[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Մինչև ար­ցա­խյան 44-օ­րյա պա­տե­րազ­մը, քա­ղա­քա­շի­նու­թյան ո­լոր­տի նա­խանշ­ված ծրագ­րե­րը, ինչ­պես առ­հա­սա­րակ շատ ծրագ­րեր Ար­ցա­խում, ար­մա­տա­կան փո­փո­խու­թյան են են­թարկ­վել։ Ճա­նա­պարհ­նե­րի, փո­ղոց­նե­րի բա­րե­կարգ­ման, հա­մայ­նք­նե­րում են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ստեղծ­ման նա­խագ­ծե­րը մնա­ցին թղ­թի վրա։

Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Ա­րամ Սարգ­սյանն այս ի­րո­ղու­թյու­նը ցա­վով է ար­ձա­նագ­րում. ան­նա­խա­դեպ էին մինչ­պա­տե­րազ­մյան ծրագ­րե­րը, բայց և հա­վա­տում է, որ վե­րա­դառ­նա­լու են դրանց ի­րա­գործ­մա­նը նույն­պես։ Իսկ հի­մա նոր ի­րո­ղու­թյուն է Ար­ցա­խում. ու­նենք տար­հան­ված բնակ­չու­թյուն, որն ու­նի բնա­կա­րա­նա­յին խն­դիր, բնա­կե­լի, վար­չա­կան ֆոն­դի հս­կա­յա­ծա­վալ ա­վե­րա­ծու­թյուն­ներ, վնաս­ված են­թա­կա­ռուց­վածք­ներ, ո­րոնք ա­րագ վե­րա­կանգ­նե­լու կա­րիք կա։ Որ­պես ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն նա­խանշ­ված ծրագ­րե­րից մնա­ցել է բնա­կա­րա­նա­շի­նու­թյու­նը, որն իշ­խա­նու­թյուն­նե­րը պար­տա­վոր­վում են ի­րա­կա­նաց­նել շատ սահ­մա­նա­փակ ժամ­կետ­նե­րում՝ Ար­ցա­խի եր­բեմ­նի շեն բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված և Ստե­փա­նա­կեր­տում ու հա­րա­կից բնա­կա­վայ­րե­րում ա­պաս­տա­նած բնա­կիչ­նե­րի խն­դիր­նե­րը ո­րո­շա­կիո­րեն լու­ծե­լու հա­մար։
Նո­յեմ­բե­րի 15-ից ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար գոր­ծում է թեժ գիծ, ո­րով գրանց­վում-հեր­թագր­վում են, և գե­րա­տես­չու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը, շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լով, ըստ հաս­ցե­նե­րի այ­ցե­լում են, տե­ղում ծա­նո­թա­նում խն­դիր­նե­րին, հնա­րա­վո­րինս ա­րագ լու­ծում տա­լիս։
ՙՊա­տե­րազ­մի հետևան­քով ու­նենք հա­զա­րա­վոր տնանկ քա­ղա­քա­ցի­ներ և սահ­մա­նա­փակ քա­նա­կու­թյամբ ա­զատ բնա­կա­րա­նա­յին ֆոնդ,-մեզ հետ զրույ­ցում ա­սել է Ա. Սարգ­սյա­նը,- և պա­տա­հա­կան չէ, որ բնա­կա­րա­նա­շի­նա­կան նոր ծրագ­րե­րը հետ­պա­տե­րազ­մա­կան մեր գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րից են։
Միայն Ստե­փա­նա­կեր­տում, հր­թի­ռա­կո­ծու­թյու­նից տու­ժած բնա­կա­րան­նե­րի մա­սով, ա­վե­լի քան 3700 դի­մում կա, ո­րից 1200 դի­մում ու­սում­նա­սիր­ված և ըն­թաց­քա­վոր­ված է։ Նույն ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը տրա­մադ­րում է նաև շի­նա­նյութ։ Նա­խա­րա­րու­թյունն ա­նում է ա­մեն ինչ՝ ա­րագ տեմ­պե­րով այդ խն­դիր­նե­րը վե­րաց­նե­լու հա­մար, որ­պես­զի կա­րո­ղա­նանք նաև ու­շադ­րու­թյուն դարձ­նել ար­դեն են­թա­կա­ռուց­վածք­նե­րին, ճա­նա­պար­հա­շի­նու­թյա­նը, ո­րոնք շատ են տու­ժել պա­տե­րազ­մի հետևան­քով՚,-պար­զա­բա­նել է նա­խա­րա­րը։
Տար­վա ըն­թաց­քում շուրջ 1000 բնա­կա­րան­ներ և ա­ռանձ­նատ­ներ են բնա­կե­լի տես­քի բեր­վե­լու և տրա­մադր­վե­լու ի­րենց բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված ար­ցախ­ցի­նե­րին։ Խնդ­րի ա­րագ լուծ­ման տար­բե­րակ­նե­րից մե­կը, մեր զրու­ցակ­ցի խոս­քով, թեթև կոն­ստ­րուկ­ցիա­նե­րով ա­րագ հա­վա­քո­վի տներն են։ Նման նա­խագ­ծեր կի­րա­կա­նաց­վեն Ար­ցա­խի մի քա­նի բնա­կա­վայ­րե­րում՝ ա­միս­նե­րի ըն­թաց­քում։
Նա­խա­տես­ված են նաև ա­ռանձ­նատ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ։ Դրանք կմեկ­նար­կեն անբ­նակ տնե­րի թվի վե­րա­բե­րյալ շրջ­վար­չա­կազ­մե­րի ներ­կա­յաց­րած տվյալ­նե­րը ստա­նա­լուց հե­տո։

