զում ենք կյան­քի կո­չել Ար­ցախն ա­ռանց ման­կա­տուն գա­ղա­փա­րը, որ­պես­զի ե­րե­խա­ներն ի­րենց լա­վա­գույն շա­հից բխող հան­գա­ման­քով պայ­մա­նա­վոր­ված վե­րա­դառ­նան կեն­սա­բա­նա­կան ըն­տա­նիք։ Ընդ­հա­նուր առ­մամբ ե­րե­խա­նե­րի թի­վը նվա­զել է, ո­րով­հետև նրանք վե­րա­դար­ձել են ի­րենց կեն­սա­բա­նա­կան ըն­տա­նիք։ Ու մենք պատ­րաստ ենք ա­ջակ­ցել, որ այդ ե­րե­խա­նե­րը մե­ծա­նան ի­րենց ըն­տա­նիք­նե­րում։ Դի­տար­կում ենք նաև մնա­ցած ե­րե­խա­նե­րին ևս ի­րենց ըն­տա­նիք­նե­րին վե­րա­դարձ­նե­լու հան­գա­ման­քը, և ե­թե սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան կա­րիք կա, մենք պատ­րաստ ենք ա­ջակ­ցել։ Հույս ու­նենք, որ այս հար­ցում դրա­կան ար­դյունք կար­ձա­նագ­րենք և Ար­ցա­խում ման­կատ­ներ չեն լի­նի՚,- նշեց նա­խա­րա­րը։
Զբաղ­վա­ծու­թյան խթան­ման նպա­տա­կով նա­խա­տես­վել է 69 մլն դրամ։ Պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով տար­վա ըն­թաց­քում նա­խա­տես­ված ոչ բո­լոր ծրագ­րերն են հնա­րա­վոր ե­ղել գոր­ծար­կել։ Ո­լոր­տի մյուս մշ­տա­կան ծրագ­րե­րով նա­խա­տես­ված հատ­կա­ցում­նե­րը հիմ­նա­կա­նում պահ­պան­վե­լու են։ Իսկ ԱՀ հի­շար­ժան օ­րե­րի կա­պակ­ցու­թյամբ տրա­մադր­վող գու­մար­նե­րի ծրագ­րի բո­վան­դա­կու­թյան ա­ռու­մով տար­վա ըն­թաց­քում կլի­նեն փո­փո­խու­թյուն­ներ, որ­պես­զի պահ­պան­վի նաև դրա­մա­կան ա­ջակ­ցու­թյան գոր­ծըն­թա­ցը։ Այս և այլ ծրագ­րե­րի ա­ռու­մով կլի­նեն վե­րա­նա­յում­ներ և վե­րա­բաշ­խում­ներ, որ­պես­զի դրանք լի­նեն հաս­ցեա­կան ու միտ­ված առ­կա խն­դիր­նե­րի լուծ­մա­նը։
ԱԺ նա­խա­գահ Ա. Թով­մա­սյա­նը հույս հայտ­նեց, որ սո­ցիա­լա­կան ո­լոր­տին ուղղ­ված բո­լոր ծախ­սե­րը կլի­նեն հաս­ցեա­կան և այս բարդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում հա­մա­տեղ ու­ժե­րով կհաղ­թա­հար­վեն մեր ժո­ղովր­դի առջև ծա­գած բազ­մաբ­նույթ խն­դիր­նե­րը։ Մ. Թան­դի­լյա­նը պա­տաս­խա­նեց նաև պատ­գա­մա­վոր­նե­րի հար­ցե­րին, ո­րոնք վե­րա­բե­րում էին միան­վագ ա­ջակ­ցու­թյան, սո­ցիա­լա­կան ա­նա­պա­հո­վու­թյան, ըն­տա­նի­քի կա­րի­քի գնա­հատ­ման, գույ­քի փոխ­հա­տուց­ման, բա­րե­գոր­ծա­կան ու ՀՀ-ի հետ ի­րա­կանց­վող 11 նոր ծրագ­րե­րին և դրանց հետ առ­նչ­վող հար­ցե­րին։

Առողջապահության բնագավառին նախատեսվում է 8մլրդ 588մլն 200 հազար դրամ (աճը` 1 մլրդ 303 մլն դրամ)


