[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈ­ՐԱ­ՀԱՅՏ ՄԱ­ՍՈՒՆՔ­ՆԵՐ՝ ԱՐ­ԴԵՆ ԱՆ­ՀԱՅՏ ՃԱ­ԿԱ­ՏԱԳ­ՐՈՎ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

 Ա­ղա­հեճ գա­վա­ռի ա­մե­նա­բարձր բնա­կա­վայ­րե­րից մեկն է Եզ­նա­գո­մե­րը, ե­թե ոչ՝ ա­մե­նա­բարձ­րը։ Գտն­վում է Ա­ղավ­նո և Հո­չանց գե­տե­րի ջր­բա­ժան բարձ­րա­դիր ալ­պիա­կան գո­տում։ Ա­զա­տագ­րե­ցինք 1993թ. գար­նա­նը, և 2 տա­րի անց ար­դեն վե­րա­հա­յա­ցավ պատ­մա­կան բնա­կա­վայ­րը, ո­րի հարևա­նու­թյամբ են Սպի­տա­կա­ջուր, Շր­վա­կան, Ուղ­տա­ձոր, Հակ, Կա­տո­սա­վանք դար­ձյալ պատ­մա­կան ան­ցյալ ու­նե­ցող բնա­կա­վայ­րե­րը, ո­րոնք կարևոր դեր են ու­նե­ցել միջ­նա­դա­րյան Հա­յաս­տա­նի Սյու­նիք նա­հան­գի կյան­քում։


Մինչև 18-րդ դա­րա­կես ե­ղել են հա­յաբ­նակ ու շեն։ Այդ բնա­կա­վայ­րե­րով ժա­մա­նա­կին ան­ցել են ա­րաբ­ներն ու սել­ջուկ­նե­րը, մոն­ղոլ թա­թար­ներն ու պար­սիկ­նե­րը, թուր­քե­րը, սա­կայն գո­յատևել են հա­յոց բնա­կա­վայ­րե­րը և միայն Դա­վիթ-Բե­կի ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մից հե­տո, երբ թու­լա­ցան Սյու­նի­քի և Ար­ցա­խի մե­լի­քու­թյուն­նե­րը, Հա­կա­րի գե­տի ողջ ա­վա­զա­նը, ինչ­պես նաև Քար­վա­ճա­ռը, Ար­ցա­խի ո­րոշ գա­վառ­ներ՝ Վայ­կու­նիք, Բեր­դա­ձոր, հա­յա­թափ ե­ղան, դար­ձան ան­ջր­պետ Հա­յոց Սյու­նիք և Ար­ցախ աշ­խարհ­նե­րի մեջ­տե­ղում։ Ի­հար­կե, ո­րոշ բնա­կա­վայ­րեր՝ Ա­լի­ղու­լին՝ Վայ­կու­նիք գա­վա­ռում, Հակն ու Զի­րի­կը՝ Քա­շա­թաղ գա­վա­ռում, մնա­ցին հայ­կա­կան ու հա­յա­թափ ե­ղան միայն 1918 թվա­կա­նին։ Այս­պես՝ 18-րդ դա­րի երկ­րորդ կե­սին Մեծ Հայ­քի Ար­ցախ ու Սյու­նյաց աշ­խարհ­ներ թա­փան­ցե­ցին մու­սուլ­մա­նա­կան ցե­ղե­րը, սկզ­բում դրանք ապ­րում էին հա­յե­րի հարևա­նու­թյամբ, հիմ­նա­կա­նում՝ վրան­նե­րում։ Այ­նու­հետև հրո­սակ­նե­րը հա­յա­թափ ա­րե­ցին Ար­ցա­խը Մայր Հայ­րե­նի­քին միաց­նող մեր հա­զա­րա­մյա երկ­րա­մա­սը՝ Քա­շա­թաղ, Քա­շու­նիք, Կով­սա­կան և այլ գա­վառ­ներ, ո­րոնք հա­րուստ էին պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րով՝ վան­քեր, ե­կե­ղե­ցի­ներ, մա­տուռ­ներ, խաչ­քար-կո­թող­ներ, գե­րեզ­մա­նատ­ներ, կա­մուրջ­ներ, դամ­բա­րա­նա­դաշ­տեր, ամ­րոց­ներ և այլն։ Ու այս ա­մե­նը մնա­ցին գե­րու­թյան մեջ։
13-րդ դա­րում Եզ­նա­գո­մե­րը ե­ղել է շեն ու հա­յա­շատ բնա­կա­վայր, ո­րի հաս­տա­տումն է Տաթևի վան­քին տր­վե­լիք 6700 չա­փով պտ­ղա­հար­կը։
Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին, մինչ ա­զա­տագ­րու­մը, Եզ­նա­գո­մե­րը կոչ­վում էր Լե­նին­քենդ։ Մինչև վեր­ջերս գյու­ղի կենտ­րո­նում ըն­կած էր խոր­հր­դա­յին ա­ռաջ­նոր­դի հու­շար­ձա­նը։ Ու­նե­նա­լով մոտ հա­զա­րա­մյա, հնա­րա­վոր է՝ ա­վե­լի, պատ­մու­թյուն, հա­յոց բնա­կա­վայ­րը հնա­րա­վոր չէ, որ ե­կե­ղե­ցի չու­նե­նար, այն էլ՝ նման մեծ գյու­ղը։ Շր­ջա­նի ո­րոշ գյու­ղե­րում, տար­բեր նպա­տակ­նե­րով օգ­տա­գոր­ծե­լու պատ­ճա­ռով, պահ­պան­վել են Հա­յոց սր­բատ­նե­րը, հիմ­նա­կա­նում՝ բա­զի­լիկ ե­կե­ղե­ցի­նե­րը, սա­կայն գե­րեզ­մա­նատ­նե­րը հիմ­նո­վին ա­վեր­վել են։ Ըստ տար­բեր տե­ղե­կու­թյուն­նե­րի՝ տա­րած­քի մի շարք բնա­կա­վայ­րե­րում գո­յու­թյուն ու­նե­ցած ե­կե­ղե­ցի­նե­րը կան­գուն են ե­ղել մինչև 20-րդ դա­րի 30-ա­կան թվա­կան­նե­րը, այ­նու­հետև հիմ­նո­վին ա­վեր­վել են։ Պարզ է՝ մեր ՙեղ­բայր՚ հարևան­նե­րը փոր­ձում էին վե­րաց­նել այն ա­մե­նը, ինչ կապ­ված էր հայ­կա­կա­նի հետ։ Նման ճա­կա­տագ­րի է ար­ժա­նա­ցել նաև Եզ­նա­գո­մե­րի ե­կե­ղե­ցին և, բնա­կա­նա­բար, հարևա­նու­թյամբ գտն­վող հան­գս­տա­րա­նը։ Գյու­ղի թուր­քա­շեն տնե­րի պա­տե­րի մեջ կան ջարդ­ված շիր­մա­քա­րե­րի բե­կոր­ներ։ Նման պատ­կեր­նե­րի շր­ջա­նի շատ գյու­ղե­րում կա­րե­լի է հան­դի­պել։ Մի գե­ղե­ցիկ խա­չա­քան­դա­կով ու թռչ­նան­կա­րով շիր­մա­քա­րի կտոր վե­րաբ­նա­կիչ­նե­րի կող­մից 1997թ. տե­ղա­փոխ­վել է վե­րո­հի­շյալ փոքր հնա­մե­նի շի­նու­թյուն, ո­րի պա­տու­հա­նի եր­կու ան­կյու­նա­քա­րե­րը նույն­պես տա­պա­նա­քա­րի կտոր­ներ են. ձա­խա­կող­մյա­նի վրա կա հա­յա­տառ ար­ձա­նագ­րու­թյուն՝ ՙԳՈՒ­ՍԱՆ ԳԱ­ՆԻ...՚։

Լեռ­նա­հո­վի­տի դպ­րո­ցի այն ժա­մա­նակ­վա տն­տես­վար Կա­րեն Բահ­րյա­նը տե­ղե­կաց­րեց, որ վեր­ջերս այս կա­ռույ­ցի հարևա­նու­թյամբ գտն­վող տնե­րից մե­կի ա­վե­րա­կում գտն­վել է գե­ղե­ցիկ խա­չա­քան­դա­կով տա­պա­նա­քա­րի բե­կոր։ Այս գտա­ծոն հու­շեց, որ տա­րած­քում նման մա­սունք­ներ է­լի կլի­նեն։ Փնտր­տու­քը եր­կար չտևեց։ Մոտ 100 մ հե­ռու գտն­վող ա­վե­րակն ար­դեն հա­յոց շիր­մա­քա­րե­րի կույտ էր։ ՙՏա­պա­նա­քա­րե­րի գե­րեզ­ման է՚,-ա­սաց Կա­րե­նը։ Մաք­րում ենք քա­րե­րը ցե­խից, չա­փագ­րում, լու­սան­կա­րում։ Շիր­մա­քա­րե­րից մե­կը կապ­տա­վուն քա­րից է՝ դար­ձյալ կիս­ված, ե­րեք կող­մից քան­դա­կա­զարդ է։ Ինչ­պես ըն­դուն­ված է՝ կո­ղա­պա­տին խաչ է քան­դակ­ված, իսկ եր­կու կող­մե­րում՝ կեն­ցա­ղա­յին պատ­կե­րա­քան­դակ­ներ են։ Մի կող­մում մկ­րատ է, մյու­սում՝ մար­դու պատ­կեր՝ ե­րի­վա­րի