[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՆ ՇՐ­ՋԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐՈՒՄ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նի հրա­վե­րով հուն­վա­րի 21-ից ե­ռօ­րյա այ­ցով Ար­ցա­խում էին ՀՀ տար­բեր բուժ­հիմ­նարկ­նե­րի բժիշկ-մաս­նա­գետ­ներ։ Խմ­բի պա­տաս­խա­նա­տուն էր ՙՈւիգ­մոր քլի­նիք՚ ին­տեր­վեն­ցիոն ռա­դիո­լո­գիա­յի ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Ա­րա­մա­յիս Գա­լու­մյա­նը։ Այ­ցի նպա­տակն էր՝ ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի և վեր­լու­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա վեր հա­նել Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գում առ­կա խն­դիր­նե­րը, ա­ռանձ­նաց­նել հրա­տապ լու­ծում պա­հան­ջող հար­ցե­րը և հնա­րա­վո­րինս սեղմ ժամ­կե­տում մշա­կել դրանց լուծ­ման տար­բե­րակ­նե­րը, հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ուղ­ղու­թյուն­նե­րը:

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան Մա­յա Ա­զա­տյա­նի պար­զա­բան­մամբ՝ նա­խա­րա­րի կող­մից սահ­ման­ված օ­րա­կար­գով խմ­բի բժիշկ-մաս­նա­գետ­ներ Կոս­տան Գա­լու­մյա­նը (ԿՏ - ռա­դիո­լո­գիա­յի հայ­կա­կան ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ, բժշ­կա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, Նաի­րի բժշ­կա­կան կենտ­րո­նի ռա­դիո­լո­գիա­յի ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար), Նա­րեկ Մա­տի­նյա­նը (ՄԻԲՍ բժշ­կա­կան կենտ­րո­նի ՄՌՏ (մագ­նի­սա­ռե­զո­նա­սա­յին տո­մոգ­րա­ֆիա­յի) ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար, ռա­դիո­լոգ­նե­րի հայ­կա­կան ա­սո­ցիա­ցիա­յի քար­տու­ղար), Ար­մեն Բդո­յա­նը (վնաս­ված­քա­բան-օր­թո­պեդ, թիվ 1 հա­մալ­սա­րա­նա­կան հի­վան­դա­նո­ցի վնաս­ված­քա­բա­նու­թյան և օր­թո­պե­դիա­յի բա­ժան­մուն­քի վա­րիչ), Գևորգ Ոս­կա­նյա­նը (ՙԱստ­ղիկ՚ բժշ­կա­կան կենտ­րո­նի կրծ­քա­յին վի­րա­բու­ժու­թյան բա­ժան­մուն­քի վա­րիչ), Ա­հա­րոն Բար­սե­ղյա­նը (ՙՈւիգ­մոր քլի­նիք՚-ի ֆի­նան­սիստ, բժշ­կա­կան ֆի­նան­սա­կան փոր­ձա­գետ), Կա­րեն Գրի­գո­րյա­նը (ռազ­մա­կան բժիշկ-կազ­մա­կեր­պիչ, ՙՈւիգ­մոր քլի­նիք՚-ի վի­րա­բույժ), Կա­րեն Մխի­թա­րյա­նը (բժշ­կա­կան ֆի­զիկ-ին­ժե­ներ) հան­դի­պում­ներ են ու­նե­ցել ինչ­պես նա­խա­րա­րու­թյան, այն­պես էլ Ստե­փա­նա­կեր­տի ու Աս­կե­րա­նի, Մար­տու­նու շր­ջան­նե­րի բուժ­հիմ­նարկ­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րի հետ:

Հուն­վա­րի 22-ին Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան շեն­քում կա­յա­ցել է բժիշկ­նե­րի նշյալ խմ­բի և նա­խա­րա­րու­թյան ու Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծող բուժ­հիմ­նարկ­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րի հան­դի­պու­մը: ԱՀ նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նը նշեց, որ ՀՀ-ից ե­ռօ­րյա այ­ցով Ար­ցախ ժա­մա­նած բժիշկ­նե­րի խում­բը պատ­րաս­տա­կամ է իր նե­րու­ժը ար­դյու­նա­վետ ներդ­նել մեր երկ­րում« և նման ձևա­չա­փով հան­դի­պում­նե­րը միտ­ված են ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գում առ­կա խն­դիր­նե­րը քն­նար­կե­լու և ուր­վագ­ծե­լու դրանց լուծ­ման ու­ղի­նե­րը:
Ո­լոր­տի թիվ 1 պա­տաս­խա­նա­տուն շեշ­տեց, որ նման հան­դի­պում­ներ կկա­յա­նան ոչ միայն Ստե­փա­նա­կեր­տում, այլև շր­ջան­նե­րում գոր­ծող բուժ­հիմ­նարկ­նե­րում՝ բո­լո­րին հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռե­լով ներ­կա­յաց­նե­լու հա­մա­կար­գում առ­կա խն­դիր­նե­րը հաղ­թա­հա­րե­լու սե­փա­կան տե­սա­կետ­ներն ու ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը։
Խմ­բի պա­տաս­խա­նա­տու Ա­րա­մա­յիս Գա­լու­մյանն իր հեր­թին նշեց. ՙԱր­ցախ ենք ե­կել փոքր, բայց ա­ռա­ջա­տար նեղ-մաս­նա­գետ­նե­րի խմ­բով։ Մեր նպա­տակն է տե­ղի գոր­ծըն­կեր­նե­րի հետ միա­սին վեր հա­նել ո­լոր­տի խն­դիր­նե­րը ու տալ դրանց հրա­տապ լու­ծում։ Թեև հի­մա ե­կել ենք մաս­նա­գետ­նե­րի նեղ խմ­բով, սա­կայն այս այցն, այս­պես ա­սած, հե­տա­խու­զա­կան բնույթ ու­նի« և ա­ռա­ջի­կա­յում ար­դեն ընդ­լայն­ված կազ­մով հան­դի­պում­նե­րը լի­նե­լու են մեր գործ­նա­կան ա­ռօ­րյա­յի ան­բա­ժա­նե­լի մա­սը՚:
Նույն օ­րը նա­խա­րա­րի ու­ղեկ­ցու­թյամբ բժիշկ­ներն այ­ցե­լե­ցին ԱՀ ԱՆ ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վո­րում: Այ­ցերն ու հան­դի­պում­նե­րը շա­րու­նակ­վե­ցին հուն­վա­րի 23-ին՝ շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում։ Մ. Հայ­րի­յա­նի ու­ղեկ­ցու­թյամբ ՀՀ բժիշկ-փոր­ձա­գետ­նե­րի խումբն այ­ցե­լել է Մար­տու­նու և Աս­կե­րա­նի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­ներ, ինչ­պես նաև ԱՀ ԱՆ Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն:
Նշյալ հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում բժիշկ-փոր­ձա­գետ­ներն ու­սում­նա­սի­րել են բուժ­հիմ­նարկ­նե­րի նյու­թա­տեխ­նի­կա­կան և կադ­րա­յին ա­պա­հո­վու­թյան մա­կար­դա­կը, ֆի­նան­սա­կան ու տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյու­նը, դրանց և այլ­նի հետ առ­նչ­վող խն­դիր­նե­րը, ինչ­պես նաև լսել տե­ղի բու­ժանձ­նա­կազ­մի կող­մից բարձ­րաց­ված հար­ցերն ու աշ­խա­տան­քի ո­րա­կի բա­րե­լավ­մանն ուղղ­ված ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը:
Մ. Ա­զա­տյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ փոր­ձա­գետ­նե­րը նա­խա­տե­սում են ա­ռա­ջի­կա­յում ներ­կա­յաց­նել Ար­ցա­խի բուժ­հիմ­նարկ­նե­րի մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի բա­վա­րար ո­րակն ու ար­դյու­նա­վե­տու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար անհ­րա­ժեշտ կադ­րե­րի ու նյու­թա­տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րի վե­րա­բե­րյալ փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյուն, որ­պես­զի փետր­վար ամ­սից դրանց ուղ­ղու­թյամբ նա­խա­ձեռ­նեն գործ­նա­կան քայ­լեր։