2021թ. պե­տա­կան բյու­ջեի նա­խագ­ծով ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի հատ­կա­ցում­նե­րի վե­րա­բե­րյալ հան­դես ե­կավ Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նը։ Քա­նի որ ա­ռող­ջա­պա­հու­թյան բյու­ջեն նույն­պես կփոխ­փոխ­վի, նա­խա­րա­րը հա­կիրճ ներ­կա­յաց­րեց ո­լոր­տի հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րով նա­խա­տես­վող ծախ­սե­րը։ Նրա պար­զա­բան­մամբ՝ 2021թ. բյու­ջեի նա­խա­գի­ծը ձևա­վոր­ված է նա­խորդ տար­վա բյու­ջե­տա­յին ծախ­սե­րի հա­ման­մա­նու­թյամբ, բա­ցա­ռու­թյամբ ո­րոշ ծրագ­րե­րի, ո­րոնք նա­խորդ տար­վա ըն­թաց­քում մնա­ցել են ան­կա­տար կամ թե­րի՝ տե­ղա­փոխ­վե­լով 2021թ. տա­րե­կան բյու­ջե, իսկ ա­ռան­ձին նա­խագ­ծե­րի մա­սով էլ կա­տար­վել են լրա­ցում­ներ: Ընդ­հա­նուր առ­մամբ պետ­բյու­ջեով նա­խա­տես­ված ա­ռող­ջա­պա­հու­թյան բնա­գա­վա­ռի ծախ­սը (ա­ռանց ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պե­տա­կան կա­ռա­վար­ման ա­պա­րա­տի պահ­պան­ման ծախ­սե­րի) կազ­մում է 8մլրդ 588մլն 200 հա­զար դրամ: 2020թ. պե­տա­կան բյու­ջեի հա­մա­պա­տաս­խան ցու­ցա­նի­շի նկատ­մամբ ծախ­սերն ա­վե­լա­ցել են 1մլդ 303մլն 200 հա­զար դրա­մով կամ 17,9 տո­կո­սով, ին­չը հիմ­նա­կա­նում ձևա­վոր­վել է աշ­խա­տա­վար­ձի բարձ­րաց­ման հաշ­վին:
Այս տա­րի շա­րու­նակ­վե­լու է անվ­ճար կամ ար­տո­նյալ պայ­ման­նե­րով դե­ղա­մի­ջոց­նե­րի տրա­մադր­ման գոր­ծըն­թա­ցը։ Վե­րար­տադ­րո­ղա­կան օ­ժան­դակ տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րառ­մամբ բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման ծրագ­րի շա­հա­ռու­նե­րի թի­վը կա­վե­լաց­վի և նա­խորդ տար­վա 25-ի փո­խա­րեն կնե­րառ­վի 150 զույգ: Ծրա­գի­րը մշակ­ման փու­լում է. նա­խա­րա­րը հա­վաս­տիաց­րեց, որ ստեղծ­վե­լու են հնա­րա­վո­րու­թյուն­ներ այդ ծրագ­րով նա­խա­տես­ված հե­տա­զո­տու­թյուննե­րի հիմ­նա­կան մա­սը կազ­մա­կեր­պել Ար­ցա­խում։ Ե­թե 2020թ. փոխ­հա­տուց­վել էր ԱՀ-ից դուրս բուժ­ման ու­ղեգր­ված հի­վանդ­նե­րի ծախ­սի 50 տո­կո­սը, ա­պա 2021թ. նա­խա­տես­վում է լրիվ փոխ­հա­տու­ցում, ո­րի հա­մար կան­խա­տես­վում է 395մլն 500 հա­զար դրամ: Նույն ծա­վա­լով կպահ­պան­վի կենտ­րո­նաց­ված կար­գով դե­ղո­րայ­քի ձեռք­բեր­ման ծրա­գի­րը: Ան­գիոգ­րա­ֆիկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­սով հի­վանդ­նե­րի