Տար­հան­ված  բնակ­չու­թյա­նը  տե­ղա­վո­րե­լու հա­մար  պատ­վի­րել ենք նոր նա­խագ­ծեր, Ստե­փա­նա­կեր­տում և մեր վե­րահս­կո­ղու­թյան տակ մնա­ցած այլ  տա­րածք­նե­րում՝ նոր բնա­կե­լի  ֆոնդ կա­ռու­ցե­լու հա­մար,-ա­սել է Ա. Սարգ­սյա­նը։  Ստե­փա­նա­կեր­տում  կի­սա­կա­ռույց բնա­կե­լի շեն­քերն են ա­վար­տուն  տես­քի  բեր­վում, ու­սում­նա­սիր­վում են շրջ­կենտ­րոն­նե­րում, գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում առ­կա հա­վե­լյալ  տա­րածք­նե­րի հնա­րա­վո­րու­թյու­նը՝ նոր  բնակ­ֆոնդ ձևա­վո­րե­լու հա­մար։  Նա­խա­րարն ա­սաց, որ 100 բնա­կե­լի տան հա­մար ու­նեն ար­դեն թա­ղա­մա­սի էս­քի­զա­յին նա­խա­գիծ  Մար­տու­նու շր­ջա­նի Վա­րան­դա գյու­ղում, Հով­սե­փա­վա­նում  կմեկ­նար­կի  նոր ա­ռանձ­նատ­նե­րի  կա­ռուց­ման  պի­լո­տա­յին ծրա­գիր, ո­րը նա­խա­տե­սում են փետր­վա­րին ա­վար­տել։ Աստ­ղա­շեն հա­մայն­քում էլ 150 տան  կա­ռուց­ման  նա­խա­գիծ ու­նեն« և աշ­խա­տանք­նե­րը տե­ղագ­րա­կան հա­նույ­թի ի­րա­կա­նաց­ման փու­լում են։  Աս­կե­րա­նում  պլա­նա­վոր­վում է 246 բնա­կա­րա­նի կա­ռու­ցում՝ բնա­կե­լի շեն­քե­րի տես­քով, Մար­տու­նիում՝ 130, Ակ­նա­բերդ գյու­ղում՝ մոտ 100 բնա­կա­րան։ Այս աշ­խա­տանք­նե­րը կա­տա­րե­լու հա­մար քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը  ներգ­րա­վել է  շուրջ 28 շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի։

