[ARM]     [RUS]     [ENG]

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Սեպտեմբերի 27-ին մեզ պարտադրված պատերազմում յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար պայքարում էին նաև մեր բուժաշխատողները։ Պա­տե­րազ­մա­կան պայ­ման­նե­րում Ար­ցա­խի բու­ժաշ­խա­տող­ներն ա­րագ վե­րա­կազ­մա­կերպ­վե­ցին, որ կա­րո­ղա­նան ի­րենց բա­ժին հա­սած լուծն ըստ ար­ժան­վույն կրել։ Նրանց միա­ցան նաև ՀՀ-ի և ար­տերկ­րի հայ բժիշկ­ներ, բու­ժակ­ներ, ու­սա­նող­ներ, կա­մա­վոր­ներ։ Այդ 44 օ­րե­րին բու­ժօգ­նու­թյան ծան­րա­գույն բե­ռը Ստե­փա­նա­կեր­տի Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի (ՀԲԿ) բու­ժանձ­նա­կազ­մի ու­սե­րին էր։ Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին ժա­մե­րին և հե­տա­գա օ­րե­րին կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի մա­սին մեզ հետ զրու­ցեց Կենտ­րո­նի ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան բա­ժան­մուն­քի վա­րիչ Գրի­գո­րի Ա­ՌՈՒՍ­ՏԱ­ՄՅԱ­ՆԸ։

- Հանրապետական հիվանդանոցը սեպտեմբերի 26-ին իր առօրյա գործառույթներն էր իրականացնում. հերթապահ անձնակազմն էլ կատարում էր իր պարտականությունները ու երբ 27-ի վաղ առավոտից սկսվեց պատերազմը, նրանք ընդունեցին առաջին վիրավորներին՝ աշխատանքներում ընդգրկելով տնային հերթապահություն կատարող բժիշկներին։ Պա­տե­րազմն սկս­վե­լուց ժա­մու­կես անց, ողջ բու­ժանձ­նա­կազմն ա­ռանց որևէ կար­գադ­րու­թյան աշ­խա­տա­վայ­րում էր և պատ­րաստ բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու։ Ինչ­պես և պա­հանջ­վում էր ռազ­մաբ­ժշ­կա­գի­տու­թյան կա­նոն­նե­րով` տնօ­րե­նու­թյան կող­մից ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան բա­ժան­մուն­քը ստա­ցավ հանձ­նա­րա­րա­կան՝ վի­րա­վոր­նե­րի տե­սա­կա­վոր­ման գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Քա­նի որ ու­նեինք վի­րա­վոր­նե­րի մեծ հոսք, բու­ժանձ­նա­կազ­մի ռե­սուրս­նե­րը երևի չբա­վա­րա­րեին, ուս­տի տնօ­րե­նու­թյան ճիշտ կողմ­նո­րոշ­մամբ ու հանձ­նա­րա­րա­կա­նով մի քա­նի բա­ժան­մունք­ներ՝ ան­գիոգ­րա­ֆիա­յի, հե­մո­դիա­լի­զի, թե­րապևտիկ և այլ բուժ­ծա­ռա­յու­թյուն­ներ կց­վե­ցին մեզ։

-Նման բարդ իրավիճակներում և մեծ թվով վիրավորների ու նրանց ստացած բազմաթիվ վնասվածքների պարագայում, բնականաբար բժիշկների, մանավանդ նեղ մասնագետների առումով խիստ անհրաժեշտություն է առաջանում, ինչպե՞ս լուծեցիք խնդիրը։