ծախ­սի մաս­նա­կի փոխ­հա­տու­ցու­մը կդառ­նա լրիվ, ին­չի հա­մար նա­խա­տես­վում է 84 մլն 500 հա­զար դրամ: Հե­մո­դիա­լի­զի ծա­ռա­յու­թյուն­նե­րից օգտ­վող­նե­րի թիվն ա­վե­լա­ցել է 20-ով. ար­դյուն­քում պա­հանջ­վող գու­մա­րի չա­փը կազ­մել է 88մլն 200 հա­զար դրամ: Ա­վե­լաց­վել են նաև աու­տիզ­մի և ման­կա­կան ու­ղե­ղա­յին կաթ­վա­ծով տա­ռա­պող հի­վանդ ե­րե­խա­նե­րի ցե­րե­կա­յին խնամ­քի կենտ­րո­նի ծախ­սե­րը: Պահ­պան­վել է Հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րոն պե­տա­կան ոչ առևտրա­յին կազ­մա­կեր­պու­թյա­նը պե­տու­թյան կող­մից տրա­մադր­վող ա­ջակ­ցու­թյու­նը: 

ՙՀաշ­վի առ­նե­լով, որ բյու­ջեի նա­խագ­ծի պլա­նա­վոր­ման հիմ­նա­կան աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կում են ար­դեն բյու­ջե­տա­յին տար­վա վեր­ջին ե­ռամ­սյա­կից, իսկ 2020թ. չոր­րորդ ե­ռամ­սյա­կում, մեղմ ա­սած, բա­վա­րար աշ­խա­տան­քա­յին մթ­նո­լորտ չու­նեինք, այդ պատ­ճա­ռով դեռևս շա­րու­նակ­վում են ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի՝ ըն­թա­ցիկ տար­վա ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի ու ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի մշակ­ման և պլա­նա­վոր­ման աշ­խա­տանք­նե­րը: Մենք ար­դեն ու­նենք նա­խա­տես­ված նոր ծրագ­րեր, ինչ­պես նաև ներ­կա­յաց­ված ծրագ­րե­րում փո­փո­խու­թյուն­ներ ու լրա­ցում­ներ կա­տա­րե­լու ա­ռա­ջարկ­ներ, ո­րոնք ա­ռա­ջի­կա­յում կներ­կա­յաց­վեն խոր­հր­դա­րա­նի դա­տին ու քն­նարկ­մա­նը։ Քա­նի որ ներ­կա­յումս պատ­գա­մա­վոր­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կան նա­խա­պես ներ­կա­յաց­ված նա­խա­գիծն է, ուս­տի ակն­կա­լում եմ, որ այն հա­վա­նու­թյան կար­ժա­նա­նա երկ­րորդ ըն­թերց­ման ժա­մա­նակ մեր կող­մից ա­ռա­ջարկ­վող լրա­ցում­ներն ու փո­փո­խու­թյուն­նե­րը վերս­տին քն­նարկ­ման ա­ռար­կա դարձ­նե­լու հնա­րա­վո­րու­թյամբ՚,- հա­վե­լեց Մ. Հայ­րի­յա­նը։
Պատ­գա­մա­վոր­նե­րի հար­ցադ­րում­նե­րը վե­րա­բե­րում էին ար­տա­մարմ­նա­յին բեղմ­նա­վոր­ման ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան ծրագ­րի, տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րի ամ­բու­լա­տոր և ստա­ցիո­նար ծա­ռա­յու­թյուն­նե­րի, ստո­մա­տո­լո­գիա­կան մաս­նա­վոր կլի­նի­կա­նե­րին տր­վող պետ­պատ­վեր­նե­րի շուրջ ծա­գած խն­դիր­նե­րի ա­ռու­մով։