վրա, գա­վա­զա­նով։ Ար­ձա­նագ­րու­թյուն չկա։ Կար­ծում եմ՝ հենց այս տա­րած­քում ինչ-որ ժա­մա­նակ կան­գուն է ե­ղել հա­յոց ե­կե­ղե­ցին, իսկ շուր­ջը՝ գե­րեզ­մա­նա­տու­նը։ Ցա­վոք, մինչ տա­րած­քի՝ կր­կին թուր­քին հանձ­նե­լը, տե­ղան­քը չու­սում­նա­սիր­վեց. մի­գու­ցե կգտն­վեր ե­կե­ղե­ցու հիմ­քը։ Ա­վե­րա­կի մո­տա­կայ­քում ա­վե­լի մանր բե­կոր­նե­րի վե­րած­ված քա­րեր նույն­պես կա­յին։ Այս­տե­ղից ձախ՝ մեկ այլ ա­վե­րա­կի պա­տեր, բա­վա­կա­նին հաստ էին և կա­ռուց­ված քան­դա­կա­զարդ քա­րե­րով։ Նմա­նա­տիպ մի քա­րի կեսն էր երևում, ու­նի գե­ղե­ցիկ քան­դակ­ներ։ Քիչ ձախ` դպ­րո­ցի տնօ­րե­նի տունն էր, ո­րի բա­կում դար­ձյալ սպի­տա­կա­վուն քա­րից խա­չա­քան­դակ շիր­մա­քա­րի բե­կոր կա։ Վերևի մա­սում ՙՄ՚ տառն է քան­դակ­ված, իսկ մի կող­մում՝ հն­գաթև աստղ, ի­հար­կե՝ ոչ խոր­հր­դա­յին խոր­հր­դա­նի­շը։ Չա­փերն են՝ 30x50x30սմ։ Ժա­մա­նա­կի սղու­թյան պատ­ճա­ռով չկա­րո­ղա­ցանք եր­կար փնտ­րել։ Դպ­րո­ցի ա­շա­կերտ­ներն ա­սա­ցին, որ նման այլ քա­րե­րի տեղ ի­րենք էլ գի­տեն։ Պայ­մա­նա­վոր­վե­ցինք՝ հա­ջորդ ան­գամ ու­սում­նա­սի­րել նաև այդ բե­կոր­նե­րը։ Սա­կայն...վերս­տին թշ­նա­մուն թո­ղե­ցինք մեր հա­զա­րա­մյա հայ­րե­նի­քը։ Բեր­ձո­րի Ար­ցա­խյան գո­յա­մար­տի հե­րոս նա­հա­տակ­նե­րին նվիր­ված հու­շա­հա­մա­լի­րի 3 խո­նարհ­ված պա­տե­րին փո­րագր­ված են մար­տի­րոս-քա­ջե­րի ա­նուն­նե­րը՝ 300-ից ա­վե­լի։
1905 և 1918 թվա­կան­նե­րին հայ-թա­թա­րա­կան ընդ­հա­րում­նե­րի ժա­մա­նակ աս­պա­տա­կու­թյան են­թարկ­վե­ցին տա­րած­քում հայ­կա­կան մնա­ցած Հակ և Ա­լի­ղու­լի գյու­ղե­րը։ 1918 թվա­կա­նին այս բնա­կա­վայ­րե­րը նույն­պես ամ­բող­ջու­թյամբ հա­յա­թափ­վե­ցին։ Նշ­ված ընդ­հա­րում­նե­րի ժա­մա­նակ, չնա­յած հե­րո­սա­կան պաշտ­պա­նու­թյա­նը, Հակ գյու­ղից մոտ 300 հո­գի նա­հա­տակ­վե­ցին։ Այդ ժա­մա­նակ էլ լս­վել էր ՙՄեր ա­րի­նը Աստ­ված տա­փին չի թող­նի՚ խոս­քը։ 70 տա­րի անց ի­րա­կա­նա­ցավ հայ գյու­ղա­ցու խոս­քը՝ ա­զա­տագր­վեց Հա­կը և Ա­րաք­սից Օ­մա­րի լեռ­նաշղ­թա ըն­կած տա­րած­քը, վե­րա­հա­յա­ցավ, ծաղ­կեց ու շե­նա­ցավ, ե­ղավ հնա­րա­վո­րու­թյուն՝ ու­սում­նա­սի­րել Հա­յոց պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րը, նո­րո­գել, նո­րե­րը կա­ռու­ցել, հայտ­նա­բե­րել հա­րյու­րա­վոր խաչ­քար ու տա­պա­նա­քար, հա­յի մա­սին հի­շա­տա­կող այլ ա­պա­ցույց­ներ։ Ու նո­րից՝ գե­րու­թյունգգգ հու­սամ՝ դար­ձյալ ՙհա­յի ա­րի­նը Աստ­ված տա­փին չի թող­նի՚։