[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻԻ 1919-Ի ՄԵԾ ՀՐԴԵՀԸ, ՈՐԸ ՄԱՐԵԼՈՒՆ ՕԳՆՈՒՄ ԷԻՆ ՆԱԵՎ ԱՆԳԼԻԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

168.am

 Շու­շիի պատ­մու­թյա­նը միա­ձուլ­ված է վե­րելքն ու ող­բեր­գու­թյու­նը։ Հայ­կա­կան այս քա­ղա­քի պատ­մու­թյան բո­լոր է­ջե­րը թա­թախ­ված են պայ­քա­րի, հաղ­թա­նակ­նե­րի ու ա­րյան մեջ։ Այս քա­ղա­քում պատ­մու­թյու­նը հո­սում է շատ ա­րագ։ Կա­րե­լի է նաև ան­ցյա­լով խո­սել, սա­կայն ներ­կան ճշ­մա­րիտ է։ Քա­նի որ ոչ մի գի­տա­կից, խե­լա­ցի, ազ­գա­սեր հայ չի կա­րող հա­մա­կերպ­վել Շու­շիի դա­վա­ճա­նա­կան անկ­ման հետ։ Այդ ՙան­հա­վատ՚ հայն է, որ շատ շու­տով նո­րից քայ­լե­լու է Շու­շիի փո­ղոց­նե­րում։ Այդ իսկ պատ­ճա­ռով մեր գի­տա­կից ըն­թեր­ցող­նե­րի հա­մար պի­տի գրենք այդ­կերպ։ Թեր­թե­լով այս քա­ղա­քի պատ­մու­թյան թեր­թե­րը` կա­րե­լի է հան­դի­պել բազ­մա­թիվ հե­տաքր­քիր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի, ո­րոնք հա­ճախ վրի­պել են մեր աչ­քից։ Այս­կերպ փոր­ձում ենք գնա­հա­տել մեր եր­բեմ­նի վեհ ու գե­ղե­ցիկ քա­ղա­քը և այդ­կերպ Շու­շիում նո­րից քայ­լե­լու մո­տի­վա­ցիան ա­վե­լի վեր բարձ­րաց­նել գի­տա­կից մարդ­կանց մոտ։

1919 թվա­կա­նի գար­նա­նը Շու­շիում տե­ղի ու­նե­ցած մեծ հր­դե­հը չի վրի­պել շա­տե­րի աչ­քից։ Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դա­կան կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­ջին նա­խա­գահ Ե­ղի­շե Իշ­խա­նյանն իր գր­քում ման­րա­մասն պատ­մում է Շու­շիում բռնկ­ված մեծ հր­դե­հի մա­սին։ Հատ­կան­շա­կան է, որ ի­րա­դար­ձու­թյան նկա­րագ­րու­թյու­նից զատ, Իշ­խա­նյա­նը մի շարք հե­տաքր­քիր դր­վագ­ներ ևս ներ­կա­յաց­նում է։ Նախ նշ­վում է, որ հր­դե­հը ծա­գել էր կեն­ցա­ղա­յին ան­փու­թու­թյան պատ­ճա­ռով?
ՙԱպ­րի­լի 20-ին գի­շե­րը Սեր­գէյ Բա­ղի­րեա­նի տա­նը, երբ բո­լո­րը քնած են լի­նում, խո­հա­նո­ցի օ­ջա­խը լաւ հան­գց­ւած չլի­նե­լու պատ­ճա­ռով, վառ­ւում են օ­ջա­խի եր­կար չոր փայ­տե­րը և վառ­ւած փայ­տի մէկ կտո­րը ընկ­նում է խո­հա­նո­ցի տախ­տա­կա­մա­ծին և սկ­սում կա­մաց-կա­մաց վառ­ւել և ա­ռա­ւօ­տեան ժա­մը չոր­սին բռնկ­ւում է խո­հա­նո­ցի կից սե­նեա­կը, ծխի քու­լա­նե­րը նն­ջա­րա­նին հաս­նե­լով, Ս?ւ Բա­ղի­րեա­նը ըն­տա­նի­քով փախ­չում է դուրս և ա­հա­զանգ հն­չեց­նում?Բ արթ­նա­նում են հարևան­ներն ու ամ­բողջ թա­ղը։ Իս­կոյն մէ­կը, ըստ ըն­կա­լեալ սո­վո­րու­թեան, վա­զում է մօ­տա­կայ ե­կե­ղե­ցին և ժամ­կո­չին կար­գադ­րում զան­գե­րը հն­չեց­նել։ Զան­գե­րի ղօ­ղան­ջը լսե­լով, ու­րիշ թա­ղե­րի մար­դիկ էլ շտա­պում են դէպ­քի վայ­րը։ Շու­շում տնե­րը ի­րար կպած լի­նե­լով, երբ տնե­րից մէ­կը վառ­ւում էր, հր­դե­հը տա­րած­ւում էր ա­րա­գու­թեամբ միւս տնե­րին, մա­նա­ւանդ երբ քա­մի էր լի­նում՚։ (Հատ­վա­ծը վերց­ված է Ե­ղի­շե Իշ­խա­նեա­նի ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բաղ 1917-1920՚ գր­քից, էջ 390)։
Մինչև վեր­ջին դա­վա­ճա­նա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը Շու­շիի ե­կե­ղե­ցի­նե­րի զան­գե­րը հա­մախմ­բող, միա­վո­րող գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կրող­ներն էին։ Ա­մեն ա­ռա­վոտ ղո­ղան­ջող զան­գե­րը մարդ­կանց միա­վո­րում էին մեկ­տեղ։ Նա­խորդ դա­րում ևս քա­ղա­քի զան­գե­րը կարևոր դեր էին կա­տա­րում։ Նրանք մարդ­կանց մեկ­տե­ղում էին նաև վտանգ­նե­րի դեպ­քում։ Ա­հա­զան­գի ղո­ղանջ­նե­րից հե­տո մար­դիկ հա­վաք­վել էին մեկ վայ­րում։ Իշ­խա­նյա­նը շատ դի­պուկ է ներ­կա­յաց­նում մարդ­կանց տրա­մադ­րու­թյու­նը, տագ­նապն ու քա­ղա­քում տի­րող ծանր օ­դը։