-Քա­նի որ նեղ մաս­նա­գի­տու­թյամբ վի­րա­բույժ եմ, սկզբ­նա­կան շր­ջա­նում ստիպ­ված էի վի­րա­վոր­նե­րի տե­սա­կա­վոր­ման գոր­ծը մեկ ու­րի­շի հանձ­նա­րա­րե­ցի, որ­պես­զի վի­րա­հա­տու­թյուն­ներ էլ ա­նեմ։ Բայց շու­տով բազ­մա­թիվ հայ­րե­նան­վեր մեր բժիշկ ըն­կեր­ներ ան­մի­ջա­պես ճա­նա­պարհ­վե­ցին Ար­ցախ« և ըն­դա­մե­նը մեկ օր­վա ըն­թաց­քում մեզ օգ­նու­թյան հա­սան ինչ­պես ՀՀ- ի, այն­պես էլ ՌԴ-ի ա­ռա­ջա­տար ու բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­ներ, իսկ եր­կու օր հե­տո նույ­նիսկ Լոս Ան­ջե­լո­սից բժիշկ հա­սավ։ Նման մաս­նա­գետ­նե­րի առ­կա­յու­թյան պա­րա­գա­յում ես ար­դեն զբաղ­վում էի վի­րա­վոր­նե­րի տե­սա­կա­վոր­ման հար­ցե­րով։ Իսկ փոքր վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րը՝ վեր­ջույթ­նե­րի կամ խո­ռո­չա­վոր օր­գան­նե­րի բե­կոր­նե­րի հե­ռա­ցում և այլն« կա­տար­վում էին ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան բա­ժան­մուն­քում, ո­րով­հետև վի­րա­վոր­նե­րի թի­վը շատ մեծ էր« իսկ յու­րա­քան­չյուր զին­վո­րի կյանք փր­կե­լը՝ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն։ Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի մաս­նա­կից մեր ա­վագ գոր­ծըն­կեր­ներն ան­գամ այդ­պի­սի քա­նա­կով վի­րա­վոր­ներ չէին տե­սել։ Պա­տե­րազ­մի սկզ­բից հիմ­նա­կա­նում ա­կա­նա­պայ­թյու­նա­յին և բե­կո­րա­յին վնաս­վածք­նե­րով վի­րա­վոր­ներ ու­նեինք։ Մեկ վի­րա­վո­րի միա­ժա­մա­նակ բու­ժօգ­նու­թյուն էին ցու­ցա­բե­րում մի քա­նի բժշ­կա­կան թի­մեր, ո­րով­հետև և ժա­մա­նակն էր սուղ և վնաս­վածք­ներն էին պո­լիօր­գան« ու ա­մեն մի օր­գան հա­մա­կար­գի վնա­սումն էլ՝ կյան­քին սպառ­նա­ցող։ Մեր բու­ժանձ­նա­կազմն ա­ռա­ջին 10 օր­վա ըն­թաց­քում աշ­խա­տում էր ա­ռանց հան­գս­տի« և ես հոր­դո­րում էի նրանց, որ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում, որ­տեղ էլ գտն­վեն« նս­տեն ա­թո­ռի, պատ­գա­րա­կի վրա ու հո­րի­զո­նա­կան դիրք ըն­դու­նեն, որ­պես­զի հան­գս­տաց­նեն ստո­րին վեր­ջույթ­նե­րը։ Երբ 10 օր հե­տո հաս­կա­ցանք, որ պա­տե­րազ­մը եր­կա­րատև ըն­թացք կու­նե­նա և վի­րա­վոր­նե­րի ինչ թվի հետ գործ կու­նե­նանք, կր­կին վե­րա­կազ­մա­կերպ­վե­ցինք։ Քա­նի որ մեզ օգ­նու­թյան էին ե­կել բժիշկ­ներ, այդ թվում՝ մեր Կենտ­րո­նից վեր­ջին տա­րի­նե­րին ՀՀ տե­ղա­փոխ­ված­ներ, Երևա­նի բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի բազ­մա­թիվ ար­ցախ­ցի ու­սա­նող­ներ և ու­րիշ­ներ, սահ­մա­նե­ցինք հեր­թա­փո­խու­թյան ժա­մա­նա­կա­ցույց, ո­րի հա­մա­ձայն բու­ժանձ­նա­կազ­մը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հնա­րա­վո­րու­թյուն ու­ներ հան­գս­տա­նա­լու։ Ի վեր­ջո, մարդ­կա­յին ռե­սուրս­ներն էլ կա­րող են սպառ­վել« ու մենք ի­րա­վունք չու­նեինք տկա­րա­նալ։ Շատ դեպ­քե­րում պար­տադ­րե­լով էի ու­ղար­կում հան­գս­տա­նա­լու, ո­րով­հետև յու­րա­քան­չյուրն ու­զում էր ա­նել ա­վե­լին։ Մեր բա­ժին ա­ռաջ­նագ­ծում, կար­ծում եմ, ու­նե­ցանք շատ մեծ հա­ջո­ղու­թյուն­ներ։ Սրանք ուղ­ղա­կի բա­ռեր չեն, այլ թվե­րով հա­մե­մա­տու­թյուն­ներ մի­ջազ­գա­յին փոր­ձի հետ, ին­չի ար­դյունք­նե­րով՝ մեր Կենտ­րո­նում մա­հա­ցա­ծու­թյան տո­կո­սայ­նու­թյու­նը շատ ցածր էր։ Այս աշ­խա­տանք­նե­րի ո­րա­կի ա­պա­հով­ման գոր­ծում կարևոր ներդ­րում ու­նեին շտա­պօգ­նու­թյան այն թի­մե­րը, ո­րոնք ՀՀ տար­բեր կենտ­րոն­նե­րից գա­լիս էին վի­րա­վոր­նե­րին տե­ղա­փո­խե­լու։ Այդ ա­մե­նը հա­մա­կարգ­վում էր ե­րեք հեր­թա­փո­խով։ 

