[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԴՐՈՒԹԸ՝ ԵՐԵՎԱՆԻ ՍՐՏՈՒՄ

Վան Նո­վի­կով

 Հադ­րու­թի բար­բա­ռը շա­րու­նա­կում է տրո­փել Երևա­նի սր­տում՝ Գա­րե­գին Նժ­դեհ 23/1 հաս­ցեում։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան օ­պե­րա­տիվ շտա­բի ա­ռա­ջին հար­կի սե­նյակ­նե­րից մե­կում, հադ­րու­թե­ցի­նե­րին հա­մախմ­բո­ղը՝ ի­րենց հայ­րե­նի քա­ղա­քի հայտ­նի հա­վա­քա­տե­ղի­նե­րից մե­կի՝ Խոռ­նաղ­բյու­րի շունչն է։

Աշ­խա­տան­քա­յին, եր­բեմն նաև՝ ոչ աշ­խա­տան­քա­յին օ­րե­րին, Երևա­նում գոր­ծող օ­պե­րա­տիվ շտա­բի շեն­քում գտն­վող այս սե­նյա­կը՝ Հադ­րու­թի փոքր մա­կե­տի զգա­ցո­ղու­թյուն է ստեղ­ծում։ Բո­լորն ան­խոս մի պայ­մա­նով խո­սում են բա­ցա­ռա­պես Հադ­րու­թի բար­բա­ռով։ Նույ­նիսկ՝ հյուր ե­կած երևան­ցու հետ։ Հադ­րու­թի բար­բա­ռի ու­ղե­ծիրն ա­ռաջ­նոր­դում է նա­խա­մուտ­քի հան­դի­պա­կաց դու­ռը։ Այս­տեղ է տե­ղա­կայ­ված Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նի երևա­նյան աշ­խա­տա­սե­նյա­կը։
ՄՊՍ կենտ­րո­նի տնօ­րեն Ի­րա Թամ­րա­զյա­նին հան­դի­պե­ցինք ինչ­պես միշտ Հադ­րու­թում։ Այլ կերպ չես հա­մա­րի այն հյու­րըն­կա­լու­թյու­նը, ան­մի­ջա­կա­նու­թյունն ու հա­րա­զա­տու­թյան զգա­ցու­մը, ո­րոն­ցով ա­կա­մա հա­մակ­վում ես այս­տեղ։ Երևա­նյան Հադ­րու­թում։
ՙՈ­րո­շե­ցինք Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րոնն այս­տեղ վե­րա­բա­ցել, որ­պես­զի խո­սենք մեր բար­բա­ռով և չկորց­նենք այն։ Այժմ Երևա­նի Գ. Նժ­դեհ 23/1 հաս­ցեն դար­ձել է մեր Հադ­րու­թի Խոռ­նաղ­բյու­րը՚,-ա­սում է Ի­րա Թամ­րա­զյա­նը։
Երևա­նում Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նը փաս­տա­ցի իր աշ­խա­տանք­ներն սկ­սել էր ա­միս­ներ ա­ռաջ, երբ հայ­րե­նի քա­ղա­քի կորս­տի, պա­տե­րազ­մի դառ­նու­թյան ցա­վը մեղ­մե­լու հա­մար կենտ­րո­նի մաս­նա­գետ­նե­րը ո­րո­շե­ցին ստեղ­ծա­գոր­ծել։ Դի­մե­ցին ՀՀ-ում Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան օ­պե­րա­տիվ շտա­բի հա­մա­կար­գող Մի­քա­յել Վի­րա­բյա­նին՝ շեն­քում տեղ հատ­կաց­նե­լու խնդ­րան­քով...
Եվ Հադ­րու­թի ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րոնն ու­նե­ցավ իր ժա­մա­նա­կա­վոր հաս­ցեն ու տու­նը։
ՙԱյս­տեղ ար­դեն ու­նենք 4 դա­սա­սե­նյակ՚,-նշում է տի­կին Թամ­րա­զյա­նը։