ՙՀր­դե­հի վայ­րում խմբ­ւած ա­հա­գին բազ­մու­թեան գո­ռում-գո­չու­մը, միա­խառն­ւած ե­կե­ղե­ցու զան­գե­րի ղօ­ղան­ջին, խիստ ճն­շիչ, ծանր տպա­ւո­րու­թիւն էին թող­նում։ Հան­գիստ նս­տել տա­նը չէր կա­րե­լի, նոյ­նիսկ դա­տա­պար­տե­լի էր։ Հերն ա­նի­ծած Շա­տիլ­վոր­դի, ան­մի­ջա­պէս ա­րագ հագն­ւե­լով դուրս ե­կայ տնից։ Երբ հա­սայ մեծ շու­կան, տե­սայ ա­հա­գին բազ­մու­թիւն, խռն­ւած ա­կում­բի առջև, կանգ­նած ի­րա­րու հետ խօ­սում էին բարձ­րա­ձայն և թա­մա­շա ա­նում։ Մար­դիկ ի­րա­րու այն­պէս էին կպել, որ կար­ծես ամ­բո­խը միա­ձոյլ զանգ­ւած էր՚։ (Նույն տե­ղում՝ էջ 390)։

Շատ կարճ ժա­մա­նա­կում մար­դիկ ինք­նա­կազ­մա­կերպ­վում են, շար­քեր կազ­մում և ո­րո­շում դույ­լե­րով ջուր կրել և օգ­նել, որ­պես­զի հր­դե­հը մար­վի։ Կարճ ժա­մա­նա­կում մոտ 350 մարդ է հա­վաք­վում, ով­քեր մի քա­նի տաս­նյակ դույ­լե­րով կա­րո­ղա­նում են քա­ղա­քի ջր­հոր­նե­րից ջուր կրել և հասց­նել հր­շեջ­նե­րին։ Հատ­կան­շա­կան է, որ այդ շր­ջա­նում Շու­շի քա­ղա­քի գրե­թե ա­մեն տուն ու­ներ անձրևաջ­րի իր հո­րը, որ­տեղ հա­վաք­վում էր անձրևա­ջուրն ու օգ­տա­գործ­վում նաև կեն­ցա­ղում։ Ո­մանց տան բա­կե­րում կար նաև գետ­նի տա­կից ժայթ­քող ջրի հո­րեր։ Քա­ղա­քում տի­րող այս ի­րա­րան­ցու­մը չէր կա­րող վրի­պել անգ­լիա­ցի զին­վո­րա­կան, մա­յոր Մոնկ Մե­սը­նի աչ­քից, ով մի քա­նի սպա­նե­րի հետ գա­լիս է դեպ­քի վայր, զրու­ցում և իր օգ­նու­թյունն ա­ռա­ջար­կում?ա
ՙՄա­յո­րը քո­վը կանգ­նած զին­ւո­րին ինչ-որ կար­գադ­րու­թիւն ա­րաւ, և նա շտապ վա­զեց դէ­պի ի­րենց զօ­րա­նո­ցը, որ շատ մօտ էր։ Անգ­լիա­կան հն­դիկ զին­ւոր­նե­րը գրա­ւել էին կա­զակ­նե­րի նախ­կին զօ­րա­նո­ցի շէն­քը։ Հա­զիւ քա­ռորդ ժամ էր ան­ցել, հա­րիւր չափ սի­պա­յի­ներ ե­կան ի­րենց վրան­նե­րի եր­կար, մօտ ե­րեք մետ­րա­չափ ձո­ղե­րով, ո­րոնց ծայ­րին ամ­րաց­ւած էին կար­թի պէս կեռ եր­կաթ­ներ, և կարճ կա­ցին­նե­րով։ ??? ե­Մէկ ու կէս, եր­կու ժամ տևեց մինչև որ հր­դե­հի ա­ռաջն առն­ւեց, և ժո­ղո­վուր­դը կա­մաց-կա­մաց ցր­ւեց՚։(Նույն տե­ղում՝ էջ 392)։
Հատ­կան­շա­կան է, որ նա­խորդ դա­րում Շու­շիում տե­ղի ու­նե­ցած հր­դե­հը քա­ղա­քի բնակ­չու­թյան հա­մար ա­հա­զանգ էր։ Այդ կո­չին լսե­լով՝ միա­վոր­վե­ցին շա­տե­րը, կա­րո­ղա­ցան շուտ հան­գց­նել հր­դե­հը։ Նրանք սի­րում էին ի­րենց քա­ղաքն ու քա­ղա­քա­յին կո­լո­րի­տը։ Այդ մարդ­կանց հա­մար թանկ էր յու­րա­քան­չյուր մար­դու կյանք, տուն ու տա­նիք։ Ժա­մա­նակ­ներն այլ էին։ Տար­բեր էին մար­դիկ։
Ի՞նչ ի­մա­նա­յին նրանք, որ մոտ մեկ դար անց հա­յը գլ­խի­կոր հե­ռա­նա­լու է Շու­շիից։