-Իսկ վի­րա­վոր­նե­րի տե­ղա­փո­խու­մը ՀՀ կապ ու­նե՞ր նրանց ստա­ցած վնաս­ված­քի աս­տի­ճա­նից։


- Հրա­հան­գա­վոր­վել էինք, որ տե­ղա­փո­խենք բո­լո­րին։ Ի սկզ­բա­նե հաս­կա­ցել էինք, որ վի­րա­վոր­նե­րի հոս­քը մեծ է« և մեր մաս­նա­շեն­քում հնա­րա­վոր չէր տե­ղա­վո­րել նրանց, ստիպ­ված ծնն­դա­տան նոր մաս­նա­շեն­քի ա­պաս­տա­րա­նում էլ էինք կազ­մա­կեր­պում վի­րա­վոր­նե­րի հե­տա­գա բու­ժու­մը։ Միայն թեթև վնաս­վածք­նե­րով ար­ցախ­ցի վի­րա­վոր­նե­րին էինք Կենտ­րո­նում ցու­ցա­բե­րում մի քա­նի օր­վա ստա­ցիո­նար բու­ժօգ­նու­թյուն։ Այդ աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կերպ­վե­ցին նաև ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վո­րու­մում։ Գո­րի­սում էլ կար հա­մա­կար­գող բժշ­կա­կան խումբ, ո­րը ո­րո­շում էր, թե որ վի­րա­վոր­նե­րին պետք է հրա­տապ Երևան հասց­նել։ Ծանր օ­րեր էին... Բա­րե­բախ­տա­բար, ի տար­բե­րու­թյուն ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի, քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան շր­ջա­նում վի­րա­վոր­նե­րը շատ չէին, քա­նի որ նրանք տար­հան­ված էին, ին­չը և հո­գե­բա­նո­րեն դրա­կան ազ­դե­ցու­թյուն ու­ներ։ Մեր զին­վոր­նե­րը հե­րո­սա­բար էին դի­մա­կա­յում նաև ծանր ախ­տա­հա­րում­նե­րի ու բազ­մա­թիվ վեր­քե­րի հետևան­քով ու­նե­ցած ցա­վե­րին, ին­չը հպար­տա­նա­լու տե­ղիք է տա­լիս։


-Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան և զին­վոր­նե­րի շր­ջա­նում տա­րած­վեց նաև COVID-ը, այդ ծանր ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ինչ­պե՞ս կա­րո­ղա­ցաք հաղ­թա­հա­րել հա­մա­ճա­րա­կի սպառ­նա­լիք­նե­րը։