Այ­նու­հետև՝ պե­տա­կան մի­ջոց­նե­րով ու կենտ­րո­նի բա­րե­կամ­նե­րի մի­ջո­ցով ձեռք­բե­րե­ցին անհ­րա­ժեշտ գույ­քը։ Հադ­րու­թի ՄՊՍԿ-ի վե­րա­բաց­ման ֆեյ­բու­քյան հայ­տա­րա­րու­թյանն ար­ձա­գան­քե­ցին ոչ միայն Երևա­նում վե­րա­հաս­տատ­ված հադ­րու­թե­ցի­նե­րը, այլ նաև շու­շե­ցի­ներն ու Ար­ցա­խի մյուս բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­ներ։ Մեկ­նար­կեց ե­րե­խա­նե­րի գրանց­ման և ըն­դու­նե­լու­թյան գոր­ծըն­թա­ցը։ Տնօ­րե­նի խոս­քով՝ սա­նե­րի թի­վը շա­րու­նա­կա­կան ա­ճում է. ՙԳո­բե­լե­նի խմ­բա­կում ար­դեն ու­նենք 8 ա­շա­կերտ, մոտ 30 ա­շա­կերտ ու­նենք պա­րար­վես­տի ճյու­ղում, ներ­կա­յումս գոր­ծում են նաև ու­լուն­քա­գոր­ծու­թյան, կար­պե­տա­գոր­ծու­թյան, փայ­տամ­շակ­ման, ա­սեղ­նա­գոր­ծու­թյան ու ազ­գա­յին գուլ­պա գոր­ծե­լու խմ­բակ­ներ։ Նա­խա­տե­սում ենք նաև բռնց­քա­մար­տի խմ­բա­կը վե­րա­բա­ցել։ Ու­նենք հա­մա­պա­տաս­խան մար­զա­դահ­լի­ճա­յին պայ­ման­ներ։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ ու­նենք մոտ 100-120 ա­շա­կերտ և 15 ու­սու­ցիչ՚,-ման­րա­մաս­նեց մեր զրու­ցա­կի­ցը՝ հա­վե­լե­լով, որ մինչ պա­տե­րազ­մը Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րոնն իր մաս­նա­ճյու­ղե­րով ընդ­հա­նուր առ­մամբ 465 ա­շա­կերտ ու­ներ։
Ներ­կա­յում Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նը գոր­ծում է հե­ռա­վար ձևա­չա­փով։
ՙԱ­ռա­ջի­կա­յում՝ հուն­վա­րի վեր­ջին կամ փետր­վա­րին, նա­խա­տե­սում ենք կազ­մա­կեր­պել Հադ­րու­թի ՄՊՍԿ-ի պաշ­տո­նա­կան բա­ցու­մը։ Այս­պի­սով՝ Երևա­նում գտն­վող հադ­րու­թե­ցի ե­րե­խա­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան անվ­ճար հի­մուն­քով հմ­տա­նալ ար­վեստ­նե­րի ու ար­հեստ­նե­րի տար­բեր ճյու­ղե­րում։ Կշա­րու­նակ­վեն նաև մեր սա­նե­րի ձե­ռա­գործ աշ­խա­տանք­նե­րի ա­վան­դա­կան ցու­ցա­հան­դես­նե­րը՚,- տե­ղե­կաց­րեց տնօ­րե­նը։ Նրա խոս­քով՝ ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նում կըն­դու­նեն նաև Ար­ցա­խի մյուս բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­նե­րին։
Երևա­նում Հադ­րու­թի մա­նա­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նի աշ­խա­տա­սե­նյա­կը հա­մախմ­բում է նաև հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րին ու հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին։ Այս­տեղ են հադ­րու­թե­ցի­նե­րը քն­նար­կում և ի­րա­կա­նաց­նում ա­ջակ­ցու­թյան ի­րենց ծրագ­րե­րը, ո­րո­շում ա­ռա­ջի­կա ա­նե­լիք­նե­րը։
...Մտո­րում՝ տուն տա­նող ճամ­փե­քի ու տուն­դար­ձի ծրագ­րե­րի մա­սին։
;