Դրան զու­գա­հեռ  նա­խա­րա­րու­թյու­նը, հա­մա­գոր­ծակ­ցե­լով այլ պատ­կան մար­մին­նե­րի հետ, ակ­տիվ աշ­խա­տան­քեր է տա­նում պա­տե­րազ­մի հետևանք­նե­րը վե­րաց­նե­լու  ուղ­ղու­թյամբ։ Վնաս­ված ա­վե­լի քան 450 բնա­կե­լի օ­բյեկտ­նե­րի կե­սից ա­վե­լին ար­դեն վե­րա­կան­գն­վել են։ Վե­րա­կանգ­նումն ըն­թա­նում է եր­կու փու­լով։ Սկզ­բից  վե­րա­նո­րոգ­վում են տա­նիք­նե­րը, տե­ղադր­վում  դռ­ներ ու պա­տու­հան­ներ, ո­րից հե­տո կա­տար­վում են ներ­քին հար­դար­ման աշ­խա­տանք­ներ։

Ա. Սարգ­սյա­նը նշում է, որ այս աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վում են ինչ­պես պե­տա­կան բյու­ջեի,  ՙՀա­յաս­տան՚  հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի  մի­ջոց­նե­րի հաշ­վին, այն­պես էլ  ՌԴ  կող­մից  տրա­մադր­վող՝ շի­նա­նյու­թե­րի տես­քով հու­մա­նի­տար օգ­նու­թյան։

3 խմ­բա­քա­նակ հու­մա­նի­տար օգ­նու­թյու­նը՝  փայ­տա­նյութ՝ 614 մ խոր., ա­պա­կի՝ 14500 քառ.մ, պրո­ֆի­լա­վոր թի­թեղ՝ 8068 քառ. մ, ար­դեն ստաց­վել է։  Ինչ վե­րա­բե­րում է Հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին, ա­պա նրա հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կի վրա է։ Ար­ցա­խում կա­ռուց­վող, վե­րա­կան­գն­վող օ­բյեկտ­նե­րի, բնա­կա­րան­նե­րի ծախ­սե­րի մի զգա­լի մասն իր վրա է վերց­րել հենց  ՙՀա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մը։

Ի­րա­կա­նում պա­տե­րազ­մի հետևան­քով հասց­ված վնա­սի չա­փե­րի ի­րա­կան քա­նակն անհ­նար է ճշ­տել, հատ­կա­պես ադր­բե­ջա­նա­կան տի­րա­պե­տու­թյան տակ մնա­ցած տա­րածք­նե­րում։ Բայց դրանք հս­կա­յա­կան ծա­վալ­նե­րի են հաս­նում նաև հայ­կա­կան կող­մի վե­րահս­կո­ղու­թյան գո­տի­նե­րում։ Նա­խա­րարն ա­սաց, որ նպա­տակ կար գնա­հա­տու­մը մինչև ան­ցյալ տար­վա դեկ­տեմ­բե­րի վերջն ա­վար­տել, բայց չի ստաց­վել. խոս­տա­ցավ, որ  ա­ռա­ջի­կա­յում թվա­յին ցու­ցա­նիշ­նե­րը կլի­նեն։ Ա­մե­նա­շա­տը տու­ժել է Մար­տու­նու շր­ջա­նը։ Շուրջ 1300 տուն է վնաս­վել այն­տեղ։ Մաս­նա­վո­րա­պես, շրջ­կենտ­րոն Մար­տու­նիում պա­տե­րազ­մի հետևան­քով վնաս­ված 850 տնից ու­սում­նա­սիր­վել և գրանց­վել է վե­րա­կան­գն­ման են­թա­կա մոտ 170 տուն։ Վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են 64-ում, 12-ում դրանք  ա­վարտ­վել են։ Մար­տու­նու գյու­ղե­րից ա­մե­նա­շա­տը տու­ժել են Թա­ղա­վար­դը, Կար­միր շու­կան, Սո­սը, Հեր­հե­րը և Բեր­դա­շե­նը։