-Մինչ պա­տե­րազ­մը նոր կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված վի­ճակն ամ­բող­ջո­վին վե­րահ­սկ­վում էր։ Վա­րա­կա­կիր­նե­րը հիմ­նա­կա­նում բուժ­վում էին մեր Կենտ­րո­նում« ու մինչ պա­տե­րազ­մը վա­րա­կի հետևան­քով մա­հա­ցու­թյան միայն 1 դեպք էր գրանց­վել։ Հի­վան­դա­ցած­ներն էլ ա­ռանց բար­դու­թյուն­նե­րի ա­պա­քին­վում էին։ Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րին նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ­նե­րը տե­ղա­փոխ­վե­ցին Շու­շի, այ­նու­հետև՝ Բեր­ձոր ու ՀՀ։ Դժ­բախ­տա­բար, պա­տե­րազ­մի ա­ռա­ջին մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում մեր վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս մնա­ցին COVID-ով հի­վանդ­նե­րը« և հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան կա­նոն­նե­րը նման պայ­ման­նե­րում պահ­պա­նե­լը գրե­թե անհ­նար էր։ Լավ գի­տակ­ցե­լով, որ դա նույն­պես պայ­քա­րի մի ճա­կատ է, տնօ­րե­նու­թյան կող­մից ին­ֆեկ­ցիոն հի­վան­դա­նո­ցի մաս­նա­շեն­քում մեր բու­ժանձ­նա­կազ­մի և թե­րապևտիկ բա­ժան­մուն­քի կրտ­սեր ու մի­ջին բու­ժաշ­խա­տող­նե­րի հետ միա­սին ա­րագ կազ­մա­կերպ­վեց բուժս­պա­սար­կու­մը և նոր վա­րա­կով թեթև հի­վանդ­ներն ամ­բու­լա­տոր բու­ժում էին ստա­նում ՀԲԿ-ի պո­լիկ­լի­նի­կա­կան մաս­նա­շեն­քում, իսկ ստա­ցիո­նար բուժ­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նե­ցող­նե­րը տե­ղա­փոխ­վում ին­ֆեկ­ցիոն հի­վան­դա­նոց։ Ինչ վե­րա­բե­րում է բու­ժանձ­նա­կազ­մին, ցա­վոք, մենք նույն­պես ու­նե­ցանք վա­րակ­ված­ներ, նաև ծանր ըն­թաց­քով։ Բայց ի­րա­վունք չու­նեինք ըն­կր­կել վա­րա­կի ա­ռաջ, ուս­տի հի­վան­դա­ցած­նե­րին տե­ղում մե­կու­սաց­նում էինք, կա­տա­րում վե­րա­կանգ­ման բու­ժում­ներ և թեթևա­կի ա­պա­քի­նու­մից հե­տո բու­ժաշ­խա­տող­նե­րը շա­րու­նա­կում էին կա­տա­րել ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը։ Այս ճա­կա­տում ևս հաղ­թա­հար­վե­ցին բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը։

-Այդ ա­մե­նին զու­գա­հեռ հրե­տա­կոծ­վում էին նաև բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը` ծնն­դա­տու­նը, ՀԲԿ-ի տա­րած­քը, ին­չը են­թադ­րում է այլ խն­դիր­ներ ևս։


- Ա­յո, հր­թի­ռա­կոծ­վում էին մեր բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը, հր­թիռ­ներ էին ընկ­նում ՀԲԿ-ի հա­րա­կից տա­րածք­ներ, նոր ծնն­դա­տան մաս­նա­շենք, ին­չը, բնա­կա­նա­բար, իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյունն էր թող­նում բո­լոր ա­ռում­նե­րով: Կենտ­րո­նում նա­խա­տես­ված ա­պաս­տա­րա­նա­յին պայ­ման­նե­րի շնոր­հիվ հա­մե­մա­տա­բար անվ­տանգ ու լրիվ ծա­վա­լով կա­տար­վում էին մեր աշ­խա­տանք­նե­րը։ Ո­րո­շա­կի անվ­տանգ էր նաև ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան բա­ժան­մուն­քում, ուս­տի ո­րոշ­վեց տե­ղում կազ­մա­կեր­պել մեծ թվով վի­րա­վոր­նե­րի բարձ­րո­րակ բու­ժօգ­նու­թյու­նը։ Տա­րած­քում կա­տա­րել ենք քո­ղար­կող մի­ջո­ցա­ռու­ներ՝ ա­վա­զի տոպ­րակ­նե­րով փա­կել բո­լոր պա­տու­հան­նե­րը, մուտ­քի շր­ջա­կայ­քում կա­ռու­ցել մեծ և եր­կար պատ­նեշ ու քաղ­պաշտ­պա­նու­թյան կա­նոն­նե­րով նա­խա­տես­վող անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման մյուս մի­ջո­ցա­ռում­նե­րը։ Բու­ժանձ­նա­կազ­մը, վա­խի զգա­ցո­ղու­թյունն ար­հա­մար­հե­լով ու ա­ռանց շեղ­վե­լու, հա­մախ­մբ­ված կա­տա­րում էր իր գոր­ծը։ Սնն­դի, դե­ղո­րայ­քի, սար­քա­վո­րում­նե­րի և այլ պա­րա­գա­նե­րի ա­ռու­մով խն­դիր­ներ չեն ե­ղել։ Բա­րե­բախ­տա­բար, հի­վան­դա­նո­ցի շեն­քա­յին պայ­ման­նե­րը շատ լավ ու տե­ղին էին կա­ռուց­վել, ին­չի հա­մար ևս մեկ ան­գամ շնոր­հա­կալ ենք այն բա­րե­րար­նե­րին, ո­րոնց նվի­րատ­վու­թյամբ ու­նենք նման Կենտ­րոն։ Մենք հա­մոզ­վե­ցինք, որ այդ ծանր ու կրի­տի­կա­կան պա­հե­րին այս հի­վան­դա­նո­ցում կա­րե­լի է ցու­ցա­բե­րել բարձ­րա­կարգ բու­ժօգ­նու­թյուն։


-Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում դուք չըն­կճ­վե­ցիք, սա­կայն ստո­րագր­ված հրա­դա­դա­րից հե­տո մեզ պար­տադր­վեց այլ ի­րո­ղու­թյուն։


-Ա­յո, այդ ծանր օ­րե­րին չըն­կճ­վե­ցինք, ողջ բու­ժանձ­նա­կազ­մը նվիր­ված ա­վե­լին էր ա­նում ա­մեն մի վի­րա­վո­րի փր­կու­թյան հա­մար։ Բա­ռե­րով անհ­նար է նկա­րագ­րել, թե ինչ­պես էինք դի­մա­վո­րում վի­րա­վոր­նե­րին և ինչ­պես ճա­նա­պար­հում։ Բա­ցի վի­րա­հա­տու­թյուն­նե­րից« նրանց կո­կիկ հագց­նում էինք, մաք­րում, կե­րակ­րում։ Այդ նվիր­վա­ծու­թյունն ու ծա­ռա­յու­թյու­նը հայ­րե­նի­քին, մաս­նա­գի­տու­թյա­նը, շատ բարձր էր։ Այժմ ցա­վում ես, որ քո բա­ժին աշ­խա­տան­քում պար­տու­թյուն չես կրել, սա­կայն մեզ պար­տադր­վեց այլ ի­րո­ղու­թյուն։ Այս պա­րա­գա­յում ան­գամ շա­րու­նա­կում ենք լի­նել հա­մախ­մբ­ված, ապ­րել ու գոր­ծել մի ըն­տա­նի­քի պես։ Ես ու շա­տե­րը հույ­սով սպա­սում ենք նոր փու­լի՝ կորս­ված հայ­րե­նի­քի վե­րա­կան­գն­մա­նը։

Շնորհակալություն մեր տնօրենությանը, բուժանձնակազմին, մանավանդ կին բուժաշխատողներին, մարապետերին, որոնք այդ ծանր օրերին անմնացորդ բուժօգնություն էին ցուցաբերում։ Նրանք անձնվիրաբար ծառայել ու կատարել են իրենց պարտականությունները և արժանի են խոնարհումի։ Կազմակերպչական նվիրվածությունն ընդհանուր գործին տվել է շատ բարձր արդյունքներ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր զբաղվում էին բուժսպասարկման և բուժապահովման գործողություններով Արցախում և Հայաստանում։ Նաև արտերկրի մեր հայրենանվեր բժիշկների և մյուս բոլորի ջանքերի շնորհիվ ունեցել ենք լավ արդյունք։ Այստեղ կատարվել են այնպիսի վիրահատություններ, որ մենք՝ մեր ուժերով չէինք կարող անել և համատեղ ջանքերի շնորհիվ փրկվել են բազմաթիվ կյանքեր։

-Ձեզ նույնպես շնորհակալություն։