Մար­տա­կեր­տի շր­ջա­նում ընդ­հա­նուր առ­մամբ վնաս­վել է 370 օ­բյեկտ, ո­րից 320-ը՝ Մար­տա­կեր­տում, մյուս­նե­րը՝ գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում։ Ու­սում­նա­սիր­վել է պա­տե­րազ­մի հետևան­քով վնաս­ված 62 օ­բյեկտ, 14-ի վե­րա­կանգ­նումն ա­վարտ­ված է։

Աս­կե­րա­նի շր­ջա­նում մե­ծա­մա­սամբ պա­տե­րազ­մի հետևան­քով տու­ժել են Շոշ և Սզ­նեք հա­մայ­նք­նե­րը։ Ստաց­վել է 170 դի­մում, ո­րից  28-ի հի­ման վրա  վնաս­ված տնե­րի  վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներն սկս­վել են։

Ա. Սարգ­սյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ, Ստե­փա­նա­կեր­տի կա­թի գոր­ծա­րա­նի  հարևա­նու­թյամբ շա­րու­նակ­վում է 90 բնա­կա­րա­նա­նոց շեն­քի շի­նա­րա­րու­թյու­նը, ՙԱր­ցախ՚ թա­ղա­մա­սում կա­ռուց­վում է 9 բնա­կա­րան, իսկ 6-րդ ման­կա­պար­տե­զի վե­րա­փոխ­ման ար­դյուն­քում՝ նա­խա­տես­վում է այս տար­վա մա­յի­սին շա­հա­գործ­ման հանձ­նել 30 նոր բնա­կա­րան։ Այս ծրագ­րե­րը թույլ կտան մաս­նա­կիո­րեն լու­ծել տար­հան­ված բնակ­չու­թյան բնա­կա­րա­նա­յին խն­դի­րը։ 

 Խո­շո­րաց­ված հաշ­վար­կով՝ ա­ռաջ­նա­հերթ 8000 բնա­կե­լի տուն է պետք՝ առ­կա պա­հան­ջար­կը բա­վա­րա­րե­լու հա­մար։ Այդ նպա­տա­կով էլ ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը դի­մել է  Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյա­նը՝   ա­րագ հա­վա­քո­վի տնե­րի հա­մար՝ հու­մա­նի­տար ա­ղե­տը թեթևաց­նե­լու նպա­տա­կով։ 

Պա­տե­րազ­մի հետևան­քով վնաս­ված տնե­րի վե­րա­կանգ­նու­մը շա­րու­նակ­վում է ըստ հեր­թա­ցու­ցակ­նե­րի՝  ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տր­վում է զոհ­ված­նե­րի ու ան­հայտ կո­րած­նե­րի ըն­տա­նիք­նե­րին, ա­պա սո­ցիա­լա­կան այլ խո­ցե­լի խմ­բե­րին։  Ա­ռա­ջին 1000 ըն­տա­նի­քի ցու­ցակ­ներն ստա­նա­լու հա­մար  Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը դի­մել է Տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման նա­խա­րա­րու­թյա­նը, որ­տեղ հաշ­վառ­վում է ի­րենց բնա­կա­վայ­րե­րից տար­հան­ված բնակ­չու­թյու­նը։ 

ՙՊե­տու­թյու­նը մեծ բեռ է վերց­րել, և կար­ծում եմ, հենց այդ սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյունն է, որ օ­ժան­դա­կել է մարդ­կանց՝  Ար­ցախ  հետ գա­լուն, հույս է տվել,-ա­սաց Ա. Սարգ­սյա­նը։  Չնա­յած բո­լոր մնա­ցած նա­խագ­ծե­րը, որ ծրագ­րել ենք մինչև պա­տե­րազ­մը, այ­սօր հե­տին պլան են մղ­վել, ես հա­վա­տում եմ, որ  կգա նո­րից օ­րը, և դրանք կկեն­սա­գոր­ծենք՚,-ա­սել է մեր զրու­ցա­կի­ցը՝ Ար­ցա­խի վե­րա­կանգ­ման հար­ցում կարևո­րե­լով յու­րա­քան­չյու­րիս ներդ­րու­մը։